Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1999  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.01 թվականից 06.07.00 ՀՕ-83 օրենք)

i

010.0278.301298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մաքսավճար վճարողների շրջանակը, մաքսավճարի չափը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Մաքսավճարի հասկացությունը

 

Մաքսավճարը սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

 

Հոդված 3. Մաքսավճարի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ բեռնային գործողությունների) համար գանձվում է 3.500 դրամ մաքսավճար:

2. Բեռնային գործողությունների համար մաքսատուրքը գանձվում է`

ա) մինչև մեկ տոննա քաշով ապրանքների մաքսային հսկողության համար` 1.000 դրամ.

բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ կամ ոչ լրիվ տոննայի համար` 300 դրամ:

3. Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

4. Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի (ձևաթղթերի) տրամադրման համար գանձվում է 1.000 դրամ մաքսավճար:

5. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10.000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման և մաքսային ապահովման վնասված լինելու դեպքում ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:

6. Մաքսային մարմինների կողմից ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`

ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1.000 դրամ, բայց ոչ ավելի դրանց մաքսային արժեքի 0,01 տոկոսից.

բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ կամ ոչ լրիվ տոննայի համար` օրական 1.000 դրամ, բայց ոչ ավելի դրանց մաքսային արժեքի 0,01 տոկոսից:

7. Փոխադրամիջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`

ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2.000 դրամ.

բ) այլ փոխադրամիջոցների համար` 5.000 դրամ:

 

Հոդված 4. Մաքսավճարի արտոնությունները

 

i

Մաքսավճարից ազատվում են`

i

ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

բ) ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների.

գ) ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով սահմանված չափերը չգերազանցող մասով.

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները.

ե) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները` այդ փոխադրումներն իրականացնելիս:

 

Հոդված 5. Մաքսավճարի գումարի ինդեքսավորումը

 

Սկսած 2000 թվականի փետրվար ամսից` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար մաքսավճարի` սույն օրենքի 3 հոդվածով բացարձակ մեծությամբ (դրամով) սահմանված չափերն ավելացվում են տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա ընթացքում արձանագրված դրամի միջին փոխարժեքի փոփոխության ամբողջ թվի չափով:

 

Հոդված 6. Մաքսավճար վճարելը և վերադարձնելը, պատասխանատվությունն այն չվճարելու համար

 

1. Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից եռօրյա ժամկետում:

2. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` դրամով:

3. Սահմանված չափից ավելի վճարված մաքսավճարի գումարի վերադարձը վճարողը կարող է պահանջել դրանց վճարումից հետո` երեք տարվա ընթացքում: Այդ գումարը մաքսային մարմինների կողմից հաշվանցվում է վճարողի` առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է վճարողին` նրա դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0,2 տոկոսի չափով:

 

i
Հոդված 7. 2000 թվականին գանձված մաքսավճարների գումարների հաշվին գոյացած միջոցների օգտագործման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(7 հոդվածը խմբ. 29.12.99 թիվ ՀՕ-26 օրենք)

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

30 դեկտեմբերի 1998 թ.

ՀՕ-278

 

 

pin
ՀՀ 28.12.1998
N ՀՕ-278 օրենք