(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-135-Ն օրենք)
010.0252.051011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի սեպտեմբերի 14-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «դ» կետի միջակետը փոխարինել վերջակետով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետևյալ արտադրատեսակների համար`
- մշակման չենթարկված թարմ պտուղ և բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,
- 10 և ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,
- պինդ շաքարներ,
- քացախ,
- կերակրի աղ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ մասերով.
«9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր և սննդային հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`
ա) պիտանիության ժամկետն անցած է.
բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.
գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.
դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:
Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վրա:
9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
5 հոկտեմբերի 2011 թվականի
ՀՕ-252-Ն