Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

010.0345.291211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.

15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 48.1. ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

 

«1. Երևանն ունի Երևանի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:

2. Երևանի գլխավոր ճարտարապետը կարող է ունենալ օգնական, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը «վարչական շրջանների ղեկավարների,» բառերից հետո լրացնել «Երևանի գլխավոր ճարտարապետի,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում`

i

1) «կառուցվածքային» բառից հետո լրացնել «(վարչություն, քարտուղարություն, բաժին)» բառերով, իսկ «առանձնացված» բառից հետո` «(վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բաժին, ծառայություն և այլն)» բառերով.

2) հանել երկրորդ նախադասությունը:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) առաջարկություններ` Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության դադարեցման մասին.».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

3) 4-րդ կետը «քաղաքապետարանի աշխատակազմի և» բառերից հետո լրացնել «հիմնարկի կարգավիճակ ունեցող`» բառերով, իսկ «ենթակայության» բառից հետո` «այլ» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

29 դեկտեմբերի 2011 թվականի

ՀՕ-345-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2011
N ՀՕ-345-Ն օրենք