010.0184.231210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 14.1. ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև տուգանքների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության լուծարման դեպքում տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
23 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-184-Ն