030.0126.130711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 6-րդ մասը` որոշում եմ`
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Մարտիրոսյան Գեորգի Լաերտի» բառերը հանել,
2) հրամանագրով սահմանված` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Սուրենի Մարկոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Մարկոսյան Սիլվա Սուրենի» բառերը հանել,
3) հրամանագրով սահմանված` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Վոլոդյայի Սմբատյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Սմբատյան Արմեն Վոլոդյայի» բառերը հանել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
13 հուլիսի 2011 թվականի
ՆՀ-126-Ա