010.0213.070711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության «ծածկագրին» բառը փոխարինել «, 1001 90 100, 1001 90 910, 1003 00 100, 1005 10, 1207, 1209 ծածկագրերին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«1001 90 100 Սպելտա ցանքի համար
1001 90 910 Փափուկ ցորեն և մեսլին սերմացու
1003 00 100 Գարու սերմացու
1005 10 Եգիպտացորենի սերմացու»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի 31-րդ` արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի ծածկագրի տողից հանել «, բացառությամբ`» բառը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկից հանել 1207, 1209, 3101 00 000, 8432, 8433, 8434 և 8436 ծածկագրերին դասվող տողերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 31-րդ` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3808 91 Ինսեկտիցիդներ
3808 92 Ֆունգիցիդներ
3808 93 Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ
3808 94 Ախտահանող միջոցներ
3808 99 Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների
ոչնչացման համար»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
7 հուլիսի 2011 թվականի
ՀՕ-213-Ն