Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ ...

 

 

010.0032.020412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 8. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները և թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման և ազդանշանային համակարգերը:

2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

2 ապրիլի 2012 թվականի

ՀՕ-32-Ն

 

 

pin
ՀՀ 19.03.2012
N ՀՕ-32-Ն օրենք