Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2012  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0300.211211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) երկրորդ պարբերության «երեք հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս երեք հարյուր հազար դրամից» բառերով.

2) երրորդ պարբերության «վեց հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վեց հարյուր հազար դրամից» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

21 դեկտեմբերի 2011 թվականի

ՀՕ-300-Ն

 

 

pin
ՀՀ 29.11.2011
N ՀՕ-300-Ն օրենք