ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 15 հոդվածի պահանջը` հանրապետությունում կրթա-գիտական ինքնուրույն համակարգի ստեղծման մասին և նպատակ ունենալով միջազգային չափանիշներին մերձեցնել Հայաստանում ճարտարագիտական կրթության որակական ցուցանիշներն ու կառավարման համակարգը, որոշում եմ.
1. Վերակազմավորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել համապատասխան որոշում համալսարանի կազմակերպման վերաբերյալ:
29 նոյեմբերի 1991 թ.
ՆՀ-4