030.0297.031111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆՀ-799 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-218-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 և 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագրերի վերնագրերը, 1-ին և 2-րդ կետերը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով:
3 նոյեմբերի 2011 թվականի
ՆՀ-297-Ն