010.0002.110111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76 օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11 հունվարի 2011 թվականի
ՀՕ-2-Ն