030.0139.250711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 9-րդ, 10-րդ և 15-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.4-րդ կետով`
«15.4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգում վերջինիս աշխատակազմից դուրս ստեղծված և օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումներն են` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները (օտարերկրյա պետություններում դեսպանությունները, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները) և հյուպատոսական հիմնարկները:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25 հուլիսի 2011 թվականի
ՆՀ-139-Ն