010.0263.231298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
1 դեկտեմբերի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ/ Եվրոմիության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մարման նպատակով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից գոյացած միջոցներից հատկացնել 5,5 միլիարդ դրամ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
23 դեկտեմբերի 1998թ.
ՀՕ-263