030.0265.131011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-348 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-348 հրամանագրով հաստատված ներման հարցերի հանձնաժողովի կազմում «Նավասարդ եպիսկոպոս ԿՃՈՅԱՆ - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռուբեն աբեղա ԶԱՐԳԱՐՅԱՆ - ՀՀ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)» բառերով:
13 հոկտեմբերի 2011 թվականի
ՆՀ-265-Ա