Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 28-26 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 48

 

30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 28-26 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի նիստի «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 28-26 արձանագրային որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին կից ներկայացված` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի տեխնիկական առաջադրանքում (այսուհետ` առաջադրանք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) առաջադրանքի 2-րդ մասի «Պայմանագրի շրջանակը և ծավալը» հատվածի 8-րդ կետը և առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 18-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլ. անձնագրերի համար CSCA-ն պետք է մշակվի ICAO 9303 փաստաթղթի համաձայն: Մուտքի ընդլայնված վերահսկման ենթակառուցվածքը պետք է ընդգրկվի:».

2) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 60-ում և 69-ում «64 էջ» բառերը փոխարինել «40 էջ» բառերով.

3) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 64-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրիչի հավաստիության ստուգում (chip authentication) և տերմինալ հավաստիության ստուգում (terminal authentication):».

4) առաջադրանքի 2-րդ մասում Քայլ 16-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային անձնագիրն ակտիվանում է այն քաղաքացուն տրամադրելուց հետո, իսկ նույնականացման քարտի ակտիվացման համար քաղաքացին պետք է օգտագործի PIN-ը, որը տրամադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից:».

5) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 71-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թուղթը պետք է քիմիապես զգայուն լինի, որպեսզի բացահայտի յուրաքանչյուր վարձ` կատարելու ֆիզիկական փոխակերպումներ և օգտագործելու անվտանգության համար նախատեսված թղթի քիմիական զգայունացումը և անտեսանելի ֆլյուրոսցենտ ուլտրամանուշակագույն (UV) թանաք:».

6) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 73-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անտեսանելի ֆլյուրոսցենտ ուլտրամանուշակագույն (UV) թանաքը պետք է օգտագործվի անվտանգ տպագրության համար:».

7) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 195-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մատնահետքերի սկանավորման տարածքը չպետք է պակաս լինի 81x76 մմ-ից:».

8) առաջադրանքի 3-րդ մասի Պահանջ 196-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նկարի տարածք` չորս հարթ մատնապատկերի համար` ոչ պակաս, քան 81x76 մմ-ից:».

i

9) որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևի`

ա. 4.1-ին կետում «16 901 760 (տասնվեց միլիոն ինը հարյուր մեկ հազար յոթ հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «16 895 680 (տասնվեց միլիոն ութ հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր ութսուն)» բառերով,

բ. 4.1.1-ին կետում «37.44» թիվը փոխարինել «37.42» թվով,

գ. 7.6-րդ կետի 1-ին ենթակետում «13665.6/(0.04 ո+365) եվրո» բառերը փոխարինել «13658.3/(0.04 ո+365) եվրո» բառերով, իսկ «37.44» թիվը` «37.42» թվով.

i

10) որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին կից ներկայացված գնման ժամանակացույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._____________________________________________________________________.

|Տարեթիվը  |Կենսաչա- |Նույնականաց-|Մեկ       |Մեկ         |Ընդհանուր  |

|          |փական    |ման         |կենսաչա-  |նույնակա-   |գումարը    |

|          |անձնագիրը|էլեկտրոնային|փական     |նացման      |           |

|          |(հատ)    |քարտը (հատ) |անձնագրի  |էլեկտրոնային|           |

|          |         |            |գինը      |քարտի գինը  |           |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|2012 թ.   |   50 000|     150 000|37,42 եվրո|5,52 եվրո   |   2699000 |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|2013 թ.   |   60 000|     200 000|37,42 եվրո|5,52 եվրո   |   3349200 |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|2014 թ.   |   64 000|     210 000|37,42 եվրո|5,52 եվրո   |   3554080 |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|2015 թ.   |   64 000|     220 000|37,42 եվրո|5,52 եվրո   |   3609280 |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|2016 թ.   |   66 000|     220 000|37,42 եվրո|5,52 եվրո   |   3684120 |

|__________|_________|____________|__________|____________|___________|

|Ընդամենը  |  304 000|   1 000 000|          |            |16 895 680 |

|          |         |            |          |            |եվրո       |

._____________________________________________________________________.

«:

 

2. Հավանություն տալ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրի և նույնականացման քարտի արտաքին ձևին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. դեկտեմբերի 8-ի

նիստի N 48 արձանագրային

որոշման

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԸ

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - անձնագրի ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2011
N 48
Արձանագրային որոշում