i
(ուժը կորցրել է, բացառությամբ 25.05.16 ՀՕ-54-Ն օրենքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի)
010.0052.060412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասություններից, ինչպես նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ նախադասություններից հանել «և կնքում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
6 ապրիլի 2012 թվականի
ՀՕ-52-Ն