010.0027.150111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «մարմիններում քաղաքացիական ծառայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «համակարգի» բառը փոխարինել «և ոստիկանության համակարգերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15 հունվարի 2011 թվականի
ՀՕ-27-Ն