Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՓԱԽՍՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների ֆինանսական վիճակը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների համար, ովքեր ցանկություն են հայտնում կազմակերպել գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, սահմանել հետևյալ արտոնությունները`

i

ա) եկամտահարկը սահմանել սկսած սեփականաշնորհման 4-րդ տարվանից.

i

բ) թույլատրել սեփականաշնորհված հողի մասնակի և անասնագլխաքանակի լրիվ արժեք վճարել հինգ տարվա ընթացքում` սկսած սեփականաշնորհման երկրորդ տարվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. Սահակյան

 


29 հուլիսի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0366-I.

 

pin
ՀՀ 29.07.1991
N Ն-0366-I օրենք