010.0310.261211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի խախտումների հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու և միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև հարկային պարտավորություններ առաջադրելու համար:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
26 դեկտեմբերի 2011 թվականի
ՀՕ-310-Ն