Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱ ...

 

 

040.0674.270511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2011 թվականի N 674-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ

i

(ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հաստատած ծրագրի (հարցաշարի) հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հարցաթերթը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 12-ի

N 674-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)

 

I. ՀԱՍՑԵԱՄԱՍ

 

1. Մարդահամարի կազմակերպման տեղամասերի համարները (մարդահամարի տեղամաս, հրահանգչական տեղամաս, հաշվային տեղամաս)

2. Տնային տնտեսության հասցեն` մարզը, տարածաշրջանը, համայնքը, բնակավայրը/վարչական շրջանը, հեռախոսահամարը, եթե կազմակերպություն է, ապա նաև կազմակերպության անվանումը

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը

2. Մարդահամարի հաշվառման պահին անձը`

. մշտապես ներկա է

. ժամանակավոր ներկա է

. բացակա է

3. Մարդահամարի հաշվառման պահին բնակավայրից բացակայող անձի համար`

3.1. բացակայության տևողությունը (ամիսներով)

3.2. պատճառը`

. աշխատանք

. անձնական/ընտանեկան

. ուսում

. հյուր

. գործուղում

. զբոսաշրջիկ

. այլ

3.3. մարդահամարի հաշվառման պահին անձի գտնվելու վայրը` երկիրը,

Հայաստանում գտնվելու դեպքում` մարզը

4. Մարդահամարի հաշվառման պահին ժամանակավոր ներկա գտնվողի համար`

4.1. գտնվելու տևողությունը (ամիսներով)

4.2. նպատակը`

. աշխատանք

. անձնական/ընտանեկան

. ուսում

. հյուր

. գործուղում

. զբոսաշրջիկ

. այլ

4.3. մշտական բնակության վայրը` երկիրը, Հայաստանում գտնվելու դեպքում`

մարզը և բնակավայրը

5. Ազգակցական կապը տնային տնտեսության առաջինը գրված անդամի հետ`

. տնային տնտեսությունում առաջինը գրված անձ

Նրա`

. կինը/ամուսինը

. դուստրը/որդին

. խնամակալության տակ գտնվող երեխան

. մայրը/հայրը

. քույրը/ եղբայրը

. սկեսուրը/սկեսրայրը/զոքանչը/աները

. հարսը/փեսան

. տատը/պապը

. թոռը

. այլ ազգական

. ոչ ազգական

. սենյակակից (միայն խմբային տնտեսությունների համար)

6. Սեռը

7. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

8. Ծննդավայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը

9. Քաղաքացիության երկիրը`

երկքաղաքացիների համար, նշել նաև քաղաքացիության երկրորդ երկիրը

10. Ազգությունը`

    . հայ       . ուկրաինացի    . հրեա

    . եզդի      . քուրդ         . գերմանացի

    . ռուս      . լեհ           . պարսիկ

    . ասորի     . բելառուս      . այլ

    . հույն     . վրացի         . հրաժարվում է պատասխանել

 

11. 1) Մայրենի լեզուն` 2) Այլ լեզու, որին ազատ տիրապետում է`

    . հայերեն      . քրդերեն       . ֆրանսերեն

    . եզդիերեն     . լեհերեն       . գերմաներեն

    . ռուսերեն     . բելառուսերեն  . իսպաներեն

    . ասորերեն     . վրացերեն      . պարսկերեն

    . հունարեն     . եբրաերեն      . թուրքերեն

    . ուկրաիներեն  . անգլերեն      . այլ

                                   . հրաժարվում է պատասխանել

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ԼՐԱՑՎՈՒՄ ՄՆԱՑՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ

 

12. Համարում է արդյոք անձն իրեն որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ`

Եթե «համարում է», ապա նշել.

 

    - հայ առաքելական   - եհովայի վկա    - հեթանոսական

    - կաթոլիկ          - բողոքականներ   - մահմեդական

    - ուղղափառ         - մորմոն         - հուդայական

    - նեստորական       - մոլոկան        - կրիշնյա գիտակցության կամ հարե

                                          կրիշնյա

    - ավետարանական     - շար-ֆադինական  - ՏՄ (տրանսցենդետալ մեդիտացիա)

                                        - այլ

. չի համարում

. հրաժարվում է պատասխանել

13. Ծննդյան օրվանից տվյալ բնակավայրում անձի անընդհատ բնակվելը

        . այո      . ոչ

Եթե «ոչ», ապա նշել

13.1. տարեթիվը, որից սկսած անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում

13.2. նախորդ բնակության վայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը

13.3. ինչպիսի բնակավայրից է եկել`

. քաղաքային . գյուղական

13.4. բնակության վայրը փոխելու հիմնական պատճառը`

. այլ երկրներից պատերազմական գործողությունների

. այլ երկրներից ռասսայական, ազգային, կրոնական պատկանելության, սոցիալական որևէ խմբի անդամակցության կամ քաղաքական հայացքների համար հալածանքի ենթարկվելու հիմնավոր վախի

. ընտանեկան

. հայրենադարձություն

. այլ

14. Գոյության միջոցի հիմնական աղբյուրը`

. վարձու աշխատանքը

. ինքնազբաղվածությունը գյուղացիական տնտեսությունում

. ինքնազբաղվածությունն այլ ոլորտներում

. սեփականությունից եկամուտը (գյուղացիական տնտեսությունից, վարձակալության դիմաց ստացված վարձավճարներ, տոկոսավճարներ, շահաբաժիններ)

. վարկերի, խնայողությունների օգտագործում և կապիտալի (այդ թվում` նաև գույքի) վաճառք

. կենսաթոշակ

. նպաստ պետական մարմնից

. նպաստ ոչ պետական աղբյուրից

. կրթաթոշակ

. պետական ապահովության (պահպանություն) ներքո

. ոչ պետական բարեգործական հասարակական կազմակերպությունների ապահովության (պահպանություն) ներքո

 

Դրամական օգնություն`

- պետական աղբյուրից

- արտերկրում բնակվող հարազատներից, բարեկամներից, ծանոթներից

- Հայաստանում բնակվող հարազատներից

. խնամքի տակ

. այլ աղբյուր

 

15-17 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 6 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

15. Կրթական մակարդակը, գիտական աստիճանը

. չունի տարրական կրթություն

. տարրական կրթություն

. հիմնական կրթություն

. միջնակարգ կրթություն

. նախնական մասնագիտական (արհեստագործական)

. միջին մասնագիտական

. բարձրագույն մասնագիտական (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)

. հետբուհական մասնագիտական (հետազոտող, ասպիրանտուրան ավարտած, սակայն թեզ չպաշտպանած)

. գիտության թեկնածու

. գիտության դոկտոր

16. Տարրական կրթություն չունեցողների համար` գրաճանաչ է`

. այո . ոչ

17. ՈՒսումնական հաստատություն հաճախելը`

. եթե «սովորում է», ապա նշել ուսումնական հաստատության տեսակը`

- տարրական դպրոց

- միջին դպրոց

- ավագ դպրոց

- նախնական մասնագիտական (արհեստագործական)

- միջին մասնագիտական

- բարձրագույն մասնագիտական

- հետբուհական մասնագիտական

. չի սովորում

 

18-20 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

18. Ամուսնական կարգավիճակը`

. երբևէ չամուսնացած

. ամուսնացած (գրանցված)

. ամուսնացած փաստացի (առանց գրանցման)

. միայն եկեղեցու կանոնական ծեսով իրագործված ամուսնություն

. այրի/կնակորույս

. ամուսնալուծված (գրանցված)

. բաժանված (առանց գրանցման)

Իգական սեռի ներկայացուցիչների համար նշել`

19. Քանի երեխա է ծնել

20. Նրանցից քանիսն են ողջ

 

21-28 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15-75 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

21. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք ունենալը մարդահամարի հաշվառմանը նախորդող շաբաթվա` հոկտեմբերի 4-11-ի ընթացքում (ներառյալ աշխատանքից ժամանակավորապես բացակայողները)

. այո . ոչ

Եթե «այո»

22. Հիմնական աշխատավայրի` կազմակերպության, հիմնարկի (կամ դրա մասնաճյուղի) տնտեսական գործունեության տեսակը

23. Զբաղմունքը հիմնական աշխատավայրում

24. Զբաղվածության կարգավիճակը`

. վարձու աշխատող

. գործատու (սեփականատեր` վարձու աշխատողի (աշխատողների) մշտական ներգրավմամբ)

. ինքնազբաղված գյուղացիական տնտեսությունում

. ինքնազբաղված այլ գործունեությամբ

. ընտանիքի օժանդակող անդամ

. արտադրական/սպառողական կոոպերատիվի անդամ

. այլ

Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող անձանց համար

25. Հաշվառմանը նախորդող վերջին 4 շաբաթների ընթացքում փնտրել է արդյոք աշխատանք`

. այո, փնտրել է վճարովի աշխատանք

. այո, փորձել է սկսել սեփական գործ

. ոչ

Եթե փնտրել է աշխատանք, ապա`

26. Առաջին անգամ

. այո . ոչ

27. Եթե առաջարկվի համապատասխան աշխատանք, ապա պատրաստ է անցնել աշխատանքի առաջիկա երկու շաբաթների ընթացքում

. այո . ոչ

Եթե չի փնտրել աշխատանք, ապա`

28. Նշել պատճառը`

. գտել է աշխատանք և կանցնի աշխատանքի առաջիկա 2 շաբաթում

. դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով և սպասում է պատասխանի

. պատրաստվում է հեռանալ հանրապետությունից

. պատրաստվում է տեղափոխվել ՀՀ-ում այլ բնակավայր

. վարում է տնային տնտեսություն

. աշխատանք գտնելու հույս չունի

. չգիտի` որտեղ կամ ինչպես փնտրել աշխատանք

. առաջարկվող աշխատանքի վարձատրությունը բավարար չէ

. չունի մասնագիտական համապատասխան հմտություններ

. աշխատելու անհրաժեշտություն/ցանկություն չունի

. սովորում է

. տարիքային/առողջական

. այլ

 

Բացակա տնային տնտեսությունների համար չեն լրացվում մնացյալ բաժինները

 

III. ՀԱՐՑԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բ.1. ՈՒմ սեփականությունն է հանդիսանում բնակելի միավորը`

. տվյալ տնային տնտեսության անդամի (անդամների)

. պետության

. համայնքի

. իրավաբանական անձի

. այլ անձի (անձանց)

. անօթևան է

Բ.2. Բնակելի շինության տեսակը`

. բնակելի տուն (առանձնատուն)

. բնակելի տան մի մաս

. բազմաբնակարան շենքի բնակարան

. բնակարանի մի մաս

. տնակ/ժամանակավոր կացարան

. համատեղ բնակության շինություն

. հանրակացարան

. այլ` բնակության համար հարմարեցված շինություն

Բ.3. Շահագործման հանձնման տարին`

. մինչև 1950 թ.

. 1951-1970

. 1971-1980

. 1981-1990

. 1991-2000

. 2001-2011 թթ.

Բ.4. Շինության արտաքին պատերի շինանյութը`

    . քար    . մոնոլիտ   . խառնակազմ նյութ

    . պանել  . փայտ      . այլ

Բ.5. Տնային տնտեսության զբաղեցրած սենյակների քանակը

Բ.6. Բնակելի միավորի ընդհանուր մակերեսը, քառ. մետր

Բ.7. Հիմնական (ստացիոնար) հեռախոսի առկայությունը

. այո . ոչ

Բ.8. Համակարգչի առկայությունը

. այո . ոչ

Բ.9. Համակարգչի առկայության դեպքում ինտերնետին միացված լինելը

. այո, մշտապես . այո, բայց ոչ մշտապես . ոչ

Բ.10. Բնակելի միավորի ջեռուցման հիմնական միջոցը`

. ջեռուցման անհատական համակարգ

. կենտրոնացված ջեռուցում

. գազի վառարան

. էլեկտրական տաքացուցիչ

. փայտով ջեռուցվող վառարան

. աթարով ջեռուցվող վառարան

. այլ

Բ.11. Ջրամատակարարման հիմնական աղբյուրը`

. կենտրոնացված ջրամատակարարում բնակելի միավորում

. կենտրոնացված ջրամատակարարում շենքում, բայց ոչ բնակելի միավորում

. բերովի/գնովի ջուր

. ջրակուտակման սեփական համակարգ

. գետեր/աղբյուրներ

. ջրհոր

. այլ

Բ.12. Ջրհեռացման (կոյուղացման) համակարգը`

. միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

. ունի տեղական (լոկալ) ցանց

. այլ

Բ.13. Լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը`

. այո, բնակելի միավորում

. այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

. այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

. այո շենքից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

. այո շենքից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

. ոչ

Բ.14. Զուգարանի առկայությունը`

Ողողվող

. բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

. բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

. բնակմիավորից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

. բնակմիավորից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

Չողողվող

. միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

. համատեղ օգտագործման

. այլ

Բ.15. Աղբահանությունը`

Շենքի աղբատար խողովակով

. կանոնավոր հեռացվող

. անկանոն հեռացվող

Այլ ճանապարհով

. թափվում է կանոնավոր հեռացվող աղբարկղը

. թափվում է անկանոն հեռացվող աղբարկղը

. այլ

 

IV. ՀԱՐՑԵՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՀԻՆ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գ.1. Արդյոք տնային տնտեսությունը մշակում է գյուղատնտեսական մշակաբույսեր իրենց կողմից տնօրինվող հողերում (սեփական, ներառյալ տնամերձ, վարձակալված` վարձավճարով կամ առանց վարձավճարի) կամ զբաղվում է կենդանաբուծությամբ սեփական սպառման, վաճառքի թե այլնի համար

. այո . ոչ

Գ.2. Լրացնել տնային տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակները (գլուխ)`

. խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

որից` - կովեր

- գոմեշներ

. խոզեր

. ոչխարներ

. այծեր

. թռչուններ

. մեղվաընտանիքներ (փեթակ, հատ)

Գ.3. Լրացնել տնային տնտեսության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի չափերը (անկախ նրանից մշակվում են թե ոչ)` ներառյալ վարձակալության տրվածը (հա` 0.00 ճշտությամբ)

Գ.3.1. ընդամենը` գյուղատնտեսական նշանակության հողեր

այդ թվում`

. վարելահող

. բազմամյա տնկարկ

- պտղատու այգի և հատապտղանոց

- խաղողանոց

. բնական խոտհարք

. արոտավայր

Գ.3.2. տնամերձ հող

Գ.4. Տնային տնտեսության ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ (ակվակուլտուրաների արտադրությամբ) զբաղվելը

. այո . ոչ

 

V. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

Դ.1. Վերջին 12 ամիսների ընթացքում արտերկրից դրամական միջոցներ ստանալը`

. այո, կանոնավոր

. այո, ժամանակ առ ժամանակ

. այո, հազվադեպ

. ոչ

Դ.2. Վերջին 12 ամիսների ընթացքում, տնային տնտեսությունում արձանագրված` կենդանի ծնունդ (ծնունդներ)

2.1. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը)

2.2. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը)

2.3. ոչ

Մահվան դեպք (դեպքեր)

2.4. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)

2.5. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)

2.6. ոչ

Դ.3. Տնային տնտեսության կազմում կան արդյոք, օրենսդրությամբ սահմանված կարգով տրված, հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք

3.1. այո, նշել թվաքանակը, նրանց հերթական համարներն ըստ Տ/Տ հարցաթերթի «Ա» սյունակի

3.2. ոչ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2011
N 674-Ն
Որոշում