(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 87-ն հրաման)
i
115.0180.171298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 նոյեմբերի 1998 թվականի թիվ 180-Պ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ
i
ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգ»-ն համապատասխան
Հրամայում եմ
1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը:
2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
1998թ. «28» նոյեմբերի
թիվ 180-Պ հրամանով
ՀՐԱՀԱՆԳ
Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված ընտանիքներին տրվող սոցիալական անձնագրերի լրացման կարգը:
1.2 Ընտանիքի սոցիալական անձնագիրը (հետագայում ՍԱ) լրացվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (հետագայում ՍԾՏԿ) կողմից:
1.3 ՍԱ-ը (հավելված թիվ 1) լրացնում է 2 օրինակից` մեկը պահվում է ՍԾՏԿ-ում, մյուսը` տվյալ ընտանիքում: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով:
1.4 ՍԾՏԿ-ում ՍԱ-երը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում են ֆինանսական փաստաթղթերին համահավասար:
1.5 ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի (իսկականների) հիման վրա (հավելված թիվ 2):
1.6 Ընտանիքին ՍԱ-ը հատկացնելիս ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին անհրաժեշտ է ծանոթացնել ՍԱ-ի վարման կանոններին, այն հաստատելով ստացողի ստորագրությամբ` ՍԱ-ի 16-րդ դաշտում:
1.7 ՍԾՏԿ-ի յուրաքանչյուր տեսուչ ընտանիքների հաշվառումը կատարում է ՍԾՏԿ-ի տնօրենի հրամանով իրեն ամրացված սպասարկման որոշակի տարածքում:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
2.1 ՍԱ-ը լրացվում է սոցիալական աշխատողի կողմից պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբականով: Անհրաժեշտ փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:
2.2 ՍԱ-երը հաշվառվում (համարակալվում) են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության (հետագայում ՍԱՄ) կողմից տվյալ ՍԾՏԿ-ի համար հաստատված համարների տիրույթում:
2.3 ՍԱ-ի 1-ին դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով:
Օրինակ`
-------- ._______________________.
| 0 | 0 | 0 | 3 | 4 | 7 |
._______________________.
2.4 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է վարձակալի (սեփականատիրոջ), այսուհետև` վարձակալ, ազգանունը, անունը, հայրանունը լրիվ` ինչպես անձնագրում:
Օրինակ` Պողոսյան Գևորգ Աշոտի
--------
2.5 5-րդ դաշտում լրացվում է քաղաքի, տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԱՎ-ի կողմից (հավելված թիվ 3):
Օրինակ` 0 1 1 կամ 2 6 5
--------
2.6 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:
Օրինակ` Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան
--------
2.7 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:
Օրինակ` Քաջարան կամ Նոր Նորք
--------
2.8 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է «Հայփոստ» ՊՓԲԸ դուստր ընկերության համարը:
Օրինակ` 018
--------
2.9 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:
Օրինակ` Ազատության 3-րդ նրբ. կամ Հանրապետության 1 փակ
--------
2.10 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:
Օրինակ` 18 կամ 63գ կամ 143/5
--------
2.11 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:
Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա
--------
2.12 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:
Օրինակ`
-------- ._______________________.
| 8 | 5 | 7 | 9 | 6 | 3 |
._______________________.
2.13 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.
0- առանձնատուն լինելու դեպքում,
1- բազմաբնակարանային շենքի դեպքում
հաջորդ 2 վանդակներում 2 նշվում է համատիրության, բնակշահագործման ձեռնարկության, թաղային կոմիտեի հերթական համարը, այդպիսին չլինելու դեպքում պայմանական համարը (պայմանական համարները տրվում են ՍԹՏԿ-ի կողմից):
Օրինակ` 17 թ/կ - 0 1 7 , 3 թ/կ - 0 0 3
-------- 41 բշտ - 1 4 1 , 3 բշտ - 1 0 3
2.14 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է սոցիալական աշխատողի համարը:
Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5
--------
2.15 15-րդ դաշտում գրվում է ՍԾՏԿ-ի տնօրենի ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը` վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին:
2.16 16-րդ դաշտում դրվում է ընտանիքի մի չափահաս անդամի (մյուսների համաձայնությամբ) ստորագրությունը, ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:
2.17 18-րդ դաշտում գրվում է ընտանիքի` ՍԱ-ի լրացման պահին ներկա գտնվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում ամրագրված «այո»-ների և «ոչ»-երի գումարը):
2.18 19-րդ դաշտում լրացվում է ընտանիքի անդամների ազգանունը, անունը, հայրանունը (առաջին տողում նպաստ ստացողի)` ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում:
2.19 Եթե անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:
2.20 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը` ար. կամ իգ.:
2.21 21-րդ դաշտում լրացվում է վարձակալի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը` համաձայն հավելված 4-ի:
2.22 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար` 2, 2, 4 նիշերով:
Օրինակ` 17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ
-------- 03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)
Եթե անձը հաստատող փաստաթղթերում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07...)
2.23 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականի սերիան և համարը (ինչպես փաստաթղթերում):
2.24 24-րդ դաշտում լրացվում է`
այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է և ապրում է այդ հասցեում,
բաց - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է, բայց այդ հասցեում չի ապրում 6 ամսից ավել,
ոչ - եթե տվյալ քաղաքացին չի հաշվառված (գրանցված), բայց ապրում է այդ հասցեում:
Ընտանիքի կազմը ՍԱ-ում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: ՍԱ-ում լրացվում են այդ բնակարանում հաշվառված (գրանցված) բոլոր անձանց տվյալները:
2.25 Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը (հավելված թիվ 5) և ժամկետը: Հակառակ դեպքում այդ դաշտերը չեն լրացվում:
Կ 88 սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:
Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-26 դաշտերը:
Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-28 դաշտերը:
Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-30 դաշտերը:
Օրինակ` 1998թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում է`
--------
.___________________________________________________.
|Խումբ| Ժամկետ | խումբ | ժամկետ | խումբ | ժամկետ |
|_____|________|_______|_________|________|_________|
|Ա 55 |15/08/00| | / / | | / / |
.___________________________________________________.
Եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, 1-ին կուրսի ուսանող և 17 տարեկան, ապա լրացվում է`
.___________________________________________________.
|Խումբ| Ժամկետ | խումբ | ժամկետ | խումբ | ժամկետ |
|_____|________|_______|_________|________|_________|
|Հ 22 |01/01/99| Ս 12 |01/07/00 | Ա 66 |15/10/99 |
.___________________________________________________.
Մ 23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Մ 45` միայնակ մոր երեխա, Ա 34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Ե 56` երկկողմանի ծնողազուրկ երեխա, սոցիալական խմբերի կոդերը նշվում են միայն անչափահաս երեխաների տողում:
Մ 23 և Ե 56 կոդերը լրացվում են մինչև 21 տարեկանը լրանալը, եթե անձը չի աշխատում: 18 տարին լրանալուց հետո նրա աշխատելու դեպքում Մ 23 և Ե 56 կոդերը հանվում են անկախ տարիքից:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա 55, Ա 66, իրենց ժամկետներով:
Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա կարելի է չգրել Ա 55-ը, կամ Ա 66-ը:
Կ 87 կոդն ամրագրվում է չափահաս աշխատունակ զավակների կամ այլ խնամողներ չունենալու մասին տվյալ քաղաքացու կողմից դիմում և գրավոր հայտարարություն տալու դեպքում (հայտարարության բովանդակությունը բերված է հավելված թիվ 9-ում):
Կ 87 կոդը ամրագրվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան հանգամանք` հաշմանդամ է ժամկետով, զավակն ինքը հաշմանդամ է ժամկետով և այլն: Ժամկետը նշվում է մինչև համապատասխան հանգամանքի ժամկետի ավարտը:
Կ 87 կոդը ամրագրվում է իր հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ` Կ 88, (Կ 86), Հ 11, Հ 22, Հ 33:
Ս 12 կոդը լրացվում է պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն տվող ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար:
Հաշմանդամ երեխաների համար Հ 44 կոդին զուգահեռ նշվում է նրանց անչափահաս լինելու փաստը` Ա 66 կամ Ա 55 իրենց ժամկետներով:
Հաշմանդամների համար` Հ 11, Հ 22, Հ 33 կոդերը լրացնելու դեպքում կարելի է հիմք ընդունել նաև կենսաթոշակի վկայականը:
Գործազուրկի համար ժամկետը նշվում է զբաղվածության կենտրոնում հաշվառելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով: Քաղաքացին պարտավոր է նշված ժամկետից հետո գործազուրկի կարգավիճակը շարունակելու դեպքում համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ՍԾՏԿ:
2.26 31-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի միջին ամսական եկամուտի չափը (դրամի ճշտությամբ) ներկայացված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում եկամուտը նշվում է դիմելու պահին նախորդած 12 ամիսների համար:
Ընտանիքի ամբողջական եկամուտի կազմի մեջ մտնում են ընտանիքի եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշման:
Եթե կենսաթոշակառուն ստանում է նաև աշխատավարձ, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում:
Եթե ընտանիքի որևէ անդամ հայտարարում է եկամուտ չունենալու մասին, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:
2.27 33-րդ դաշտը լրացվում է համաձայն հավելված թիվ 6-ի:
2.28 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին համաձայն հավելված թիվ 7-ի:
2.29 35-րդ դաշտում լրացվում է ստացված մարդասիրական օգնության անձնագրի համարը և անվանումը:
Օրինակ` 23/մթերք 14/նավթ
--------
2.30 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:
Օրինակ` 03/09/94 - 1994թ. սեպտեմբերի 3,
---------
2.31 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:
2.32 Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում է միայն 35-38 սյունակները:
2.33 ՍԱ-ի 38-րդ դաշտում ընտանիքում մնացող օրինակում ստորագրում է օգնություն հատկացնող ՍԾՏԿ-ի համապատասխան տեսուչը:
2.34 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը համաձայն հավելված թիվ 8-ի:
Պահանջվող փաստաթուղթը` ատեստատ, դիպլոմ, ստուգման գրքույկ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից:
2.35 40-րդ դաշտում լրացվում է համապատասխան աշխատանքում ներգրավելու դեպքում ունեցած նախասիրության մասին տվյալը, համապատասխան սյունակում կատարելով հետևյալ նշագրումը` «X»:
Մի քանի նախասիրության դեպքում դրվում են համապատասխան սյունակներում նշագրումներ:
Սյունակները համարակալված են հետևյալ կերպ.
1 - բարենորոգման աշխատանքներ,
2 - շինարարական աշխատանքներ,
3 - գյուղատնտեսական աշխատանքներ,
4 - ծերերի և հաշմանդամների խնամք:
2.36 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար:
Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած համարը` համաձայն փախստականի վկայականի:
2.37 42-րդ դաշտում լրացվում է տվյալներ զբաղվածության մասին:
Եթե տվյալ անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:
Անձի զբաղվածությունը որոշվում է համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի:
Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված, որը ներկայացվում է չաշխատելու դեպքում, ինչպես նաև սովորողների համար տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ ստուգման գրքույկ:
2.38 43-րդ դաշտում լրացվում են տվյալներ ընտանիքի մասին:
Սյունակի առաջին երկու տողերը վերաբերում են սեփականությունից ստացած եկամուտներին:
Առաջին տողում գրվում է հողից ստացած եկամուտը:
Երկրորդ տողում գրվում է անասնապահությունից ստացած եկամուտը:
2.39 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձի վճարման անձնական հաշվի համարը:
2.40 44-րդ դաշտում նշվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների ՍԱ-ում արձանագրման հերթական համարը և օրը, ամիսը տարին:
Օրինակ` 1-15/09/95, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/12/96:
--------
2.14 45-րդ դաշտում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:
2.42 46-47 րդ դաշտերը չեն լրացվում մինչև նոր հրահանգի ստացումը:
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի տվյալների փոփոխությունների մասին վարձակալը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է հայտնել ՍԾՏԿ` սոցիալական անձնագրում գրանցելու համար:
3.2 ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխության ամրագրումը կատարվում է վարձակալի կամ չափահաս անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
3.3 ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:
Օրինակ` վարձակալի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվեն ընտանիքի
--------
մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:
3.4 Վարձակալի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունն արձանագրվում է ՍԱ-ում:
ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ, այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը:
Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը:
ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:
3.5 Յուրաքանչյուր ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխություն արձանագրելիս պետք է ընտանիքի բոլոր անդամների համար պարտադիր կատարվեն եկամուտների մասին տվյալների փոփոխությունները:
3.6 Փոփոխությունների հերթական համարը և օրը, ամիսը, տարին նշվում են ՍԱ-ի 44-րդ դաշտում:
3.7 Ընտանիքի կազմի փոփոխության դեպքում, եթե դուրս եկողը վարձակալն է, պարտադիր ուշադրություն է դարձվում ազգակցական կապին և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
Բացակա անդամի վերադառնալու դեպքում նրա բոլոր տվյալները ենթակա են պարտադիր մուտքագրման:
3.8 Ընտանիքի հաշվառումից դուրս գալը կատարվում է տվյալ վարձակալի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը կատարելով հետևյալ գրառումները.
«Ե» - ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի կոդը, ուր տեղափոխվում է ընտանիքը),
«Կ» - կրկնակի հաշվառված լինելու դեպքում,
«Մ» - միայնակ անձանց մահվան դեպքում,
«Ի» - ընտանիքը դիմել է «ՓԱՐՈՍ» համակարգի հաշվառումից դուրս գալու համար:
3.9 Օգնություն ստանալու իրավունք ունեցող, բայց ինչ-ինչ պատճառներով օգնություն չստացած ընտանիքների մասին տվյալների մուտքագրումը տեղեկատվական բազա կատարվում է առանձին ձևով ըստ տեղական ինքնակառավարման մարմնի, բնակշահագործման ձեռնարկության, համատիրությունների, թաղային կոմիտեների յուրաքանչյուր տեսուչի կողմից առանձին: Ամեն տողում լրացվում է վարձակալի ազգանունը, անունը, հայրանունը, օգնության ցուցակում հերթական և ՍԱ-ի համարը:
Հավելված թիվ 1
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» դեկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
ՓԱՐՈՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ
01 ամուսին Հ 11 հաշմանդամ 1 խումբ
02 աղջիկ Հ 22 հաշմանդամ 2 խումբ
03 տղա Հ 33 հաշմանդամ 3 խումբ
04 մայր Հ 44 հաշմանդամ մինչև 16 տ.
05 հայր Ա 55 անչափահաս մինչև 2 տ.
06 քույր Ա 66 անչափահաս 2 տ.-18 տ.
07 եղբայր Ե 77 երկվորյակ և ավելի
08 տատ երեխաներ մինչև 5 տ.
09 պապ Կ 88 կենսաթոշակառու
10 հարս (աշխատանքային տարիքային,
11 փեսա արտոնյալ երկարամյա,
12 թոռ սոցիալական` ծերության)
13 սկեսուր Գ 99 գործազուրկ
14 սկեսրայր Հ 00 հղի կին (20 շաբ.)
15 զոքանչ Ս 12 ուսանող, մինչև 23 տարեկան
16 աներ Մ 23 միակողմանի ծնողազուրկ
17 այլ Մ 45 միայնակ մոր երեխա
Ա 34 ամուսնալուծված ընտ. երեխա
Ե 56 երկկողմանի ծնողազուրկ
Կ 87 միայնակ կենսաթոշակառու
Կ 86 տարեց կենսաթոշակառու
(80 տարեկանից անց)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳԻՏ. ԱՍՏԻՃԱՆ
0 անգրագետ
1 չունի
2 տարրական
3 թ. միջնակարգ
4 միջնակարգ
5 միջ. մասնագիտական
6 թ. բարձրագույն
7 բարձրագույն
8 գիտ. թեկնածու
9 գիտ. դոկտոր
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1 բարենորոգման
2 շինարարական
3 գյուղատնտեսական
4 ծերերի և հաշմանդամների խնամք
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԹԻՎ | | | | | | |
._________________.
2. Ազգանուն __________________________________
3. Անուն __________________________ 4. Հայրանուն ______________
5. Հասցե | | | |
.___________________. 6. _________________________________
7. Քտա, գյուղ ____________________________________ 8. Փոստ __________
9. Փողոց __________________________ 10. Շենք ______ 11. Բնակարա ______
12. Հեռախոս | | | | | | | 13. Թ/Կ, ԲՇՏ | | | |
._______________________. ._____________.
14. Տեսուչ | | | |
.______________.
15. _______________________________ 16. _________________________
Սոցիալական ծառայությունների (ազգանուն, ա. հ.)
տարածքային կենտրոնի տնօրեն
(ազգանուն, ա., հ.)
17. «_______» ________________ 19 թ. Մուտք. նշ.______________
ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ 18. ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ___________
19 20 21 22 23
._______________________________________________________________________.
| N | ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ |ՍԵՌԸ|ԱԶԳԱԿՑԱԿԱՆ| ԾՆՆԴՅԱՆ |ԱՆՁԸ ՀԱՍ- |
| | | | ԿԱՊԸ | ՏԱՐԵԹԻՎԸ |ՏԱՏՈՂ |
| | | | |ՕՐ/ԱՄԻՍ/ՏԱՐԻ|ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
|___|__________________________|____|__________|____________|___________|
|1. | | | | / / | |
|___|__________________________|____|__________|____________|___________|
|2. | | | | / / | |
._______________________________________________________________________.
33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄՆԵՐ _____________________________
34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ _______________________
24 25 26 27 28 29 30 31 32
.________________________________________________________________________.
|Գրան-| ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ | ԵԿԱՄՈՒՏ |ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ|
|ցում |__________________________________________| | |
| |ԽՈՒՄԲ| ԺԱՄԿԵՏ |ԽՈՒՄԲ|ԺԱՄԿԵՏ |ԽՈՒՄԲ|ԺԱՄԿԵՏ | | |
|_____|_____|________|_____|_______|_____|_______|__________|____________|
| | | / / | | / / | | / / | | |
|_____|_____|________|_____|_______|_____|_______|__________|____________|
| | | / / | | / / | | / / | | |
.________________________________________________________________________.
._________________.
Թիվ | | | | | | |
._________________.
39 40 41 42 43 44 45 46 47
.________________________________________________________________________.
| N| Կ | ՀԱՍ. |ՓԱԽՍՏԱԿԱՆԻ| Զ |ԸՆՏԱՆԻՔԻ| | | | ԱՆՁՆԱԿԱՆ |
| | Ր |ԱՇԽԱՏԱՆՔ| ԳՐԱՆՑՄԱՆ | Բ | ՏՎՅԱԼԸ | | | | ՀԱՄԱՐԱՆԻՇԸ |
| | Թ |1 2 3 4 | ՀԱՄԱՐԸ | Ա | | | | | |
| | | | | Ղ | | | | | |
|__|___|________|__________|____|________|_____|_____|_____|_____________|
|1.| | | | | |I I I I I | | | | | |I I I I I I I|
|__|___|_|_|_|__|__________|____|________|_____|_____|_____|_____________|
|2.| | | | | |I I I I I | | | | | |I I I I I I I|
.________________________________________________________________________.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացվում է համապատասխան տարածաշրժանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից և հաստատվում է կնիքով:
2. Յուրաքանչյուր ընտանիքի համար լրացվում է նույն համարով երկու ընտանիքի սոցիալական անձնագիր, մեկը ընտանիքի, մյուսը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար:
3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամուտի և նրա յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի փոփոխությունների մասին հայտնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին` մեկ ամսվա ընթացքում:
4. Ընտանիքի գլխավոր կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է տարին մեկ անգամ, փաստագրման ժամանակ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
5. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում տրվում է միայն համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:
6. Օգնությունը տրվում է միայն ստացողի սոցիալական անձնագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
7. Սոցիալական անձնագրում հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական աշխատողի կողմից ստացողի ներկայությամբ:
8. Ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում, տվյալ ընտանիքի առնվազն մեկ տարի զրկվում է մարդասիրական օգնությունից:
9. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և նրա վերադաս մարմիններն իրավունք ունեն ճշտելու սոցիալական անձնագրում քաղաքացու կողմից հայտարարված տեղեկությունների հավաստիությունը:
Հավելված թիվ 2
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
.______________________________________________________________.
|Դաշտի| Դաշտի | Պահանջվող | ՍԾՏԿ-ում պահվող |
| N | բովանդակությունը| փաստաթուղթը | օրինակը |
|_____|__________________|___________________|_________________|
| 1 |ՍԱ-ի համարը |ՍԾՎ-ի կողմից տրված | |
| | |համարների տիրույ- | |
| | |թում | |
|_____|__________________|___________________|_________________|
| 2 |Ազգանուն |Անձնագիր | |
|_____|__________________|___________________|_________________|
| 3 |Անուն |Անձնագիր | |
|_____|__________________|___________________|_________________|
| 4 |Հայրանուն |Անձնագիր | |
|_____|__________________|___________________|_________________|
| 5 |Հասցե (Շրջանի կոդը|Տես հավելված թիվ 3 | |
|_____|__________________|___________________|_________________|
| 6 |Շրջանի կամ քաղաքի |տեղեկանք բնակության| |
| |անունը |վայրից * | |
|_____|__________________|___________________|_________________|
| 7 |Քտա, գյուղ |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից |թյան վայրից * |
|_____|__________________|___________________|_________________|
| 8 |Փոստ |հայտարարությամբ | |
|_____|__________________|___________________|_________________|
| 9 |Փողոց |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից |թյան վայրից * |
|_____|__________________|_____________________________________|
| 10 |Շենք |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից |թյան վայրից * |
|_____|__________________|___________________|_________________|
| 11 |Բնակարան |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից * |թյան վայրից * |
|_____|__________________|___________________|_________________|
| 12 |Հեռախոս |հայտարարությամբ | |
|_____|__________________|___________________|_________________|
| 13 |Թ/Կ, ԲՇՏ |հայտարարությամբ | |
|_____|__________________|___________________|_________________|
| 14 |Տեսուչ |ըստ տնօրենի հրամանի| |
|_____|__________________|___________________|_________________|
| 15 |Ծառայության պետ | | |
| |(Ա. Ա. Հ) | | |
|_____|__________________|___________________|_________________|
| 16 |Քաղաքացի | | |
|_____|__________________|___________________|_________________|
| 17 |Լրացման ամսաթիվ | | |
|_____|__________________|___________________|_________________|
| 18 |Անդամների թիվը |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից * |թյան վայրից * |
|_____|__________________|___________________|_________________|
| 19 |Ազգանուն, Անուն |Անձնագիր, ծննդյան | |
| |Հայրանուն |վկայական | |
|_____|__________________|___________________|_________________|
| 20 |Սեռը | | |
|_____|__________________|___________________|_________________|
| 21 |Ազգակցական կապը |տեղեկանք բնակության| |
| | |վայրից * | |
|_____|__________________|___________________|_________________|
| 22 |Ծննդյան տարեթիվը |անձնագրի կամ ծննդ- |ծննդյան վկայականի|
| | |յան վկայական |պատճենը |
|_____|__________________|___________________|_________________|
| 23 |Անձը հաստատող |անձնագիր, ծննդյան |ծննդյան վկայականի|
| |փաստաթուղթ |վկայական |պատճենը |
|_____|__________________|___________________|_________________|
| 24 |Գրանցում |տեղեկանք բնակության|տեղեկանք բնակու- |
| | |վայրից * |թյան վայրից * |
|_____|__________________|___________________|_________________|
| 25 |Խումբ |տես ՍԱ լրացման |տես ՍԱ-ի լրացման |
| 27 | |հրահանգի հավելված |հրահանգի հավելված|
| 29 | |5-ի 3-րդ սյունակ |5-ի 4-րդ սյունակ |
|_____|__________________|___________________|_________________|
| 26 |Ժամկետ |ես ՍԱ լրացման |տես ՍԱ-ի լրացման |
| 28 | |րահանգի հավելված |հրահանգի հավելված|
| 30 | |5-ի 3-րդ սյունակ |5-ի 4-րդ սյունակ |
|_____|__________________|___________________|__________________.
| 31 |Եկամուտ |տեղեկանք աշխատա- |տեղեկանք աշխատա- |
| | |վայրից, տեղեկանք |վայրից, տեղեկանք |
| | |կենսաթոշակի (նպաս- |կենսաթոշակի (նպաս-|
| | |տի) նշանակման մար- |տի) նշանակման մար-|
| | |մնից, նշելով կենսա-|մնից, նշելով կեն- |
| | |թոշակի (նպաստի) |սաթոշակի (նպաստի)|
| | |չափը |չափը: |
|____ |__________________|___________________|__________________|
| 32 |Ծանոթություն | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 33 |ՍԾՏԿ-ի աշխատակցի |տես ՍԱ-ի լրացման | |
| |նշումներ |հրահանգի հավելված 6| |
|____ |__________________|___________________|__________________|
| 34 |Բնակարանային |տեղեկանք բնակավայ- |տեղեկանք բնակավայ-|
| |պայմաններ |րից * |րից * |
|____ |__________________|___________________|__________________|
| 35 |Անվանում | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 36 |Օր, ամիս, տարի | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 37 |Օգնող կազմակեր- | | |
| | պությունը | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 38 |Ստորագրություն | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 39 |Կրթությունը |դիպլոմ, վկայական, |դիպլոմի, վկայականի|
| | |ստուգման գրքույկ |պատճենը, տեղեկանք |
| | | |ուսումնական հաս- |
| | | |տատությունից |
|____ |__________________|___________________|__________________|
| 40 |Հասարակական |հայտարարությամբ | |
| |աշխատանք | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 41 |Փախստականի |փախստականի վկայա- |փախստականի վկայա- |
| | գրանցման |կան |յականի պատճենը |
|____ |__________________|___________________|__________________|
| 42 |Զբաղվածությունը |աշխատանքային |տեղեկանք բնակու- |
| | |գրքույկ, ստուգման |թյան վայրից * |
| | |գրքույկ, տեղեկանք | |
| | |բնակության վայրից *| |
|____ |__________________|___________________|__________________|
|43/1 |Ընտանիքի տվյալը |տեղեկանք ունեցած |տեղեկանք ունեցած |
|43/2 | |հողի, անասունի |հողի, անասունի |
|43/3 | |մասին |մասին |
|____ |__________________|___________________|__________________|
|43/4 |Ընտանիքի տվյալը |էլեկտրաէներգիայի | |
| | |վարձի վճարման | |
| | |գրքույկ | |
|____ |__________________|___________________|__________________|
| 44 |Փոփոխության | | |
| |տարեթիվը | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 45 |Կենսաթոշակառու |տեղեկանք աշխատա- | |
| |աշխատավարձ |վայրից | |
|____ |__________________|___________________|__________________|
| 46 | | | |
|____ |__________________|___________________|__________________|
| 47 |Անձնական | | |
| |Համարանիշը | | |
.____ __________________________________________________________.
* տեղեկանքում պետք է նշված լինի ընտանիքի հասցեն, կազմը (այդ թվում
բացակա անդամները և առանց գրանցման ապրողները), ազգակցական կապը,
ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության փաստը, ունեցած
սեփականությունը:
Հավելված թիվ 3
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
ՑԱՆԿ
սոցիալական ծառայությունների տարածքային
կենտրոնների, սպասարկվող համայնքների և
տարածքների կոդերի
.____________________________________________________________________.
| N |կենտրոնի անվանումը |կոդը| Սպասարկման տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Արագածոտնի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|01 | Աշտարակի |016 |քաղ. Աշտարակ |
| | | |Աշտարակի նախկին վարչական տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|02 | Ապարանի |049 |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|03 | Ծաղկահովիտի |050 |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|04 | Թալինի |094 |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Արարատի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|05 | Արարատի |013 |քաղ. Արարատ |
|___|___________________|____|_______________________________________|
|06 | Արտաշատի |014 |քաղ. Արտաշատ |
| | | |Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
|07 | Մասիսի |077 |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|08 | Վեդու |051 |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Արմավիրի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|09 | Արմավիրի |031 |քաղ. Արմավիր |
| | | |Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
|10 | Բաղրամյանի |057 |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|11 | Վաղարշապատի |038 |Քաղ. Վաղարշապատ |
| | | |Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
| | Գեղարքունիքի մարզ| | |
|___|___________________|____|_______________________________________|
|12 | Գավառի |025 |Քաղ. Գավառ |
| | | |Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|13 | Սևանի |035 |Քաղ. Սևան |
| | | |Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|14 | Ճամբարակի |074 |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|15 | Մարտունու |076 |Մարտունու նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|16 | Վարդենիսի |058 |Վարդենիսի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Լոռու մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|17 | Վանաձորի |026 |Քաղ. Վանաձոր |
| | | |Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
|18 | Թումանյանի |012 |Քաղ. Ալավերդի |
| | | |Թումանյանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|19 | Սպիտակի |036 |Քաղ. Սպիտակ |
| | | |Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|20 | Ստեփանավանի |037 |քաղ. Ստեփանավան |
| | | |Ստեփանավանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|21 | Տաշիրի |069 |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Կոտայքի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|22 | Աբովյանի |011 |քաղ. Աբովյան |
| | | |Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|23 | Հրազդանի |033 |քաղ. Հրազդան |
| | | |Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
|24 | Չարենցավանի |039 |քաղ. Չարենցավան |
|___|___________________|____|_______________________________________|
|25 | Եղվարդի |080 |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Շիրակի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|26 | Ախուրյանի |055 |Ախուրյանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|27 | Ամասիայի |046 |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը|
|___|___________________|____|_______________________________________|
|28 | Աշոցքի |063 |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|29 | Արթիկի |015 |քաղ. Արթիկ |
| | | |Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|30 | Գյումրիի |268 |քաղ. Գյումրի |
|___|___________________|____|_______________________________________|
|31 | Մարալիկի |048 |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Սյունիքի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|32 | Գորիսի |018 |քաղ. Գորիս |
| | | |Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|33 | Կապանի |027 |քաղ. Կապան |
| | | |Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|34 | Մեղրու |079 |Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|35 | Սիսիանի |088 |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Վայոց Ձորի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|36 | Եղեգնաձորի |065 |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|37 | Ջերմուկի |020 |քաղ. Ջերմուկ |
|___|___________________|____|_______________________________________|
|38 | Վայքի |044 |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | Տավուշի մարզ | | |
|___|___________________|____|_______________________________________|
|39 | Բերդի |097 |Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|40 | Դիլիջան |021 |քաղ. Դիլիջան |
|___|___________________|____|_______________________________________|
|41 | Իջևանի |067 |Իջևանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
|42 | Նոյեմբերյանի |081 |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|___________________|____|_______________________________________|
| | քաղ. Երևան | | |
|___|___________________|____|_______________________________________|
|43 | Աջափնյակի |101 |Աջափնյակի համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|44 | Արաբկիրի |103 |Արաբկիր համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|45 | Էրեբունու |105 |Էրեբունի համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|46 | Կենտրոնի |106 |Կենտրոն համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|47 | Մալաթիա Սեբաստիա |107 |Մալաթիա Սեբաստիա համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|48 | Նոր Նորք |108 |Նոր Նորք համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|49 | Շենգավիթի |111 |Շենգավիթ համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|50 | Ավան |102 |Ավան համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|51 | Նուբարաշեն |110 |Նուբարաշեն համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|52 | Քանաքեռ Զեյթուն |112 |Քանաքեռ Զեյթուն համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|53 | Նորք Մարաշ |109 |Նորք Մարաշ համայնք |
|___|___________________|____|_______________________________________|
|54 | Դավիթաշեն |104 |Դավիթաշեն համայնք |
.____________________________________________________________________.
Հավելված թիվ 4
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
Ազգակցական կապ
կոդ անվանում
00 վարձակալ կամ սեփականատեր
01 ամուսին
02 աղջիկ
03 տղա
04 մայր
05 հայր
06 քույր
07 եղբայր
08 տատ
09 պապ
10 հարս
11 փեսա
12 թոռ
13 սկեսուր
14 սկեսրայր
15 զոքանչ
16 աներ
17 այլ
Հավելված թիվ 6
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
Սոցիալական աշխատողի նշումը
«այո» - կարող է ընտանիքը ընդգրկել օգնությունների բաշխման ցուցանակներում ըստ կարիքավորության աստիճանի,
01 - ՍԾՏԿ-ի կողմից մեկ տարով ընտանիքին օգնություններից զրկելու դեպքում,
02 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ տարիների ընթացքում գնել է ավտոմեքենա,
03 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ վեց տարիների ընթացքում գնել է անշարժ գույք (խանութ, կրպակ, ձեռնարկություն, բնակարան և այլն)
04 - ընտանիքը կամավոր հրաժարվում է օգնություններ ստանալուց
«ոչ» - ՍԾՏԿ-ի աշխատակցի և ավագանու կարծիքը տվյալ ընտանիքի բարեկեցիկ վիճակի մասին
Հավելված թիվ 7
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
Բնակարանային պայմաններ
00 - մշտական բնակարան պետական շենքում,
01 - սեփական առանձնատուն,
02 - հանրակացարան,
03 - վթարային բնակարան,
04 - տնակ,
06 - այլ,
07 - անօթևան ընտանիք *
* ընտանիքը 6 ամիս ժամկետով հաշվառվում է ՍԾՏԿ-ի հասցեով` մինչև
ընտանիքի հասցեի և բնակարանային պայմանների վերջնականապես ճշտվելը
Հավելված թիվ 8
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
Կրթությունը, գիտական աստիճանը
0 անգրագետ
1 չունի
2 տարրական
3 թերի միջնակարգ
4 միջնակարգ
5 միջնակարգ մասնագիտական
6 թերի բարձրագույն
7 բարձրագույն
8 գիտությունների թեկնածու
9 գիտությունների դոկտոր
Հավելված թիվ 9
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
________________________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. __________________________________________ - ից
Հասցեն _____________________________________________
Անձնագրի սերիան _________ N _______ տրված ___________ ________________
հեռախոս _________________________
Դիմում
Խնդրում եմ ինձ հաշվառել ՓԱՐՈՍ համակարգում որպես
-------------------------------------------------
__________________________ «_____» ___________ 199 թ.
ստորագրություն
_____________________________________________________________________
________________________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ. __________________________________________ - ից
Հասցեն _____________________________________________
Անձնագրի սերին _________ N _______ տրված ___________ ________________

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում եմ, որ աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում են ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:

Հավելված թիվ 5
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
«28» հոկտեմբերի 1998 թ.
թիվ 180-Պ հրամանով
ՑԱՆԿ
Սոցիալական խմբերի և դրանք հաստատող փաստաթղթերի
.__________________________________________________________________.
| Կոդը | Անվանումը | Պահանջվող տեղեկանքը |
|______|__________________|________________________________________|
| Հ 11 |հաշմանդամ 1-ին |ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք |
| |խումբ |կենսաթոշակ նշանակող մարմնից կամ |
| | |կենսաթոշակի վկայական |
|______|__________________|________________________________________|
| Հ 22 |հաշմանդամ 2-րդ |ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք |
| |խումբ |կենսաթոշակ նշանակող մարմնից կամ |
| | |կենսաթոշակի վկայական |
|______|__________________|________________________________________|
| Հ 33 |հաշմանդամ 3-րդ |ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք |
| |խումբ |կենսաթոշակ նշանակող մարմնից կամ |
| | |կենսաթոշակի վկայական |
|______|__________________|________________________________________|
| Հ 44 |հաշմանդամ երեխա |տեղեկանք կենսաթոշակային ապահովության |
| |մինչև 16 տարեկան |տարածքային կենտրոնից կամ կենսաթոշակի |
| | |վկայական |
|______|__________________|________________________________________|
| Ա 55 |անչափահաս երեխա |ծննդյան վկայականի պատճենը |
| |2-ից 18 տարեկան | |
|______|__________________|________________________________________|
| Կ 88 |կենսաթոշակառու |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |(աշխատանքային` | |
| |տարիքային, արտոն- | |
| |յալ, երկարամյա, | |
| |սոցիալական ծերու- | |
| |թյան) | |
|______|__________________|________________________________________|
| Գ 99 |գործազուրկ |տեղեկանք զբաղվածության տարածքային |
| | |կենտրոնից |
|______|__________________|________________________________________|
| Հ 00 |հղի կին (20 շա- |տեղեկանք կանանց կոնսուլտացիայից |
| |բաթական և ավելի) | |
|______|__________________|________________________________________|
| Ս 12 |ուսանող (մինչև 23|տեղեկանք պետական ուսումնական |
| |տարեկան) |հաստատությունից անվճար բաժնում սովորելու|
| | |մասին |
|______|__________________|________________________________________|
| Մ 23 |միակողմանի ծնողա- |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |զուրկ երեխա |կամ կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան |
| |(մինչև 21 տարե- |վկայական |
| |կան) | |
|______|__________________|________________________________________|
| Մ 45 |միայնակ մոր երեխա |տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի |
| | |գրանցման տարածքային բաժնից` երեխայի |
| | |ծննդյան վկայականում հոր մասին |
| | |տեղեկությունների գրանցման մասին |
|______|__________________|________________________________________|
| Ա 34 |ամուսնալուծված |ամուսնալուծության վկայականի կամ դատարանի|
| |ընտանիքի երեխա |վճռի, հայրություն ճանաչելու մասին |
| | |վկայականի պատճենը |
|______|__________________|________________________________________|
| Ե 56 |երկկողմանի ծնողա- |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից կամ|
| |զուրկ երեխա |կենսաթոշակի վկայական, ծնողի մահվան |
| |(մինչև 21 տարե- |վկայական |
| |կան) | |
|______|__________________|________________________________________|
| Կ 87 |միայնակ կենսաթո- |տեղեկանք ԲՇՏ-ից, տեղական ինքնակառավարման|
| |շակառու |մարմնից, դիմում և հայտարարություն |
|______|__________________|________________________________________|
| Կ 86 |տարեց կենսաթոշա- |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |կառու (75 տ. և | |
| |բարձր) | |
.__________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 12 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980219