Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0072.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «է» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բույսերի ցանկին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամանակացույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 29-ի

N 72-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

(բարձրակարգ բույսեր և սնկեր)

 

Երևան

2009 թ.

 

Բացատրագիր

բուսատեսակների գնահատման համար օգտագործված կատեգորիաների վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության բույսերի տեսակների առկա վիճակը գնահատվել է համաձայն Բնության Պահպանության Միջազգային Միության կողմից մշակված սանդղակի («Կարմիր ցուցակի կատեգորիաներ և չափորոշիչներ» IUCN, 2001, տարբերակ 3.1), որին համապատասխան տեսակները գնահատվել են ըստ անհրաժեշտ չափանիշների` դրանց թվաքանակի, աշխարհագրական տարածվածության, որակական մի շարք ցուցանիշների, բազմացման առանձնահատկությունների և այլ: Դրա հիման վրա տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաներ.

1. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR): Տաքսոնը համարվում է «Կրիտիկական վիճակում գտնվող», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Կրիտիկական վիճակում գտնվող» կատեգորիայի որևէ չափանիշով (AE) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

2. Վտանգված տեսակ (EN): Տաքսոնը համարվում է «Վտանգված տեսակ», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Վտանգված տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A-E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

3. Խոցելի տեսակ (VU): Տաքսոնը համարվում է «Խոցելի տեսակ», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Խոցելի տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A-E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

Հաշվի առնելով այն, որ սնկերի պահպանությունը զգալիորեն տարբերվում է բույսերի պահպանությունից, Կարմիր գրքում ընտրվելիք 40 տեսակի սնկերի նկարագրերը ներկայացվել են մակրոսկոպիկ սնկերի համար միջազգայնորեն ընդունված 6 կատեգորիայով` անհետացած /EX/, անհետացման եզրին գտնվող /NT/, կրիտիկական վիճակում գտնվող /CR/, վտանգված /EN/, խոցելի /VU/, տվյալներն անբավարար են վիճակը գնահատելու համար /DD/:

 

ԲԱԺԻՆ I
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒՅՍԵՐ

 

ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների ցանկ

 

Acanthaceae - Ականթազգիներ

Acanthaceae - Ականթազգիներ

Acanthus dioscoridys L.- Ականթ դիոսկորեյանման - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Acoraceae - Խնկեղեգազգիներ

Acorus calamus L.- Խնկեղեգ ճահճային - EN B1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (ii,iii)

Adianthaceae - Ադիանտազգիներ

Adiantum capillus-veneris L.- Ադիանտում Վեներայի վարս - VU * B 1 ab (iii) + 2ab (iii)

Alismataceae - Հովվափողազգիներ

Sagittaria sagittifolia L. - Նետախոտ նետախոտանման - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Sagittaria trifolia L.- Նետախոտ եռատերև - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Alliaceae - Սոխազգիներ

Allium akaka S.G.Gmel.ex Schult. et Schult.- Սոխ ակակա - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium derderianum Regel - Սոխ Դերդերիանի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium egorovae M.V.Agab. et Ogan.- Սոխ Եգորովայի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium oltense Grossh.- Սոխ Օլթիի - EN B 1 ab (iii, iv) + 2 ab (iii, iv)

Allium rupestre Stev.- Սոխ ժայռի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium scabriscapum Boiss. et Kotschy - Սոխ անհարթացողուն - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium struzlianum Ogan.- Սոխ Շտրուցլի - VU B 1 ab (ii, iii, iv) + 2ab (ii, iii, iv)

Allium talyschense Miscz. ex Grossh.- Սոխ թալիշյան - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Allium woronowii Miscz.ex Grossh.- Սոխ Վորոնովի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Nectaroscrodum tripedale (Trautv.) Grossh.- Նեկտարասկորդում եռաոտնաչափ - EN B 1 ab (iii,iv,v) + 2 ab (iii,iv,v)

Amaryllidaceae - Շքանարգիզազգիներ

Galanthus alpinus Sosn.- Ձնծաղիկ ալպիական - EN B1ab (i,ii,iii)+2ab (ii,iii)

Galanthus artjuschenkoae Gabrielian - Ձնծաղիկ Արտյուշենկոյի - VU B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Galanthus lagodechianus Kuth.- Ձնծաղիկ լագոդեխիի - EN B1 ab (i,ii,iii) + 2 ab (ii,iii)

Sternbergia colchiciflora Waldst. et Kit.- Շտերնբերգիա շնդեղածաղկային - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Sternbergia fischeriana (Herb.) M.Roem.- Շտերնբերգիա Ֆիշերի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Apiaceae - Հովանոցավորներ

Actinolema macrolema Boiss.- Ակտինոլեմ խոշորաբաժակ - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii, iii, iv)

Aphanopleura trachysperma Boiss.- Աննշմարակող անհարթապտուղ - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii, iii)

Bupleurum kozo-poljanskyi Grossh.- Եզնակոխ Կոզո-Պոլյանսկու - VU B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Bupleurum pauciradiatum Fenzl ex Boiss.- Եզնակոխ սակավաճաճանչ - VU * B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Bupleurum sosnowskyi Manden.- Եզնակոխ Սոսնովսկու - VU B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Carum komarovii Karjag.- Քեմոն Կոմարովի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Dorema glabrum L.- Օշակ մերկ - CR B 1 ab (i,ii,iii,iv,v) + 2 ab (i,ii,iii, iv,v)

Eryngium wanaturii Woronow - Երնջնակ Վանատուրի - EN B 1 ab (ii, iii, iv, v) + 2 ab (ii, iii, iv, v)

Falcaria falcarioides (Bornm. et H.Wolff) H.Wolff - Սիբեխ սիբեխանման - CR * B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Ferula szowitsiana DC.- Նարդես Շովիցի - VU * B 1ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Froriepia subpinnata (Ledeb.) Baill.- Ֆրորիպիա փետրավոր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii); D

Grammosciadium pterocarpum Boiss.- Գրամոսցիադիում թևապտուղ - EN * B 1 ab (ii,iii,v) + 2 ab (ii,iii,v)

Hohenackeria exscapa (Stev.) Kos.-Pol.- Հոհենակերիա անցողուն - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Oenanthe silaifolia M. Bieb.- Գինեծաղիկ գազարատերև - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Opopanax persicus Boiss.- Ճավշիր պարսկական - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Peucedanum caucasicum (Bieb.) K.Koch - Մարգացնծու կովկասյան - VU B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Peucedanum pauciradiatum Tamamsch.- Մարգացնծու սակավաճառագայթ - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Seseli leptocladum Woronow - Կապնդեղ նրբաճյուղ - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Smyrniopsis armena Schischk.- Սմիրնիոպսիս հայկական - EN B 1ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Stenotaenia daralaghezica (Takht.) Schischk. - Ստենոտենիա Դարալագյազի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Szovitsia callicarpa Fisch. et Mey.- Շովիցիա գեղապտուղ - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Tamamschjaniella rubella (E.Busch) Pimenov & Kljuykov - Թամամշյանիելա կարմրավուն - CR B 1 ab (ii,iii,v) + 2 ab (ii,iii,v)

Araceae - Նվիկազգիներ

Arum conophalloides Kotschy ex Schott - Նվիկ կոնոֆալոսային - EN B1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Aristolochiaceae - Արիստոլոխիազգիներ

Aristolochia iberica Fisch. et Mey. ex Boiss.- Արիստոլոխիա վրացական - EN B 1 ab (i,iii,iv) + 2 ab (i,iii,iv)

Asphodelaceae - Թաղաղուազգիներ

Asphodeline lutea Rechenb.- Թաղաղու դեղին - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Asphodeline taurica (Pall.) Kunth - Թաղաղու ....... - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Aspleniaceae - Ասպլենազգիներ

Asplenium woronowii Christ - Ասպլեն Վորոնովի -EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Asteraceae - Բարդածաղկավորներ

Amberboa amberboi (L.) Tzvel.- Վարդատերեփուկ սովորական - CR B 1ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Amberboa iljiniana Grossh.- Վարդատերեփուկ Իլյինի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Amberboa moschata (L.) DC.- Վարդատերեփուկ մուշկային - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Amberboa sosnovskyi Iljin - Վարդատերեփուկ Սոսնովսկու - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Amberboa turanica Iljin - Վարդատերևփուկ թուրանական - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Antennaria caucasica Boriss.- Կատվատոտիկ կովկասյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Anthemis caucasica Chandjian - Անթեմ կովկասյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Calendula persica C.A.Mey.- Վաղենակ պարսկական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Carpesium abrotanoides L.- Ազազու օշինդրանման - EN * B 1 ab (ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Centaurea alexandrii Bordz.- Տերեփուկ Ալեքսանդրի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Centaurea arpensis (Czer.) Wagenitz.- Տերեփուկ արփայի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Centaurea elbrusensis Boiss. et Buhse - Տերեփուկ էլբուրսյան - EN * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea erivanensis (Lipsky) Bordz.- Տերեփուկ երևանյան - VU * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Centaurea leuzeoides (Jaub. et Spach) Walp.- Տերեփուկ լևզեանման - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea phaeopappoides Bordz.- Տերեփուկ ֆեոպապուսանման - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea rhizocalathium (K.Koch) Tchich.- Տերեփուկ արմատազամբյուղային - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea schelkovnikovii Sosn.- Տերեփուկ Շելկովնիկովի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea takhtadzianii Gabrielian & Tonjan.- Տերեփուկ Թախտաջյանի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Centaurea vavilovii Takht. et Gabrielian - Տերեփուկ Վավիլովի - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Cephalorrhynchus kirpicznikovii Grossh.- Գլխակտուց Կիրպիչնիկովի - EN B 1 ab (iii) + 2ab (iii); D

Chardinia macrocarpa K. Koch - Շարդինիա խոշորապտուղ - VU * B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Cichorium glandulosum Boiss. et Huet - Ճարճատուկ գեղձավոր - VU * B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Cirsium alatum (S. E. Gmel.) Bobr.- Տատասկ թևավոր - CR B 1 ab (ii, iii) + 2 ab (ii,iii); D

Cousinia erevanensis Bornm.- Խոզանափուշ երևանյան - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Cousinia fedorovii Takht.- Խոզանափուշ Ֆյոդորովի - EN B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Cousinia gabrieljanae Takht. et Thamanjan - Խոզանափուշ Գաբրիելյանի - EN B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Cousinia megrica Takht. - Խոզանափուշ մեղրիի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Cousinia qaradaghensis Rech. fil.- Խոզանափուշ ղարաբաղի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Cousinia tenella Fisch.et Mey.- Խոզանափուշ բարալիկ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Crupina intermedia (Mutel) Walp.- Կերեփան միջանկյալ - VU * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Doronicum balansae Cavill.- Դորոնիկում Բալանզայի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Echinops polygamus Bunge - Ոզնագլխիկ բազմատուն - EN B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Echinops ritro L.- Ոզնագլխիկ սովորական - .R B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii); D

Echinops tournefortii Ledeb. ex Trautv.- Ոզնագլխիկ Տուրնեֆորի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Grossheimia caroli-henricii (Gabrielian et Dittr.) Gabrielian - Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի - CR B 1

ab (iii) + 2 ab (iii)

Gundelia rosea M.Hossain & R.A.Al-Taey.- Կանգար վարդագույն - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Hieracium pannosum Boiss.- Ճուռակախոտ փրչոտ - EN * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Inula acaulis Schott et Kotschy ex Boiss.- Կղմուխ անցողուն - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Inula aucherana DC.- Կղմուխ Օշեի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Jurinea elegans (Stev.) DC.- Յուրինեա նրբագեղ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Jurinea praetermissa Galushko & Nemirova - Յուրինեա չնկատված - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Lactuca takhtadzhianii Sosn.- Կաթնուկ Թախտաջյանի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Psephellus debedicus (Gabrielian) Gabrielian - Պսեֆելուս դեբեդի - EN B 1 ab (i,ii)+2 ab (i,ii)

Psephellus zangezuri Sosn. - Պսեֆելոււս զանգեզուրի - EN B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Rhaponticoides hajastana (Tzvelev) Agababian et Greuter - Տերեփուկ հայաստանյան - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Rhaponticoides tamanianae (Agababian) Agababian et Greuter - Տերեփուկ Թամանյանի - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Scorzonera gorovanica Nazarova - Խինձ գորովանի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Scorzonera szovitzii DC.- Խինձ Շովիցի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Sonchus araraticus Nazarova et Barsegian - Իշամառոլ արարատյան - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Steptorhamphus czerepanovii Kirp.- Ստեպտորամֆուս Չերեպանովի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Steptorhamphus persicus (Boiss.) O. et B.Fedtsch.- Ստեպտորամֆուս պարսկական - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Tanacetum zangezuricum Chandjian - Լվածաղիկ Զանգեզուրի - EN B1 ab (iii) + 2 ab (iii)

Tomanthea carthamoidos (DC.) Takht.- Տոմանթեա կանճրականման - CR A 2abc; B 1 ab (i,ii,iii,iv,v) + 2 ab (i,ii,iii,iv,v); C 1 + 2(i); D

Tomanthea daralaghezica (Fomin) Takht.- Տոմանթեա դարեղեգիսի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Tragopogon armeniacus Kuth.- Սինձ հայկական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Tragopogon collinus DC.- Սինձ բլրակային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Tragopogon tuberosus K. Koch.- Սինձ պալարակիր - VU B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Athyriaceae - Զարխոտազգիներ

Athyrium discentifolium Tausch ex Opiz.- Ձարխոտ բաճանատերև - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Berberidaceae - Ծորենազգիներ

Leontice armenica Belanger - Առյուծաթաթ հայկական - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Boraginaceae - Գաղտրիկազգիներ

Myosotis propinqua Fisch. et Mey. ex DC.- Անմոռուկ ցեղակից - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Nonea polychroma Selvi et Bigazzi - Նոնեա բազմագույնանի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Nonea rosea (Bieb.) Link.- Նոնեա վարդագույն - VU * B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Paracaryum laxiflorum Trautv.- Պարակար նոսրածաղիկ - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Rochelia cardiosepala Bunge - Ռոխելիա սրտաձևաբաժակ - EN B1ab (i,ii,iii,v)+2ab (i,ii,iii,v)

Botrychiaceae - Ողկուզապտերազգիներ

Botrychium lunaria (L.) Sw.- Ողկուզապտեր կիսալուսնաձև - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Brassicaceae - Խաչածաղկավորներ

Alyssum hajastanum V. Avet.- Վառվռուկ Հայաստանի - EN B 1 ab (ii) + 2 ab (ii)

Arabis laxa Sibth. et Smith - Արաբախոտ փխրուն - CR B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Asperuginoides axillaris (Boiss. et Hohen.) Rauschert - Բուխինգերա անութային - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Crambe armena N. Busch.- Ծովակաղամբ հայկական - CR B 1 ab (iii) +2 ab (iii)

Didymophysa aucheri Boiss.- Ջուխտակ Օշեյի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Diptychocarpus strictus (Fisch.) Trautv.- Երկպտղիկ սեղմված - CR B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Draba araratica Rupr.- Ճարտարուկ Արարատի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Draba hispida Willd.- Ճարտարուկ խոզանավոր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Erucastrum takhtajanii V.I.Dorof.- Երուկաստրում Թախտաջյանի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Erysimum eginense Bornm. - Ձագախոտ էգինյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Erysimum lilacinum E. Steinb.- Ձագախոտ կարմրակապույտ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Erysimum macrostygma Boiss. - Ձագախոտ խոշորասպի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Eunomia rotundifolia C.A.Mey.- Էվնոմիա կլորատերև - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Hesperis persica Boiss.- Երեքօրնիկ պարսկական - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Isatis karjaginii Schischk.- Լրջուն Կարյագինի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Isatis sevangensis N. Busch - Լրջուն Սևանի - CR B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Isatis takhtajanii V.Avet.- Լրջուն Թախտաջյանի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Lepidium lyratum L.- Նվարդակ քնարաձև - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Leptaleum filifolium (Willd.) DC.- Նրբախոտ թելատերև - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pachyphragma macrophyllum (Hoff.) N. Busch - Պախիֆրագմա խոշորատերև - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Peltariopsis grossheimii N. Busch.- Վահանակերպ Գրոսհեյմի - CR B1 ab (iii) + 2 ab (iii)

Peltariopsis planisiliqua (Boiss.) N.Busch - Վահանակերպ տափակապատիճակ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Physoptychis caspica (Habl.) V.Boczantzeva - Գնդապտուղ կասպիական - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pseudoanastatica dichotoma (Boiss.) Grossh.- Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pseudovesicaria digitata (C.A.Mey.)Rupr.- Կեղծափուչիկ մատնաձև - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Rorippa spaskajae V.I.Dorof.- Բողկուկ Սպասկայի - CR B1ab (iii)+2ab (iii)

Sameraria cardiocarpa Trautv.- Սռնալրջուն սրտապտուղ - CR B 1 ab (iii, iv) + 2 ab (iii,iv)

Sameraria glastifolia (Fisch. & C.A.Mey.) Boiss.- Սռնալրջուն լրջունատերև - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Thlaspi umbellatum Stev.- Շնկոտեմ հովանոցավոր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Thlaspi zangezuricum Tzvelev - Շնկոտեմ զանգեզուրի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Zuvanda meyeri Boiss.- Զուվանդա Մեյերի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Caesalpiniaceae - Ցեզալպինազգիներ

Cercis griffithii Boiss.- Հուդայածառ Գրիֆիթի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Callitrichaceae - Վարսագեղազգիներ

Callitriche hermaphroditica L.- Վարսագեղ հերմաֆրոդիտ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Campanulaceae - Զանգակազգիներ

Campanula caucasica M.Bieb.- Զանգակ կովկասյան - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Campanula massalskyi Fomin - Զանգակ Մասալսկու - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Campanula minsteriana Grossh.- Զանգակ Մինստերի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Campanula propinqua Fisch. et C.A.Mey.- Զանգակ ազգակից - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Campanula zangezura (Lipsky) Kolak. et Serdjuk.- Զանգակ Զանգեզուրի - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Caryophyllaceae - Մեխակազգիներ

Allochrusa takhtajanii Gabr. et Dittr.- Ալոխրուզա Թախտաջյանի - CR B 1 ab (iii,v) + 2 ab (iii,v)

Arenaria brachypetala (Grossh.) T.N.Popova - Որմնաբույս կարճաթերթիկավոր - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Bufonia takhtajanii Nersesian - Դոդոշախոտ Թախտաջյանի - CR B 1 ab (ii,iii,iv,v) + 2 ab (ii,iii,iv,v)

Cerastium capillatum I.V.Sokolova - Ճռճռուկ մազոտ - CR B 1 ab (ii,iii,iv,v) + 2 ab (ii,iii,iv,v); D

Coccyganthe flos-cuculi L.- Կկվածաղիկ - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Coronaria coriacea (Moench) Schischk.et Gorschk.- Կորոնարիա կաշեկերպ - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Dianthus cyri Fisch. et Mey.- Մեխակ քուռի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Dianthus grossheimii Schischk.- Մեխակ Գրոսհայմի - EN B 1 ab (i,ii,iii) +2 ab (i,ii,iii)

Dianthus libanotis Labill.- Մեխակ Լիբանանի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Gypsophila aretioides Boiss.- Սապնարմատ արեցանման - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Gypsophila stevenii Fisch.et Mey.ex Fenzl - Սապնարմատ Ստևենի - CR B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Minuartia sclerantha (Fisch.et Mey.)Thell.- Մինուարցիա կոշտածաղիկ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Scleranthus perennis L.- Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Silene araxina Trautv.- Ծվծվուկ Արաքսի - EN B 1 ab (ii,iii,iv,v) + 2 ab (ii,iii,iv,v)

Silene arenosa K. Koch - Ծվծվուկ ավազուտային - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Silene chustupica Nersesian - Ծվծվուկ Խուստուպի - CR B 1 ab (iii,iv) + 2 ab (iii,v)

Silene eremitica Boiss.- Ծվծվուկ անապատային - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Silene meyeri Fenzl. ex Boiss. et Buhse - Ծվծվուկ Մեյերի - EN B 1 ab (i,iii,iv,v) + 2 ab (ii,iii,iv,v)

Silene raddeana Trautv.- Ծվծվուկ Ռադդեի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Celastraceae - Իլենազգիներ

Euonymus velutina Fisch.et Mey.- Իլենի թավշային - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Chenopodiaceae - .............

Anthochlamys polygaloides (Fisch. et Mey.) Fenzl - .......... ............ - CR B 1

ab (iii) + 2 ab (iii)

Beta lomatogona Fisch.et Mey.- Ճակնդեղ բաժանապտուղ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Beta macrorrhiza Stev.- Ճակնդեղ խոշորարմատ - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Bienertia cycloptera Bunge - Բիեներցիա շուրջաթև - CR * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Halanthium kulpianum (K.Koch) Bunge - Աղածաղիկ կուլպական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Halocnemum strobilaceum (Pall.) Bieb.- Սարսազան կոնաձև - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Halostachys belangeriana (Moq.) Botsch.- Աղահասկիկ Բելանժեյի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Kalidium caspicum (L.) Ung.-Sternb.- Կալախոտ կասպիական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Microcnemum coralloides (Loscos et Pardo) Font-Quer - Միկրոկնեմում մարզանանման - EN B 1

ab (iii,iv) + 2 ab (iii,iv)

Salsola aucheri (Moq.) Bunge ex Iljin - Օշան Օշեի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Salsola soda L.- Օշան սոդակիր - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Salsola tamamschjanae Iljin - Օշան Թամամշյանի - EN B 1 ab (iv) + 2 ab (iv)

Salsola tomentosa (Moq.) Spach - Օշան թաղիքային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Colchicaceae - Շնդեղազգիներ

Colchicum goharae Gabrielian - Շնդեղ գոհարի - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Colchicum ninae Sosn.- Շնդեղ Նինայի - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Colchicum umbrosum Stev.- Շնդեղ ստվերային - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Merendera greuteri Gabrielian - Խլոպուզ Գրոյտերի - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Merendera sobolifera Fisch.et Mey.- Խլոպուզ ընձյուղավոր - CR * B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Cornaceae - Հոնազգիներ

Swida iberica (Woronow) Pojark.ex Grossh.- Ճապկի վրացական - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Corylaceae - Տխիլազգիներ

Corylus colurna L.- Արջատխլենի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Crassulaceae - Թանձրատերևազգիներ

Rosularia chrysantha (Boiss.) Takht.- Վարդակուկ ոսկեզօծ - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Rosularia persica (Boiss.) Berger - Վարդակուկ պարսկական - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Sedum stoloniferum Gmel.- Թանթանիկ ընձյուղակիր - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Sedum tetramerum Trautv.- Թանթանիկ քառաչափ - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Cucurbitaceae - Դդմազգիներ

Citrullus colocynthis (L.) Schrad.- Ձմերուկ վայրի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Cupressaceae - Նոճազգիներ

Juniperus sabina L.- .... ......... - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Cyperaceae - Բոշխազգիներ

Carex bohemica Schreb.- Բոշխ բոհեմական - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex capitellata Boiss. et Bal.- Բոշխ մանրագլխիկ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex cilicica Boiss.- Բոշխ կիլիկիական - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex depauperata Curtis ex With.- Բոշխ աղքատացած - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex oligantha Steud.- Բոշխ սակավածաղիկ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex pendula Huds.- Բոշխ կախված - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex phyllostachys C.A.Mey.- Բոշխ տերևահասկային - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Carex pyrenaica Wahlenb ssp. micropodioides - Բոշխ պիրենեյան - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Eriophorum latifolium Hoppe- Կիզխոտ լայնատերև - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Kobresia persica Kuek. et Bornm.- Կոբրեզիա պարսկական - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Dipsacaceae - Ակքանազգիներ

Cephalaria nachiczevanica Bobr.- Զիվան նախիջևանի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Dryopteridaceae - Վահանապտերազգիներ

Polystichum braunii (Spenner) Fee - Բանպոտ Բրաունի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Polystichum lonchitis (L.) Ruth.- Բանպոտ նիզականման - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Ericaceae - Հավամրգազգիներ

Rhododendron caucasicum Pall.- Մրտավարդ կովկասյան - EN B 1 ab (iii,iv) + 2 ab (iii,iv)

Vaccinium uliginosum L.- Հապալասենի ճահճային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Euphorbiaceae - Իշակաթնուկազգիներ

Andrachne rotundifolia C.A.Mey.- Անմեռուկ կլորատերև - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Euphorbia aleppica L.- Իշակաթնուկ հալեպական - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Fabaceae - Լոբազգիներ

Argyrolobium biebersteinii P.W.Ball - Արգիրոլոբիում Բիբերշտեյնի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 .b(i,ii,iii)

Argyrolobium trigonelloides Jaub.et Spach - Արգիրոլոբիում հացհամեմավոր - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2

ab (i,ii,iii,iv)

Astragalus achundovii Grossh.- Գազ Ախունդովի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus agasii Manden.- Գազ Աղասու - CR B 1 ab (i,ii,iii) + 2ab (i,ii,iii)

Astragalus amblolepis Fisch. ex Hohen.- Գազ բթաթեփուկ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Astragalus basianicus Boiss. et Hausskn.- Գազ բասիանիական - EN B 1ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus bylowae Elenevsky - Գազ Բիլովայի - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus camptoceras Bunge - Գազ կորաեղջյուրավոր - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2ab (i,ii,iii,iv)

Astragalus campylosema Boiss.- Գազ կորասերմ - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus commixtus Bunge - Գազ խառն - CR B 1 ab (i,ii,iii) +2 ab (i,ii,iii)

Astragalus corrugatus Bertol.- Գազ կնճռոտ - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus divaricatus Boiss.- Գազ չռված - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus eriopodus Boiss.- Գազ թավոտ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus globosus Vahl - Գազ գնդաձև - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus grammocalyx Boiss.et Hohen.- Գազ խզմզաբաժակ - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus guttatus Banks et Sol. - Գազ բծավոր - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus holophyllus Boriss.- Գազ ամբողջատերև - EN B 1 .b(i,ii) + 2 ab (i,ii)

Astragalus humilis M.Bieb.- Գազ ցածր - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus karabaghensis Bunge - Գազ ղարաբաղի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus karakuschensis Gontsch.- Գազ կարակուշի - EN B 1ab (i,ii,iii,iv) + 2 ab (i, ii iii, iv)

Astragalus karjaginii Boriss.- Գազ կարյագինի - EN B 1ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus kirpicznikovii Grossh.- Գազ Կիրպիչնիկովի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus lunatus Pall.- Գազ կիսալուսնաձև - CR B 1 ab (i,ii,iii) + 2ab (i,ii,iii)

Astragalus massalskyi Grossh.ex Fed.- Գազ Մասսալսկու - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus montis-aquilis Grossh.- Գազ արծվասարային - EN B 1 ab (iii) + 2ab (iii)

Astragalus ordubadensis Grossh.- Գազ օրդուբադի - CR B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus paradoxus Bunge - Գազ տարօրինակ - EN B 1ab (i,ii,iii,iv) + 2ab (i,ii,iii,iv)

Astragalus prilipkoanus Grossh.- Գազ Պրիլիպկոյի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus refractus C. A. Mey.- Գազ բեկված - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus saganlugensis Trautv.- Գազ սողանլուղի - EN B 1 ab (i,ii, iii) + 2 ab (i,ii iii)

Astragalus sangezuricus Boriss.- Գազ զանգեզուրի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus schelkovnikovii Grossh.- Գազ Շելկովնիկովի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus schuschaensis Grossh.- Գազ շուշիի - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Astragalus sukaczevii Derv. et Jelenevsky - Գազ Սուկաչովի - VU * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus vedicus Takht.- Գազ վեդու - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus xerophylus Ledeb.- Գազ չորասեր - VU * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Astragalus xiphidium Bunge - Գազ թրաձև - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Cicer anatolicum Alef.- Սիսեռ անատոլիական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Colutea komarovii Takht.- Պայթակենի Կոմարովի - CR B 1 ab (i,ii,iii,iv, v) + 2 ab (i,ii,iii,iv,v); C 2a; D

Coronilla cretica L.- Քարառվույտ կրետեական - EN * B 1ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Glycyrrhiza echinata L.- Մատուտակ խոզանավոր - VU * B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv).

Hedysarum elegans Boiss. et Huet. - Կուրկուրան հիասքանչ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Hedysarum micropterum Bunge - Կուրկուրան կարճաթև - VU * B 1 ab (i, ii, iii) + 2ab (i,ii,iii)

Lathyrus cassius Boiss.- Տափոլոռ կասսիայի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii)

Lathyrus setifolius L. - Տափոլոռ խոզանատերև - VU * 1 ab (i,ii,iii) + 2 ab i,ii,iii)

Lathyrus sylvestris L.- Տափոլոռ անտառային - EN * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Lens ervoides (Brign.) Grossh.- Ոսպ ոսպնյականման - VU * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Medicago arabica (L.) Huds.- Առվույտ արաբական - VU * B 1ab (iii) + 2ab (iii)

Onobrychis hajastana Grossh.- Կորնգան հայաստանի - EN B 1 ab (i,ii,iii,iv)+2 ab (i,ii,iii,iv)

Onobrychis major (Boiss.) Hand-Mazz.- Կորնգան խոշոր - CR 1 ab (i,ii, iii) + 2 ab (i,ii,iii)

Onobrychis meschchetica Grossh.- Կորնգան մեսխեթական - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Onobrychis takhtajanii Sytin - Կորնգան Թախտաջյանի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Oxytropis armeniaca Sosn. ex Mulk.- Գառնառվույտ հայկական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Oxytropis karjaginii Grossh.- Գառնառվույտ Կարյագինի - EN B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Oxytropis lazica Boiss.- Գառնառվույտ լազիստանյան - EN B 1 ab (i,ii, iii) + 2 ab (i,ii,iii)

Spaerophysa salsula DC. - Սֆերոֆիզա աղուտային - VU * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Trifolium angustifolium L.- Երեքնուկ նեղատերև - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Trifolium grandiflorum Schreb.- Երեքնուկ խոշորածաղիկ - VU * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Trifolium sebastiani Savi - Երեքնուկ Սեբաստիանի - VU * B 1 ab (i,ii, iii) + 2 ab (i,ii,iii)

Trigonella astroides Fisch. et Mey.- Հացհամեմ աստղաձև - EN 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Trigonella capitata Boiss.- Հացհամեմ գլխիկավոր - EN B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Vavilovia formosa (Stev.) Fed.- Վավիլովիա նրբագեղ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Vicia pisiformis L.- Վիկ ոլոռնանման - .R B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Fagaceae - Հաճարազգիներ

Castanea sativa Mill.- Շագանակենի ցանովի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Frankeniaceae - Ֆրանկենիազգիներ

Frankenia pulverulenta L.- Ֆրանկենիա փոշապատ - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Fumariaceae - Ծխաբույսազգիներ

Corydalis marschalliana Pers.- Անձխոտ Մարշալի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Corydalis verticillaris DC.- Պոպուլիկ օղակադիր - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Gentianaceae - Բոգազգիներ

Gentiana olivieri Griseb.- Բոգ Օլիվյեի - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Lomatogonium carinthiacum (Wulfen) A.Br.- Լոմատոգոնիում կարինտյան - VU * B 1 ab (iii) + 2

ab (iii)

Geraniaceae - Խորդենազգիներ

Erodium sosnowskyanum Fedor.- Ճայկտուց Սոսնովսկու - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Geranium albanum Bieb.- Խորդենի արևելա-կովկասյան - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Grossulariaceae - Կոկռոշազգիներ

Ribes achurjani Mulk.- Հաղարջենի ախուրյանի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Ribes armenum Pojark.- Հաղարջենի հայկական - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Hyacinthaceae - Հակինթազգիներ

Bellevalia longistyla (Miscz.) Grossh.- Բելեվալիա երկարառնակ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Hyacinthella atropatana (Grossh.) Mordak. et Zahar.- Հակինթիկ ատրպատականյան -EN B 1

ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Muscari pallens (Bieb.) Fisch. - Պապլոր դժգույն - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Ornithogalum gabrielianae Agapova - Աստղաշուշան Գաբրիելյանի - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2

ab (i,ii,iii,iv)

Scilla mischtschenkoana Grossh.- Մկնասոխ Միսչենկոյի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Scilla rosenii K. Koch - Մկնասոխ Ռոզենի - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Hypericaceae - Սրոհունդազգիներ

Hypericum armenum Jaub.et Spach - Սրոհունդ հայկական - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (iI,ii,iii)

Hypericum eleonorae Jelen.- Սրոհունդ Էլեոնորայի - CR B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Hypericum formosissimum Takht.- Սրոհունդ գեղատես - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Hypolepidaceae - Հիպոլեպիդազգիներ

Pteridium tauricum V.Krecz.- Արծվապտեր տավրիական - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iridaceae - Հիրիկազգիներ

Gladiolus dzhavakheticus Eristavi - Թրաշուշան Ջավախքի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Gladiolus hajastanicus Gabrielian - Թրաշուշան հայաստանյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Gladiolus szovitsii Grossh.- Թրաշուշան Շովիցի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris atropatana Grossh.- Հիրիկ ատրպատականյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris elegantissima Sosn.- Հիրիկ նրբագեղ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Iris grossheimii Woronow ex Grossh. - Հիրիկ Գրոսհեյմի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris iberica Hoffm.- Հիրիկ վրացական - CR B 1 ab (iii,iv,v) + 2 ab (iii,iv,v)

Iris lineolata (Trautv.) Grossh.- Հիրիկ նեղգծային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris lycotis Woronow - Հիրիկ գայլականջ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris musulmanica Fomin - Հիրիկ մուսուլմանական - EN B 1 ab (i,ii,iii,iv,v) + 2 ab (i,ii,iii,iv,v)

Iris pseudocaucasica Grossh.- Հիրիկ կեղծ կովկասյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Iris sibirica L.- Հիրիկ սիբիրյան - VU * B 1 ab (iii) + 2ab (iii)

Juncaceae - Կնյունազգիներ

Juncus acutus L.- Կնյուն սուր - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Luzula forsteri (Smith) DC.- Փայլուկ Ֆորսթերի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Lamiaceae - Շրթնազգիներ

Dracocephalum austriacum L.- Վիշապագլուխ ավստրիական - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Dracocephalum botryoides Stev.- Վիշապագլուխ ողկույզային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Micromeria fruticosa (L.) Druce - Միկրոմերիա թփային - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Nepeta lamiifolia Willd - Կատվադաղձ խուլեղինջատերև - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Salvia spinosa L.- Եղեսպակ փշոտ - EN * B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Salvia suffruticosa Montbr. et Auch. ex Bunth.- Եղեսպակ կիսաթփային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Teucrium canum Fisch. et C.A.Mey.- Լերդախոտ ալեհեր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Teucrium hyrcanicum L.- Լերդախոտ հիրկանիական - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Lentibulariaceae - Ջրապզուկազգիներ

Utricularia intermedia Hayne - Ջրապզուկ միջին - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Liliaceae - Շուշանազգիներ

Fritillaria collina Adam - Արքայածաղիկ բլրակային - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Gagea lutea (L.) Ker Gawl.- Սագասոխուկ դեղին - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Rhinopetalum gibbosum (Boiss.) Losinsk.et Vved.- Կնճիթաթերթիկ սապատավոր - CR * B 1

ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Tulipa confusa Gabrielian - Վարդակակաչ խճճված - EN B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Tulipa florenskyi Woronow - Վարդակակաչ Ֆլորենսկու - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Tulipa sosnovskyi Achv. et Mirzoeva - Վարդակակաչ Սոսնովսկու - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2

ab (i,ii,iii,iv)

Tulipa sylvestris L.- Վարդակակաչ անտառային - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,v)

Linaceae - Կտավատազգիներ

Linum barsegianii Gabrielian et Dittr. - Կտավատ Բարսեղյանի - CR B 1 ab (ii, iii) + 2 ab (i,ii,iii)

Lycopodiaceae - Գետնամուշկազգիներ

Lycopodium selago L.- Գետնամուշկ - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Malvaceae - Փիփերթազգիներ

Alcea karsiana (Bordz.) Litv.- Տուղտավարդ Ղարսի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Alcea sophiae Iljin - Տուղտավարդ Սոֆիայի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Malvella sherardiana (L.) Jaub. et Spach - Մոլոշիկ Ժերարի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Menyanthaceae - Ջրաերեքնուկազգիներ

Menyanthes trifoliata L.- Ջրաերեքնուկ եռատերև - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Najadaceae - Ջրահարսազգիներ

Najas minor L.- Ջրահարս փոքր - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Nitrariaceae - Բորակաթուփազգիներ

Nitraria schoberi L.- Բորակաթուփ Շոբերի - EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Nymphaeaceae - Հարսնամատազգիներ

Nuphar lutea (L.) Smith - Կոկոռ դեղին - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Nymphaea alba L.- Ջրաշուշան սպիտակ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Onagraceae - Ապուզանազգիներ

Chamaenerion dodonaei (Vill.) Kost. - Նեղտերև Դոդոնի - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Ophioglossaceae - Իժալեզվազգիներ

Ophioglossum vulgatum L.- Իժալեզու սովորական - CR B 1 ab (iii, iv) + 2 ab (iii, iv)

Orchidaceae - Խոլորձազգիներ

Cephalanthera kurdica Bornm. et Kraenzl.- Եղբորոսին քրդական - VU * B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Corallorhiza trifida Chatel.- Կորալորիզ եռաբաժան - CR B 1 ab (ii,iii, iv) + 2 ab (ii,iii,iv)

Epipogium aphyllum Sw.- Էպիպոգիում անտերև - EN B 1 ab (I,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Listera ovata (L.) R.Br.- Երկտերևի ձվաձև - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Ophrys apifera Huds.- Սարդակիր մեղվակիր - CR B 1 ab (ii,iii,v) + 2 ab (ii,iii,v)

Orchis punctulata Stev. ex Lindl.- Խոլորձ կետավոր - VU * B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Orchis stevenii Rchb. f. - Խոլորձ Ստևենի - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,v)

Orchis tridentata Scop.- Խոլորձ եռատամ - EN * B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,v)

Steveniella satyrioides (Spreng.) Schlechter - Ստեվենիելա սատիրանման - EN B 1 ab (ii,iii,iv) + 2

ab (ii,iii,iv)

Orobanchaceae - Ճրագախոտազգիներ

Cistanche fissa (C.A.Mey.) G.Beck - Դևագի հատված - EN B 1 ab (i,ii,iii,iv)+ 2 ab (i,ii,iii,iv)

Cistanche salsa (C.A.Mey.) G.Beck - Դևագի աղուտային - EN * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Paeoniaceae - Քաջվարդազգիներ

Paeonia tenuifolia L.- Քաջվարդ նեղատերև - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Platanaceae - Սոսազգիներ

Platanus orientalis L.- Սոսի արևելյան - EN B 1ab (iii)+2ab (iii)

Plumbaginaceae - Արճճախոտազգիներ

Acantholimon caryophyllaceum Boiss.- Ոզնաթուփ մեխակի - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Acantholimon fedorovii Tamamsch. et Mirzoeva - Ոզնաթուփ Ֆեդորովի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Acantholimon festucaceum (Jaub.et Spach) Boiss.- Ոզնաթուփ շյուղախոտային - CR B 1 ab (iii) + 2

ab (iii)

Poaceae - Հացազգիներ

Aegilops crassa Boiss.- Այծակն հաստ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Aeluropus repens (Desf.) Parl.- Որդանխոտ սողացող - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Aira elegantissima Schur - Գնկոր նրբագեղ - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Amblyopyrum muticum (Boiss.) Eig - Բթաթեփուկ անքիստ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Bromopsis gabrielianae Ogan.- Բրոմոպսիս Գաբրիելյանի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Bromopsis zangezura Ogan.- Բրոմոպսիս Զանգեզուրի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Elymus transhyrcanus (Nevski) Tzvelev - Տփիկ անդրկասպիական - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Enneapogon persicus Boiss.- Իննաքիստ պարսկական - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Erianthus ravennae (L.) P. Beauv.- Գեղմնախոտ ռավենյան - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Festuca drymeja Mert. & W. D. J. Koch - Շյուղախոտ անտառային - VU B 1 ab (iii) + 2 ab (iii)

Phalaris paradoxa L.- Սերինոսախոտ տարօրինակ - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Psilurus incurvus (Gouan) Schinz et Thell.- Մերկապոչուկ թեքահասկ - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Puccinellia grossheimiana V. I. Krecz.- Անողնուցուկ Գրոսհեյմի - EN B 1 ab (iii,iv) + 2 ab (iii,iv)

Rhizocephalus orientalis Boiss.- Արմատագլխիկ արևելյան - VU * B 1 ab (iii,iv) + 2 ab (iii,iv)

Sclerochloa woronowii (Hack.) Tzvelev ex Bor - Կարծրախոտ Վորոնովի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Triticum araraticum Jacubz.- Ցորեն արարատյան - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Triticum urartu Tumanian ex Gandilyan - Ցորեն ուրարտու - EN B1ab (iii)+2ab (iii)

Polygalaceae - Կաթնախոտազգիներ

Polygala urartu Tamamsch.- Կաթնախոտ ուրարտական - EN B 1 ab (i,ii,iii, iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Polygonaceae - Մատիտեղազգիներ

Calligonum polygonoides L.- Գեղածնկիկ մատիտեղանման - CR B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Rheum ribes L.- Խանձիլ հաղարջի - CR B 1 ab (iii,iv) + 2 ab (iii,iv)

Potamogetonaceae - Շերեփուկախոտազգիներ

Groenlandia densa (L.) Fourr.- Գրենլանդիա խիտ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Primulaceae - Գնարբուկազգիներ

Asterolinon linum-stellatum (L.) Duby - Աստերոլինում աստղափձև - CR B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Cyclamen vernum Sweet - Արջտակ գարնանային - VU * B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Primula amoena Bieb.- Գնարբուկ սքանչելի - VU B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Primula cordifolia Rupr.- Գնարբուկ սրտատերև - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Primula vulgaris Huds. ssp. komarovii - Գնարբուկ Կոմարովի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Primula vulgaris Huds. ssp. woronovii - Գնարբուկ Վորոնովի - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Pyrolaceae - Սպնդուկազգիներ

Orthilia secunda L.- Օրտիլիա փոքր - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Ranunculaceae - Գորտնուկազգիներ

Adonis eriocalycina Boiss.- Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Adonis wolgensis Stev.- Կուժկոտրուկ Վոլգայի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Anemone ranunculoides L.- Վարդակակաչ գորտնուկային - EN B 1 ab (ii,iii) + 2 ab (ii,iii)

Clematis vitalba L.- Հոտոտ խաղողատերև - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Delphinium foetidum Lomak.- Ոջլախոտ գառշահոտ - VU B 1 ab (iii) + 2 ab (iii)

Ranunculus cicutarius Schlecht.- Գորտնուկ ցիկուտային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Ranunculus lingua L.- Գորտնուկ երկարատերև - EN * B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Ranunculus villosus DC.- Գորտնուկ մազոտ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Thalictrum isopyroides C.A.Mey.- Քնձմնձուկ իզոպիրոնման - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Resedaceae - Հափուկազգիներ

Reseda globulosa Fisch. et Mey.- Հափուկ գնդապտուղ - CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Rosaceae - Վարդազգիներ

Amygdalus nairica Fed. .t Takht. - Նշենի նաիրյան - EN B 1 ab (i,ii, iii) + 2 ab (i,ii,iii)

Crataegus microphylla K.Koch - Ալոճ փոքրատերև - EN B1 ab (iii) + 2 ab (iii)

Crataegus pontica K.Koch - Ալոճ պոնտական - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Crataegus szovitsii Pojark.- Ալոճ Շովիցի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Crataegus tournefortii Griseb.- Ալոճ Տուրնե ֆորի - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Crataegus ulotricha Pojark.- .... գանգրամազիկավոր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Crataegus zangezura Pojark.- Ալոճ զանգեզուրյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Potentilla cryptophila Bornm.- Մատնունի քարանձավային - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Potentilla erecta (L.) Hampe - Մատնունի ուղիղ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Potentilla porphyrantha Juz.- Մատնունի ծիրանավոր - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus browiczii Mulk.- Տանձենի Բռովիչի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus complexa Rubtzov.- Տանձենի խառնված - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus daralaghezi Mulk.- Տանձենի դարելեգիսի - EN B 1 ab (iii) + 2ab (iii)

Pyrus elata Rubtzov - Տանձենի բարձր - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus gergerana Gladkova - Տանձենի Գերգերի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus grossheimii Fed.- Տանձենի Գրոսհեյմի - EN B 1 ab (ii,iii,v) + 2 ab (ii,iii,v)

Pyrus hyrcana Fed.- Տանձենի հիրկանյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus raddeana G. Woronov - Տանձենի Ռադդեյի - EN B1ab (ii,iii)+2ab (ii,iii)

Pyrus theodorovii Mulk.- Տանձենի Ֆեոդորովի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Pyrus voronovii Rubtzov - Տանձենի Վորոնովի - EN B 1 ab (ii,v) + 2 ab (ii,v)

Rubus takhtadjanii Mulk.- Մոշենի Թախտաջյանի - EN B 1 ab (i,ii) + 2 ab (i,ii)

Rubus zangezurus Mulk. - Մոշենի զանգեզուրի - EN B 1 ab (ii) + 2 ab (ii)

Sorbus caucasica Zinserl.- Արոսենի կովկասյան - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Sorbus hajastana Gabrielian - Արոսենի հայաստանյան - VU B 1 ab (iii) + 2 ab (iii)

Rubiaceae - Տորոնազգիներ

Asperula affinis Boiss. et Huet - Գետնաստղ ցեղակից - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Asperula taurina L.- Գետնաստղ կովկասյան - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Cruciata sosnowskyi (Manden.) Pobed.- Կրուցիատա Սոսնովսկու - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Galium valantioides Bieb.- Մակարդախոտ վալանտանման - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Jaubertia szovitzii (DC.) Takht.- Ժոբերցիա Սովիչի - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Leptunis trichodes (J. Gay) Schischk.- Լեպտունիս մազանման - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Salviniaceae - Ծովոսպազգիներ

Salvinia natans (L.) All.- Ծովոսպ լողացող - CR B1ab (iii)+2ab (iii)

Santalaceae - Սանտալազգիներ

Thesium compressum Boiss.et Heldr.- Թեզիում սեղմված - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Thesium procumbens C.A.Mey.- Թեզիում փռված - EN * B1ab (iii)+2ab (iii)

Saxifragaceae - Բարբեկազգիներ

Saxifraga tridactylites L.- Բարբեկ երմատնանի - VU * B1ab (iii)+2ab (iii)

Scrophulariaceae - Խլածաղկազգիներ

Chaenorhinum gerense (Stapf) F.Speta - Խենորին գերեյական - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Linaria megrica Tzvelev - Կտավախոտ մեղրու - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Linaria pyramidata (Lam.) Sprmg.- Կտավախոտ բրգաձև - CR B 1 ab (iii, iv) + 2 ab (iii,iv)

Scrophularia amplexicaulis Benth.- Խլածաղիկ ցողունագիրկ - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Scrophularia atropatana Grossh.- Խլածաղիկ ատրպատականյան - CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2

ab (i,ii,iii,iv)

Scrophularia takhtadzianii Gabrielian - Խլածաղիկ Թախտաջյանի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Verbascum atroviolaceum (Sommier et Levier) Murb.- Խռնդատ մուգ մանուշակագույն - EN B 1

ab (iii) + 2 ab (iii)

Verbascum erivanicum E.Wulf - Խռնդատ երևանյան - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Verbascum formosum Fisch.ex Schrank - Խռնդատ հիանալի - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Verbascum gossypium M. Bieb. - Խռնդատ բամբակային - EN * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Verbascum megricum (Tzvel.) Huber-Morath.- Խռնդատ մեղրու - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Verbascum nudicaule (Wydl.) Takht.- Խռնդատ մերկացողուն - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Sinopteridaceae - Սինոպտերիդազգիներ

Cheilanthes pteridioides (Reichard) C.Chr. - Չորապտեր արծվապտերային - VU * B 1 ab (iii) + 2

ab (iii)

Smilacaceae - Պարիլյակազգիներ

Smilax excelsa L.- Պարիլյակ բարձր - EN B 1 ab (i,ii,iii,v) + 2 ab (i,ii,iii,v)

Solanaceae - Մորմազգիներ

Atropa belladonna L.- Շիկատակ - VU B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii, iv)

Lycium anatolicum A.Bag.et R.Mill.- Հազազ անատոլիական - EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (ii,iii,iv)

Staphyleaceae - Կռոնազգիներ

Staphylea pinnata L.- Կռոն փետրավոր - VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Tamaricaceae - Կարմրանազգիներ

Tamarix florida Bunge - Կարմրան պայծառ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Tamarix octandra Bunge - Կարմրան ութառէջ - EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Taxaceae - Կենազգիներ

Taxus baccata L.- Կենի հատապտղային - VU B1ab (iii)+2ab (iii)

Thelypteridaceae - Տելիպտերազգիներ

Thelypteris palustris Schott - Տելիպտեր ճահճային - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Thymelaeaceae - Գոճմակազգիներ

Stelleropsis magakjanii (Sosn.) Pobed.- Ստելերոպսիս Մաղաքյանի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Valerianaceae - Կատվախոտազգիներ

Centranthus longiflorus Stev.- Խթանաբույս երկարածաղիկ - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Valeriana eriophylla (Ledeb.) Utkin - Կատվախոտ բրդատերև - EN B 1 ab (iii) + 2 ab (iii)

Valerianella kotschyi Boiss.- Աղբաղբուկիկ Կոչիի - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Violaceae - Մանուշակազգիներ

Viola caucasica Kolenati ex Rupr.- Մանուշակ կովկասյան - CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

 

Angiospermae - Ծածկասերմեր - (Պոկռիտօ սեմեննիե)

1. Acanthaceae - Ականթազգիներ - (Ականտօվիե)

Acanthus dioscoridis L.

Ականթ դիոսկորեանման

(Акант диоскорейные)

 

Կատեգորիա. CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից փոքր է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր:

Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, ուղիղ կանգնած ցողունով, 30-40 սմ բարձրությամբ: Տերևները ամբողջական: Պսակը միաշուրթ, ծիրանի-վարդագույն: Ծաղկաբույլը խիտ, երկարավուն: Ծաղկակիցները սրացած, փշոտ-ատամնավոր, հաճախ մանուշակագույն: Շատ գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում, Հատիս լեռանագագաթի ստորոտում: AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1600-1700 մ բարձրությունների վրա, քարքարոտ աճելավայրերում, մարգագետնա-տափաստանային բուսականության կազմում, դաշտերի եզրերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Acoraceae - Խնկեղեգազգիներ - (Аирмые)

2. Acorus calamus L.

Խնկեղեգ ճահճային

(Аир болотный)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab (ii,iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկ շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հնագույն ժամանակներում օգտագործվում էր խունկ պատրաստելու համար և հավանաբար աճեցվում էր հատուկ այդ նպատակով: Ներկայումս բնության մեջ տեսակի տարածումը շատ սահմանափակ է: Բնական աճելավայրերը գտնվում են անմիջական ոչնչացման սպառնալիքի տակ` տնտեսական գործունեության ակտիվացման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս մինչև 1,5 մ բարձրությամբ, հաստ սողացող կոճղարմատով և երկար մազարմատներով: Տերևները գծային-թրանման, տափակ, թեթևակի դեղնավուն-կանաչ: Ծածկոցը կազմում է սլաքի շարունակությունը, ստորին մասում` ցողունանման, վերին մասում` տերևանման: Ծաղկաբույլը` կողրը, եզրային, մի կողմ թեքված 4-6 սմ երկար., առանց հավելուկի: Ծաղիկները շատ մանր, երկսեռ: Պտուղը` չոր հատապտուղ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արևշատ, Մխչյան, Ծաղկունք, Փարաքար գյուղերի շրջակայքում): EOO` 180 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակի ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, մասնավորապես Նախակովկասը, Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Եվրոպան, Ասիան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա. գետերի ափերին, ճահճացած տեղերում, ոռոգման ջրանցքների երկարությամբ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հունիս-օգոստոսին: Հանդիսանում է լայն ճանաչում ունեցող դեղատու բույս, օժտված է անտիսեպտիկ` հականեխիչ հատկությամբ: Ծաղկող բույսերը հանդիպում են հազվադեպ: Լավ է բազմանում վեգետատիվ ճանապարհով` կոճղարմատների միջոցով:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորոստ/դեգրադացիա կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Աճեցվում է ՀՀ ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտի Հայաստանի ֆլորայի հողամասում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ ու մոնիթորինգ:

 

Alismataceae - Հովվափողազգիներ - (Частуховые)

3. Sagittaria sagittifolia L.

Նետախոտ նետախոտանման

(Стрелолист стрелолистный)

 

Կատեգորիա. CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii, iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Համարյա անհետացած է` Լոռու սարահարթի լճերի բուսածածկման և Արարատյան հարթավայրի բրնձի դաշտերի ոչնչացման հետևանքով: Վերջին հավաքը իրականացվել է 1960 թ-ին: Տեսակը չի կարող պատկանել EX կատեգորիային, քանի որ պարզ չէ նրա ներկա վիճակը` վերջին տարիներին հատուկ որոնումներ չիրականացնելու պատճառով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա ջրային կամ ճահճային բույս է ստորգետնյա պալարանման կոճղարմատով: Լողացող տերևները երկարավուն-նշտարաձև, ձվաձև կամ էլիպսաձև են երկու մոտեցած կարճ բլթակներով. ստորջրյա տերևները` նստադիր, թափանցիկ, բութ, վերջրյա` նետանման -եռանկյուն: Ծաղկաբույլը պարզ կամ հաճախ ճյուղավորված: Պսակաթերթերը սպիտակ մանուշակագույն եղունգիկով, փոշանոթները մուգ-մանուշակագույն: Պտղիկները կլորավուն, լայն-թևավոր, համարյա ուղիղ կտուցով: Գեղազարդային դեղատու բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում էր Լոռու (Օրան-Լորի) և Երևանի (Սայաթ-Նովա, Սարվանլար) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 110 կմ է: Հայաստանից բացի աճում է Կովկասի տարբեր շրջաններում, ինչպես նաև Եվրոպայում, Հին Միջերկրածովյան ավազանում, Սիբիրում, Ճապոնիայում, Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա. ճահիճներում, ծանծաղ լճերի, ջրավազանների ափերին, բրնձի դաշտերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-օգոստոսին: Հետերոֆիլ բույս է: Պալարանման գոյացությունները, որոնք ձևով նման են կաղինի և առաջանում են աշնանը տերևածոցերից դուրս եկող ընձյուղների ծայրերին, ուտելի են և երբեմն օգտագործվում են սննդի մեջ մշակված վիճակում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով: Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ որոնումներ տեսակի հայտնաբերման նպատակով, իրականացնել հետազոտական աշխատանքներ և մոնիթորինգ:

 

4. Sagittaria trifolia L.

Նետախոտ եռատերև

(Стрелолист трилистный)

 

Կատեգորիա CR B 1 ab (ii,iii,iv) + 2 ab (i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Համարյա անհետացած է Լոռու սարահարթի լճերի բուսածածկման հետևանքով: Վերջին հավաքը իրականացվել է 1960 թ-ին: Տեսակը չի կարող պատկանել EX կատեգորիային, քանի որ հատուկ որոնումներ վերջին տարիներին չեն իրականացվել:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ջրային կամ ճահճային բույս է ստորգետնյա պալարանման կոճղարմատով, առանց լողացող և ստորջրյա տերևների: Վերջրյա տերևները նետանման են, նեղ բլթակներով: Ծաղկաբույլը պարզ կան թույլ ճյուղավորված է: Պսակաթերթերը սպիտակ են, փոշանոթները` դեղին: Պտղիկները հակաձվաձև են` լայն-թևավոր, կտրատված եզրերով, և կարճ, սուր, թեք կտուցով: Գեղազարդային դեղատու բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Օրան-Լորի, Կլին): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Թալիշը, Սև ծովի առափնյա մասը, Աստրախանը, Սիբիրը, Միջին և Կենտրոնական Ասիան, Իրանը, Հիմալայները, Հնդկաստանը, Հնդկաչինը, Հեռավոր Արևելքը, Ճապոնիան և Չինաստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500 մ բարձրության վրա. ճահիճներում, ծանծաղ լճերի և ջրավազանների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին: Պալարանման գոյացությունները, որոնք ձևով նման են կաղինի և առաջանում են աշնանը տերևածոցերից դուրս եկող ընձյուղների ծայրերին, ուտելի են և երբեմն օգտագործվում են սննդի մեջ` մշակված վիճակում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ որոնումներ տեսակի հայտնաբերման նպատակով, իրականացնել հետազոտական աշխատանքներ և մոնիթորինգ:

 

Alliaceae - Սոխազգիներ - (Луковые)

 

5. Allium akaka S. G. Gmel. ex Shult. & Shult. f.

Սոխ ակակա

(Лук акака)

 

Կատեգորիա. CR B 1 ab (iii) + 2 ab (iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ լոկալիտետ տեսակի ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված աճելավայրի կորստի հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ A. akaka անվան տակ սխալմամբ տրվել է A. materculae Bordz. տեսակը: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս է 6-12 սմ բարձրությամբ ցողունով: Ծաղկաբույլը կիսագնդաձև կամ լայն փնջաձև է, բազմածաղիկ: Ծաղկապատը աստղաձև կամ ձագարաձև զանգականման, մասերը էլիպսաձև գծային, կլոր կամ գոգավոր ծայրով, խամրած սպիտակ կամ մանուշակագույն-վարդագույն, ծիրանի-մանուշակագույն ճղով: Տերևները 2-3(4) հատ են, (1)2-5 սմ լայնությամբ, երկարավուն-էլիպսաձև, վերևում կտրուկ նեղացող` կարճ վեղարաձև ծայրով, եզրերից թույլ ալիքավոր:

Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Ագարակի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Թալիշում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-900 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում քարաթափվածքների վրա, ֆրիգանանման բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին: Դեկորատիվ բույս է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` Ագարակի շրջակայքում լեռնահանքային արդյունաբերության ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակի շրջակայքում:

 

6. Allium derderianum Regel

Սոխ Դերդերիանի

(Лук Дердериана)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Գտնվում է տեսակի ընդհանուր արեալի ծայր հյուսիսային հատվածում: Հայտնի են 4 պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: A. woronowii տեսակը սխալմամբ տրվում է որպես A. derderianum-ի հոմանիշ:

Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը 5-10 (15) սմ բարձրություն ունի, բարակ, հաճախ կորացած է: Ծաղկաբույլը լայն փնջաձև կամ կիսագնդաձև է, սակավածաղիկ: Ծաղկապատը աստղաձև-լայն-ձագարաձև, մասերը գծային, գագաթում` կլորավուն կամ գոգավոր, կեղտոտ-սպիտակ կամ վարդագույն, ծիրանի-մանուշակագույն ջղով: Տերևները 2 (3), 0,4լ1,2 սմ լայնությամբ, գծային, խիստ ալիքավոր ծայրերով, խխունջաձև ոլորված: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Բարգուշատի լեռնաշղթա, լեռնագագաթներ Կապուտջուղ, Խուստուփ, Բաղացսար): EOO 400 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (լեռնագագաթ Սոյուխ), Հյուսիսային և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2700-3400 մ բարձրությունների վրա. ժայռոտ, քարքարոտ-խճաքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

7. Allium egorovae M. V. Agab. & Ogan.

Սոխ Եգորովայի

(Лук Егоровой)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայաստանում հայտնի է միայն մեկ լոկալիտետ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է միակ աճելավայրի կորուստ` գերարածեցման և պատահականության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս է: Ցողունը 7-20 սմ բարձրությամբ, ամուր, հաճախ կորացած: Ծաղկաբույլը կիսագնդաձև, բազմածաղիկ: Ծաղկապատը աստղաձև լայն ձագարաձև, մասերը գծային, վերևում` կլորավուն, բութ կամ գոգավոր, կեղտոտ-սպիտակ կամ վարդագույն: Տերևները 3, երբեմն 2-4 հատ, 0,8-3 սմ լայնությամբ, գծային-նշտարաձև, թույլ ալիքավոր եզրերով, հետ թեքված:

Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Կալեր գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի սահմաններից դուրս հայտնի են 3 աճելավայրեր Նախիջևանում` Զանգեզուրի լեռնաշղթայի վրա:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2300 մ բարձրության վրա. մարգագետիններում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը գտնվում է նոր ստեղծված «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել

պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

8. Allium oltense Grossh.

Սոխ Օլթիի

(Лук олтинский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Վտանգված տեսակ: Գտնվում է ընդհանուր արեալի արևելյան սահմանին: Հայաստանում հայտնի են միմյանցից բավականին հեռու գտնվող չորս լոկալիտետներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` տափաստանների հերկման և արածեցման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս է: Ցողունը 30-50 սմ բարձրությամբ: Տերևները տափակ, գծային, խոզանանման ոլորված: Ծաղկաբույլը գնդաձև, բազմածաղիկ: Ծաղկապատը ձվաձև; մասերը նշտարաձև, սուր, հիմքում` սպիտակավուն, ավելի վեր` բաց-կանաչավուն-դարչնագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք, Մաստարա, Լանջիկ, Բագրավան, Հացաշեն, Արագած գյուղերի շրջակայք) և Երևանի (Նոր Գեղի և Եղվարդ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1930 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի սահմաններից դուրս տարածված է Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1500-2300 մ բարձրությունների վրա, քարքարոտ լեռնային տափաստանում: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տափաստանների հերկման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Ջաջուռի լեռնանցքում:

 

9. Allium rupestre Steven

Սոխ ժայռի

(Лук наскальный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Գտնվում է ընդհանուր արեալի հարավ-արևելյան սահմանում: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնցից մեկը կարող է տուժել կրի արդյունահանման պատճառով: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս է` 10-30 սմ բարձրությամբ: Տերևները նեղ գծային, ակոսավոր: Ծաղկաբուլյը փնջաձև, սովորաբար սակավածաղիկ: Ծաղկապատը զանգականման; մասերը կեղտոտ-սպիտակ կամ կեղտոտ-վարդագույն, ծիրանագույն կամ կանաչ ջղով, երկարավուն-էլիպսաձև, գագաթի մասում հետ թեքված սրածայրով:

Տարածում. Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիա շրջակայք) և Շիրակի (Ջաջուռի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 60 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տարածված է Ղրիմում, Մեծ Կովկասում, Կենտրոնական Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, 1600-2200 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին և կրային ժայռերի վրա: Ծաղկում է օգոստոս ամսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` ճանապարհաշինության և կրի արդյունահանման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Ջաջուռի լեռնանցքում:

 

10. Allium scabriscapum Boiss. & Kotschy

Սոխ անհարթացողուն

(Лук шероховатостебельный)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ, սակայն վերջին տարիներին այն բազմիցս հավաքվել է: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս է: Ցողունը 20-40 սմ բարձրությամբ: Տերևները տափակ: Ծաղկաբույլը կիսագնդաձև, սակավածաղիկ: Ծաղկապատը գավաթանման, մասերը դեղին, էլիպսաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ` Ագարակաձոր և Բոլորաբերդ գյուղերի միջև): ... 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Հարավ-արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հարավային Իրանում և Թուքմենիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1500 մ բարձրությունների վրա. խճաքարոտ-քարաթափվածքային կրային լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` մարդածին ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր

աճելավայրերի որոնում:

 

11. Allium struzlianum Ogan. (Սոխ Շտրուցլի)

(Лук Штруцля)

 

Կատեգորիա. VU B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր:

Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը 30-50 սմ բարձր.: Տերևները 2-7, գծային, սրացած, հետ թեքված: Ծաղկաբույլը կիսագնդաձև: Ծաղկապատը աստղաձև-կամ աստղաձև-լայն ձագարաձև; մասերը արծաթավուն-սպիտակ, վարդա-մանուշակագույն կամ վարդագույն, վարդա-մանուշակագույն ջղով, նշտարաձև, սուր: Գեղազարդային բույս Է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ցամաքասար, Կրաշեն գյուղերի շրջակայք,

Ջաջուռի լեռնանցք), Երևանի (Երասխ գյուղի շրջակայք) և Մեղրու (Նռնաձոր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 8480 քառ կմ. է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտի, ծ. մ. 600-2000 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս (հունիս) ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողերի հերկման և արածեցման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Շիրակի լեռնաշղթայի վրա:

 

12. Allium talyschense Miscz. ex Grossh.

Սոխ թալիշյան

(Лук талишский)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ: Հանրապետությունում հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է միակ աճելավայրի կորուստ ներքին գործոնների, պատահականության և արածեցման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը 10-30 սմ բարձր.: Տերևները տափակ: Ծաղկաբույլը գլխիկանման: Ծաղկապատը գնդաձև-զանգականման; մասերը սպիտակ, ամուր, կեղտոտ-ծիրանագույն ջղով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի սահմաններից դուրս աճում է Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2200-2400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

13. Allium woronowii Miscz. ex Grossh.

Սոխ Վորոնովի

(Лук Воронова)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանին: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ներքին գործոնների և գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ սխալմամբ ընդգրկված էր որպես A. derderianum-ի հոմանիշ:

CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը (5)15-50 սմ բարձր.: Տերևները (1)2-4, գծային-նշտարաձև կամ գծային, հետ թեքված: Ծաղկաբույլը լայն փնջաձև կամ կիսագնդաձև: Ծաղկապատը աստղաձև-գավաթանման; մասերը նուրբ, վարդագույն կամ համարյա սպիտակ, ծիրանագույն կամ կանաչ ջղով, նեղ-էլիպսաձև, նավականման: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Կրաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Վարդահովիտ, Բարձրունի, Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 570 քառ. կմ, AOO` 20 քառ. կմ է, լոկալիտետները` 4: Հայաստանի սահմաններից դուրս նույնպես հազվագյուտ է. աճում է Նախիջևանում (գյուղ Ազնաբերդ) և Արևելյան Անատոլիայում (լեռնագագաթ Արարատ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2300 մ բարձրությունների վրա. խճաքարոտ տեղերում, կրաքարային քարաթափվածքների վրա, քարքարոտ լեռնային տափաստանում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում`հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հերկման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև:

 

14. Nectaroscordum tripedale (Trautv.) Grossh.

Նեկտարասկորդում եռաոտնաչափ

(Нектараскордум трехфутовый)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii,iv,v) + 2 ab(iii,iv,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է 4 միմյանցից հեռացած պոպուլյացիաներով, 4 ֆլորիստիկական

շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի

մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում մարդածին գործոնների ազդեցության, հատկապես, ծաղկեփնջերի հավաքի պատճառով: Պոպուլյացիաների թվի ակնհայտ պակասելու պատճառով կատեգորիան բարձրացվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս 50-150 սմ բարձր., սխտորի ուժեղ հոտով: Տերևները 3-5, գծային-նշտարաձև, սուր ողնուցով; ներքինը համարյա ամբողջ երկարությամբ պատյանավոր, 3- ողնուցով: Ծաղիկները փնջաձև-փռված ծաղկաբույլերում: Ծաղկապատը զանգակաձև, 13-15 մմ երկ.; մասերը հիմքում կանաչ, վերևում սպիտակ կամ վարդագույն, ծիրանագույն կամ կանաչ ջղերով: Բարձրարժեք գեղազարդային հատկանիշներով օժտված բույս է:

 

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (Ամբերդ), Ապարանի (Արզական, Աղվերան, Բուժական գյուղերի շրջակայք), Դարեղեգիսի (Ջերմուկ) և Մեղրու (Այգեձոր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 7500 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Դաղստանում, Արևելյան և Հարավ-արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիս-արևմտյան և Հարավային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին

լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1700-2500 մ բարձրությունների վրա. անտառային

բացատներում, մարգագետիններում, թփերի մացառուտներում, ժայռերի ճեղքերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ,

աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ռեկրեացիոն զոնայում գտնվելու և վաճառքի համար ինտեսիվ հավաքի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը գտնվում է նոր ստեղծված «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Amaryllidaceae - Շքանարգիզազգիներ - (Амарилиистовые)

 

15. Galanthus alpinus Sosn.

Ձնծաղիկ ալպիական

(Подснежник альпийский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը ինտենսիվ հավաքն է որպես գեղազարդային բույս և ապօրինի անտառահատումը, որը պատճառ է դառնում աճելավայրերի խախտմանը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս ոչ մեծ ձվաձև սոխուկով, 2 հակաձվաձև թխակապույտ վաղ գարնանը զարգացող տերևներով: Ծաղկակիրը ծաղկման ժամանակ տերևներից երկար: Ծաղկակիցը փոքր, կծկված: Ծաղիկները սպիտակ, 15-25 մմ երկ., թեքված, ծաղկապատի արտաքին թերթերը նկատելի սապատիկով, ներքինները` երիկամաձև կամ V-աձև կանաչ պուտերով: Տուփիկը տանձանման կամ տակառիկանման; սպին լայնացած, հարթ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Նոյեմբերյան, Վոսկեպար, Աչաջուր գյուղերի շրջակայքում): EOO 230 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավ-Արևմտյան և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-1300 մ բարձրությունների վրա. լուսավոր կաղնու-բոխու, հաճարենու-բոխու և ղաժենու անտառներում, հազվադեպ կենու ստվերոտ անտառում, նոսրացած թփուտների մեջ կամ շիբլյակում: Ծաղկում է մարտին, պտղաբերում` ապրիլին: Գեղազարդային դեղաբույս է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառների հատման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել հատուկ ուշադրություն, հետազոտական աշխատանքներ և պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

16. Galanthus artjuschenkoae Gabrielian

Ձնծաղիկ Արտյուշենկոյի

(Подснежник Артюшенко)

 

Կատեգորիա. VU B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը ծաղիկների հավաքն է որպես արժեքավոր գեղազարդային բույս և անտառների հատումը, որը առաջացնում է աճելավայրերի պայմանների խախտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Galanthus transcaucasicus 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, ոչ մեծ գնդաձև սոխուկով: Տերևները երկարավուն-նշտարաձև, բաց-կանաչ, անփայլ: Ծաղկակիրը ծաղկի ժամանակ տերևներից երկար: Ծաղկակիցը մանր, կծկված: Ծաղիկները սպիտակ կամ կրեմագույն, 35-40 մմ երկ., ներքև թեքված; ծաղկապատի արտաքին մասերը ոչ մեծ հարթ սապատիկով, ներքինները` վերին մասում շատ լայնացած: Տուփիկը գնդաձև կամ կարճ տակառիկանման:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Թեղուտ գյուղերի շրջակայքում) և Զանգեզուրի (Շուրնուխ, Վաչագան, Ծավ, Շիկահող գյուղերի շրջակայքում) ֆլորիստիկական շրջաններում: EOO 5300 քառ. կմ է, AOO` 48 քառ. կմ, լոկալիտետները` 8: Հայաստանից բացի աճում է Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1700 մ բարձրությունների վրա. հաճարենու, կաղնու-բոխու անտառներում, մամռապատ ժայռերի մեջ, ընկած ծառերի բների մոտ, անտառի եզրերին: Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում` ապրիլին: Գեղազարդային դեղաբույս է: Աճելավայրերում բավականին առատ է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառների հատման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

17. Galanthus lagodechianus Kuth.

Ձնծաղիկ լագոդեխիի

(Подснежник лагодехский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2ab(i,ii iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը ծաղիկների հավաքն է որպես արժեքավոր գեղազարդային բույս և աճելավայրերի պայմանների խախտումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս ոչ մեծ ձվաձև սոխուկով: Տերևները նեղգծային, վերևում տափակ (առանց փականիկի), յուղալի փայլով, վաղ գարնանը զարգացող: Ծաղկակիրը ծաղկման ժամանակ տերևներից երկար: Ծաղիկները մանր, մաքուր սպիտակ, 20-25 մմ երկ; ծաղկապատի ներքին մասերի պուտերը փոքր ի շատե նեղ-նալաձև:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայքում): EOO 330 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավ-Արևմտյան և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա կաղնու-բոխու և հաճարենու-բոխու անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփերի մացառուտներում: Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում` ապրիլին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` անտառների հատման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

18. Sternbergia colchiciflora Waldst. et Kit.

Շտերնբերգիա շնդեղածաղկային

(Штернбергия зимовникоцветная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Նախկինում հայտնի էր մեկ աճելավայրից (Իջևանի շրջակայք): Վերջին տարիներին հայտնաբերվել է նաև Երևանի ֆլորիստիկական շրջանում, Երևան քաղաքի հյուսիս-արևելյան սահմանների ընդլայման և ամառանոցային հողամասերի տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 5-7 սմ բարձր., գնդանման-ձվաձև սոխուկներով` ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով և մինչև 8 մմ երկ. վզիկով: Տերևները 3-6, ուշ զարգացող, գծային, գոտիանման, մուգ-կանաչ, մինչև 10 սմ երկ., 3-5 մմ լայն: Ծաղիկները դեղին, 2,5-5 մմ երկ., ծաղկակիցներով: Տուփիկը 8-10 մմ տրամագծով, գնդաձև կամ օվալ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Գետահովիտ գյուղի շրջակայք) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 230 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Հարավային Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Մոլդավիան, Սևծովյան շրջանը, Ղրիմը, Փոքր Ասիան, Արևմտյան Սիբիրը, Իսրաելը, Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1500 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, երրորդական դարաշրջանի կավերի վրա, օշինդրային կիսաանապատում, նոսրացած թփուտային մացառուտներում: Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պտղաբերում` ապրիլ-մայիսին: Կլեյստոգամ բույս է. ծաղիկները մեծամասամբ զարգանում են սոխուկների մեջ գետնի տակ, պտուղները դուրս են գալիս գետնի երես և հասունանում հաջորդ տարվա գարնանը: Երբեմն ծաղիկները դուրս են գալիս հողի մակերես: Հավանաբար այդ պատճառով տեսակը բնության մեջ դժվար է հայտնաբերվում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, ամառանոցային շինարարության, կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

19. Sternbergia fischeriana (Herb.)M.Roem.

Շտերնբերգիա Ֆիշերի

(Штернбергия Фишера)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Ընդհանուր արելը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավ-արևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին,

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա կապված գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Միակ պոպուլյացին կարիք ունի հատուկ ուշադրության, անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Apiaceae - Հովանոցավորներ - (Зонтичные)

 

20. Actinolema macrolema Boiss.

Ակտինոլեմ խոշորաբաժակ

(Актинолема крупночашечная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii, iii, iv)

Վտանգված տեսակ: Կովկասում հանդիպում է միայն Հայաստանում երկու պոպուլյացիաներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է աճելավայրերի խախտում` տնտեսական գործունեության, ինչպես նաև անասունների կողմից հողերի տրորման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված է նաև ՍՍՀՄ Կարմիր գրքում (1984): CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 10-25 սմ բարձր.: Հովանոցի ներքին ծաղիկները երկսեռ, համարյա նստադիր, արտաքինները` արական, երկար ծաղկակոթերով: Ծածկոցի թերթերը խոշոր, փշաատամնավոր եզրով: Պտուղների մերիկարպները` մեջքի կողմից սանրաձև ատամնավոր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (ՈՒրծի լեռնաշղթա, Ողջաբերդի շրջակայք): EOO 420 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի հանդիպում է Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիս-Արևմտյան Իրանում և Սիրիական անապատում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. քարքարոտ կավային լանջերին, ցանքսերում, կիսաանապատում և չոր տափաստաններում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` տնտեսական գործունեության, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և հողերի տրորման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաներից մեկը գտնվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի

 

21. Aphanopleura trachysperma Boiss.

Աննշմարակող անհարթապտուղ

(Неяснореберник шероховатоплодный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայտնի է ընդամենը 3 պոպուլյացիա, որից մեկը Նախիջևանում: Հայաստանում տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից փոքր պակաս է: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` տնտեսական գործունեության, ինչպես նաև անասունների կողմից հողերի տրորման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 15-30 սմ բարձր.: Տերևները լայն-ձվաձև 2-3-փետրաձև բաժանված, մասերը գծային: Հովանոցները 7-15-ճառագայթներով: Ծածկոցի թերթերը և ծածկոցիկները թաղանթային: Պտուղը խիտ ծածկված ծծիչանման մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդու շրջակայք): EOO 90 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1200 մ բարձրությունների վրա. կավոտ լանջերին, աղակալված տեղերում, կիսաանապատում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և անասունների կողմից բուսածածկի տրորման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

22. Bupleurum koso-poljanskyi Grossh.

Եզնակոխ Կոզո-Պոլյանսկու

(Володушка Козо-Полянского)

 

Կատեգորիա. VU B 1 ab (ii,iii,iv)+2 ab (ii,iii,iv) խոցելի տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է Իջևանի և Գեղամի ֆլորիստիկական շրջաններից: Արեալը մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` անտառտնտեսական միջոցառումների, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, անասունների կողմից տրորման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4 կարգավիճակով` անորոշ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 25-40 սմ բարձր.: Արմատամերձ տերևները կոթունավոր, լայն ձվաձև կամ էլիպսաձև: Հովանոցները 3-4 շատ բարակ մազանման անհավասար ճառագայթներով: Ծածկոցի թերթերը ձվաձև, եռաջիղ, ծաղկի ժամանակ հովանոցիկներին հավասար: Ծաղիկները դեղին: Պտուղները էլիպսաձև, նեղ թևավոր կողերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի և Գեղամի ֆլորիստիկական շրջաններում: EOO 2470 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի, ծ. մ. 1000-3000 մ բարձրությունների վրա. անտառներում, թփերի մացառուտներում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/ դեգրադացիա` անտառահատումների, անտառտնտեսական աշխատանքների, անասունների կողմից բուսածածկի տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է «Դիլիջան» ազգային պարկում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

23. Bupleurum pauciradiatum Fenzl ex Boiss.

Եզնակոխ սակավաճաճանչ

(Володушка малолушевая)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Խոցելի տեսակ: Հանդիպում է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Արեալը մասնատված է: Սպառնալիքի աստիճանը նվազեցվում է մինչև VU, քանի որ պոպուլյացիան սահմանակից է հարևան երկրների պոպուլյացիանների հետ: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` տնտեսական գործունեության արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4 կարգավիճակով` անորոշ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 30-60 սմ բարձր.: Ներքևի տերևները նշտարաձև, վերինները` համարյա բզաձև: Հովանոցները 2-3 ճառագայթով: Պսակաթերթերը մեջքի կողմից ծծիչներով, թեթևակի ատամնավոր եզրերով: Պտուղը ձվաձև, հարթ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Շամլուղ գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1770 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անդրկովկասում և Հարավային Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1200 մ բարձրությունների վրա թփուտային մացառուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ, աճելավայրերի կորուստ/ դեգրադացիա` տնտեսական գործունեության և անասունների կողմից բուսածածկի տրորման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի

 

24. Bupleurum sosnowskyi Manden.

Եզնակոխ Սոսնովսկու

(Володушка Сосновского)

 

Կատեգորիա. VU B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Խոցելի տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայտնի է երեք ֆլորիստիկական շրջաններից: Արեալը մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 2000 քառ. կմ-ից պակաս է: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` տնտեսական գործունեության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա թխակապույտ խոտաբույս մինչև 1 մ բարձրության: Ցողունները վերևում ուժեղ գալարաձև, տերևները շատ ստվար, ծածկոցի թերթերը 5-8, խոշոր, պահպանվող, եթերայուղային խողովակները պտղի ակոսիկներում միայնակ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին-Ախուրյանի, Շիրակի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում: EOO 5060 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հարավ-Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում և Անատոլիայի հյուսիս-արևելյան մասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2000 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստաններում, մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի և նոր ստեղծված «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

25. Carum komarovii Karjag.

Քեմոն Կոմարովի

(Тмин Комарова)

 

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-40 սմ բարձր.: Տերևների ծայրային մասերը ձվաձև-նշտարաձև: Հովանոցի ճառագայթները 5-10, շատ անհավասար: Ծածկոցը բացակայում է կամ այն վաղ է թափվում: Ծածկոցիկը 2-4 թերթիկներից, պտուղները ձվաձև, եթերայուղային խողովակները պտղի ակոսիկներում միայնակ: Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռնագագաթում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2100-3000 մ բարձրությունների վրա, քարաթափվածքների վրա և քարքարոտ լանջերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

26. Dorema glabrum Fisch. & C.A.Mey.

Օշակ մերկ

(Дорема голая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv,v) + 2 ab(i,ii,iii, iv,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից: Պոպուլյացիան ներկայացված է 2 լոկալիտետներով: Տարածման շրջանի մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս: Աճելավայրերի տարածքում իրականացվում է ինտենսիվ տնտեսական գործունեություն:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Մոնոկարպիկ բազմամյա մերկ խոտաբույս մինչև 2 մ բարձրության: Ստորին տերևների ծայրային մասերը ձվաձև, 3-6 սմ երկարությամբ: Հովանոցները պարզ, կարճ կոթերի վրա, 9-12 ճառագայթներով: Ծածկոցը բացակայում է: Պսակաթերթերը դժգույն դեղին: Պտուղները 5-8 մմ երկ., էլիպսաձև, մեջքի կողմից սեղմված; եթերայուղատու խողովակներն ակոսիկներում միայնակ:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխ, Զովաշեն): EOO 44 քառ. կմ է, AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. քարքարոտ, կավային, գիպսակիր լանջերին, աղակալված տեղերում, Ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` մելիորացիայի, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի կառուցվածքի և ծավալի ճշտման նպատակով, նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

27. Eryngium wanaturii Woronow

Երնջնակ Վանատուրի

(Синеголовник Ванатура)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Աճում է Ապարանի, Գեղամի և Դարեղեգիսի Ֆլորիստիկական շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Արեալը մասնատված է և կազմված 4 լոկալիտետներից: Առկա է տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատման սպառնալիք` կապված գյուղատնտեսական նպատակներով հողերի յուրացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-50 սմ բարձրության: Տերևները ամբողջական, գծային-նշտարաձև, կաշենման: Ծաղկաբույլը 2-5 գլխիկներից: Ծածկոցի թերթերը 7-9, գծային-նշտարաձև:

Տարածում. Հայաստանում աճում է Ապարանի (Արաիլեռ, գյուղ Ֆանտան), Գեղամի (գյուղ Արթիզ) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում (գյուղ Կարմրաշեն): EOO 660 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտում, ծ. մ. 1800-2450 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետիններում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածությունը, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված գյուղատնտեսական նպատակներով հողերի յուրացման, ինտենսիվ արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

28. Falcaria falcarioides (Bornm. & H.Wolff.) H.Wolff

Սիբեխ սիբեխանման

(Резак фалкариевидный)

 

Կատեգորիա. CR * B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում: Հայտնի էր նաև Սևանի ֆլորիստիկական շրջանից (լիճ Գիլի), սակայն այդ պոպուլյացիան, հավանաբար, անհետացել է լճի ցամաքեցումից հետո: Ընդհանուր արեալը խիստ մասնատված է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության զարգացման. մելորիացիայի, ճահիճների չորացման, բուսականության այրման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Կատեգորիան բարձրացվել է մինչև CR, քանի որ տեսակը չափազանց հազվագյուտ է: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Երկամյա թույլ ճյուղավորված խոտաբույս 30-50 սմ բարձրության: Տերևները կաշենման, արմատամերձները` ամբողջական, տափակացած կոթուններով և ձվաձև-երկարավուն կամ գծային-երկարավուն, հիմքում թեթևակի սրտաձև տերևաթիթեղով: Ծածկոցը և ծածկոցիկը բացակայում են: Պտուղները նեղ երկարավուն, մոտ 3 մմ երկ:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Այղրլիճ): EOO 170 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. աղակալված հողերի վրա, ճահճացած տեղերում և խոնավ մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի խիստ մասնատվածություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման, մելիորացիայի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Արարատի ճահիճները ներկայումս առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն պահպանության ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում: Պոպուլյացիան կարիք ունի հատուկ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

29. Ferula szowitsiana DC.

Նարդես Շովիցի

(Ферула Шовица)

 

Կատեգորիա. VU * B 1ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Աճում է Երևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքներն են սահմանափակ արեալը և հողերի յուրացումը` գյուղատնտեսական հանդակների համար: Պոպուլյացիան սահմանակից է Հայաստանից դուրս գտնվող մոտակա պոպուլյացիայի հետ, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմայա բարակ ցողուններով խոտաբույս մինչև 50 սմ բարձրության: Արմատամերձ տերևների թիթեղը կրկնակի-եռակի փետրաձև հատված սեգմենտներով; ծայրային մասերը ձվաձև, կտրված բլթակավոր: Կենտրոնական հովանոցը 7-11 ճառագայթներով: Պսակաթերթերը արտաքինից թավոտ: Պտուղը լայն թևանման եզրով, ակոսիկներում բազմաթիվ եթերայուղային խողովակներով:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի (Քարակերտ, Երասխ) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջանում: EOO 400 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 800-1800 մ բարձրությունների վրա, աղակալված չոր կիսաանապատում և տափաստանում, քարքարոտ և խճաքարոտ լանջերին: Ծաղկում է մայիսհունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի ուժեղ դիզյունկցիա, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

30. Froriepia subpinnata (Ledeb.)Baill.

Ֆրորիպիա փետրավոր

(Фрорипия почти-перестая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii); D

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն 1 ոչ մեծ պոպուլյացիա Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Երկամյա խոտաբույս մինչև 150 սմ բարձր.: Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված: Հովանոցները 3-4 ճառագայթներով: Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը 3-5: Պսակաթերթերը սպիտակավուն, համարյա կլոր: Պտուղը 3 մմ երկ., թելանման կողերով, առանց եթերայուղային խողովակների:

Տարածում. Հայաստանում աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1000 մ բարձրությունների վրա. անտառի եզրերին, ճանապարհների մոտ: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, հասուն անհատների փոքր թիվ (50-ից պակաս):

Պահպանության միջոցառումներ. Աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

31. Grammosciadium pterocarpum Boiss.

Գրամոսցիադիում թևապտուղ

(Граммосциадиум крылоплодный)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(ii,iii,v) + 2 ab(ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայաստանում հայտնի է միայն մեկ ոչ մեծ պոպուլյացիա Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքներն են` սահմանափակ արեալը, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը և ճանապարհաշինությունը: Պոպուլյացիան սահմանակից է Հայաստանից դուրս գտնվող (Հյուսիս-արևելյան Թուրքիա) պոպուլյացիաների հետ, որի պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Երկամյա կամ բազմամյա բույս 30-60 սմ բարձր.: Հովանոցները 5-14 ճառագայթներով: Պտուղները գծային-երկարավուն, մեջքի կողմից սեղմված, 10-14 մմ երկ., 4-5 մմ լայն., 1.5-2 մմ լայն. թևերով: Ծաղկման ժամանակ գեղազարդային է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան և Հարավային Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-1900 մ բարձրությունների վրա քարքարոտ լանջերին, մարգագետնա- տափաստանում: Տեսակին բնորոշ է մոնոկարպիան` կյանքի ընթացքում մեկ անգամ ծաղկելու և պտղաբերելու հատկությունը: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

32. Hohenackeria exscapa (Stev.) K.-Pol.

Հոհենակերիա անցողուն

(Гогенакерия бесстебельная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում: Արեալը մասնատված է, բաղկացած 3 լոկալիտետներից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքներն են քաղաքաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը, անասունների կողմից բուսածածկի տրորումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա անցողուն բույս 5-10 սմ բարձր.: Տերևները գծային-նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման, տեղավորված համարյա արմատավզիկի մոտ: Պտուղները 5-6 սմ երկ., խմբված, հակաբրգաձև, դժվարությամբ բաժանվող մերիկարպերի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Կոշ, ՈՒջան, Վեդի գյուղեր): EOO 600 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Անատոլիայում և Հարավային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա կավային քարքարոտ լանջերին, կիսաանապատում, տափաստանում, երրորդական կարմիր կավերի վրա: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

33. Oenanthe silaifolia M. Bieb.

Գինեծաղիկ գազարատերև

(Омежник морковниколистный)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից: Հիմնական սպառնալիքներն են սահմանափակ տարածման շրջանը, մելիորացիան, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 25-50 սմ բարձր., պալարանման հաստացած արմատներով: Արմատամերձ տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված: ճառագայթները 3-10, պտղի ժամանակ թեթևակի հաստացած և սեղմված: Ծածկոցը 7-11 թերթիկներով, հովանոցիկներից կարճ: Բաժակի ատամները նշտարաձև, պտղի ժամանակ պահպանվող: Պտուղները պրիզմաձև, 2-2,5 մմ երկ., առանց ազատ սյունի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արտաշատի շրջակայքում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Մեծ Կովկասի վրա, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիս-արևմտյան Աֆրիկայում, Անատոլիայում, Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրության վրա. գետերի և ջրանցքների ափերին, ճահճացած հողերի վրա: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` մելիորացիայի, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, տնտեսական գործունեության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի ներկա վիճակը ճշտելու համար, մոնիթորինգ:

 

34. Opopanax persicus Boiss.

Ճավշիր պարսկական

(Опопанакс персидский)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Ապարանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ ռեկրեացիայի տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս մինչև 150 սմ բարձրության: Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված, ձվաձև անհավասարակողմ մասերով: Հովանոցները 6-10 ճառագայթներով: Պտուղները նեղ-էլիպսաձև, ակոսներում միայնակ կանալներով:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Ծաղկաձոր, Բուժական): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև տարածությունը 20 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում, Արևմտյան և Հարավ-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1800-1900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, անտառների եզրերին և բացատներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին: Եթերայուղատու բույս է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` ինտեսիվ ռեկրեացիայի և բնակավայրերի ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի որոնում:

 

35. Peucedanum caucasicum (M. Bieb.) K. Koch (=Cervaria caucasica (M. Bieb.) M. Pimen.)

Մարգացնծու կովկասյան

(Горчник кавказский)

 

Կատեգորիա. VU B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հանդիպում է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակը աճում է ինտեսիվ տնտեսական գործունեության ենթարկվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 40-120 սմ բարձր.: Արմատավզիկը փաթաթված մահացած տերևների մազոտ մնացորդներով: Տերևների ծայրային մասերը լայն, սեպաձև հիմքով: Հովանոցները 6-10 ճառագայթներով: Ծածկոցը բացակայում է: Ծածկոցիկը 2-3 խոզանանման տերևիկներով` հավաքված մի կողմում: Բաժակի ատամները աննկատ: Պսակաթերթերը կանաչավուն-դեղին: Պտուղները մեջքի կողմից ուժեղ սեղմված; պտղի ակոսներում երկրորդ կարգի կանալները միայնակ:

Տարածում. Հայաստանում աճում է Իջևանի (Գանձաքար, Ախթալա, Սևանի լեռնանցք) և Զանգեզուրի (Շուռնուխ գյուղի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 6030 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևմտյան և Հարավային Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1800 մ բարձրությունների վրա անտառի եզրերին, թփուտներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի խիստ մասնատվածություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակով հողերի յուրացման, ճանապարհաշինության, անտառտնտեսական գործունեության ծավալման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիճան» Ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

36. Peucedanum pauciradiatum Tamamsch. (=Zeravschania pauciradiata (Tamasch.)M. Pimen.).

Մարգացնծու սակավաճառագայթ

(Горчник малолучевой)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում լեռնա-արդյունահանող արդյունաբերության և գյուղատնտեսական հանդակների ընդլայնման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 40-80 սմ երկ.: Տերևները կուտակված ցողունի հիմքում, կրկնակի-եռակի փետրաձև հատված, պինդ թխակապույտ; ծայրային մասերը կլորավուն ուրվագծով, եռաբլթակ, 8-10 մմ երկ.: Հովանոցը 3-6 ճառագայթներով: Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը 5-6, նշտարաձև: Պսակաթերթերը վառ-դեղին: Պտուղները մեջքի կողմից ուժեղ սեղմված, երկրորդ կարգի կանալները պտղի ակոսներում միայնակ, եզրային կողերը նեղ-թևավոր:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ և Ալդարա գյուղերի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Ադրբեջանի Զանգելանի շրջանում: Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. չոր ժայռոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հանքարդյունահանող արդյունաբերության, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, ճանապարհաշինության հետևանքով: Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

37. Seseli leptocladum Woronow

Կապնդեղ նրբաճյուղ

(Жабрица тонковетвистая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը բնակավայրերի ընդարձակումն է և ճանապարհաշինությունը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 60-100 սմ բարձր., բարակ վերև ուղղված ճյուղիկներով: Արմատամերձ տերևները երկար կոթերով, գծային ծայրային մասերով: Հովանոցի ճառագայթները բարակ, 2-4 հատ, խիստ անհավասար: Հովանոցիկները համարյա գլխիկանման: Ծածկոցիկի թերթերը ձուլված: Պտուղները երկարավուն, 5 լավ արտահայտված կողերով:

Տարածում. Աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Խաչիկ գյուղերի շրջակայք): AOO` 20 քառ. կմ, լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1850 մ բարձրությունների վրա կրաքարային քարքարոտ լանջերին և ժայռին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` բնակավայրերի ընդլայնման և ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

38. Smyrniopsis armena Schischk.

Սմիրնիոպսիս հայկական

(Смирновидка армянская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Դեղնա-կանաչավուն բազմամյա բարձր խոտաբույս մինչև 2,5 մ բարձր.: Տերևները մերկ, կրկնակի-եռակի փետրաձև հատված, մեծ ձվաձև ծայրային մասերով: Պտուղները ձվաձև, կողքերից սեղմված, բազմաթիվ խոշոր պղպջակաձև սեկրետոր զետեղարաններով:

Տարածում. Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ, Գետիկվանք, Աղավնաձոր, Սպիտակավոր, Ցախած Քար): EOO 450 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 6:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 2000-2500 մ բարձրությունների վրա բաց քարքարոտ և խճաքարոտ լանջերին, տափաստանային թփերի մացառուտներում, շատ հաճախ պատմական հուշարձանների մոտ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, պատմական հուշարձանների վերականգնողական և շինարարական աշխատանքների ժամանակ աճելավայրերի խախտման, ռեկրեացիոն տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ

 

39. Stenotaenia daralaghezica (Takht.) Schischk.

Ստենոտենիա Դարալագյազի

(Стенотения даралагезская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս մինչև 1 մ բարձր.: Տերևները թավոտ, փետրաձև, կազմված 2-4 զույգ համարյա կլորավուն, բլթակաձև կտրատված սեգմենտներով: Հովանոցի ճառագայթները խիստ անհավասար: Պսակաթերթերը ծիրանագույն: Պտուղը տանձաձև, ուրվագծով, կազմված 2 մերիկարպներից (տրոհվող պտղի մի մասը), ցրված թավոտ` խոզանաձև մազիկների խառնուրդով; մերիկապները զգալի դեպի եզրը շարժված եզրային կողերով և բազմաթիվ անցքերով: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Կարմրաշեն, Ջերմուկ, Սելիմի լեռնանցք): EOO 370 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2000 մ բարձրությունների վրա թփերի մացառուտներում, կավային լանջերին, ենթալպյան բարձրախոտում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, մասնատված արեալ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

40. Szovitsia callicarpa Fisch. & C.A.Mey.

Շովիցիա գեղապտուղ

(Шовизия красивоплодная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացումն է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 20-50 սմ բարձրության: Տերևի մասերը նեղ-գծային: Հովանոցները տերևներին հակադիր: Պտուղը ծածկված լայնակի, միմյանց վրա հենված ծալքերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում («Էրեբունի» պետական արգելոց, Նուբարաշեն, Ողջաբերդ, Շորբուլախ գյուղերի շրջակայք): EOO 60 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 900-1500 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ և կավոտ լանջերին, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի վրա, աղակալած տեղերում, կիսաանապատում և տափաստանում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակով հողերի յուրացման և բնակավայրերի ենթակառուցվածքի զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը գտնվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

41. Tamamschjaniella rubella (E.Busch) Pimenov & Kljuykov (=Eleutherospermum rubellum E.

Busch, Eleutherospermum lazicum Boiss. & Bal.)

Թամամշյանիելա կարմրավուն

(Тамамшяниелла красноватая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,v) + 2 ab(ii,iii,v) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 40-90 սմ բարձրության, երկար սողացող կոճղարմատով: Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված: Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը բացակայում են կամ 1-3 հատ, բզաձև: Բաժակի ատամները բացակայում են: Պսակաթերթերը վարդագույն-մանուշակագույն կամ մուգ-մանուշակագույն: Ստիլոպոդիումը` փոշեհատիկ չպարունակող, առէջը կարճ-կոնաձև: Կարպոֆորը` պտղակիրը միայն վերին կեսում երկբաժան: Մերիկարպների կողերը կարճ, ողնուցանման, ակոսիկները 5-6 սեկրետոր կանալներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Գարգառ գյուղի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասյան լեռների վրա, կենտրոնական և արևելյան Անդրկովկասում, հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500-1800 մ բարձրությունների վրա հաճարենու անտառների բացատներում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` անտառների հատումների, ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Araceae - Նվիկազգիներ - (Ароидные)

42. Arum conophalloides Kotschy ex Schott

Նվիկ կոնոֆալոսային

(Аронник конофаллишеский)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնաբերվել է վերջերս «Հայաստանի ֆլորան» աշխատության համար նվիկ ցեղի մշակման ժամանակ: Հանդիպում է հանրապետության հարավում, տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա միատուն ուղիղ կանգնած խոտաբույս, ուղղահայաց ձվաձև կամ համարյա գնդաձև պալարով: Կոթունավոր տերևները 3-4, նետաձև: Ծաղկաբույլը կողր, ծածկոցը մեծ, 25-40 սմ երկ., արտաքինից` կանաչավունից մինչև կանաչավուն-ծիրանագույն, ներսից` կանաչ կամ ծիրանագույն: Կողերը 20-30 սմ երկարության, ծածկոցից մի փոքր կարճ, ստերիլ ծաղիկների ռուդիմենտները ծիրանագույն: Պտուղը հատապտղանման, կազմված միմյանց կիպ հպված կարմիր հատապտուղներից, 1-6 սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Կապան) և Մեղրու (Բերդաքար, Կալեր, Վահրավար, Շվանիձոր, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 340 քառ. կմ, AOO` 30 քառ. կմ: Լոկալիտետները` 3. Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում, Անատոլիայում, հյուսիսային Իրաքում, հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա քարքարոտ և ժայռոտ տեղերում, հաճախ ջրի մոտ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին: Տերևները զարգանում են գարնանը ծաղկաբույլի հետ միասին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պոպուլյացիան կարիք ունի մեծ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի մոնիթորինգ:

 

Aristolochiaceae - Արիստոլոխիազգիներ - (Кирканозовые)

43. Aristolochia iberica Fisch. et C.A.Mey. ex Boiss.

Արիստոլոխիա վրացական

(Кирказон грузинский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,iii,iv) +2 ab(i,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ խիստ մասնատված պոպուլյացիա հյուսիսային Հայաստանի անտառներում: Տարածման և բնակության շրջանները` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է կրճատում` կապված անտառտնտեսական աշխատանքների իրականացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս: Ցողունները 25-45 սմ բարձրության, պարզ, չճյուղավորված, ուղիղ կանգնած: Տերևները խոշոր, ամբողջական, լայն սրտաձև-օվալ: Ծաղկապատը խոշոր, 3,5-4,5 սմ, սպիտակա-կանաչավուն, ձագարաձև, կորացած, ծաղիկը տեղավորված է տերևի տակ: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում: EOO` 310 քառ. կմ, AOO` 30 քառ կմ: Լոկալիտետները` 5. Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Վրաստանում և հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 600-1300 մ բարձրությունների վրա անտառի ծածկոցի տակ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների իրականացման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, անտառաշինական աշխատանքների ժամանակ տեսակը ընդգրկող էկոհամակարգերն առանձնացնել որպես հատուկ նշանակություն ունեցող անտառներ:

 

Asphodelaceae - Թաղաղուազգիներ - (Ասֆօդելօվիե)

44. Asphodeline lutea (L.) Rchb.

Թաղաղու դեղին

(Асфоделина желтая)

 

Կատեգորիա. CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2ab (i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ փոքրիկ պոպուլյացիա Իջևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1`ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս տերևակալված հաստ ցողունով 40- 60 սմ բարձրության: Տերևները բազմաթիվ գծային-բզաձև, նեղ-եռանիստ: Ծաղկաբույլը խիտ երկար ողկույզի ձևով: Ծաղկակիցները օվալ` ծաղկակոթերը գերազանցող, ծաղիկներից կարճ: Ծաղիկները դեղին, ծաղկապատը 2-2,5 սմ երկարության, մասերը երկարավուն-նշտարաձև, մեջտեղում կանաչավուն ջիղով: Պտուղը` երկարավուն-գնդաձև տուփիկ 12-15 մմ երկարության, փեղկերի մակերեսը ծածկված անկանոն խոշոր կնճիռներով: Սերմերը 6 մմ տրամագծով, գորշավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում` Իջևան քաղաքի շրջակայքում: AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Բացի Հայաստանից աճում է Նախակովկասում, Չերքեզիայում, հարավ-արևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Իսրայելում, Հորդանանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1000 մ բարձրության վրա. խոտածածկ լանջերին, անտառի եզրերին, կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է մայիսին, պտղակալում` հունիսին: ՈՒտելի բույս է: Արմատները պարունակում են մեծ քանակությամբ լորձ և շաքար: Օժտված է գեղազարդային հատկանիշներով:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված քաղաքի ընդարձակման և անտառհատումների հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի մոնիթորինգ:

 

45. Asphodeline taurica (Pall.) Kunth

Թաղաղու ղրիմյան

(Асфоделина крымская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն երկու ֆլորիստիկական շրջաններից, թեև աճելավայրերում բավականին առատ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից փոքր:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս, տերևակալված հաստ ցողունով 60-80 սմ բարձր.: Տերևները բազմաթիվ, 1-2 մմ լայն., ցողունը խիտ ծածկող մինչև ծաղկաբույլը, լայն թաղանթային եզրով, ցողունագիրկ: Ծաղկաբույլը խիտ երկար ողկույզի տեսքով: Ծաղկակիցները խոշոր, թաղանթային, արծաթավուն-սպիտակ, ձգված սրացած գագաթով, ծաղիկները շրջապատող: Ծաղիկները սպիտակ: Տուփիկը ձվաձև կամ գնդաձև, 12-15 սմ երկարության, փեղկերը անկանոն խոշորակնճիռ: Սերմերը գորշավուն, 6 մմ տրամագծով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ջաջուրի լեռնաշղթա, Բագրավան) և Լոռու (Սպիտակի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 820 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ. Լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Չերքեզիայում, հարավ-արևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, Բալկանյան թերակղզում և արևմտյան Սիրիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու 1200-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ տեղերում, տափաստանում, մարգագետնա-տափաստանում, տափաստանային թփերի մացառուտներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Շիրակի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Asteraceae - Բարդածաղկավորներ - (Сложноцветные)

46. Amberboa amberboi (L.) Tzvel.

Վարդատերեփուկ սովորական

(Амбербоа обыкновенная)

 

Կատեգորիա. CR B 1 ab (i,ii,iii,iv) + 2ab (i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Հայտնաբերվել է 2001 թ.: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա ուղիղ կանգնած բույս` 20-60 սմ բարձրության: Ցողունները ծածկված կարճ-գանգուր մազիկներով: Արմատամերձ տերևները քնարաձև-փետրաձև, ցողունային տերևները` փետրաձև-բլթակավոր կամ փետրաձև բաժանված: Զամբյուղները երկար ծաղկակոթերի վրա, միայնակ, գագաթնային: Ընդհանուր ծածկոցը լայն-ձվաձև, սկզբում բարակ սարդոստանման թավոտությամբ, հետագայում` մերկ: Եզրային ծաղիկները շատ մեծացած, դեղին: Սերմիկները, պապուսի հետ միասին, 4-6 սմ երկարության:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն մեկ աճելավայր Երևանի ֆլորիստիկական շրջանում (Խոր Վիրապ ամրոցի շրջակայքից): AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Բացի Հայաստանից տեսակը հանդիպում է Նախիջևանում, արևելյան Անդրկովկասում, լեռնային Թուրքմենիայում, հյուսիս-արևելյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, խայտաբղետ կավերի վրա, կիսաանապատային բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին: Գեղազարդային տեսակ է:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա կապված գյուղատնտեսական նպատակով տարածքների օգտագործման հետ;

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է Խոր Վիրապ արգելավայրի սահմանների ընդարձակում, հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ներկա վիճակը ճշտելու համար և փոփոխությունների մոնիթորինգ:

 

47. Amberboa iljiniana Grossh.

Վարդատերեփուկ Իլյինի

(Амбербоа Ильина)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը դիզյունկտիվ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա ոչ բարձր կամ անցողուն բույս` 2-15 սմ բարձրության: Զամբյուղը ոչ մեծ, միայնակ, նստած արմատամերձ վարդակի կենտրոնում կամ զամբյուղները` 4-20, դասավորված եզրային, անհավասար, վեր բարձրացող, ճյուղավորված կարճացած ցողունների գագաթներին: Եզրերի ձագարաձև ծաղիկները վարդագույն, միջին դեղին ծաղիկներին մի քիչ գերազանցող: Սերմերը, պապուսի հետ միասին, 4-5 մմ երկարության:

Տարածում. Հայաստանում հայտնի է Երևանի (Վեդի, Դաշտաքար, Երասխ) և Մեղրու (Նախիջևանի սահմանի մոտ) Ֆլորիստիկական շրջաններից: EOO` 1660 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 3. Հայաստանի սահմաններից դուրս հանդիպում է Նախիջևանում, արևելյան Անդրկովկասում հյուսիս-արևմտյան Իրանում և Թուրքմենիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրության վրա. երրորդական դարաշրջանի կարմիր կավերի, գետի հղկված քարերի վրա, քարքարոտ լանջերին, էֆեմերա-աղածաղկային կիսաանապատում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Բնակության և տարածման շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա կապված հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ բանավանի մոտակայքում (Մեղրու շրջան), պոպուլյացիայի ներկա վիճակի ճշտում և մոնիթորինգ:

 

48. Amberboa moschata (L.) DC.

Վարդատերեփուկ մուշկային

(Амбербоа мускусная)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii) + 2ab (i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից, որտեղ աճում է թեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3` կրճատվող տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս` 20-70 սմ բարձր., ուղիղ կանգնած, թույլ ճյուղավորված ցողուններով: Տերևները փոփոխական` ամբողջականից մինչև ատամնավոր կամ փետրաձև բաժանված կամ փետրաձև հատված: Զամբյուղները գագաթնային, խոշոր, լայն-ձվաձև կամ կիսագնդաձև, երկար կոթերի վրա` ծածկված գանգուր մազիկների թավոտությամբ: Ծածկոցը գանգուր-բրդոտ: Եզրային ծաղիկները` ձագարաձև, վարդագույն կամ ծիրանագույն-վարդագույն, կենտրոնական խողավակավոր, սպիտակ ծաղիկներին գերազանցող: Սերմերը խոշոր, 6-7 մմ երկ., պապուսը` 5-7 մմ երկ.:

Տարածում. Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երևանի շրջակայք): EOO` 560 քառ. կմ, AOO` 100 քառ. կմ: Լոկալիտետները` 3. Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում և հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1500 մ բարձրությունների վրա չոր կավային, գիպսակիր, խճաքարոտ, քարքարոտ տեղերում, օշինդրային կիսաանապատում, համադայում, ցանքսերում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա կապված հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Պոպուլյացիան կարիք ունի է մեծ ուշադրության և մոնիթորինգի իրականացման:

 

49. Amberboa sosnovskyi Iljin

Վարդատերեփուկ Սոսնովսկու

(Амбербоа Сосновского)

 

Կատեգորիա. EN B 1ab (i,ii,iii) + 2ab (i,ii,iii)

Վտանգված տեսակ:Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույսեր` 2-15 սմ բարձրության, բարակ, սովորաբար մերկ, միայնակ, հազվադեպ թույլ ճյուղավորված ցողուններով: Տերևները պարզ, հաստավուն, երկարավուն-նշտարաձև, ատամնաեզր, թեթևակի գանգուր-բրդոտ: Զամբյուղները գագաթնային, երկարավուն-ձվաձև կամ գլանաձև, բարակ երկար կոթերով: Եզրերի ծաղիկները վարդագույն, թեթևակի մեծացած, 3-7 մմ-ով կենտրոնական ծաղիկներին գերազանցող: Սերմիկները նշտարաձև, բաց-դարչնագույն, խիտ մետաքսանման մազոտ; պապուսը 2 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Սուրենավան, Արմաշ, Երասխ, ՈՒրծի լեռնաշղթա): EOO` 210 քառ. կմ, AOO` 40 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում, արևելյան Անդրկովկասում և հյուսիս-արևմտյան Իրանում:.

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Հայաստանում աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1700 մ բարձրությունների վրա. քարքարոտ, խճաքարոտ, քարաթափվածքային լանջերին, մերգելային կրաքարերի վրա, օշինդրային կիսաանապատի աղակալված տեղերում, ֆրիգանոիդ բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա կապված հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել տեսակի հատուկ պահպանություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

50. Amberboa turanica Iljin

Վարդատերևփուկ թուրանական

(Амбербоа туранская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ է: Հայտնի է Երևանի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Հայտնաբերվել է 2001 թ.: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս` 2-15 սմ բարձր.: Ցողունները շատ կարճ մերկ կամ ծածկված կարճ-գանգուր մազիկներով: Արմատամերձ տերևները ամբողջական եզրերից ատամնավոր, ցողունային տերևները` փետրաձև-բլթակավոր կամ փետրաձև բաժանված: Զամբյուղները կարճ ծաղկակոթերի վրա, միայնակ, գագաթնային: Ընդհանուր ծածկոցը լայն-ձվաձև, սկզբում բարակ սարդոստանման թավոտությամբ, հետագայում` մերկ: Եզրային ծաղիկները սակավաթիվ, բաց-դեղին: Սերմիկները, պապուսի հետ միասին, 4-5,5 սմ երկ:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի (Խոր Վիրապ ամրոցի շրջակայքից) և Մեղրու (Կարչևան, Ագարակ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 560 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 2: Բացի Հայաստանից տեսակը հանդիպում է հարավային և արևելյան Անդրկովկասում, Ռուսաստանում, Իրանում, Կենտրոնական և Միջին Ասիայում, Աֆղանստանում, Պակիստանում, արևմտյան Սիբիրում

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Հայաստանում աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատային բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա կապված գյուղատնտեսական նպատակով տարածքների օգտագործման հետ;

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ընդարձակել Խոր Վիրապ արգելավայրի սահմանները, իրականացնել հետազոտական աշխատանքներ, պոպուլյացիայի վիճակը մոնիթորինգ:

 

51. Anthennaria caucasiaca Boriss.

Կատվատոտիկ կովկասյան

(Кошачья лапа кавказская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սպիտակ թաղիքե թավոտությամբ բույս` (2)5-15(20)սմ բարձրության, սողացող կոճղարմատով և փռվող արմատակալվող ընձյուղներով: Արմատամերձ վարդակի տերևները լայն թիաձև, վերևում` բութ, երկու կողմից ծածկված առսեղմ սպիտակ մազիկներով: Զամբյուղները 6-10 մմ տրամագծով, 3-6-ական` խմբված խիտ վահանիկանման ծաղկաբույլերում, կամ հազվադեպ միայնակ: Ծածկոցի թերթերը հիմնականում սպիտակ, շատ հազվադեպ թեթևակի վարդագույն: Սերմիկները մանր, գլանիկանման, բազմաթիվ բարակ հիմքում ձուլված խոզաններից կազմված պապուսով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի (լեռնագագաթ Ղուկասյան Մեծ), Ապարանի (լեռնագագաթներ Քյորօղլի և Հալաբ) և Գեղամի (Գրիձոր, լեռնագագաթ Սպիտակսար) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1650 քառ. կմ, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետնր` 5: Ընդհանուր արեալը բացի Հայաստանից ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, արևմտյան և արևելյան Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում. ենթալպյան և ալպյան գոտում ծ. մ. 2900-3200 (3500) մ բարձրության վրա մարգագետիններում, քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն, արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերից մեկը գտնվում է «Սևան» ազգային պարկի պահպանման գոտու., մյուսը` «Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ» բնության հուշարձանի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ և մոնիթորինգ:

 

52. Anthemis caucasiaca Chandjian

Անթեմ կովկասյան

(Пупавка кавказская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տեսակի ընդհանուր տարածման ծայր արևելյան հատվածը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին Հայաստանում սպառնում է անհետացում` կապված գյուղատնտեսական գործունեության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-25(30) սմ բարձրության, ամբողջությամբ ծածկված առսեղմ սպիտակավուն կամ երբեմն շիկավուն մազիկների խիտ թավոտությամբ: Տերևները փետրաձև հատված, կազմված (6)8-12 զույգ սեգմենտներից: Ցողունները գագաթնային մեկ զամբյուղով, դեղին միաշարք լեզվակավոր եզրային ծաղիկներով: Ծածկոցի թերթերը լայն թաղանթային, բաց գույնի ալիքավոր եզրով: Սերմիկները երկայնակի կողերով, վերևում թաղանթային շատ կարճ պսականման պապուսով:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթներ Ղուկասյան Մեծ և Օքսյուզ, բնակավայրեր Դարաքսա և Չիվինլի): EOO` 80 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետներ` 4: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևմտյան Կովկասը, Արևմտյան, Հարավ-արևմտյան Անդրկովկասը և Անատոլիայի Հյուսիս-արևելյան հատվածը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում ծ. մ. 1700-2600 մ բարձրությունների վրա. քարաթափվածքներին, խճաքարոտ և քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Գեղազարդային տեսակ է: Կարելի է օգտագործել կանաչապատման բնագավառում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ աճելավայրեր, տնտեսական գործունեություն, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Հայաստանում տեսակի աճելավայրերը պահպանվում են «Արփի Լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ բնական աճելավայրերում, պահպանություն ազգային պարկի ցուցադրական հողամասում, բուսաբանական այգիներում, ներդնել ծաղկագործության մեջ:

 

53. Calendula persica C.A.Mey.

Վաղենակ պարսկական

(Календула персидская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Calendula arvensis 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույսեր 5-25 սմ բարձրության: Ցողունները հիմքից ճյուղավորված, վեր բարձրացող կամ փռված, մանր գեղձային թավոտությամբ: Տերևները երկարավուն-հակաձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև: Եզրային լեզվակավոր ծաղիկները ոսկեփայլ-դեղին: Զամբյուղները 7-8 մմ լայն., պտղի ժամանակ գնդաձև: Սերմերը օղակաձև կորացած, խիտ գեղձային թավոտությամբ:

Տարածում. Հայաստանում հայտնի է Զանգեզուրի (Ներքին Հանդ) և Մեղրու (Շվանիձոր, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններից: EOO 230 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Աճում է Արևելյան և Հարավային Անդրկովկասում, հարավ-արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու 500-700 մ բարձրությունների վրա չոր, խճաքարոտ, քարքարոտ կամ կավային լանջերին, կիսաանապատային բուսականության մեջ, երբեմն որպես մոլախոտ ցանքերում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված հողատարածքների յուրացում հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

54. Carpesium abrotanoides L.

Ազազու օշինդրանման

(Карпезиум полинный)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնաբերվել է վերջերս Երևանի ֆլորիստիկական շրջանի միակ աճելավայրը: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս: Տեսակի կատեգորիան իջեցվել է մինչև EN, քանի որ տարածման հիմնական շրջանը գտնվում է հանրապետությունից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս հզոր խիտ մազոտ արմատով: Ցողունը 50-80 սմ բարձր., վերին կեսում հուրանաձև ճյուղավորված, ճյուղերը երկար, ճիպոտանման, մինչև վեր տերևակալված: Տերևները երկարավուն, անհավասար կարճ սղոցա-ատամնավոր եզրերով: Զամբյուղները բազմաթիվ, մանր, ձվաձև-երկարավուն, տերևածոցերում: Եզրի ծաղիկները թելանման պսակով, դժգույն դեղին:

Տարածում. Հայաստանում հայտի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից, Լուկաշին գյուղի շրջակայքից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախակովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա առուների ափերին, խոնավ ձորակներում, խոնավ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողատարածքների յուրացում հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական գործողություններ տեսակի արեալի հաստատման ուղղությամբ, պոպուլյացիայի վիճակի ճշտում և մոնիթորինգ:

 

55. Centaurea alexandrii Bordz.

Տերեփուկ Ալեքսանդրի

(Василек Александра)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, մարդածին ուժեղ ազդեցության տարածքներում:.Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս: Ցողունները ճիպոտանման, բազմիցս ճյուղավորված, նոսր տերևակալված: Տերևները 1-2 փետրաձև բաժանված, գծային-նշտարաձև սեգմենտներով: Զամբյուղները երկարավուն-ձվաձև: Ծածկոցի թերթերը սպիտակավուն կամ դեղնա-դարչնագույն: Ծաղիկները սպիտակ կամ վարդագույն: Սերմիկները 2 մմ երկ.: Պապուսը 1-1,5 մմ երկ:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանից (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր, Նյուվադի): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 400-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին ժայռերի միջև, չոր հուներում, գետերի ափերի ավազների վրա, կաղնու կամ գիհու նոսրանտառներում, Ֆրիգանոիդներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսն:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողատարածքների յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

56. Centaurea arpensis (Czer.) Wagenitz.

Տերեփուկ արփայի

(Василек арпинский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Աճում է երկու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության տեղերում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները բարակ ճիպոտանման, բազմաթիվ անգամ ճյուղավորված, թեք դեպի վեր ուղղված, խիտ տերևակալված,: Տերևները գծային-նշտարաձև, ամբողջական, նեղ: Զամբյուղները 14-15 մմ երկ., երկարավուն; փաթեթի թերթերը թաղանթային, կիսակլոր, սանրաձև-թարթիչավոր եզրերով: Ծաղիկները սպիտակավուն: Սերմիկները երկարավուն, 5-6 մմ երկ., սպիտակավուն-կրեմագույն: Պապուսը 5-6 մմ երկ.:

Տարածում. Աճում է Երևանի (Վեդի, Տիգրանաշեն, կանյոն Ջանդամ-դարա) և Դարեղեգիսի (Եղեգնաձորի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1100-1500 մ բարձրությունների վրա. չոր կավային, խճաքարոտ բլուրների վրա, քարաթափվածքներին, գիհու նոսրանտառում, ֆրիգանոիդներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողատարածքների յուրացում հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

57. Centaurea elbrusensis Boiss & Buhse

Տերեփուկ էլբուրսյան

(Василек Эльбурский)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Իրանական այս տեսակը Հայաստանում աճում է երկու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի տարածքում շատ հազվագյուտ է, թեև աճում է որևէ սպառնալիքի քիչ ենթարկվող տեղերում և հիմնական տարածման շրջանը գտնվում է Իրանում: Այդ պատճառով տեսակի կատեգորիան նվազեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը փռված, խիտ տերևակալված, միշտ մեկ զամբյուղով: Տերևները խիտ մոխրագույն թավոտ, նշտարաձև, սուր, վարդակայինները` կոթուններով, միջինները` նստադիր: Փաթեթը գավաթաձև մուգ-դարչնագույն հավելուկներով: Ծաղիկները սպիտակա-կրեմագույն, առէջային խողովակը և վերնակապը վարդա-մանուշակագույն: Սերմիկները կարճ պապուսով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Ողջի գետի վերնագավառ) և Մեղրու (Լիճքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 2: Հայաստանից բացի աճում է Հյուսիսային և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում ծ. մ. 2300-3000 մ բարձրությունների վրա մարգագետիններում, ժայռերի միջև: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

58. Centaurea erivanensis (Lipsky) Bordz.

Տերեփուկ երևանյան

(Василек Ереванский)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab (i,ii,iii)

Խոցելի տեսակ: Աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճելավայրերում բավականին առատ է, հետևաբար կարգավիճակը իջեցվել է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը առսեղմ մոխրագույն թավոտ, նոսր տերևակալված: Զամբյուղները ձվաձև: Ծածկոցի թերթերի հավելուկները, սղոցա-ատամնավոր: Ծաղիկները սպիտակավուն-կրեմագույն: Սերմիկները ասիմետրիկ, բաց դարչնագույն-կանաչավուն, լավ նկատելի սերմնաթիկնոցով և կարճ թարթիչավոր պապուսով:

Տարածում. Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երևան, Շորաղբյուր, Զովաշեն, Գեղադիր, Ենգիջա, ՈՒրծի լեռնաշղթա, «Էրեբունի» պետական արգելոց): EOO 970 քառ. կմ է, AOO` 100 քառ կմ, լոկալիտետները` 8: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում (Ազնաբերդ), Թուրքական Հայաստանում և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի, ծ. մ. 700-2000 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ, կավային կամ գիպսակիր, աղակալված լանջերին, կիսաանապատում, տափաստանում, ֆրիգանանման բուսականության մեջ տրագականտային համակեցություններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին: Չափազանց բազմաձև տեսակ է:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» պետական արգելոցների տարածքներում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, «Էրեբունի» պետական արգելոցի տարածքի ընդարձակում` կարմիր կավերի ընդգրկմամբ:

 

59. Centaurea leuzeoides (Jaub. & Spach) Walp.

Տերեփուկ լևզեանման

(Василек левзееподобный)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Կարող է անհետանալ չափազանց հազվագյուտ լինելու պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա 20-85 սմ բարձրության բույս` ծածկված սպիտակ կամ մոխրագույն փունջ-փունջ ոստայնանման թավոտությամբ: Ստորին տերևները 9-17 սմ երկ., 3-7 սմ լայն., 1-4 զույգ նեղ-նշտարաձև եզրային սեգմենտներով, 3-5 սմ երկ. կոթունով: Զամբյուղները համարյա գնդաձև: Ծածկոցի թերթերը բազմաշարք` ուռուցիկ, հավելուկներով: Ծաղիկները վարդագույն,: Սերմիկները 6-8,5 մմ երկ: Պապուսը 6-9 մմ երկ.:

Տարածում. Հայտնի է Դարեղեգիսի (Մարտիրոս գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Տաթև գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններից: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 45 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1700-1900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, տափաստանում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածում, հողատարածքների յուրացում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

60. Centaurea phaeopappoides Bordz.

Տերեփուկ ֆեոպապուսանման

(Василек феопапусовидный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները խիտ տերևակալված, ստորին մասում ճյուղավորված: Տերևները ամբողջական, նստադիր նեղ-գծային: Զամբյուղները ձվաձև խորանարդաձև, 15-20 մմ երկ., 10-20 մմ լայն.: Ծածկոցի թերթերի հավելուկները ձվաձևից մինչև համարյա կլորավուն, փայլուն, բաց-գույնի կամ շիկակարմիր, թաղանթային, նուրբ թարթիչավոր եզրերով, վերևում սրացած կարճ փշիկով: Սերմիկները փոքր պապաուսով:

Տարածում. Հայտնի է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանից (Վայոց Ձորի լեռնանցք, Եղեգիս, Ջերմուկ և այլն): EOO 360 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1300-2300 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, չինգիլների վրա, կաղնու և գիհու նոսրանտառներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածում և հողատարածքների յուրացում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

61. Centaurea rhizocalathium (K.Koch) Tchich.

Տերեփուկ արմատազամբյուղային

(Василек корнекорзинковый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից, որտեղ հանդիպում է շատ հազվադեպ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս, 2-5 սմ բարձր., երկար խիստ ճյուղավորված կոճղարմատով: Տերևները երկարավուն, փետրաձև հատված,: Զամբյուղները միայնակ, տեղավորված արմատամերձ տերևների վարդակի կենտրոնում, 15-36 մմ լայն.: Ծածկոցի թերթերը առանց հավելուկի կամ դրանք ռեդուկցված են, մինչև 2 մմ երկ.: Ծաղիկները դեղին:

Տարածում. Աճում է Երևանի (Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Զանգեզուրի (Գորիս և Սիսիան քաղաքների միջև, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2560 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա կիսաանապատում, տափաստաններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածում, հողերի յուրացում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

62. Centaurea schelkovnikovii Sosn.

Տերեփուկ Շելկովնիկովի

(Василек Шелковникова)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է Մեղրու ֆլորիստիկական շրջանից, որտեղ հանդիպում է չափազանց հազվադեպ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը է 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները թեթևակի աղեղնաձև թեքված, տերևների վարդակի կենտրոնից բարձրացող: Տերևները խոր քնարաձև-փետրաձև բաժանված, գոգավոր-ատամնավոր, կանաչավուն-մոխրագույն նուրբ թավոտ: Զամբյուղները միայնակ, ձվաձև: Ծածկոցի թերթերի հավելուկները սև կամ շականակագույն եզրերով: Եզրային ծաղիկները մանուշակագույն-կապույտ, երկնագույն կամ սպիտակա-վարդագույն, միջինները` մանուշակագույն: Սերմիկները երկարավուն, կարճ պապուսով:

Տարածում. Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վարդանաձոր, Լիճք, Տաշտունի լեռնանցք): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2200-2700 մ բարձրությունների վրա. քարքարոտ, խճաքարոտ տեղերում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածում, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

63. Centaurea takhtajanii Gabrielian & Tonjan.

Տերեփուկ Թախտաջյանի

(Василек Тахтаджяна)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից, որտեղ հանդիպում է չափազանց հազվադեպ, ինտենսիվ յուրացվող տեղերում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս, ուղիղ կանգնած, ճյուղավորված ցողուններով: Տերևները նեղ-գծային, առանց կոթունի: Զանբյուղները գագաթնային, միայնակ: Ծածկոցի թերթերի հավելուկները մանր, մուգ-դարչնագույն, կաշենման, 5-9 համարյա հավասար երկարությամբ մանր փշերով: Սերմիկները 5-6 մմ երկ.: Պապուսը շատ կարճ, 1,5-2,5 մմ երկ.:

Տարածում. Հայտնի է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Հակկո, Քարակերտ, Զարինջա, Ցամաքասար և Հացաշեն գյուղերի միջև): AOO` 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1600-1800 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, ցանքերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածում, հողերի յուրացում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

64. Centaurea vavilovii Takht. et Gabrielian

Տերեփուկ Վավիլովի

(Василек Вавилова)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + B 2 ab(i,ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը աճում է ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության զոնայում, որը ենթադրում է միակ պոպուլյացիայի զգալի կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 100-175 սմ բարձրության., ուղիղ կանգնած ցողուններով: Տերևները ամբողջական, ներքև սահող: Ընդհանուր ծաղկաբույլը վահանիկա-հուրանաձև, գագաթնային միայնակ ծաղիկներով: Ծածկոցը գլանաձև կամ երկարավուն-ձվաձև 2,5-4 սմ երկ., 1,5-2 սմ լայն.: Ծածկոցի թերթերը մուգ-կանաչ, ձվաձև-եռանկյուն, ոչ մեծ սանրաձև-թարթիչավոր հավելուկներով: Սերմիկները 5-6 մմ երկարության, պապուսը 7-8 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է ՈՒրծի լեռնաշղթայի հյուսիսային դիրքադրության լանջերի վրա, Երևանի ֆլորիստիկական շրջանում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2000 մ բարձրությունների վրա չոր խոտածածկ լանջերին, լեռնային տափաստանում, մարգագետնա-տափաստանում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակով հողերի յուրացման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

65. Cephalorrhynchus kirpicznikovii Grossh.

Գլխակտուց Կիրպիչնիկովի

(Цефалоринхус Кирпичникова)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + B 2 ab(iii); D

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ խիստ մասնատված պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանները 500 քառ. կմ-ից փոքր է, ընդ որում հասուն անհատների թիվը չի գերազանցում 250-ը: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է կրճատում` կապված գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, հանգուցավոր-կոնաձև արմատներով: Ցողունները 30- 50 սմ բարձր., սովորաբար գեղձային թավոտությամբ: Զանբյուղները 15-18 ծաղիկներով` հավաքված վահանիկանման-հուրանաձև ծաղկաբույլերում: Ծաղիկները դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշենի շրջակայք) և Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի, պոպուլյացիայի տարածումը շարունակվում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1500-1800 մ բարձրությունների վրա. նոսրացած անտառներում, տափաստանային թփերի մացառուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված գյուղատնտեսական տարածքների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պոպուլյացիան արժանի է մեծ ուշադրության, պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

66. Chardinia macrocarpa K.Koch

Շարդինիա խոշորապտուղ

(Шардения крупноплодная)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii) Խոցելի տեսակ է: Ներկայումս հայտնի են երեք պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից փոքր է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից փոքր է: Տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազել է մինչև VU: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս` 25-50 սմ բարձր., մոխրա-կանաչավուն թավոտությամբ: Ցողունը հիմքից ճյուղավորված: Զամբյուղները բազմածաղիկ: Ծաղիկները սպիտակավուն, համարյա չեն գերազանցում ընդհանուր ծածկոցի թերթերին: Սերմիկները մեծ, 1 սմ երկ. պապուսով, հաճախ վարդագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք և ՈՒրձի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Արփա գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 700 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 1000-1800 մ բարձրությունների վրա տափաստաններում, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:.

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

67. Cichorium glandulosum Boiss. et Huet

Ճարճատուկ գեղձավոր

(Цикорий железистый)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii) Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի են երեք պոպուլյացիաներ: Տարածման շրջանը 5000 քառ. կմ-ից պակաս, բնակության շրջանը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև VU: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է նվազում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս սպիտակավուն ցողունով 20-60 սմ բարձր., ծածկված գեղձային մազիկներով: Ցողունները սովորաբար խիստ ճյուղավորված, ճյուղիկները վերջում հաստացող: Զամբյուղները բազմածաղիկ: Ծաղիկները բաց-երկնագույն կամ հազվադեպ սպիտակավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք և ՈՒրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (գյուղ Ռինդ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 940 քառ. կմ, AOO` 30 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, Անատոլիայում, Սիրիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 900-1400 մ բարձրության վրա. տափաստաններում, երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

68. Cirsium alatum (S. E. Gmel.) Bobr.

Տատասկ թևավոր

(Бодяк крылатый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii); D Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտի է ընդամենը մեկ փոքրիկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա դեղնա-կանաչ մերկ բույս` 20-100 սմ բարձրության: Ցողունները կտրատված-թևավոր, ճյուղավորված: Տերևները վերևից մանր գորտնուկավոր: Զամբյուղները երկար կոթերով, սովորաբար նոսր հուրարանաձև-վահանիկանման ծաղկաբույլերում: Ծածկոցի թերթերը եզրերից թեթևակի ոստայնանման մազոտ, գագաթին փշով, 0,5-1 մմ երկարության: Պսակը վարդագույն:

Տարածում. Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատ ավանի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևելյան Կովկասում և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. մոտ 800 մ բարձրության վրա. աղակալված ճահիճներում: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` հուլիս-նոյեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, սահմանափակ էկոլոգիական հարմարողականություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` ճահիճների չորացման և բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. 2008 թ. Արարատի աղակալված ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում: Անհրաժեշտ է իրականացնել աճելավայրի պահպանության կազմակերպում, պոպուլյացիայի վիճակի մոնիտորինգ:

 

69. Cousinia erevanensis Bornm.

Խոզանափուշ երևանյան

(Кузиния ереванская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում, որոնք քայքայվում են լեռնահանքարդյունաբերական և դրանց հետ կապված ճանապարհաշինության աշխատանքների կատարման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ 40-50 սմ բարձրության: Տերևները հերթադիր, փետրաձև հատված, կոշտ, խիտ ոստայնանման թավոտությամբ, սուր կոշտ փշերով` ջղերի ծայրերին: Զամբյուղները գնդաձև` ճյուղերի ծայրերին: Ծածկոցի թերթերը խիտ ոստայնամնան թավոտությամբ, նեղ ուղիղ փշանման հավելուկներով: Ծաղիկները դեղնավուն, դուրս ցցված վարդագույն վերնակապով: Պտուղը սեպաձև, հարթ: Պապուսը թափվող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Գուդեմնիս, Ագարակ, Լեհվազ, Վահրավար, Մեղրի, Կարչևան, Կուրիս): EOO 90 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետը` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Օրդուբադ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա ժայռոտ և քարքարոտ լանջերին, թփուտներում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` տնտեսական գործունեության ծավալման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի ճշտման նպատակով, նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում:

 

70. Cousinia fedorovii Takht.

Խոզանափուշ Ֆյոդորովի

(Кузиния Федорова)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակը կարող է տուժել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիայի գոտու ընդլայնման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ 20-30 սմ բարձրության: Տերևները հերթադիր, փետրաձև հատված, հիմնական ջղերի վերջում սուր կոշտ փշերով: Զամբյուղները գնդաձև, հավաքված ողկուզանման ծաղկաբույլում: Ծածկոցի թերթերը խիտ խավոտությամբ, թեթևակի հետ թեքված, փշոտ սրածայրերով: Ծաղիկները վարդագույն-մանուշակագույն:

Տարածում. Հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում (Արեգունու լեռնաշղթա, Նորադուզի հրվանդան): EOO 700 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետներ` 6:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2000 մ բարձրությունների վրա տափաստանային թփերի մեջ, տափաստաններում, չոր լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» Ազգային պարկի տարածքում, մեկ լոկալիտետ գտնվում է արգելոցային գոտում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

71. Cousinia gabrieljanae Takht. et Thamanjan

Խոզանափուշ Գաբրիելյանի

(Кузиния Габриелян)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Սյունիքի մարզում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կիսաթփիկ 30-40 սմ բարձր.: Տերևները հերթադիր, փետրաձև հատված, հիմնական ջղերի ծայրերին սուր կոշտ փշերով: Զամբյուղները տանձաձև, ճյուղերի ծայրերին; կենտրոնական զամբյուղը միշտ եզրայիններից մեծ: Ծածկոցի թերթերը համարյա մերկ, նիզականման հավելուկով, թեթևակի հետ թեքված, փշոտ սրածայրով: Ծաղիկները ծիրանագույն: Սերմիկները սև, կոնուսաձև, 3 կողերով, թմբիկավոր: Պապուսը թափվող:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք): AOO` 12 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում (Ջեբրաիլ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա շիբլյակում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

72. Cousinia megrica Takht.

Խոզանափուշ մեղրիի

(Кузиния мегринская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հարավ Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ 40-50 սմ բարձր.: Տերևները հերթադիր, փետրաձև բաժանված, կաշենման, փայլուն, հիմնական ջղերի ծայրերին սուր կոշտ փշերով: Զամբյուղները երկարավուն-գնդաձև, ճյուղերի ծայրերին: Ծածկոցի թերթերը մերկ, սրացած, վերևում երկար սուր կտրուկ հետ թեքված փշով: Ծաղիկները ծիրանագույն: Սերմիկները սև, կոնուսաձև, 3 կողերով, հարթ:

Տարածում. Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վարդանաձոր, Լեհվազ, Մեղրի): EOO 150 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Ջուլֆա, Օրդուբադ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա շիբլյակում, նոսրանտառներում, չոր լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

73. Cousinia qaradaghensis Rech. fil.

Խոզանափուշ ղարադաղի

(Кузиния карадагская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ 40-50 սմ բարձր.: Տերևները ցողունի վրա խիտ դասավորված, հերթադիր, կոշտ, փետրաձև բաժանված, ջղերի ծայրերին սուր փշերով: Զամբյուղները գնդաձև; կենտրոնականը` զգալիորեն մեծ եզրիններից: Ծածկոցի թերթերը երկար-ոստայնանման թավոտությամբ, նեղ, երկարությամբ ծալված, աղեղնաձև հետ թեքված հավելուկներով: Ծաղիկները վարդագույն: Սերմիկները սեպաձև, Պապուսը թափվող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Լիճք, Կուրիս): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է հյուսիս-արևելյան Անատոլիայում և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1400 մ բարձրությունների վրա ժայռոտ և քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջանները: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

74. Cousinia tenella Fisch. & C.A.Mey.

Խոզանափուշ բարալիկ

(Кузиния тоненкая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է Արարատյան գոգավորության երեք լոկալիտետներից, որոնք գտնվում են ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս, բարակ գետնատարած ճյուղերով 30-40 սմ բարձր.: Տերևները երկարավուն, ամբողջաեզր, թեթևակի ոստայնանման թավոտությամբ: Զամբյուղները մանր, 0,5-1 սմ տրամագծով, գնդաձև: Ծածկոցի թերթերը նեղ-նշտարաձև-բզաձև, վերևում թեթևակի հետ թեքված, բարակ: Ծաղիկները դժգույն-ծիրանագույն: Սերմիկները մանր, սեպաձև, հարթ: Պապուսը թափվող:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Իլան-դաղ, Դվին, Խորվիրապ): EOO 140 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Իրանում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` շինարարության և գյուղատնտեսական համար տարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

75. Crupina intermedia (Mutel) Walp.

Կերեփան միջանկյալ

(Крупина промежуточная)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Խոցելի տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000. քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500.քառ. կմ-ից պակաս: Աճում է մարդածին գործոնների անմիջական ազդեցությանը չենթարկվող տարածքներում: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU.

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս բարակ ուղիղ կանգնած ցողունով 20-80 սմ բարձր.: Տերևները հերթադիր, խոր փետրաձև: Զամբյուղները բազմածաղիկ, հիմքի մոտ կլորավուն: Ծաղիկները ծիրանագույն; Երկսեռ ծաղիկների պսակի խողովակը համարյա հարթ մազիկներով: Սերմիկները հակաձվաձև-գլանաձև:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի միջև) և Մեղրու (Լեհվազ, Այգեձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 870 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ալժիրում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, ժայռերի միջև, խճաքարոտ թափվածքներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

76. Doronicum balansae Cavill.

Դորոնիկում Բալանզայի

(Дороникум Баланзи)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` գերարածեցման, աճելավայրերի պայմանների վատթարացման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 60-100 սմ բարձրություն: Արմատամերձ տերևները սրտաձև-ձվաձև, երկար կոթուններով: Ծաղկակիրները վերին մասում գեղձային թավոտությամբ: Զամբյուղները վահանիկանման ծաղկաբույլերում: Եզրի ծաղիկները միաշարք, լեզվակավոր, իգական, դեղին, միջին ծաղիկները խողովակաձև, երկսեռ:

Տարածում. Աճում է Վերին Ախուրյանի (լեռնագագաթներ Օկսյուզ, Աղբաբա, Ջավախեթի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Տաշտունի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2500 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է հյուսիս-արևմտյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1800-2500 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

77. Echinops polygamus Bunge (= E. grossheimii Iljin; E. leucographus au.t. non Bunge)

Ոզնագլխիկ բազմատուն

(Мордовник многодомный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ` 5000 քառ. կմ-ից պակաս տարածման շրջանի մակերեսով և 500 քառ. կմ-ից պակաս բնակության շրջանի մակերեսով: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 40-60 սմ բարձր.: Ցողունները խոր-ակոսավոր, ճյուղավորված, ամբողջ երկարությամբ տերևակալված, ոստայնանման և գեղձային թավոտությամբ: Տերևները գոգավոր-փշոտ-ատամնավոր, ցողունագիրկ, վերիները` կտրուկ փոքրացող, վերևից` գեղձավոր, տակից` սպիտակ-թաղիքային թավով, գեղձերով ծածկված ջղերով: Խոզանների փունջը խիտ, զամբյուղի երկարության 3/5-ին հավասար: Ծածկոցի ներքին թերթերի 2/3-ը միաձուլված հնգանիստ խողովակի ձևով և սերտաճած սերմիկի հետ:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (գյուղ Արփա) և Մեղրու (Շվանիձոր, Կուրիս, Կարչևան, Լեհվազ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 830 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային և Կենտրոնական Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա չոր խճաքարոտ, ժայռոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ և աղբոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողատարածքների յուրացման և լեռնա-արդյունահանող արդյունաբերության զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել ԲՀՊՏ ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի մոտ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

78. Echinops ritro L.

Ոզնագլխիկ սովորական

( Мордовник обыкновенный)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii); D Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Տեսակի ընդհանուր տարածումը շատ լայն է, սակայն լոկալիտետը Հարավային Անդրկովկասում մեկուսացված է արեալի մյուս մասերից:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-60 սմ բարձրության: Ցողունը բարակ, սպիտակ-թաղիքավոր: Տերևները մանր և թույլ փշոտ, փետրաձև հատված, վերևից` մերկ կամ ոստայնանման թավոտությամբ, տակից սպիտակ-թաղիքավոր: Զամբյուղները 12-17 մմ երկարության, խոզանների փունջը զամբյուղի երկարության 1/4-ը: Ծածկոցի բոլոր թերթերը ազատ, առանց գեղձային մազիկների: Պսակը` կապույտ:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանից (Բարձրունի գյուղի շրջակայք): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Նախակովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, հյուսիսային Սիբիրում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1800 մ բարձրության վրա չոր կրաքարային լանջերին, մարգագետնա-տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողատարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

79. Echinops tournefortii Trautv.

Ոզնագլխիկ Տուրնեֆորի

(Мордовник Турнефора)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որը գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս մինչև 1 մ բարձր.: Ցողունը սպիտակ թաղիքային թավոտությամբ, զամբյուղների տակ չտերևակալած: Տերևները շատ փշոտ, գոգավոր կամ փետրաձև հատված, վերևից` ոստայնանման, տակից թաղիքային թավոտությամբ, գեղձերով ծածկված ջղերով: Վրձինը` խոզանների փունջը ոչ խիտ հասնում է զամբյուղի կեսը: Ծածկոցի բոլոր տերևները` արտաքինները և միջինները երկար կոշտ ցցված փշոտ-թարթիչավոր եզրերով, գագաթում հազվադեպ փոքր կարճոտիկ գեղձերով: Պսակը դժգույն-երկնագույն:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայք): EOO 430 քառ. կմ է, AOO`20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է արևելյան Անատոլիայում և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1400 մ բարձրությունների վրա. անտառների եզրերին: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողատարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

80. Grossheimia caroli-henrici (Gabrielian et Dittr.) Gabrielian

Գրոսհեյմիա Կարլ-Հենրիի

(Гроссгемия Карла-Генриха)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + B 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջաների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված Ջերմուկ առողջարանի շրջակայքում իրականացվող տնտեսական գործունեության ինտենսիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս մինչև 1 մ բարձրության, հաստ ցողուններով: Զամբյուղները համարյա գնդաձև, 20-25 մմ տրամագծով, չծածակված գագաթնային տերևներով: Ծաղիկները դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք): AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. մոտ 2000-2200 մ բարձրությունների վրա բարձրախոտում, անտառի եզրերին: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, ռեկրեացիոն տրորման, արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պոպուլյացիան արժանի է մեծ ուշադրության, անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

81. Gundelia rosea M.Hossain & R.A.Al-Taey.

Կանգար վարդագույն

(Гунделия розовая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես Gundelia tournefortii 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-60 սմ բարձրության, կաթնահյութով: Տերևները խոշոր, կաշենման, փշոտ, փետրաձև հատված: Զամբյուղները 4-8(10) ծաղիկներով, հավաքված մեծ երկարավուն-էլիպսաձև կամ գնդաձև գլխիկներում` շրջապատված կոշտ փշոտ ծաղկակից տերևներով: Ծաղիկները երկսեռ, ծիրանագույն կամ դարչնագույն: Սերմիկները պինդ թաղանթում`դիասպորայում, հասուն պտղի ժամանակ օվալ կամ հակաձվաձև, մոխրագույն կամ դարչնագույն, վերին մասում փշիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ջրվեժից մինչև Գեղարդ, և Զովաշեն): EOO 300 քառ. կմ է, AOO` 100 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևան, Միջին Ասիան, Կիպրոս կղզին, Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Աֆղանստանը և Պակիստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ, հազվադեպ խոտածածկ լանջերին, առավելապես տափաստաններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ: Աճելավայրերի խախտում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների ընդլայնում:

 

82. Hieracium pannosum Boiss.

Ճուռակախոտ փրչոտ

(Ястребинка лохматая)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի ընդհանուր լայն տարածման պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 15-35 սմ բարձրության, վերին մասում համարյա անտերև: Տերևները լայն-նշտարաձև, ամբողջաեզր կամ մանր-ատամնավոր, նստադիր, մոտեցած ցողունի հիմքում կամ մի փոքր վերև` կեղծ վարդակ առաջացնող: Ամբողջ բույսը, հատկապես, ցողունը ներքևի կեսում և տերևները տակից ու ջղերի ուղղությամբ խիտ ծածկված երկար (5-12 մմ երկ.), կոշտ շիկակարմիր և սպիտակ մազիկներով: Ծաղկաբույլը խոր և երկար եղանաձև ճյուղավորված: Զամբյուղները 8-15 սմ երկ. կոթերով: Սերմիկները 2,5-4 մմ երկ., 10 հարթ կողերով` վերևում միացած օղակաձև գլանիկի ձևով:

Տարածում. Հանդիպում է Շիրակի (լեռնագագաթ Արտենի) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 150 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևելյան Միջերկրածովյան ավազանում և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, տափաստաններում, մարգագետնա-տափաստանում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Արտենի լեռնագագաթի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

83. Inula acaulis Schott. & Kotschy ex Boiss.

Կղմուխ անցողուն

(Девясил бесстебельный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Սևանի և Դարելեգիսի շրջաններում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ենթալպյան և ալպյան մարգագետիններում, որոնք ենթարկվում են ինտենսիվ արածեցման և որոնց սպառնում է խախտում` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր, համարյա մերկ, սովորաբար անցողուն, հազվադեպ` ցողուններով բույս, 5 (15) սմ բարձր.: Տերևները մեծ մասամբ արմատամերձ վարդակում: Զամբյուղը միայնակ, 3,5-4 սմ տրամագծով: Ծածկոցի թերթերը և ծաղիկների լեզվակները եզրերից և ջղերի երկարությամբ հաճախ մանուշակագույն-կարմրավուն: Սերմիկները թավոտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Արեգունու ափ, Լճաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3970 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2300-2800 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, ժայռերի միջև, խոնավ տեղերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված ինտենսիվ արածեցման և գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանման գոտում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

84. Inula aucheriana DC. (= I. seidlitzii Boiss.)

Կղմուխ Օշեի

(Девясил Оше)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Ստույգ հայտնի է (հաստատված է հերբարիումային նյութով) 1 պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Նշվում է նաև Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանների համար, սակայն Հայաստանի ԳԱԱ-ի Բուսաբանության ինստիտուտում հերբարիումային նյութերը բացակայում են: Տեսակին սպառնում է անհետացում` աճելավայրի ինտենսիվ մելիորացիայի և աղազրկման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա դժգույն-կանաչ խոտաբույս 15-60 սմ բարձր.: Կոճղարմատը հանգուցավոր, ծածկված կռճիկանման գորտնուկային թմբիկներով: Տերևները թեթևակի մսալի: Զամբյուղները 5-8 մմ տրամագծով, հավաքված փուխր ողկույզներում: Լեզվակավոր ծաղիկները 1-4 ստամինոդիումներով` ծաղկափոշի չառաջացնող առէջներով: Սերմերը մերկ կամ հազվագյուտ մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Մասիս, Երախի լեռնաշղթա): EOO 580 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա տրավերտիններում, հանքայնացած ճահճային տեղերում, խոնավ աղուտներում, հանքային աղբյուրների մոտ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, ճահիճների չորացման, գերարածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. 2008 թ. Արարատի ճահիճներին տրվել է բնության հուշարձանի կարգավիճակ` «Աղակալած ճահճուտ», սակայն պահպանության ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում: Պոպուլյացիան կարիք ունի հատուկ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ստեղծել ԲՀՊՏ Երախ լեռնաշղթայի վրա:

 

85. Jurinea elegans (Stev.) DC.

Յուրինեա նրբագեղ

(Наголоватка изящная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը կապված է լեռնա-արդյունահանող արդյունաբերության ընդլայնման և դրանից բխող ենթակառուցվածքների զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս մինչև 30 սմ բարձրության, ճիպոտանման ցողուններով և բրդոտ փնջերով` մահացած տերևների անութներում: Զամբյուղները 5 սմ տրամագծով: Ծածկոցը մերկ, ծաղիկները վարդագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Նախիջևանի սահմանից մինչև Շվանիձոր): EOO 70 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ: լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 500-1000 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման համակեցություններում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված լեռնա-արդյունահոնող արդյունաբերության և ճանապարհաշինության զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

86. Jurinea praetermissa Galushko & Nemirova

Յուրինեա չնկատված

(Наголоватка пропущенная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բազմամյա բույս: Վարդակի տերևները վերևից կանաչ, տակից` մոխրագույն-խավոտ, փետրաձև հատված: Ցողունները սլաքանման, ուղիղ կանգնած 7-20 սմ բարձրության, երկարամազոտ, զամբյուղի տակ սպիտակ թաղիքավոր: Զամբյուղները միայնակ, 2 սմ տրամագծով: Ծաղիկները վարդագույն:

Տարածում. Հայաստանում տարածված է Լոռու (Կուրթան գյուղի շրջակայք) և Իջևանի (Հաղպատ, Դսեղ, Ձորագյուղ, Շահալի, Փամբակ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 120 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1100-2300 մ բարձրությունների վրա անտառների ժայռոտ տեղերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` տնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

87. Lactuca takhtadzhianii Sosn.

Կաթնուկ Թախտաջյանի

(Латук Тахтаджяна)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի են երեք պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 50-70 սմ բարձրության, ամբողջական մսալի տերևներով: Զամբյուղները փոքր, վահանաձև-հուրանային, հաճախ փռված ծաղկաբույլերում: Ծաղիկները կապույտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Ազատ գետի հովիտ և ՈՒրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 400 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ է: Լոկալիտետները` 3: Տեսակը բացի Հայաստանից հանդիպում է Նախիջևանում և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 1000-1600 մ բարձրությունների վրա կիսաանապատում, տափաստաններում, գիպսակիր, կավային, խճաքարոտ լանջերին: Շատ լավ բազմանում է վեգետատիվ եղանակով, առաջացնելով երկար կոճղամատներ, իսկ սերմնային բազմացումը ընկճված է: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և գերարածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

88. Psephellus debedicus (Gabrielian) Gabrielian

Պսեֆելուս դեբեդի

(Псевелюс дебедский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ է: Հյուսիսային Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է մեկ պոպուլյացիա` մասնատված արեալով: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 70-105 սմ բարձրության: Արմատամերձ և ստորին ցողունային տերևները 24-42 սմ երկարության, փետրաձև հատված, միջինները` ամբողջական կամ 3-5 նեղ-նշտարաձև բլթակներով, վերինները` ամբողջական: Զամբյուղները միայնակ, գագաթնային, եզրային ծաղիկների հետ միասին 3-4 սմ տրամագծով: Ծաղիկները վարդագույն, եզրայինները` մեծացած, 5(7) նեղ-բլթակավոր: Սպին վերևում 2 բթավուն բլթակներով, ներքևում` լայնացած, կարճ մազիկներով: Սերմերը 4-5 մմ երկ., 2-2.5 մմ լայն, բաց դարչնագույն, պապուսը 1-1.5 մմ երկարության:

Տարածում. Աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք, Սևանի լեռնանցք, Դեբեդ, Ձորագետ, Դսեղ): EOO 1475 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի, ծ. մ. 900-2000 մ բարձրությունների վրա, տափաստանում, մարգագետնա-տափաստանում, թփուտների մացառուտներում, անտառի եզրերին և բացատներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողերի օգտագործման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կատարել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

89. Psephellus zangezuri Sosn.

Պսեֆելոււս զանգեզուրի

(Псефелюс зангезурский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ է: Հարավային Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա` մասնատված արեալով: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 12-35 սմ բարձր., պառկած կամ աղեղնաձև վեր բարձրացող, տերևակալված ցողուններով: Արմատամերձ ցողունները փետրաձևից մինչև փետրաձև-բաժանված, վերինները` ամբողջական: Եզրի ծաղիկները բաց-վարդագույն, նեղ բլթակներով և թելանման ստամինոդիումներով: Սռնակը բթավուն-երկբլթակ, փոշեհատիկները դուրս նետող մազիկների նկատելի օձիքով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիս, Բարձրավան, Տաթև, Կապան, Գեղի): EOO 285 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1700 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տրագականտային համակեցություններում, տափաստաններում, անտառների եզրերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողերի օգտագործման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կատարել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

90. Rhaponticoides hajastana (Tzvelev) Agababian et Greuter (=Centaurea hajastana Tzvelev.)

Տերեփուկ հայաստանյան

(Василек айастанский)

 

Կատեգորիա. EN . 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանից: Աճելավայրերում բավականին առատ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները ուղիղ կանգնած: Զամբյուղները լայն ձվաձև, խոշոր, 25-32 մմ երկարության, 20-40 մմ լայն.,: Ծածկոցի թերթերը լայն թաղանթային հավելուկով, 2-4 մմ երկարության: Եզրային ծաղիկները 46-50 մմ երկարության, դեղին: Սերմիկները երկարավուն սպիտակավուն կամ գորշավուն-մոխրագույն, 9-11 սմ երկարության:

Տարածում. Հայտնի է Շիրակի ֆլորիստիկական շրջանից (Ջաջուռ, Անի, Բագրավան, Սարակապ): EOO 260 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 3:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում ծ. մ. 1400-2000 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, տափաստանում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հողատարածքների յուրացում և աճելավայրերի խախտում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է կատարել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

91. Rhaponticoides tamanianae (Agababian) Agababian et Greuter (=Centaurea tamanianae Agababian)

Տերեփուկ Թամանյանի

(Василек Таманяна)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է և կազմված 2 լոկալիտետներից: Ենթադրվում է պոպուլյացիաների անհատների թվաքանակի կրճատում գյուղատնտեսական գործունեության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս մինչև 80 սմ բարձր.: Ցողունները ստորին մասում կարմրավուն-ծիրանագույն: Տերևները փետրաձև բաժանված, մոխրագույն-դժգույն-կանաչ, նեղ բլթակներով, կռճիկանման-սղոցաեզր: Ծաղկաբույլերը փուխր, վահանիկանման: Զամբյուղները համարյա գնդաձև, 20-30 սմ տրամագծով: Ծածկոցի թերթերը 8 շարքով, ուռուցիկ, նեղ թաղանթային եզրով: Եզրի ծաղիկները պարուրաձև ոլորված բլթակներով: Սերմիկը և պապուսը համարյա սև կամ մուգ-դարչնագույն: Չափազանց գեղազարդ բույս է:

Տարածում. Հանդիպում է Շիրակի (Կրաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 176 կմ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1800-1900 մ բարձրությունների վրա տափաստանում, տափաստանային թփերի մացառուտներում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և գերարածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն արժանացնել երկու լոկալիտետները, կազմակերպել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

92. Scorzonera gorovanica Nazarova

Խինձ գորովանի

(Козелец горованский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` մասնատված արեալով: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 4-15(18) սմ բարձր.: Տերևները մինչև ծաղկելը սեղմված են հողին, խիստ ալիքավոր-գանգրահեր, 6-10 մմ լայն.: Արմատը 4-9(15) սմ խորքում առաջացնում ընկուզանման կամ երկարավուն-ձվաձև պալար: Ցողունները 1- 2 (հազվադեպ 3): Ամբողջ բույսը փոքր ի շատե խիտ ոստայնանման թավոտությամբ: Զամբյուղները նեղ-գլանաձև: Սերմիկները 15 մմ երկարության, կողերի երկարությամբ թմբիկավոր, երբեմն մերկ: Պապուսը սպիտակավուն կամ դեղին:

Տարածում. Աճում է Երևանի (Գոռավան, Վեդի, Արարատ, Երասխ) և Դարեղեգիսի (Վերնաշեն գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 870 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տրագականտային համակեցություններում, կիսաանապատում և ավազային անապատում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողատարածքների յուրացման և ավազուտները օգտագործելու հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի` «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

93. Scorzonera szovitzii Grossh.

Խինձ Շովիցի

(Козелец Шовица)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանում` խիստ մասնատված արեալով: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 15-25 սմ բարձրության: Արմատը երկար գլանաձև, ծայրին կլորավուն, պալարանման հաստացումով: Ցողունը սովորաբար միայնակ, համարյա մինչև 2/3-ը տերևակալած, մեկ զամբյուղով: Տերևները գծային, տափակ, 2-5 մմ լայն.: Ծաղիկները դեղին, զամբյուղը գլանաձև, պտղի ժամանակ մինչև 3 սմ երկարության: Սերմերը 15-20 մմ երկարության, գլանաձև, թմբիկավոր մակերեսով:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի (Երանոսի լեռնաշղթա, Խոսրով գետի կիրճ) և Դարեղեգիսի (Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 155 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-2000 մ բարձրությունների վրա. խճաքարոտ տեղերում և քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

94. Sonchus araraticus Nazarova et Barsegian

Իշամառոլ արարատյան

(Осот араратский)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հիմնականում գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 150-230 սմ բարձրության: Կոճղարմատը բազմագմբեթ: Ցողունը պարզ, մերկ, վերին մասում թավոտ: Ստորին ցողունային տերևները մակույկանման, վերինները` գծային-նշտարաձև, մանր սպիտակ-ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը բազմաթիվ (40-50) ծաղիկներից կազմված զամբյուղներով: Ծաղիկները դեղին: Սերմերը 2-3 մմ երկարության, 3-4 նիստերով, դարչնա-մոխրագույն:

Տարածում. Աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (ավան Արարատ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850 մ բարձրությունների վրա. հանքայնացած և թույլ աղակալած միայն կնյունի համակեցությամբ պատված ճահիճներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին: Հիդրոհալոֆիտ բույս է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողատարածքների յուրացման, ճահիճների չորացման, գերարածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. 2008 թ. Արարատի ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում, սակայն պահպանության գործողություններ դեռևս չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

95. Steptorhamphus czerepanovii Kirp.

Ստեպտորամֆուս Չերեպանովի

(Степторамфус Черепанова)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միայնակ ցողունով բույս 25-55 սմ բարձրության: Ցողունային տերևները ամբողջական: Ծաղկակիրները բարակ: Սերմիկները էլիպսաձև, մուգմանուշակագույն, մեկ միջին կողով, ամբողջությամբ ծածկված սպիտակ ծծիչանման մազիկներով` ուղղահայաց տեղավորված սերմի մակերեսին:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի (Հորադիս և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 70 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400-1800 մ բարձրությունների վրա քարաթափվածքներին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի ուսումնասիրություն, նոր աճելավայրերի հայտնաբերում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

96. Steptorhamphus persicus (Boiss.) O. et B. Fedtsch.

Ստեպտորամֆուս պարսկական

(Степторамфус персидский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, ամբողջական, մեծ ստորին տերևներով մինչև 30 սմ երկ. և հզոր արմատով: Ծաղկակիրները գեղձային թավոտությամբ: Սերմիկները սրացած էլիպսաձև, դեղնավուն, արտահայտված միջին կողով: Պապուսի արտաքին պսակը լավ զարգացած, կազմված բազմաթիվ հաճախ բազմաշարք ոսկեգույն մազիկներից:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոսի լեռնաշղթա, ՈՒրցաձորի շրջակայք): EOO 80 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Իրանում, Թուրքմենիայում, Աֆղանստանում, Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1400 մ բարձրությունների վրա. չոր ժայռոտ լանջերին և խճաքարոտ քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական նպատակներով հողատարածքների օգտագործման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի հետազոտում, նոր աճելավայրերի որոնում:

 

97. Tanacetum zangezuricum Chandjian

Լվածաղիկ Զանգեզուրի

(Пижма зангезурская)

 

Կատեգորիա. EN B1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է միայն հարավային շրջաններից` Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին Հայաստանում սպառնում է տարածման և բնակության շրջանի կրճատում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 10-20(30)սմ բարձր.: Տերևները մերկ, փետրաձև հատված, թեթևակի մսալի` սրածայր մասերով: Ցողունները բազմաթիվ, գագաթնային մեկ զամբյուղով, սպիտակ միաշարք լեզվակավոր եզրային և կենտրոնական խողովակաձև, քառատամ դեղին ծաղիկներով: Ծածկոցի թերթերը նեղ թաղանթային մուգ գույնի երիզով: Սերմիկները 5-6 երկայնակի կողերով, վերևում երկար թաղանթային ամբողջական պապուսով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներ): EOO` 580 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 6: Ընդհանուր արեալը ընդգրկում է Ղարաբաղը (Մռավի լեռնաշղթա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 2500-3600 մ բարձրությունների վրա ժայռոտ լանջերին, քարքարոտ, խճաքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Օժտված է գեղազարդային հատկանիշներով:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի պայմանների փոփոխություն, քոչվոր անասնապահություն, տրորում`արածեցման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ, մոնիթորինգ, արհեստական պայմաններում վերարտադրություն:

 

98. Tomanthea carthamoides (DC.) Takht.

Տոմանթեա կանճրականման

(Томантея сафроловидная)

 

Կատեգորիա. CR A 2 abc; B 1 ab(i,ii,iii,iv,v) + 2ab(I,ii,iii,iv,v); C 1+2(i); D

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս, ուղիղ, պարզ կամ թույլ ճյուղավորված փղոսկրագույն ցողուններով 15-40 սմ բարձրության: Տերևները ամբողջական, էլիպսաձև կամ նշտարաձև, երկար ներքև սահող, ցողունագիրկ, կաշենման, հաստ լավ արտահայտված ջղերով: Զամբյուղները մեծ, գագաթնային, մեկական, բազմածաղիկ, ձվաձև; ծածկոցի թերթերը կաշենման, հարթ, նեղ-եռանկյուն հավելուկներով: Ծաղիկները ոսկեգույն-դեղին, կպչուն: Վերնակապը վարդա-մանուշակագույն, մեծ, 5 մմ երկ.; սպին դեղին, մանր-մազոտ, դուրս ցցված առէջի խողովակից: Պապուսը կրկնակի, բարակ թարթիչավոր խոզաններով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (ՈՒրծի լեռնաշղթայի ստորոտ, Սուրենավանի շրջակայք): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, օշինդրային կիսաանապատում, ֆրիգանոիդներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողատարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, հայտնաբերելու դեպքում սահմանել խիստ հսկողություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

99. Tomanthea daralaghezica (Fomin) Takht.

Տոմանթեա դարեղեգիսի

(Томантея дарэлегисская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս ուղիղ, պարզ կամ ճյուղավորված ցողուններով: Տերևները ամբողջական կամ քնարաձև հատված: Զամբյուղները մեծ, գագաթնային, մեկական, բազմածաղիկ: Ծաղիկները մուգ-գինեգույն-ծիրանի, պսակը խոր հատված, եզրի ծաղիկները շատ նեղ բլթակներով, վերնակապը 5-6 մմ երկարության, վարդա-ծիրանագույն, նեղ: Սերմիկը 7 մմ երկարության, 2 մմ լայնության, դեպի ներքև թեթևակի կորացած, բաց դարչնագույն, ներքևում` սպիտակ: Պապուսը 13-18 մմ երկարության, մանուշակագույն-ծիրանի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի (լայն տարածված) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3550 քառ. կմ է, AOO` 100 քառ. կմ, լոկալիտետները` 14: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում ծ. մ. 1100-2000 մ բարձրությունների վրա չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, ժայռոտ տեղերում, խաղողի այգիներում, գիհու նոսրանտառում, լեռնային տափաստանում, ֆրիգանոիդներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` հողատարածքների յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

100. Tragopogon armeniacus Kuth.

Սինձ հայկական

(Козлибородник армянский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է արեալի կռճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ակտիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա կամ երկամյա բույս` 25-75 սմ բարձրության: Տերևները գծային, կիսացողունագիրկ: Ցողունը ուղիղ, ճյուղավորված: Ծաղկակոթերը զամբյուղների տակ չհաստացած կամ թեթևակի հաստացած: Զամբյուղները ծաղիկներին հավասար կամ դրանցից աննշան կարճ, 5-8 ծածկոցի թերթերով, մուգ յասամանագույն ծաղիկներով: Սերմիկները երկայնակի կողերով, արտաքինները` 5 թևանման կողերով և ակոսներով, վերին մասում հանկարծակի փոխակերպվող երկար կտուցի, ներքինները` ավելի թույլ արտահայտված կողերով, բոլորը համարյա սերմիկին հավասար փետրաձև մազիկներից կազմված, հիմքում օղակաձև միաձուլված պապուսով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Ջաջուռ, Սպանդարյան, Աղին, Բագրավան): EOO` 480 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու 1400-1900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիսին-հուլիսին: Փորձարարական հողամասում աճեցված բույսերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պսակի գույնը մուգ-յասամանագույն է, ընդհանուր ծածկոցի թերթերի թիվը նույնիսկ մեկ բույսի մոտ փոփոխական է` 5-8 հատ, իսկ ցողունը կարող է լինել 25- 75 սմ բարձրության:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես տնտեսական գործունեության զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ բնական աճելավայրերում:

 

101. Tragopogon collinus DC.

Սինձ բլրակային

(Козлибородник холмовой)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հանդիպում է Հայաստանի ծայր հարավում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հատկապես հողատարածքների յուրացման և ճանապարհաշինության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա ցածրահասակ բույս` 5-25 սմ բարձր.: Տերևները նեղ-գծայինից մինչև նշտարաձև, սպիտակավուն ալիքավոր կամ ուղիղ եզրերով: Ցողունը ուղիղ, չճյուղավորված: Ծաղկակոթերը զամբյուղների տակ չհաստացած: Ծաղիկները մուգ վարդագույն: Ծածկոցի թերթերը ծաղիկներից երկար: Սերմիկները երկայնակի կողերով, վերին մասում աստիճանաբար փոխակերպվող հաստավուն համարյա հարթ, կարճ կտուցի: Պապուսը կազմված հիմքում օղակաձև ձուլված փետրաձև մազիկներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր, Նյուվադի, Աստազուր): EOO` 40 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը և Իրանը: Ամենուրեք հանդիպում է հազվադեպ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 550-650 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա հողերի յուրացման և ճանապարհաշինության պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ, մոնիթորինգ:

 

102. Tragopogon tuberosus K. Koch

Սինձ պալարակիր

(Козлибородник клубненосный)

 

Կատեգորիա. VU B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii) Խոցելի տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում ներկայումս հայտնի են երեք լոկալիտետներ հանրապետության տարբեր մասերում: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության մակերեսի կռճատում` կապված տնտեսական գործունեության, հատկապես քաղաքաշինության և ճանապարհաշինության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` 35-70 սմ բարձրության, որոշ խորության վրա պալարանման հաստացած արմատով: Արմատամերձ տերևները երկար, գծային, ցողունայինները` հիմքի մասում շատ լայնացած, դեպի վեր աստիճանաբար նեղացող: Ցողունը ուղիղ, չճյուղավորված: Ծաղկակոթերը զամբյուղների տակ չհաստացած կամ պտղի ժամանակ թեթևակի հաստացող: Ծաղիկները վառ-դեղին: Ծածկոցի թերթերը ծաղիկներին հավասար: Սերմիկները թմբիկավոր-թեփավոր, կտուցը սերմիկի լայնացած մասից կարճ կամ դրան հավասար: Պապուսը կազմված հիմքում օղակաձև ձուլված փետրաձև մազիկներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևան), Լոռու (Շահնազար) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 6230 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևելյան Անդրկովկասը: Ամենուրեք հանդիպում է հազվադեպ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 800-1600 մ բարձրությունների վրա.տափաստաններում և մարգագետիներում, թփուտների մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրի կորուստ կաված քաղաքաշինության և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել նոր պոպուլյացիաների հայտնաբերում, հետազոտուն և մոնիթորինգ

 

Berberidaceae - Ծորենազգիներ - (Барбарисовые)

103. Leontice armeniaca Boiv.

Առյուծաթաթ հայկական

(Леонтика армянская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության մակերեսի կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, առաջին հերթին տարածքները գյուղատնտեսական նպատակով օգտագործելու պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս պալարանման փքված ստորերկրյա մասով և եռմասնյա տերևներով: Թխակապույտ բույս 10-25 սմ բարձրության: Ծաղիկները դեղին, հավաքված ողկույզում: Պտուղը օվալ տուփիկ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատյան հարթավայր, Երախի լեռնաշղթա, Ուրծի լեռնաշղթայի ստորոտ): EOO 460 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ է: Լոկալիտետները` 4: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում և հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 900-1200 մ բարձրությունների վրա կիսաանապատում, չոր քարքարոտ, աղային-կավոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և գերարածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Միակ պոպուլյացիան արժանի է մեծ ուշադրության, պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

Boraginaceae - Գաղտրիկազգիներ - (Бурачниковые)

104. Myosotis propinqua Fisch. et Mey. ex DC.

Անմոռուկ ցեղակից

(Незабудка родственная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է անտառային գոտում և կարող է հեշտությամբ անհետանալ անտառների հատումների պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս, տերևները վարդակով, երբեմն ուղիղ բարձր ցողուն առաջացնող: Ցողունի թավոտությունը ստորին մասում խառնված-բրդոտ` հորիզոնական երկար մազիկներից: Ծաղկաբույլը բազմածաղիկ, ցողունի տերևակալած մասից մի փոքր հեռացած: Ծաղկակոթերը գերազանցում բաժակին ոչ ավելի քան 1-2 անգամ: Պսակը երկնագույն 4-5 մմ տրամագծով, տափակ ետծալով: Պտուղը` էրեմը հիմքի մոտ սպիտակ մսալի հավելուկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Գողթանի լեռանաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 125 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1800 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է մայիս-հունիսին ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, անտառների հատում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

105. Nonea polychroma Selvi et Bigazzi

Նոնեա բազմագույնանի

(Нонея многоцветная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը նկարագրվել է 2001 թ-ին Թուրքական Հայաստանից և հայտնաբերվել Հայաստանում 2002 թ.:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Երկամյա կամ բազմամյա բույս 35 սմ բարձր., կոշտ թավոտությամբ: Ցողունները բազմաթիվ փռված կամ բարձրացող: Ծաղկաբույլը պտղի ժամանակ երկարացող: Տերևները կանաչավուն, նստադիր, նշտարաձև, սուր: Ծաղիկները բազմաթիվ 5 մմ երկարության, ներսից դեղնավուն դեպի վերև` վարդագույն-կապույտի փոխվող: Պտուղները մանր, երիկամաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Խոր Վիրապ, Արարատ, Վեդի, Երախի լեռնաշղթայի կիրճ): EOO 42 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երախի լեռնաշղթայի վրա:

 

106. Nonea rosea (M.Bieb.) Link.

Նոնեա վարդագույն

(Нонея розовая)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Խոցելի տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանում տեսակին սպառնում է սահմանափակ արեալը և էկոլոգիական առանձնահատկությունը` աճում է ռուդերալ` աղբոտ տեղերում: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Երկամյա կամ բազմամյա կոշտ թավոտությամբ բույս մինչև 25 սմ բարձր.: Ծաղկաբույլը ծածկված ծաղիկներից երկար, կանաչ գեղձավոր տերևակիցներով: Ծաղիկները բազմաթիվ, միմյանցից հեռացած: Բաժակը խողովակաձև, 5 մմ երկ., մինչև կեսը բաժանված 5 նեղ ատամիկների: Պսակը պնակաձև, մանուշակա-վարդագույն կամ կապտավուն: Փոշանոթները դեղին: Պտուղները գլանաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու (Շվանիձորի և Ալդարայի շրջակայք, լեռնագագաթ Բերդաքար) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 935 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 6: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Անդրկովկասը, Հյուսիս-արևելյան Անատոլիան, Հյուսիսային Իրաքը և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1500 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված տարածքի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

107. Paracaryum laxiflorum Trautv.

Պարակար նոսրածաղիկ

(Паракариум рыхлоцветниковый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը արեալի սահմանափակությունն է և գերարածեցումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Երկամյա կամ բազմամյա ոչ խիտ խոզանաձև-մազոտ բույս, 20-40 սմ բարձր.: Արմատամերձ և ստորին ցողունային տերևները երկար կոթերով, երկարավուն-նշտարաձև: Ծաղկաբույլը հուրանաձև 2 գագաթնային և մի քանի եզրային ոլորքներով: Բաժակը համարյա մինչև հիմքը բաժանված նեղ-նշտարաձև մասերի: Պսակը մանր, սովորաբար մուգ-ծիրանագույն: Ընկույզիկները տափակած-գնդաձև, չփքված, տափակ,մանր-սրատամ և կարճ փշիկներով ծածկված թևով:

Տարածում. Հանդիպում է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Ջաջուռի լեռնանցք, լեռնագագաթ Ցլասար): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 7,5 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1700-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, հողերի աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ջաջուռի լեռնանցքի տարածքում:

 

108. Rochelia cardiosepala Bunge

Ռոխելիա սրտաձևաբաժակ

(Рохелия сердцевидночашечная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հանդիպում է երկու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական վտանգներն են սահմանափակ արեալը և գերարածեցումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 5-20 սմ բարձր., առսեղմ կամ թեթևակի հեռացած խոզաններով: Արմատամերձ տերևները էլիպսաձև, ցողունայինները` նեղ նստադիր, վերինները` գծային, երկու կողմից առսեղմ խոզանավոր; խոզանները նստած թմբիկների վրա: Պտղատու ողկույզները փուխր: Ծաղկակոթերը բարակ, թեքված: Պսակը կապույտ, համարյա բաժակին հավասար: Բաժակաթերթերը պտղի ժամանակ մեծացող, ուղիղ սրտաձև-եռանկյուն, բրգաձև մոտեցող: Ընկույզիկները 2-ական, միասերմ:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Երանոսի լեռնաշղթա, լեռնագագաթ Կոտուց) և Դարեղեգիսի (Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 175 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Անատոլիան, Միջին Ասիան, Իրաքը, Իրանը, Աֆղանստանը և Պակիստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Brassicaceae - Խաչածաղկավորներ - (Կրեստօցվետնիե)

109. Alyssum hajastanum V. Avet.

Վառվռուկ Հայաստանի

(Бурачек айастанский)

 

Կատեգորիա. EN B 1ab(ii)+ 2 ab(ii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի են երկու լոկալիտետներ Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված ռեկրեացիայի ակտիվացման և արածեցման հետ: Ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ 2`ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 8-15 սմ բարձր., ծածկված առսեղմ թեփանման մազիկներով: Տերևները հականշտարաձևից մինչև գծային: Ցողունները պարզ, չճյուղավորված: Պտղաբույլը թեթևակի երկարավուն, կղմինդրաձև չդասավորված ծաղիկներով և առանցքից հեռացած պտղակոթերով: Պսակաթերթերը գունատ-դեղին: Կարճ առէջները հիմքում ամբողջական հավելուկով, երկար առէջները ստորին մասում միակողմանի ատամնաձև թևով: Պատիճակները օվալ, 3,5 -4 մմ երկ., սռնակի տակ գոգավոր, ծածկված առսեղմ թեփանման բազմաճառագայթ մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում (Արտանիշ, Բաբաջան և Դարա գյուղերի միջև): AOO 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Տարածությունը աճելավայրերի միջև 10 կմ է: Ընդհանուր արեալը, Հայաստանից բացի, ընդգրկում է Հարավ-Արմտյան (Մեսխեթիա) Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու 2000-2300 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, գիհու նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման շրջանի սահմանափակություն, փոքրաթիվ աճելավայրեր, ռեկրեացիոն ազդեցություն, արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում: Անհրաժեշտ է. հատուկ հսկողություն, մոնիթորինգ, որոնողական աշխատանքներ նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

110. Arabis laxa Sibth. & Smith

Արաբախոտ փխրուն

(Резуха рыхлая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Զանգեզուրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների` ռեկրեացիայի ակտիվացման և արածեցման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա կամ երկամյա բույս` 30-60 սմ բարձր.: Ցողունները ճյուղավորված: Արմատամերձ տերևները քնարաձև, միջինները` երկարավուն, սուր, հիմքի մոտ սրտաձև ցողունագիրկ: Պսակաթերթերը 7-9 մմ երկ., սպիտակավուն: Պատիճները 6-12 սմ երկ., քառանիստ տափակացած հարթ փեղկերով, առանցքից թեքված, կախված, ուղիղ կամ կորացած:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի շրջակայքում): AOO 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևելյան Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Հարավային Եվրոպան (Բուլղարիա), Հարավ-Արևմտյան Ասիան (Անատոլիա, Արևմտյան Սիրիա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու 800-900 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփուտներում, ստվերոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի դեգրադացիա կամ կորուստ` կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերից մեկը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, ներկա վիճակի ճշտում, նոր աճելավայրերի հայտնաբերում, մոնիթորինգ:

 

111. Asperuginoides axillaris (Boiss. et Hohen.) Rauschert (=Buchingera axillaris Boiss. et Hohen.)

Բուխինգերա անութային

(Бухингера пазушная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասում հայտնի է Հայաստանից, որտեղ հանդիպում է միայն Երևանի տարբեր շրջաններում: Հայտնի են երեք լոկալիտետներ: Տարածման շրջանի մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված քաղաքաշինական գործունեության ընդլայնման և Երևանի սահմանների ընդարձակման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա բույս, գետնատարած փռված կամ բարձրացող ճյուղերով, պատված խարիսխանման մազիկներով: Ցողունները 7-70 սմ բարձրության: Տերևները երկարավուն կարճ կոթուններով: Ծաղիկները միայնակ սպիտակ պսակաթերթերով: Պտուղը պատիճակ կլորավուն, տափակ, տերևների անութներում, միասերմ բներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում` Երևան քաղաքի տարածքում (Հրազդան գետի կիրճ, Նորքի այգիներ, Ջրվեժ): EOO` 30 քառ. կմ, AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Իրանը և Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1000-1500 մ բարձրության վրա չոր լանջերին, նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին-հունիս:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների կորուստ կամ դեգրադացիա` քաղաքաշինության զարգացման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հատուկ հսկողություն տեսակի նկատմամբ, որոնողական աշխատանքներ նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, մոնիտորինգ:

 

112. Crambe armena N.Busch

Ծովակաղամբ հայկական

(Катран армянский)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) +B 2ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ, իսկ Նախիջևանում` մեկ, որտեղից նկարագրվել է (Նախիջևանի աղահանքեր): Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում տնտեսական գործունեության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Բացակայում է նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, բոլորովին մերկ բույս` մինչև 60 սմ բարձրության: Ցողունները բարակ, ճյուղավորված: Արմատամերձ տերևները հակաձվաձև, ատամնաեզր, կարճ կոթուններով: Պսակաթերթերը սպիտակ, 3.5-4 մմ երկարության: Պատիճակները չբացվող, երկանդամ. ստորինը` առանց սերմի, կարճ ծաղկակոթի նման, վերինը` մեկ սերմով, խոշոր, գնդաձև կամ ձվաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Արեգ գյուղի շրջակայք) և Երևանի (Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետները` 2, միմյանցից հեռացած են 95 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. կավոտ լանջերին, կիսաանապատներում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման սահմանափակություն, տնտեսական գործունեություն:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերից մեկը պահպանվում է «Գոռովանի ավազուտներ» արգելավայրում, որը ընդգրկված է «Խոսրովի անտառ» արգելոցի սահմաններում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ, մոնիթորինգ:

 

113. Didymophysa aucheri Boiss.

Ջուխտակ Օշեյի

(Двойчатка Оше)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ, հայտնի են երկու պոպուլյացիաներ Արագած լեռնազանգվածից և Գեղամա լեռնաշղթայից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ: Ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա գետնատարած բույսեր` փուխր ճիմեր առաջացնող, բարձրացող ընձյուղներով: Ծաղկացողունը թելանման, 5-10 սմ բարձրության: Տերևները հաստավուն, հիմքում սեպաձև, գագաթնային մասում 3-5 գծային մասերով: Ծաղիկները սպիտակ պսակաթերթերով: Պատիճակները 4-8 մմ երկարության, 8-13 մմ լայնության, գնդաձև փքված բարակապատ բներով և շատ նեղ միջնորմով, (2)4 սերմերով;

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (Արագած լեռան խառնարան) և Գեղամի (Գեղամա լեռնաշղթայի Աղուսարք լեռան գագաթ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետները` 2. իրարից հեռացած են 72 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասի արևելյան մասը (լեռնագագաթ Շախ-դաղ), Փոքր Կովկասը (բացի Հայաստանից նաև լեռնագագաթ Գյամիշ), արևելյան Անատոլիան, Իրանը, Իրաքը և Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3450-3900 մ բարձրությունների վրա. լեռների գագաթնամերձ քարաթափվածքներին, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

114. Diptychocarpus strictus (Fisch.) Trautv.

Երկպտղիկ սեղմված

(Двоякоплодник прижатый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Նախիջևանին սահմանամերձ մեկ լոկալիտետից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում անտրոպոգեն գործոնների ազդեցության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա բույս` 10-40 սմ բարձրության., ստորին մասում հաճախ թավոտ, հազվադեպ` մերկ: Տերևները գծային կամ փետրաձև բաժանված`գծային մասերի: Ծաղկաթերթերը գծային, ինչպես նաև սերմերը ծիրանագույն: Պատիճները նեղ գծային, ուղիղ կանգնած, 25-80 սմ երկարության, կարճ` 3-10 մմ երկ. կտուցով, ստորինները` չբացվող, վերինները` բացվող կամ բոլոր պատիճները միանման` չբացվող կամ բացվող (սովորաբար պոպուլյացիայում ներկայացված են բոլոր տարբերակները` դրանցից մեկի գերակշռությամբ): Սերմերը միաշարք, թևավոր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Երասխի շրջակայքում: AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, այդ թվում Նախիջևանը (Նախիջևան, Նեգրամ, Ջուլֆա), Միջին Ասիան, Իրանը, Աֆղանստանը Պակիստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ.մ. 700-800 մ բարձրությունների վրա, կավային, թույլ աղակալած հողերում, աղբոտ տեղերում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին: Բնության մեջ կատարված ուսումնասիրությունները և փորձնական ցանքերը հաստատում են, որ այս մոնոտիպ ցեղի համար հայտնի հետերոկարպիան` տարաձև պտուղների առկայությունը, կապված է միջավայրի պայմանների, հատկապես խոնավության հետ: Հաստատվել է, որ միևնույն պոպուլյացիայի անհատների մոտ բացվող պատիճները միանման չեն: Այսպես, ցողունի վերին պատիճները հասունանում են ավելի շուտ, քան ստորինները: Բացի այդ, վերին պատիճները բացվում են հեշտությամբ և թևավոր սերմերը թափվում են մայր բույսի մոտ կամ տարածվում քամու միջոցով, իսկ ստորինները` բացվում են դժվարությամբ կամ չեն բացվում և մնում են ցողունի վրա մինչև վերջինիս չորանալը:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի դեգրադացիա կամ կորուստ` հողատարածքների յուրացման և ոռոգման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կատարել մոնիթորինգ, որոնումներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

115. Draba araratica Rupr.

Ճարտարուկ Արարատի

(Крупка араратская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա խիտ ճիմեր առաջացնող բույս: Տերևները ամբողջական, արմատամերձ վարդակով, խիտ ծածկված երկար պարզ և կարճ եղանաձև մազիկներով: Ծաղիկները դեղին: Ծաղկասլաքները մերկ, 0,5-1,5(2) սմ երկարության: Պատիճակները օվալ կամ համարյա կլորավուն, 2,5-4 մմ երկարության, բները 2-4-սերմերով: Տեսակը նկարագրված է Արարատ լեռնագագաթից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (Արագած լեռնագագաթ) և Գեղամի (Գեղամա լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 550 քառ կմ, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը բացի Հայաստանից, ընդգրկում է նաև հյուսիս-արևելյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում ծ. մ. 2300-3300 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Գեղամա լեռնաշղթայի աճելավայրերի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանման գոտու սահմանային հատվածում:Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

116. Draba hispida Willd.

Ճարտարուկ խոզանավոր

(Крупка щетинистая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հավաքվել է միայն Արագած լեռնազանգվածից: Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Ցածրահասակ բույսեր` փուխր ճիմերով: Ծաղկասլաքները անտերև 2,5-15 (25) սմ բարձրության: Տերևները հակաձվաձև, 1-3,5 սմ երկ., 3-12 սմ լայն., 1-3(7) խոշոր ատամիկներով, հիմքում ձգված կոթունով: Ծաղիկները քառատիպ, դեղին պսակաթերթերը: Պատիճակները 6-13 մմ երկարության, մերկ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնազանգված Արագած): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան, Հարավ-Արևելյան Անդրկովկասը, հյուսիս-արևելյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3000-3300 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, խճաքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

117. Erucastrum takhtajanii V. I. Dorof.

Երուկաստրում Թախտաջյանի

(Эрукаструм Тахтаджяна)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի Կենտրոնական Հայաստանից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված անտրոպոգեն գործոնների, հատկապես ակտիվ տնտեսական գործունեության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս: Ցողունը 30-40 սմ բարձրության: Ցողունի հիմքը, տերևները, ծաղկակոթերը և բաժակաթերթերը խիտ ծածկված լավ նկատելի ցցված խոզանաձև մազիկներով: Ծաղիկները քառատիպ:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Գողտ, Գառնի, Զովաշեն, Ողջաբերդ, Իլկասար, Երախի լեռնաշղթա, «Էրեբունի» պետական արգելոց) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 900 քառ. կմ, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700-1900 մ բարձրությունների վրա. չոր լանջերին, տափաստաններում և կիսաանապատներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված տնտեսական ակտիվ գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերի մի մասը պահպանվում է «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

118. Erysimum eginense Bornm. (=E. fedorovii Kassumov)

Ձագախոտ էգինյան

(Желтушник эгинский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա խոտաբույս: Ցողունը 30-60 սմ բարձրության: Տերևները նեղ-գծային, ամբողջաեզր, ծածկված 2-3-բաժան մազիկներով: Ծաղիկը քառատիպ: Պսակաթերթերը դեղին, 7-8 մմ երկ.: Պտուղները` պատիճները ծաղկաբույլի առանցքից մի փոքր հեռացած, հավասարաչափ քառանիստ, ծածկված 3-5-բաժան մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Ապարանի (Արաի լեռ), Գեղամի (Զար և Քյանքան գյուղ. շրջակ.) և Երևանի (Էլար, Արզնի, Քանաքեռ, Ջրաբեր, Ողջաբերդ գյուղերի շրջակայքում) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 240 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախիջևանը և Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1000-1600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, տափաստաններում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում` հունիսին-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված բնակավայրերի սահմանների ընդարձակման և գյուղատնտեսական գործունեության ակտիվացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Արժանի է հատուկ ուշադրության, պետք է իրականացնել մոնիտորինգ:

 

119. Erysimum lilacinum E. Steinb.

Ձագախոտ կարմրակապույտ

(Желтушник лиловый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված, հատկապես անտառային տնտեսության գործունեության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա խոտաբույս մինչև 50 սմ բարձրության: Ցողունը միայնակ կամ կեսից վեր ճյուղավորված: Ստորին տերևները հակաձվաձև-երկարավուն, երկար կոթուններով, ցողունայինները նստադիր, երկարավուն, գոգավոր-ատամնավոր: Տերևները, ինչպես նաև պատիճները ծածկված 3-5-բաժան մազիկներով: Ծաղիկները մանուշակագույն` խմբավորված բավականին խիտ ծաղկաբույլերում: Պտուղը պատիճ, ցողունի առանցքից մի փոքր հեռացած, խիտ ծածկված բազմաբաժան մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Այգեձոր, Լիճք,Գյումարանց, Ագարակ, Վահրավար գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում:

EOO 100 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լեոկալիտետներ` 3: Տեսակը բացի Հայաստանից աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1600 մ բարձր. վրա. անտառի եզրերին, նոսրացած կաղնուտներում, թփուտների մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում` հունիս-հուլիսին: Ի տարբերություն Հայաստանում տարածված Erysimum ցեղի մոտ 20 տեսակների, որոնք ունեն ծաղկի դեղին գույն, այս տեսակը միակն է, որի ծաղիկները մանուշակագույն են:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված անտառտնտեսության գործունեության և գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ աճելավայր պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

120. Erysimum macrostygma Boiss. (= Erysimum wagifii Kassumov)

Ձագախոտ խոշորասպի

(Желтушник крупнорылцевый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii)+ 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն հարավային Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության ընդլայնման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Բացակայում է նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բարձիկանման ճմեր առաջացնող խոտաբույս: Ցողունները բարակ գետնատարած-փռված կամ վեր բարձրացող, ծաղկման ժամանակ 5-15 սմ բարձրության., պտղաբերման ժամանակ` մինչև 35 սմ բարձրության: Տերևները նեղ հականշտարաձև, համարյա գծային, ամբողջաեզր կամ մանր-ատամնավոր, գագաթի մոտ սրացած, հաճախ հետ թեքված: Ծաղիկները քառատիպ, դեղին պսակաթերթերով: Ծաղկակոթերը պտղի ժամանակ 4-5 մմ երկարության: Պտուղը` պատիճ, 2-3,5 սմ երկարության, 3-4 մմ լայնության:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու (լեռնագագաթ Գողթան, Բուղաքար, Կարչևան) ֆլորիստիկական շրջանում: EOO` 80 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լեոկալիտետներ` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևան, հյուսիս-արևելյան Անատոլիան, հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և բարձր լեռնային գոտում ծ. մ. 1250-2000 մ բարձրության վրա. չոր լանջերին, ժայռոտ տեղերում, ժայռաճեղքերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված տնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, մոնիթորինգ:

 

121. Eunomia rotundifolia C. A. Mey.

Էվնոմիա կլորատերև

(Эвномия круглолистая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա գետնատարած բույս` 3-15 սմ բարձրությամբ: Տերևները հակադիր, կոշտավուն, հակաձվաձև կամ կլորավուն, ամբողջաեզր, նստադիր, 6-20 սմ երկարությամբ: Ծաղիկները խմբված գագաթնային, կարճացած, հովանոցանման ողկույզներում: Բաժակաթերթերը կարմրավուն: Պսակաթերթերը վարդագույն, 8-10 մմ երկարությամբ: Պատիճակները մոտ 8 մմ երկարության, 3-4 մմ լայնության, ձվաձև-երկարավուն, թեթևակի գոգավոր: Սռնակը պտղի ժամանակ մոտ 1 մմ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Ապարանի (լեռնագագաթ Քյորօղլի) և Գեղամի (Սպիտակ սար, Ակնասար, Եռաթմբեր, Ակնա լիճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 200 քառ. կմ, AOO` 20 քառ. կմ, լեոկալիտետներ` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ և Փոքր Կովկասյան լեռնաշղթաները:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 2950-3400 մ բարձրությունների վրա. բարձր լեռների գագաթնամերձ քարաթափվածքներին, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա`կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ» բնության հուշարձանի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ, ex-situ պահպանություն:

 

122. Hesperis persica Boiss.

Երեքօրնիկ պարսկական

(Вечерница персидскя)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանների մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում, կապված հատկապես, գյուղատնտեսական գործունեության հետևանքով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 50-60 սմ բարձրությամբ, խիտ ծածկված երկար պարզ, վերին մասում նաև գեղձավոր մազիկներով: Տերևները արմատամերձ: Ծաղիկները միմյանցից հեռացած: Պսակաթերթերը երկարավուն-բլթակավոր ետծալով, մուգ մորեգույն, չորացած` գորշ դեղնավուն: Ծաղկակոթերը ներքև թեքված, պատիճները կախված, դժվարությամբ բացվող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Զովաշեն, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ) և Դարեղեգիսի (Արենի, Արփա, Մարտիրոս, Գյուլիդուզ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1640 քառ. կմ, AOO` 32 քառ. կմ, լեոկալիտետներ` 5: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախիջևանը, Թալիշը, Հյուսիս-Արևելյան Անատոլիան, Հյուսիսային Իրաքը, Իրանը և Թուրքմենիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700-1600 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին, ավազոտ հողերում, ֆրիգանոիդներում և տափաստաններում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության սահմանափակ շրջանները, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված գյուղատնտեսական տարածքների ընդլայնման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է Երանոսի լեռնաշղթայի և Զովաշենի պոպուլյացիաների տարածքում ստեղծել պահպանվող տարածք, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

123. Isatis karjaginii Schischk.

Լրջուն Կարյագինի

(Вайда Карягина)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է ընդամենը երկու պոպուլյացիաներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության և ռեկրեացիայի զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը մինչև 40 սմ բարձրության: Տերևները երկարավուն, հազվադեպ ծածկված մազիկներով; ցողունային տերևները եզրերից և գլխավոր ջղի ուղղությամբ ավելի խիտ ծածկված առսեղմ մազիկներով: Ծաղիկները դեղին խմբավորված փոքր խիտ ծաղկաբույլերում: Պտուղը` պատիճակ (լայնությունը գերազանցում է երկարությանը), 25-28 մմ երկարության, 29-35 մմ լայնության, մերկ, լայնակի-օվալ, ալիքավոր թևով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Շաքիի ջրվեժ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, միմյանցից հեռացած են 107 կմ: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1500 մ բարձրության վրա. Ժայռոտ լանջերին: Ծաղկում է մայիսին, պտղակալում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի սահմանափակություն, միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես ռեկրեացիայի զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

124. Isatis sevangensis N. Busch

Լրջուն Սևանի

(Вайда  Севанская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հանդիպում է միայն Սևանի հյուսիս-արևելյան ափին: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության և ռեկրեացիայի զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակներ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա թխակապույտ խոտաբույս: Ցողունը 30-50 սմ բարձրության: Տերևները հաստ, կաշենման, արմատամերձները` երկարավուն - հակաձվաձև, ցողունայինները բութ ականջուկներով: Ծաղիկները դեղին` խմբված երկարավուն ծաղկաբույլերում: Պտուղը` պատիճակ (լայնությունը գերազանցում է երկարությանը), 20-22 մմ երկարության, 7-8,5 մմ լայնության, լայն-էլիպսաձև, հիմքի և գագաթի մոտ լայն-կլորացած, խիտ կարճաթավ, հասունանալիս մուգ գույնի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Դարանակ, Արդանիշ) ֆլորիստիկական շրջանում: EOO` 40 քառ. կմ, AOO` 8 քառ. կմ լոկալիտետները` 2:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում ծ. մ. 2000-2200 մ բարձր. վրա. Ժայռոտ տեղերում, չոր լանջերին: Ծաղկում է մայիսին, պտղակալում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի սահմանափակություն, միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես ռեկրեացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Տեսակի աճելավայրերը պահպանվում են «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է իրականացնել որոնողական աշխատանքներ նոր պոպուլյացիաներ հայտնաբերելու նպատակով և մոնիթորինգ:

 

125. Isatis takhtajanii V. E. Avet.

Լրջուն Թախտաջյանի

(Вайда Тахтаджяна)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակեցման շրջանների նվազում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակներ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` մերկ կամ խիտ թավոտ: Ցողունը 25-50 սմ բարձրության: Տերևները բարակ, արմատամերձները` երկարավուն-էլիպսաձև, գագաթի մոտ սրացած, ցողունային տերևները` բութ ականջուկներով: Ծաղիկները դեղին` խմբված երկարավուն ծաղկաբույլերում: Պտուղը` պատիճակ, 11-15 մմ երկարության, 3-4 մմ լայնության, նեղ-էլիպսաձև, դեպի վեր և դեպի հիմքը կարճ նեղացող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ Արագած Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (լեռնագագաթներ Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Գազանասար, Յաղլու-դարա և Գոգի լիճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 4890 քառ. կմ, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Ղարաբաղը և հյուսիս-արևելյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում ծ. մ. 2200-3300 մ բարձրության. վրա. Ժայռոտ լանջերին. քարակուտակներին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. հիմնականում միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

126. Lepidium lyratum L.

Նվարդակ քնարաձև

(Клоповник лировидный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ, հայտնի է հիմնականում Երևանից և հարակից բնակավայրերի շրջակայքից, ինչպես նաև Դարեղեգիսից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում և անհետացում` կապված բնակավայրերի ընդարձակման և տնտեսական գործունեության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը չռված-ճյուղավոր, 20-60 սմ բարձրության: Տերևները կաշենման; ստորինները` քնարաձև-փետրաձև, ցողունայինները` գծային, վաղ չորացող, որի պատճառով ցողունը թվում է անտերև: Ծաղիկները քառատիպ, սպիտակ պսակաթերթերով: Պատիճակները ձվաձև կամ էլիպսաձև, անթև, 1,5-2 մմ երկ., 1,5 սմ լայն.; սռնակը նստադիր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Ջրվեժ, Նորք, Դալմայի այգիներ, Փարաքար, Խաթունարխ, Այղր լիճ, Լենուղի գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1500 քառ. կմ, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 5: Ընդհանուր արեալը ընդգրկում է արևելյան Նախակովկասը, Հայաստանը և Նախիջևանը, ինչպես նաև հյուսիս-արևելյան Անատոլիան ու հյուսիս-արևմտյան Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 800-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճոտ, ժայռոտ լանջերին: Ծաղկում է մայիսին, պտղաբերում`հունիսին-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. հիմնականում միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված, հատկապես, բնակավայրերի տարածքների ընդարձակման, գյուղատնտեսության զարգացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

127. Leptaleum filifolium (Willd.) DC.

Նրբախոտ թելատերև

(Лепталеум нителистный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ, հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում և անհետացում` կապված բնակավայրերի ընդարձակման և տնտեսական գործունեության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս: Ցողունը հիմքից չռված ճյուղավորված, 3-15 սմ բարձր.: Տերևները գծային, թելանման, ամբողջական կամ փետրաձև բաժանված 3-5 մասերի: Ծաղիկները քառատիպ; պսակաթերթերը սպիտակ կամ թեթևակի վարդագույն: Պատիճները գծային, տափակած, դժվար բացվող, 15-30 մմ երկ. և 2-3 մմ լայն.: Սերմերը բազմաթիվ, երկարավուն, երկշար:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի և Երախի լեռներ, Վեդի, Երասխ Արարատ) ֆլորիստիկական շրջանում: EOO` 330 քառ. կմ, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Ընդհանուր արեալը ընդգրկում է արևելյան Նախակովկասը և Նախիջևանը, ինչպես նաև Հարավ-Արևմտյան և Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է հիմնականում ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-1100 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճոտ լանջերին, կիսաանապատային բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. հիմնականում միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված, հատկապես, բնակավայրերի տարածքների ընդարձակման, գյուղատնտեսության զարգացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

128. Pachyphragma macrophyllum (Hoffm.) N. Busch

Պախիֆրագմա խոշորատերև

(Пахифрагма крупнолистная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 18-45 սմ բարձր.: Կոճղարմատը հաստացած, հորիզոնական: Արմատամերձ տերևները մինչև 18 սմ երկ., կոթերով` սրտաձև կամ սրտաձև-երիկամաձև տերևաթիթեղով: Պսակաթերթերը սպիտակ, 8-10 սմ երկ.: Ծաղկակոթերը պտուղների ժամանակ հորիզոնական թեքված, 15-20 մմ երկ.: Պատիճակները լայն-հակասրտաձև, 12-18 մմ լայն., շատ լայն թևերով և ուժեղ հաստացած միջնորմով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Թեղուտ): AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է Նախակովկասում, արևմտյան, հարավ-արևմտյան, կենտրոնական Անդրկովկասում, հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, լեռնահանքային արդյունաբերության զարգացում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Պոպուլյացիան արժանի է մեծ ուշադրության. պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

129. Peltariopsis grossheimii N. Busch

Վահանակերպ Գրոսհեյմի

(Щитник Гроссгейма)

 

Կատեգորիա. CR B1 ab(iii) + 2 ab (iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ լոկալիտետից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի կորստի և փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա նուրբ խոտաբույս` (5)10-20 սմ բարձր.: Ցողունը հիմքից փռված ճյուղավորված: Ստորին տերևները կլորավուն, երկար կոթուններով, ցողունային տերևները երկարավուն-թիաձև, հիմքում նեղացած: Ողկույզները խիտ: Ծաղիկները սպիտակ, քառատիպ: Պտուղը պատիճակ, 4-6(8) մմ երկ., 2-3 մմ լայն., ցցված թելանման կոթուններով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու (Ագարակի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում: AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 500-900 մ բարձրությունների վրա. Զանգեզուրի լեռնաշղթայի ուղղաձիգ ժայռալանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգռադացիա կապված լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի ծավալի և կազմի ճշտման նպատակով, ստեղծել պահպանվող տարածք Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում:

 

130. Peltariopsis planisiliqua (Boiss.) N. Busch

Վահանակերպ տափակապատիճակ

(Щитник плоскостручковый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տեսակի բնակության միջավայրի փոփոխության և արածեցման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա խոտաբույս` 30-60 սմ բարձր.: Ցողունը ճիպոտանման, միջին մասից ճյուղավորված: Ստորին տերևները ցողունի հիմքում վարդականման խմբված, հակաձվաձև, մսալի, կարմրավուն, թիթեղին հավասար կոթուններով: Ողկույզները նոսր: Ծաղիկները սպիտակ, քառատիպ: Պտուղը պատիճակ, (4)7 - 8(10) մմ երկ., 3-5 մմ լայն., թելանման կոթուններով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Աուշ, Շատին, Թերփ, Խաչիկ, Բարձրունի, Ալայազի կիրճ, Հեր-Հեր) և Զանգեզուրի (Անգեղակոթ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 890 քառ. կմ, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 5: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, հյուսիս-արևելյան Անատոլիայում, հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է հիմնականում միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1900 մ բարձր. վրա. լեռնալանջերի քարքարոտ, երբեմն ավազոտ տեղերում, չոր նոսր անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` մայիսին-հունիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա գյուղատնտեսական տարածքների ընդարձակման և արածացման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել տեսակը, իրականացնել մոնիթորինգ:

 

131. Physoptychis caspica (Hablitz) V.V. Botschantz.

Գնդապտուղ կասպիական

(Шарогнездка каспийская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հատկապես կլիմայի փոփոխության պատճառով բնակության միջավայրի փոփոխության:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: Ընդգրկված է նաև ՍՍՍՀՄ Կարմիր գրքում: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյան մոխրագույն բույս, աստղաձև մազիկների խիտ թավոտությամբ: Ցողունը 5-15 սմ բարձր.: Տերևները ցողունի հիմքում խմբված, Էլիպսաձև-նշտարաձև, ներքևից դուրս ցցված միջին ջղով: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դեղին: Պտուղը պատիճակ, փքված, գնդաձև, 15-20 մմ տրամագծով, նուրբ մոխրագույն թավոտությամբ: Պտղի բները 4 սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաներ) և Մեղրու (Գոխտան սար) ֆլորիստիկական շրջաններից: EOO` 135 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, հյուսիսային և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 2900-3200 մ բարձրությունների վրա ժայռոտ, քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանաակություն, կլիմայի գլոբալ փոփոխություն

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

132. Pseudoanastatica dichotoma (Boiss.) Grossh.

Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ

(Псевдоанастатика дихотомеческая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Արարատի մարզից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույս` 3-10 (15) սմ բարձր.: Ցողունը դիխոտոմիկ կամ եռաճեղ ճյուղավորված, կոտրատվող: Տերևները երկարավուն-ձվաձև, 5 ջղերով: Ծաղկաբույլը կարճացած ողկույզ` ծածկված վերին տերևներով: Ծաղիկները քառատիպ, դեղին: Պատիճակները չբացվող, ձվաձև, տափակ, միաբույն, միասերմ, ծածկված պարզ գլխիկավոր մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ենգիջա, Երախի և ՈՒրծի լեռնաշղթաներ) ֆլորիստիկական շրջանում: EOO` 300 քառ. կմ, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 5: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված գյուղատնտեսական տարածքների ընդարձակման և արածացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

133. Pseudovesicaria digitata (Boiss.) Rupr.

Կեղծափուչիկ մատնաձև

(Лжепузырник пальчатый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ: Հայտնի է միայն Արագած լեռազանգվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: Ընդգրկված է նաև ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա մերկ, թխակապույտ բույս` 5-10 (20) սմ բարձր. ցողունով: Տերևները մսալի, վերին մասում 3-5 կլորացած բլթակներով: Ծաղկաբույլը խիտ ողկույզ: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը սպիտակ, ամբողջական: Պտուղը պատիճակ, փքված, էլիպսաձև կամ հակաձվաձև, 7-10 (15-25) մմ երկ., թաղանթային, ցանացաջիղ միջնորմով բացվող: Պտղի բները 2-4 (6) սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում` խառնարանում, հյուսիսային լեռնագագաթի ստորոտին և հյուսիսային ու արևմտյան լեռնագագաթների միջև գտնվող լեռնաթմբի վրա: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Տեսակը աճում է Կովկասում` ընդգրկելով Մեծ Կովկասը և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3600-3900 մ բարձրությունների վրա քարաթափվածքներում և քարափլուզումներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղակալում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, միջավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ, մոնիթորինգ:

 

134. Rorippa spaskajae V.I.Dorof.

Բողկուկ Սպասկայի

(Жерушник Спасской)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հիմնականում կլիմայի փոփոխության հետ կապված` աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս ուղիղ կանգնած ցողունով 30-40 սմ բարձր.: Տերևները պարզ: Ծաղիկները դժգույն դեղին: Պատիճները երկարավուն-էլիպսաձև, 5-7 մմ երկ., 3-4 մմ լայն:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտան գետի վերնագավառում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. մոտ 2000 մ բարձրության վրա գետերի ափերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում`օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալի ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

135. Sameraria cardiocarpa Trautv. (=Sameraria odontophora Bordz.)

Սռնալրջուն սրտապտուղ

(Самерария сердцеплодная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա մերկ, թխակապույտ բույս, ճյուղավորված ցողուններով 25-35 սմ բարձր.: Ցողունային տերևները լայն-նշտարաձև, հիմքում խոր-սրտաձև, լայն ականջուկներով, արմատամերձները` երկարավուն-նշտարաձև: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դժգույն դեղին: Պտուղը պատիճակ, չբացվող, կլորավուն-ձվաձև, հիմքում սրտաձև, գագաթում թեթևակի գոգավոր, եզրերից կարերի ուղղությամբ նեղ թևերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Չայքենդ): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Դրանց միջև տարածությունը 33 կմ է: Հայաստանից բացի հանդիպում է նաև արևելյան Նախակովկասում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1500 մ բարձր. վրա չոր լանջերին տափաստաններում և ֆրիգամոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված տարածքների օգտագործման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

136. Samerararia glastifolia (Fisch. & C.A.Mey.) Boiss.

Սռնալրջուն լրջունատերև

(Самерария вайдолистная)

 

Կատեգորիա. CR B1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է երկու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հանքարդյունաբերության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա մերկ, թխակապույտ բույս, ճյուղավորված ցողուններով 15-40 սմ բարձր.: Ցողունային տերևները երկարավուն, հիմքում խոր-սրտաձև, լայն ականջուկներով, արմատամերձները` երկարավուն: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դժգույն դեղին: Պտուղը պատիճակ, չբացվող, կլորավուն, հիմքում սրտաձև, գագաթում թեթևակի գոգավոր, եզրերից կարերի ուղղությամբ լայն կաշենման թևերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Արենի) և Մեղրու (Ագարակ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետները` 2: Տեսակը բացի Հայաստանից աճում է նաև Նախիջևանում, հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 400-900 մ բարձր. վրա, չոր, աղային, կավային հողերի վրա ֆրիգանոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված հանքարդյունաբերության արդյունաբերության զարգացման և ճանապարհաշինության հետ

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

137. Thlaspi umbellatum Stev.

Շնկոտեմ հովանոցավոր

(Ярутка зонтичная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է միայն Հայաստանի ծայր հարավում` Զանգեզուրում: Երկու լոկալիտետները միմյանցից հեռացած են 17 կմ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և տնտեսական գործունեության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույս, բազմաթիվ ցողուններով 5-15(30) սմ բարձր.: Տերևները լայն-նշտարաձև կամ երկարավուն, հիմքում սրտաձև, ականջուկներով: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը սպիտակ, խմբված վահանիկանման կարճացած գագաթնային ողկույզում: Պտուղը պատիճակ, 4-6 մմ երկ., հակաեռանկյունաձև, կողքերից տափակացած, հիմքում սեպաձև, գագաթում թեթևակի գոգավոր, անկյունավոր ճառագայթաձև ջղավորված թևերով,

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն, Ներքին Հանդ): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետներ` 2: Դրանց միջև տարածությունը 17 կմ: Հայաստանից բացի հանդիպում է նաև արևելյան Նախակովկասում և արևելյան Անդրկովկասում, ինչպես նաև հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, Հազվագյուտություն, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված տնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

138. Thlaspi zangezuricum Tzvel.

Շնկոտեմ զանգեզուրի

(Ярутка зангезурская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է միայն Հայաստանի ծայր հարավից` Զանգեզուրից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա նուրբ բույս, բազմաթիվ ցողուններով 3-10 սմ բարձր.: Տերևները ամբողջաեզր, արմատամեձները կոթունավոր, ցողունայինները` նստադիր, առանց ականջուկների: Ծաղիկները քառատիպ, վարդագույն պսակաթերթերով: Պատիճակները 6-9 մմ երկ., անթև, երկու գագաթներին նեղացած, սռնակը 1 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ Խուստուփ, Արավուս) և Մեղրու (Վարդանաձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 630 քառ. կմ է, AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 3:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2000-3100 մ բարձրությունների վրա, ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Խուստուփի ենթալպյան և ալպյան գոտիներում:

 

139. Zuvanda meyeri (Boiss.) Askerova (= Malcolmia meyeri Boiss.)

Զուվանդա Մեյերի

(Зуванда Мейера)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հանրապետությունում հայտնի է միայն ծայր հարավից` Մեղրու ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում և անհետացում` կապված բնակավայրերի ընդարձակման և հանքարդյունաբերության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս` մերկ կամ ծածկված մանր ելունդիկներով: Ցողունը բարակ, ճյուղավորված, 10-25 սմ բարձր.: Ցողունային տերևները ձվաձև-երկարավուն, ամբողջաեզր, ցողունագիրկ ականջուկներով: Ծաղիկները քառատիպ; պսակաթերթերը վառ-վարդագույն: Պատիճները քառանիստ, երկարավուն ակոսներով, փայլուն 4-6 սմ երկ.: Սերմերը դասավորված մեկ շարքով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ագարակ, Գուդեմնիս, Կարչևան, Շվանիձոր, Նյուվադի): EOO 260 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևանը, Արևելյան Անդրկովկասը և Թալիշը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտու ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա խճաքարոտ, քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված բնակության տարածքների ընդարձակման և հանքարդյունաբերության զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակի մոտ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Caesalpiniaceae - Ցեզալպինազգիներ - (Цезальпиниевые)

140. Cercis griffithii Boiss.

Հուդայածառ Գրիֆիթի

(Иудино дерево Гриффита)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` կազմված 2 լոկալիտետներից, որոնց միջև տարածությունը 20 կմ է: Ընդ որում տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր: Տեսակին սպառնում է անհետացում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության, պտղատու և խաղողի այգիների հիմնման պատճառով տարածքների յուրացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միջին (3-4 մ) բարձրության ծառ, պարզ ամբողջական տերևներով և թափվող տերևակիցներով: Ծաղիկները զիգոմորֆ, համարյա թիթեռնանման, փնջերով, պայծառ վարդագույն կամ կապտավուն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր և Նյուվադի): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Միջին Ասիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. կիսաանապատներում, չոր քարքարոտ լանջերին, երբեմն սահմանաշերտերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Callitrichaceae - Վարսագեղազգիներ - (Болотниковые)

141. Callitriche hermaphroditica L.

Վարսագեղ հերմաֆրոդիտ

(Болотник гермафродитный)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում`կապված հազվագյուտության, կլիմայի գլոբալ փոփոխության և անտրոպոգեն գործոնների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ամբողջությամբ ջրում սուզված միամյա լողացող բույս: Տերևները մանր, գծային, մուգ-կանաչ, թափանցիկ, մեկ ջղով: Ծաղիկները տերևների անութներում, առանց ծաղկակիցների: Ծաղկապատը բացակայում է: Պտուղը չոր, լայն-թևավոր չորս բլթակներով, և չորս սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում, Չիլի լճում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է բարեխառը Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 2000 մ բարձրությունների վրա. լճակներում, ճահճացած տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալի ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Campanulaceae - Զանգակազգիներ - (Колокольчиковые)

142. Campanula caucasica M. Bieb.

Զանգակ կովկասյան

(Колокольчик кавказский)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնաբերված է վերջերս, հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հարավային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս, լոկալիտետը` 1: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն Սոտքի ոսկու արդյունահանման կոմբինատի գործունեության ընդլայնման և արածեցման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս: Ցողունները ուղիղ կանգնած, 10-20 սմ բարձր.: Ծաղիկները (1)3-7(10) հատ, մանուշակա-կապույտ, խմբված հուրանանման ծաղկաբույլերում: Վարդակի և ստորին ցողունային տերևները (լայն-) նշտարաձև, ձգված կոթունի, թիթեղի երկարության 1-2-ին հավասար: Ծաղիկները զանգականման կապտա-մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանից Սոտք գյուղի շրջակայքից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Կովկասի էնդեմիկ է: Տեսակի հիմնական պոպուլյացիան գտնվում է Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի արևելյան ծայրամասում: Հայտնի են նաև 2 աճելավայրեր Ղարաբաղում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2150-2250 մ բարձրությունների վրա. մարգագետնա-տափաստանում քարերի մեջ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել հատուկ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

143. Campanula massalskyi Fomin

Զանգակ Մասալսկու

(Колокольчик Массальского)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում մարդածին գործոնների ազդեցության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ, խիտ թավշյա թավոտությամբ: Ցողունները 4--20 սմ բարձր.: Ծաղիկները 1-5, հավաքված վահանիկանման-ողկուզային ծաղկաբույլերում, կապույտ: Տերևները ձվաձև-սեպաձև, մսալի, ալիքավոր եզրերով:Ծաղիկները բաց երկնագույն: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հայտնի միայն Արտենի (Բոգուտլու) լեռնագագաթից, Շիրակի ֆլորիստիկական շրջանից: EOO 12 քառ. կմ է, AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից դուրս հայտնի են 2 աճելավայրեր Հյուսիս-արևելյան Անատոլիայում, որոնցից 1 (Դիգոր-չայ, Բեշկիլիս ա)` մոտիկ է հայկականին:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1700 մ բարձրությունների վրա. հրաբխային ժայռերի վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Արտենի լեռից օբսիդիանի և պեռլիտի արդյունահանման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և արգելավայրի ստեղծում Արտենի լեռնագագաթի վրա:

 

144. Campanula minsteriana Grossh. (=C. karakuschensis Grossh.)

Զանգակ Մինստերի

(Колокольчик Минстера)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է, լոկալիտետները` 3:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր C. karakuschensis Grossh. անվանումով 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ, բարձիկանման ճիմ առաջացնող բույսեր: Ցողունները վեր բարձրացող, 4-16 սմ բարձր.: Վարդակային տերևները թիանման, սեպաձև ձգված կոթունի: Ծաղիկները 1-4, վահանիկանման ծաղկաբույլերում, մանուշակագույն-կապույտ: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ, Գանձակ, Խնձորուտ): EOO 380 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան Իրանում, որտեղ նույնպես հազվագյուտ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից մինչև ալպյան գոտի, ծ. մ. 1200-3000 մ բարձրությունների վրա. կրաքարային ժայռերին: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

145. Campanula propinqua Fisch. & C. A. Mey.

Զանգակ ազգակից

(Колокольчик родственный)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում, ինչպես նաև միջավայրի պայմանների վատացում, մարդածին գործոնների ազդեցության հետևանքով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Եղանաձև ճյուղավորված միամյա խոտաբույս 3-15 (30) սմ բարձր.: Ստորին ցողունային տերևները թիանման, ձգված ոչ պարզ երևացող կոթունի: Ծաղիկները գագաթնային և ճյուղավորված ցողունների անկյուններում, կարճ կոթերով, զանգականման-ձագարաձև, կապտա-մանուշակագույն, հիմքում` դեղնավուն: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Դարբ գետի հովիտ, Արփա, Եղեգիս): EOO 360 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Սիրիական կիսաանապատում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա. խճաքարոտ և ավազային թափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հւնիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Արփա և Դարբ գետերի կիրճերում հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

146. Campanula zangezura (Lipsky) Kolak. & Serdyuk.

Զանգակ Զանգեզուրի

(Колокольчик зангезурский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Սահմանափակ արեալով տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում և Մեղրու լեռնաշղթայի վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հանքերի բաց շահագործման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Symphyandra zangezura Lipsky. 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը 10-40 սմ բարձր., պարզ կամ թույլ ճյուղավորված, 1 կամ սակավաթիվ ծաղիկներով: Վարդակային և ցողունային տերևները, մատնաձև-հատված, կոթունավոր:Պսակը ծիրանի-վարդագույն, համարյա անիվանման; փոշանոթները միաձուլված: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մաս, Մեղրու լեռնաշղթա, դեպի արևելք մինչև Խուստուփ): EOO 430 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետը` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատված) և Հյուսիս-արևմտյան Իրանում (Կարադաղ լեռնաշղթա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից մինչև ալպյան գոտի, ծ. մ. 1600-3200 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունաբերական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Caryophyllaceae - Մեխակազգիներ - (Գվօզդիչնիե)

147. Allochrusa takhtajanii Gabrielian & Dittr.

Ալոխրուզա Թախտաջյանի

(Алохруза Тахтаджяна)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,v) + 2 ab(iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող հողերի վրա:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթուփ 20-40 սմ բարձր.: Ամբողջ բույսը ծածկված պարզ, ոչ գեղձային մազիկներով: Ծաղկաբույլը աղքատացած: Բաժակը 5-5.5 (6) մմ երկ., ատամիկներով 1.5 մմ երկ.: Պսակաթերթերը սպիտակ, բաժակից հազիվ դուրս ցցված, թույլ գոգավոր պսակաթերթով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Սուրենավան գյուղի շրջակայք): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800 մ բարձրության վրա. չոր քարքարոտ լանջերին` կիսաանապատում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

148. Arenaria brachypetala (Grossh.) T. N. Popova

Որմնաբույս կարճաթերթիկավոր

(Песчанка коротколепестная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների կորուստ` կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-40 սմ բարձր.: Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ, դեղնավուն-կանաչավուն: Բաժակաթերթերը բթացած: Բույսը ներքևի մասում մահացած տերևների մնացորդներով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ Փոքր Իլկասար): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական գործունեության ակտիվացման և անասունների կողմից տրորման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա:

 

149. Bufonia takhtajanii Nersesian

Դոդոշախոտ Թախտաջյանի

(Бюфония Тахтаджяна)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` անասունների տրորման և շինարարական աշխատանքների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 15-30 սմ բարձր.; հաստացած ցողունաարմատով և բարակ, փխրուն ճյուղերով: Տերևները գծային, կոշտ: Պսակաթերթերը բաժակից երկար, սպիտակ:

Տարածում. Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 900-1000 մ բարձրությունների վրա. քարքարոտ գիպսակիր լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հւլիսին ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և անասունների կողմից տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է Երասխի լեռնաշղթայի վրա ԲՀՊՏ-ի ստեղծում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

150. Cerastium capillatum I.V.Sokolova

Ճռճռուկ մազոտ

(Ясколка волосатая)

 

Կատեգորիա. CR B 1 ab (ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v); D

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տնտեսական գործունեության և կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխությունները կարող են առաջացնել տարածման շրջանի և պոպուլյացիայի անհատների թվաքանակի կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 10-15 սմ բարձր.: Տերևները գծայինից մինչև գծային-նշտարաձև, 20-40(50) մմ երկ.: Բաժակաթերթերը 8-11 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է Իջևանի (Հալաբի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններից: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Հարավային Ղարաբաղում և Արևելյան Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 1800-1260 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անասունների կողմից տրորման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և անհատների թվաքանակի ճշտում, դրա վիճակի մոնիթորինգ:

 

151. Coccyganthe flos-cuculi L. (=Coronaria flos-cuculi (L.) A.Br.)

Կկվածաղիկ

(Кукушкин цвет)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Աճում է ճահճացած տեղամասում, մայրուղու հարևանությամբ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է ճանապարհաշինությունը և մելիորացիոն աշխատանքների անցկացումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, համարյա մերկ բույս 30-70 սմ բարձր.: Տերևները նշտարաձև: Ծաղիկները բաց-մանուշակագույն, կախված: Պսակաթերթերի թիթեղը 4-բաժան; բաժակը 6-8 մմ երկ.: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Լերմոնտովո գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում և ամբողջ Եվրոպայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1700 մ բարձրության վրա. խոնավացած տեղերում: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

152. Coronaria coriacea (Moench) Schishk.& Gorschk. (=Lychnis coronaria (L.)Desr.)

Կորոնարիա կաշեկերպ

(Коронария кожистая)

 

Կատեգորիա. EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է չափից ավելի հավաքը` որպես գեղազարդային բույս, անտառտնտեսական գործունեությունը, ճանապարհաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-70 սմ բարձր.: Տերևները երկարավուն կամ էլիպսաձև: Պսակաթերթերը բոսորագույն կարմիր կամ ծիրանագույն, 20-25 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից («Շիկահող» պետական արգելոց, Սրաշեն, Ներքին Հանդ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 2: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Թալիշում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայուն, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում (Թուրքմենիա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300 մ բարձրության վրա. անտառում, անտառի եզրերին, ճամփեզրերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության, ճանապարհաշինության, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման նպատակով, չափից ավելի հավաք` որպես բարձրարժեք գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

153. Dianthus cyri Fisch. & C.A.Mey.

Մեխակ քուռի

(Гвоздика куринская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է 2 պոպուլյացիա Երևանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Ինտենսիվ տնտեսական գործունեությունը, հողերի յուրացումը գյուղատնտեսական հանդակների համար, ճահիճների չորացումը և բուսականության այրումը կարող է առաջացնել տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 15-30 սմ բարձր.: Բաժակը գորտնուկավոր, 15 մմ երկ.: Պսակաթերթերը բաց-մանուշակագույն, ճեղքված-ատամնավոր, մերկ:

Տարածում. Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Արարատ ավանի շրջակայք, Վեդի, Աշտարակ): EOO 360 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետներըը` 3: Հայաստանից բացի հանդիպում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Արաբական թերակղզում, Իրաքում, Իրանում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1200 մ բարձրությունների վրա. գետերի ավազոտ ափերին, աղակալված ճահիճներում, շիբլյակում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Ներկայումս Արարատի ճահիճները առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն պահպանության իրական գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան կարիք ունի մեծ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

154. Dianthus grossheimii Schischk.

Մեխակ Գրոսհայմի

(Гвоздика Гроссгейма)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) +2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու պոպուլյացիա Սևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ռեկրեացիայի ինտենսիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-40 սմ բարձր.: Բաժակը 12-17 մմ երկ.: Ծաղիկները վահանիկանման ծաղկաբույլերում կամ միայնակ: Ծաղկակից թեփերը 4-6(8): Պսակաթերթերը վարդագույն կամ ծիրանագույն, անհավասար ատամնաեզր, վերևում` մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևան, Արգիճի) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 410 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2200 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, լեռնային տափաստանում և մարգագետնա-տափաստանում, մարգագետիններում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, խոտհունձի, ռեկրեացիոն տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան «ազգային պարկի պահպանական գոտում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

155. Dianthus libanotis Labill.

Մեխակ Լիբանանի

(Гвоздика Ливанская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը մասնատված է և կազմված 3 լոկալիտետներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում, սակայն հիմնական սպառնալիքը կապված է գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 25-60 սմ բարձր.: Բաժակը 30-40 մմ երկ: Տերևները կոշտ, փշոտ: Ծաղկակից թեփերը 4-6 հատ, հետ թեքված փշոտ սրածայրի: Պսակաթերթերի թիթեղները սպիտակ, հիմքի մոտ կարմրավուն խալով, մինչև կեսը բաժանված թելանման մասերի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, լեռնագագաթ Իլկասար, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արենի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 310 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Հարավ-Արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր քարքարոտ և կավային լանջերին: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

156. Gypsophila aretioides Boiss.

Սապնարմատ արեցանման

(Качим арециевидный)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը` աճելավայրերի խախտում ճանապարհային ցանցի զարգացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բույսեր` մինչև 2 մ տրամագծով խիտ բարձիկներ առաջացնող: Տերևները լայնակի կտրվածքում եռանկյուն, 1-4 մմ երկ. 1 մմ լայն, կղմինդրաձև միմյանց վրա դասավորված: Բաժակը 2-3 մմ երկ., բութ ատամիկներով: Ծաղկակոթերը 1-3(3,5) մմ երկ.: Պսակաթերթերը բաժակից երկար, ամբողջական, սպիտակ կամ վարդագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն, Էլփին գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում (Թուրքմենիայում):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1900 մ բարձրությունների վրա. Ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբերին: Հաճախ նկատվում է երկրորդ ծաղկումը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

157. Gypsophila stevenii Fisch. ex Schrank.

Սապնարմատ Ստևենի

(Качим Стевена)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է 1 պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների խախտում բնակավայրերի ենթակառուցվածքի զարգացման և ճանապարհաշինության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 20-40 (60) սմ բարձր.: Տերևները գծային, 1-3 մմ լայն.: Բաժակը 3-3.5 մմ երկ.: Պսակաթերթերը սպիտակ, 1,5 անգամ բաժակից երկար: Ծաղկաբույլի մասում բույսը ծածկված կարճ գեղձային մազիկներով:

Տարածում. Հայաստանում հայտնի Իջևանի ֆլորիստիկական շրջանից (Իջևանի շրջակայք, գյուղ Հովք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված բնակավայրերի ինֆրաստրուկտուրայի զարգացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

158. Minuartia sclerantha (Fisch. & C.A.Mey.) Thell.

Մինուարցիա կոշտածաղիկ

(Минуарция жесткоцветная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 3-7 սմ բարձր.: Ծաղկակիցների և բաժակաթերթերի ջղերը ծածկված բյուրեղային վահանակներով: Ծաղկակիցները կարթանման ներս թեքված, երկարությամբ ծաղկաբույլի փնջերին հավասար կամ մի քիչ դրանցից երկար: Բաժակը հիմքում հատված կամ սապատով: Պսակաթերթերը չկան կամ ռեդուկցված: Տուփիկը 2-3 սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Գոռավան, Երասխ) և Մեղրու (Կարչևան, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: EOO 750 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտիներում, ծ. մ. 550-900 մ բարձրությունների վրա. ավազների վրա, չոր լանջերին, անապատում, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

159. Scleranthus perennis L.

Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա

(Дивала многолетняя)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 5-10 սմ բարձր.: Բաժակաթերթերը սպիտակ լայն, (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), թաղանթային եզրով, պտղի ժամանակ միացող:.

Տարածում. Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններից: EOO 930 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևմտյան, Հարավ-արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում և մարգագետնա-տափաստանում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, ճանապարհաշինության և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

160. Silene araxina Trautv.

Ծվծվուկ Արաքսի

(Смолевка араксинская)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքները` ճանապարհաշինություն և ռեկրեացիոն տրորորում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 20-40 սմ բարձր.: Արմատամերձ տերևները կոթունավոր, ցողունայինները` նստադիր: Ցողունների հիմքում խմբված են մահացած տերևների կոշտ չռված հիմքերը: Պսակաթերթերը վարդագույն, ենթաբաժակով: Բարձրարժեք գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ քաղաքի շրջակայք): EOO 120 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2400 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և ռեկրեացիոն տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

161. Silene arenosa K.Koch

Ծվծվուկ ավազուտային

(Смолевка песчаная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ փոքր պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 5-25 սմ բարձր.: Ցողունները և ծաղկակոթերը բարակ, կոշտ: Պսակաթերթերը սպիտակ:

Տարածում. Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Գոռավան, Զվարթնոց): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելան Անատոլիայում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. ավազային անապատում,չոր լանջերին, աղակալած հողերի վրա, աղակալած ճահիճներում, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

162. Silene chustupica Nersesian

Ծվծվուկ Խուստուպի

(Смолевка Хуступская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարձիկանման կիսաթփիկ 15-20 սմ երկ.: Տերևները գծային, կոշտավուն: Պսակաթերթերի թիթեղը ծիրանագույն: Բարձրարժեք գեղազարդային տեսակ:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Խուստուփ լեռնագագաթ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3000-3200 մ բարձրությունների վրա. քարքաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծումը Խուստուփ լեռնագագաթի վրա:

 

163. Silene eremitica Boiss.

Ծվծվուկ անապատային

(Смолевка пустынная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 փոքրիկ պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի հավաքը Մեղրու շրջանից 1903 թ-ից հետո չի կրկնվել:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 30-80 սմ բարձր.: Բաժակը 8-10 մմ երկ., մերկ: Կարպոֆորը` պտղակիրը ավելի քան երկու անգամ բաժակից կարճ: Պսակաթերթերը դեղնավուն-կանաչավուն, առանց պսակակիցի:

Տարածում. Հայտնի է Երևանի (Արարատ ավանի և Ազատի ջրամբարի շրջակայք) և Մեղրու ֆլորիստիկական շրջաններից: EOO 2200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-արևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. չոր լանջերին, աղակալած հողերի վրա, աղակալած ճահիճներում, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի մելիորացիայի, ճահիճների չորացման, բուսականության այրման, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Արարատի ճահիճները ՀՀ Կառավարության 2008 թ. որոշման համաձայն ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում որպես «Աղակալած ճահճուտ», սակայն պահպանության ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

164. Silene meyeri Fenzl ex Boiss. & Buhse

Ծվծվուկ Մեյերի

(Смолевка Мейера)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Հայտնի են չորս շատ փոքրիկ պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 2-10 սմ բարձր.: Ցողունների հիմքում կուտակված են մահացած տերևների կոշտ, ցցված հիմքերը: Պսակաթերթերը մուգ-վարդագույն կամ մանուշակագույն: Կարպոֆորը` պտղակիրը ներքևի կեսում թավոտ: Բարձրարժեք գեղազարդային բույս:

Տարածում. Հայտնի է Երևանի (Միլլի գետի հովիտ, Զանգակատուն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք) և Մեղրու (Բողաքար) ֆլորիստիկական շրջաններից: EOO 1460 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ է, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Թալիշում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2000-2800 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է հետազոտական աշխատանքներ պոպուլյացիաների կառուցվածքի, ծավալի և ներկա վիճակի ճշտման համար, պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

165. Silene raddeana Trautv.

Ծվծվուկ Ռադդեի

(Смолевка Радде)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 2-10 (12) սմ բարձր., բազմաթիվ կարճացած անպտղատու ընձյուղներով: Ստորին տերևները գծային, մինչև 3 սմ երկ., վերինները` ավելի փոքր: Բաժակը 10-15 մմ երկ.: Պսակը սպիտակ կամ վարդագույն, պսակակիցով: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայտնի է Զանգեզուրի (Կապուտջուղ և Խուստուփ լեռնագագաթներ) և Մեղրու (Կուրիս) ֆլորիստիկական շրջաններից: EOO 200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2500-3800 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Celastraceae - Իլենազգիներ - Бересклетовые

166. Euonymus velutina Fisch. et C.A.Mey.

Իլենի թավշային

(Бересклет бархатистый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Փոքրիկ թուփ` 1-2 մ բարձր.: Երիտասարդ ճյուղերը ծածկված խիտ կարճ մազիկների թավշյա թավոտությամբ: Տերևները հակադիր: Ծաղիկները կանաչավուն-սպիտակ. հավաքված կիսահովանոցանման ծաղկաբույլերում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ն. Հանդ): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Միջին Ասիայում (Կոպետդաղ) և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. կաղնու անտառի եզրերին, սոսու պուրակում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Chenopodiaceae - Թելուկազգիներ - Маревые

167. Anthochlamys polygaloides (Fisch. et C. A. Mey.) Fenzl

Անտոխլամիս կաթնախոտային

(Антохламис истодовый)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 15-40 (60) սմ բարձր., հիմքից ճյուղավորված, կանաչ կամ դեղնավուն (մոխրագույն)-կանաչ, մերկ: Տերևները գծային կամ օվալ: Ծաղկաբույլերը բարակ, հասկանման, կարճ-մազոտ: Ծաղկապատի մասերը վարդագույն: Պտուղը կլորավուն, տափակ, թափանցիկ թևով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Մեղրի քաղաքի մոտ, Արաքս գետի ողողատում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Թալիշում, Հյուսիսային և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 620-700 մ բարձրությունների վրա. ժամանակավոր խոնավացած ավազա-գլաքարային գրունտերի վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

168. Beta lomatogona Fisch. et C. A. Mey.

Ճակնդեղ բաժանապտուղ

(Свекла раздельноплодная)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի են ընդամենը երկու փոքր պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` 40 - 50 սմ բարձր., ամուր, փայտացած, ճիպոտանման արմատով: Ծաղիկները միաձուլված կծիկներով, երկար, տերևազուրկ հասկանման ծաղկաբույլերով: Ծաղկապատի մասերը կանաչ, լայն սպիտակ-թաղանթային, գագաթում անհավասար-ատամնավոր եզրով: Պտուղները հնգանիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի (Զարնջա) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 80 կմ է: Հայաստանից բացի աճում է Թալիշում, Թուրքիայում և Հյուսիս-Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 850-1500 մ բարձրությունների վրա. քարքարոտ, կավոտ լանջերին, աղակալված տեղերում, տափաստանում և կիսաանապատում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսի վերջից-սեբտեմբեր: Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է. հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

169. Beta macrorhiza Stev.

Ճակնդեղ խոշորարմատ

(Свекла крупнокорневая)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և մեկ պոպուլյացիան աճում է «Սևան» ազգային պարկի տարածքում, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-60 (80) սմ բարձր., ուղիղ կամ պառկած ցողունով և հաստ իլիկանման, ներսում կարմիր արմատով: Ծաղկակից տերևները լայն-ձվաձև, ծաղիկները գերազանցող: Ծաղկաբույլը երկարացած, հասկանման:

Տարածում. Աճում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: EOO 410 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետնա-տափաստանում, լճերի ավազոտ ափերին, կուտակներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին: Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է. հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

170. Bienertia cycloptera Bunge

Բիեներցիա շուրջաթև

(Биенереция окружнокрылая)

 

Կատեգորիա. CR * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանները շատ կրճատվել են Արարատյան հարթավայրում աղակալված տարածքների յուրացման հետևանքով: Հայտնի են ընդամենը երեք լոկալիտետներ, որոնք գտնվում են ինտենսիվ տնտեսական գործունեության և հողերի աղազրկման միջոցառումների իրականացման զոնայում: Այդ պատճառով սպառնալիքի կատեգորիան բարձրացվել է մինչև CR:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա, սուկուլենտ, մերկ, բաց-կանաչ բույս 15-40 սմ բարձր.: Տերևները գլանաձև, բութ, աղեղնաձև կորացած, հիմքով ցողունի հետ սերտաճած: Ծաղիկները երկսեռ և վարսանդավոր: Պտուղները ափսեանման, ամբողջ շրջագծով փափուկ, թևանման, ծաղկապատի միաձուլված մասերից առաջացող եզրաշերտով:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Երասխ, Մասիս, Երասխահուն): EOO 180 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայի հարավում, Արևելյան Անատոլիայում, Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. փորփոշ և խոնավ աղուտներում: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ոռոգման, հողերի աղազրկման, գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Որդան կարմիր» արգելավայրում և Գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում` փորփոշ աղուտների ֆիտոցենոզները պահպանելու նպատակով:

 

171. Halanthium kulpianum (K. Koch) Bunge.

Աղածաղիկ կուլպական

(Солвноцветник кульпский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի հիմնական տարածքների ուրբանիզացման և հողերի յուրացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա մսալի բույս` 10-30 սմ բարձր., հերթադիր ընձյուղներով և տերևներով: Ծաղկապատի մասերը 6 մմ երկ., թաղանթային, վերևում 2-3 ատամներով: Առէջները մանր, 1.2-2.2 մմ տրամագծով, կլորավուն կամ լայն-ձվաձև, պղպջականման հավելուկներով: Պտղի ժամանակ ծաղկապատի երկու արտաքին մասերի վրա. կեսից ներքև. առաջանում են ռուդիմետային, 0.7-1.2 մմ երկ., կրեմա-դեղին, ամուր, թևանման ուռուցքներ:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: EOO 530 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1300 մ բարձրությունների վրա. թեք բլրակների, երրորդական դարաշրջանի գիպսակիր կավերի վրա: Ծաղկում է մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը, պտղաբերում` հուլիսից-սեպտեմբեր: Հաճախ H.kulpianum և H.rarifolium աճում են անմիջական հարևանությամբ, սակայն նույնիսկ շփման զոնայում պոպուլյացիաները տարբերվում են ֆենոլոգիական առանձնահատկություններով. ծաղկումը H.kulpianum-ի մոտ սկսվում է 1-1,5 ամիս ավելի վաղ, քան H. rarifolium-ի մոտ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` քաղաքների ընդարձակման և գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

172. Halocnemum strobilaceum (Pall.) M.Bieb.

Սարսազան կոնաձև

(Сарсазан шишковатый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աղուտների շարունակվող յուրացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սուկուլենտ կիսաթուփ` 15-70 սմ բարձր., հակադիր փռված և արմատակալվող ընձյուղներով: Առաջացնում է բնորոշ կլորություններ կամ թմբիկներ` փռված բազմաթիվ ընձյուղներով: Միամյա ընձյուղները մոխրա-կանաչ, անդամավոր, երիկամաձև: Հասկերը կարճ-գլանաձև, նստադիր: Ծաղկապատը 3` հիմքում միաձուլված մասերով, առէջը 1.

Տարածում. Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ): EOO 250 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տարածված է Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Եվրոպայի հարավում, Անատոլիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850-900 մ բարձրությունների վրա. ուժեղ աղակալված փորփոշ կամ խոնավ աղուտներում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին: Հաճախ առաջացնում է մաքուր խմբավորումներ, նպաստում է աղուտի ջրաթափանցելիության ավելացմանը, աղերի թափանցմանը` սուբստրատի ավելի խորը հորիզոններ, ինչպես նաև թմբիկավոր աղուտների առաջացմանը:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ոռոգման, հողերի աղազրկման և գյուղատնտեսական հանդակների համար դրանց յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, Գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

173. Halostachys belangeriana (Moq.) Botsch.

Աղահասկիկ Բելանժեյի

(Соляноколосник Беланже)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աղուտների շարունակվող յուրացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սուկուլենտ, կարճ բնիկով, ուղիղ կանգնած թուփ` 100-150(200) սմ բարձր.: Ընձյուղները հակադիր, մսալի, անդամների բաժանված, երիտասարդները` մեծամասամբ գորտնուկավոր: Տերևները թեփանման, զույգ-զույգ սերտաճած: Հասկերը ուղիղ, անդամավոր ոտիկներով: Ծաղկապատը 3, երկարության Է չափով միաձուլված մասերով, առէջը` 1:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Երասխ): EOO 350 քառ. կմ է, AOO` 18 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում, Պակիստանում, Միջին և Կենտրոնական Ասիայում, Չինաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. ուժեղ աղակալված հողերի վրա, փորփոշ կամ չոր աղուտներում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին: Տեսակը ունի էկոլոգիական լայն ամպլիտուդա և երբեմն հանդիպում է թույլ աղակալված հողերի վրա:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ոռոգման, հողերի աղազրկման և գյուղատնտեսական հանդակների համար դրանց յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, Գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

174. Kalidium caspicum (L.) Ungern-Sternb.

Կալախոտ կասպիական

(Поташник каспийский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աղուտների շարունակվող յուրացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր կիսաթուփ`15-75 սմ բարձր., մոխրա-կանաչ, հերթադիր, անդամներից կազմված ընձյուղներով: Տերևները սուր, մսալի թմբիկների ձևով, հերթադիր, ներքև սահող, ցողունագիրկ: Հասկիկները 5-10 մմ երկ., հիմնականում նստադիր, գագաթնային: Ծաղկապատը 4 բարձր սերտաճած մասերով, 2 առէջներով:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ): EOO 800 քառ. կմ է, AOO` 48 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տարածված է Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենիայում, Մոնղոլիայում, Ջունգարիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. փորփոշ աղուտներում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ոռոգման, հողերի աղազրկման և գյուղատնտեսական հանդակների համար դրանց յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, Գյուղատնտեսության նախարարության Հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

175. Microcnemum coralloides (Loscos et Pardo) Font-Quer

Միկրոկնեմում մարզանանման

(Мелкочехольник коралловый)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում նախ և առաջ գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: CITES-ի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 5-10 սմ բարձր.: Տերևները ռեդուկցված, թեթևակի ցողունագիրկ, բթացած: Ծաղիկները շատ մանր, բարակ թաղանթային ծաղկապատով, հասկանման ծաղկաբույլերում` 1-3 սմ երկ.: Ծաղկակից տերևները ցողունայիններին նման, հիմքում 2-3 ծաղիկներով: Առէջը` 1: Սերմերը սև, կիսակլոր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ բանավանի, Մասիսի և Բուրաստանի շրջակայքում): EOO 220 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Տեսակի ընդհանուր արեալը շատ դիզյունկտիվ է: Հայաստանից բացի հանդիպում է Իսպանիայում և Անատոլիայում (Կոնիա).

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 800-850 մ բարձրությունների վրա. աղակալված ճահիճներում և աղուտներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիսին-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հանդակների ընդարձակման, ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետ, ընդհանուր արեալի մեծ ընդհատվածություն:

Պահպանության միջոցառումներ. Արարատի աղակալված ճահիճը ներկայումս առանձնացված է որպես բնության հուշարձան: Սակայն պահպանության իրական գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն պոպուլյացիայի նկատմամբ: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

176. Salsola au.heri (Moq.) Bunge ex Iljin

Օշան Օշեի

(Солянка Оше)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որն աճում է Արարատյան դաշտավայրի ինտենսիվ յուրացվող հողերի վրա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթուփ 20-40 սմ բարձր., կարճ փայտացած ճյուղերով և ճյուղավորված կոտրատվող միամյա ընձյուղներով: Ցողունները և տերևները ծածկված ուղիղ կարճ առսեղմ մազիկներով: Տերևները 20-25 մմ երկ., կիսագլանիկանման: Ծաղկապատի մասերը 6 մմ երկ., թաղանթային, նշտարաձև, վերևում` սրացած, պտղի ժամանակ սևավուն-ծիրանագույն թևերով: Առէջները մեծ նշտարաձև հավելուկներով` ծածկված շատ մանր սուր ծծիչներով:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արևշատ, Զովաշեն, Վեդի, Շահումյան, Երասխ, Երախի լեռնաշղթա): EOO 320 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենիայում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. քարքարոտ, գիպսակիր, կավային և չոր աղակալված լանջերին, կիսաանապատում: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերն:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, բնակավայրերի տարածքների ընդարձակման և ենթակառուցվածքի զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա:

 

177. Salsola soda L.

Օշան սոդակիր

(Солянка содоносная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, խիստ մասնատված արեալով: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացման տարածքներում: Աճելավայրերը ենթարկվում են աղազրկման և ոռոգման:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա, սուկուլենտ, մերկ բույս 10-70 սմ բարձր.: Ծաղիկները ծաղկաբույլերում հեռացած, միայնակ կամ 3-ական: Ծաղկակիցները 12-15 մմ երկ., վերևում` կռճիկանման խոզանով, լայն-ձվաձև հիմքով: Պտուղները 3-6 մմ տրամագծով, բաժականման, կարծես թե հատված գագաթով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխահուն, Երասխ): EOO 150 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տարածված է Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. աղակալված հողերի վրա, առավելապես խոնավ աղուտներում; Ծաղկում է հունիսից մինչև օգոստոս (սեպտեմբեր), պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերն:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և էկոլոգիական պայմանների փոփոխության (գրունտային ջրերի իջեցում, հողերի լվացում, ոռոգում) հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է. հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Արարատյան դաշտի աղուտներում:

 

178. Salsola tamamschjanae Iljin

Օշան Թամամշյանի

(Солянка Тамамшян)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iv) + 2 ab(iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա, հիմքից ճյուղավորված բույս, բաց-կանաչ, սպիտակավուն-ակոսավոր ցողուններով: Տերևները թելանման-գծային, մերկ, փշոտ: Ծաղկապատի մասերը 2.8-3.8 մմ երկ., նշտարաձև, գագաթում` սուր, պտղի ժամանակ` մեծ, բաց-դարչնագույն, թաղանթային թևերով, պարզորոշ դուրս ցցված մուգ ջղերով: Սերմը 3 մմ տրամագծով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Վեդի, Գոռավան, Երասխ, Երևան, Զվարթնոց): EOO 190 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 6: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Օրդուբադ, Ջուլֆա) և Արևմտյան Իրանում (ՈՒրմիա լճի ավազան):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա. անապատում և կիսաանապատում, ավազային հողերի վրա, երրորդական դարաշրջանի գիպսակիր կարմիր կավերի վրա: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-նոյեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար ավազային հողերի յուրացման, ինչպես նաև որպես շինարարական նյութ ավազների դուրս հանելու հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

179. Salsola tomentosa (Moq.) Spach

Օշան թաղիքային

(Солянка войлочная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ Հայաստանում: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Մոխրագույն կիսաթուփ 10-30 սմ բարձր., պառկած կամ վեր բարձրացող ընձյուղներով: Ցողունները և տերևները ծածկված կիսաառսեղմ, խորդուբորդ կամ ճյուղավորված մազիկներով: Տերևները 5-10 մմ երկ., կիսագլանիկանման: Ծաղկապատի մասերը 2.4-2.7 մմ երկ., նշտարաձև, դեղնավուն, թաղանթային, վերևում` սրացած, պտղի ժամանակ` սևավուն-ծիրանգույն թևերով: Առէջները մեծ նշտարաձև հավելուկներով, խիտ ծածկված շատ մանր սուր ծծիչներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Արևշատ, Զովաշեն, Գառնի, Երախ, Վեդի, Շահումյան): EOO 320 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենիայում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. քարքարոտ գիպսակիր, կավային լանջերին, կիսաանապատում: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, բնակավայրերի տարածքների ընդլայնման և ենթակառուցվածքի զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա:

 

Colchicaceae - Շնդեղազգիներ - (Безвременниковые)

180. Colchicum goharae Gabrielian

Շնդեղ գոհարի

(Безвременник гоар)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հյուսիսային Հայաստանի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Արեալը մասնատված է և կազմված երեք լոկալիտետներից:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն պալարասոխուկավոր բույս: Պալարասոխուկի արտաքին թեփերը սևավուն, ներքիններ` վառ նարնջագույն-դարչնագույն: Տերևները երկարավուն կամ գծային-նշտարաձև, կաշենման, փայլուն, մերկ: Ծաղիկները սպիտակ, ետծալի մասերը լայն-էլիպսաձև կամ հակաձվաձև, բթավուն: Տուփիկը երկարավուն: Սերմերը գնդաձև-նիստավոր, բաց-դարչնագույն` փոքրիկ արիլոիդով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք` լեռնագագաթ Աղայա և Աբեղաքար, Հաղարծին գյուղի շրջակայք): EOO 150 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1400-1500 մ բարձրությունների վրա. խոտածածկ լանջերին, կրաքարերի վրա, հաճարենու-բոխու անտառներում, մարգագետիններում ժայռերի միջև: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառների հատման և հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

181. Colchicum ninae Sosn.

Շնդեղ Նինայի

(Безвременник Нини)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Արեալը խիստ մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի աճելավայրերի վրա շարունակվող մարդածին ազդեցության պատճառով, հնարավոր է միջավայրի որակի վատացում և տեսակի բնակության շրջանի կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն պալարասոխուկավոր բույս: Տերևները 3(4), պտղի ժամանակ շատ մեծացող, գոտիանման, հիմքում նեղացող, թխակապույտ: Ծաղիկները 2-7, վարդագույն, 10-15 լավ նկատելի դարչնագույն կամ նարնջագույն ջղերով, մեջքի կողմից ողնուցի ուղղությամբ ծիրանագույն զոլով կամ ամբողջությամբ բաց-ծիրանագույն: Տուփիկը ոտիկի վրա, ձվաձև, կողերով, 3-4 մմ երկ. կտուցով:

Տարածում. Հանդիպում է միայն Դարեղեգիսի (Ջերմուկ, Գուշչի, Բարձրունի, Գնիշիկ) և Մեղրու (Վերին Վարդանաձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 2000-2100 մ բարձրությունների վրա. գերխոնավացած և ճահճացած տեղերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

182. Colchicum umbrosum Stev.

Շնդեղ ստվերային

(Безвременник теневой)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հնարավոր է տեսակի բնակության շրջանի մակերեսի կրճատում և միջավայրի որակի վատացում աճելավայրերի էկոհամակարգերի վրա շարունակվող ազդեցության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն պալարասոխուկավոր բույս: Պալարասոխուկը ծածկված սևավուն-գորշ կաշենման թեփերով: Տերևները 2-5, պտղի ժամանակ շատ մեծացող, գոտիանման, հաստավուն, վերևում և ներքևում նեղացող: Ծաղիկները 1-3, ծիրանագույն-դժգույն-վարդագույն: Տուփիկը երկարավուն-էլիպսաձև, սրացած, 5 մմ երկ. կտուցով, կարմրավուն-դարչնագույն, մերկ: Սերմերը համարյա գնդաձև, մանր-կնճռոտ, դարչնագույն, 2 մմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Թումանյանի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 25 կմ է: Հայաստանից բացի աճում է Կովկասում (Արևմտյան Նախակովկաս, Մեծ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Անդրկովկաս), Ռումինիայում, Սև ծովի առափնյա շրջաններում, Ղրիմում և Հյուսիսային Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աշնանը ծաղկող բույս է: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1400 մ բարձրությունների վրա. նոսրացած անտառներում, անտառային բացատներում և մարգագետնիկներում, թփերի մացառուտներում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

183. Merendera greuteri Gabrielian

Խլոպուզ Գրոյտերի

(Мерендера Грейтера)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է բնակության շրջանի կրճատում` աճելավայրերի վրա շարունակվող մարդածին գործոնների հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն, պալարասոխուկավոր խոտաբույս 3-6 սմ բարձր.: Պալարասոխուկը 1-1,5 սմ երկ., 0,5-1,0 սմ լայն, ծածկված մուգ-դարչնագույն կաշվենման թեփուկներով: Տերևները միշտ 3, կապտավուն, նեղ-նշտարաձև, սրացած: Ծաղիկը 1» բաժականման, սպիտակ, կամ երբեմն վարդագույն: Տուփիկը երկարավուն-ձվաձև, համարյա ամբողջությամբ ստորգետնյա: Սերմերը օվալ-գնդաձև, դժգույն-դարչնագույն 2-3 մմ տրամագծով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Թալինի և Կաթնաղբյուրի միջև, Իրինդ գյուղի շրջակայք): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500-1900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, տրագականտային համակեցություններում, լեռնային տափաստանում: Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Արտենի լեռնագագաթի վրա:

 

184. Merendera sobolifera Fisch. & C.A.Mey.

Խլոպուզ ընձյուղավոր

(Мерендера отпрысковая)

 

Կատեգորիա. CR * B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնացող մարդածին ուղղակի վտանգը Արարատյան հարթավայրի ճահիճների չորացումն է և հողերի աղազրկումը: Նկատի ունենալով տեսակին սպառացող իրական վտանգը սպառնալիքի կատեգորիան բարձրացվել է մինչև CR:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն պալարասոխուկավոր ստոլոններ` ստորգետնյա ընձյուղներ առաջացնող բույս 12-16 սմ բարձր.: Տերևները 3, գծային-նշտարաձև, ծաղկին հավասար կամ դրան գերազանցող: Ծաղիկները 1-2, սպիտակա-վարդագույն: Առէջները հիմքի մոտ լայնացած; փոշանոթները բաց-դեղին կամ սև: Տուփիկը ձվաձև, դեպի վերև նեղացող, սրացած, դարչնագույն: Սերմերը բազմաթիվ մեծ սպիտակավուն սերմնաթիկնոցով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Մարմարաշեն, Երևան): EOO 270 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Բուլղարիան, Սիրիան, Փոքր և Միջին Ասիան, Իրանը, Աղանստանը, Պակիստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-850 մ բարձրությունների վրա. աղակալած ճահճացած տեղերում, ճմակալած խոնավ մարգագետիններում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման և հողերի աղազրկման` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, բուսականության այրման, արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ Արարատի ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում որպես «Աղակալած ճահճուտ», սակայն իրական պահպանություն դեռ չի իրականացվում: Անհրաժեշտ է ուժեղացված պահպանություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Cornaceae - Հոնազգիներ - (Кизильниковые)

185. Swida iberica (Woronow) Pojark. ex Grossh.

Ճապկի վրացական

(Свидина грузинская)

 

Կատեգորիա CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ստույգ հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ոչ մեծ ծառ կամ թուփ 2-3 մ բարձր.: Տերևները հակադիր, նեղ, երկարավուն, երկար սրացած: Ծաղկաբույլը առանց փաթեթի, հովանոցանման: Ծաղիկները սպիտակ: Պտուղները կլորավուն, հյութալի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Հանդ գյուղի շրջակայքում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Վրաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. անտառի եզրին, սոսու պուրակում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Corylaceae - Տխիլազգիներ - (Лешинные)

186. Corylus colurna L.

Արջատխլենի

(Лишина древновидная или медвежий орех)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարեկազմ, ուղիղ բնով, խիտ սաղարթով, հսկա ծառեր` 25-30 մ բարձր.: Կեղևը մուգ-մոխրագույն, խոր-ճեղքավորված: Ընձյուղները դեղին կամ դժգույն նարնջագույն մինչև գորշավուն, թույլ սրտաձև, կրկնակի ատամնավոր, վերինները` բլթակավոր ատամնավոր, կոթերը երկար, 3-5 սմ երկ.: Պտուղները միասին հավաքված 3-20 -ական: Պտղագավաթը կազմված հատված, պտուղները գերազանցող, նեղ, կորացած, նշտարաձև մասերից: Ընկույզը փոքր, գնդաձև կամ հակա-ձվաձև, կողքերից սեղմված, կճեպը` հաստ:

Տարածում. Աճում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Սևքար գետի վերնագավառ, Գետահովիտ, Ենոքավան, Ոսկեպար): EOO 60 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում և Հիմալայներում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1500 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիս-օգոստոսին: Գեղեցիկ ծառ է ուղիղ բնով, ուտելի ընկույզներով և շատ գեղեցիկ վարդագույն բնափայտով: Արգելավայրում լավ բազմանում է բնական վերաճով` սերմերից:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառահատումների հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արջատխլենու» արգելավայրում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Crassulaceae - Թանձրատերևազգիներ - (Толстянковые)

187. Rosularia chrysantha (Boiss.) Takht.

Վարդակուկ ոսկեզօծ

(Розеточница золотистая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 6-13 սմ բարձր.: Վարդակի տերևները երկարավուն-թիաձև, մերկ, վերևում` բթավուն, հիմքում` սեպաձև, մինչև 2 սմ երկ., ցողունայինները` ավելի փոքր, նշտարաձև, գեղձերով պատված: Ծաղկակիր ցողունները 5-6 սմ բարձր.: Ծաղկաբույլը քիչ ծաղիկներով: Ծաղիկները ոսկյա-դեղին, կարճ, 2 մմ երկ. կոթերով: Բաժակը մինչև հիմքը ազատ, սուր-նշտարաձև, գորշավուն, մասերը` մեջքի կողմից գեղձերով պատված: Առէջները 10 դժգույն-նարնջագույն փոշանոթներով:

Տարածում. Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայք): AOO 16 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2100-2800 մ բարձրությունների վրա. կրաքարային ժայռերի ճեղքերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին: Գեղազարդային տեսակ է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

188. Rosularia persica (Boiss.) Berger

Վարդակուկ պարսկական

(Розеточница персидская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ Հայաստանում: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Մերկ բույս 7-15 սմ բարձր.: Վարդակի տերևները երկարավուն-թիաձև, բութ, թաղանթային մանրատամ եզրով; ցողունային տերևները գծային-նշտարաձև, բթավուն: Ծաղիկները հավաքված վահանիկանման-հուրանաձև ծաղկաբույլերում` հասկանման ճյուղիկներով, ծաղկակոթերը կարճ: Բաժակը համարյա մինչև հիմքը հատված, մերկ: Պսակը վարդագույն, նեղ-զանգակաձև, մինչև 1/3-ը հատված, երկարավուն-նշտարաձև մասերով: Առէջները 10, դեղնավուն փոշանոթներով:

Տարածում. Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր գյուղի շրջակայք):

AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Փոքր Ասիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. ժայռերի ճեղքերում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական գործունեության ինտեսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

189. Sedum stoloniferum Gmel.

Թանթանիկ ընձյուղակիր

(Очиток побегоносный)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Կովկասում տեսակի լայն տարածման պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ցողունները սողացող կամ վեր բարձրացող; ծաղկակիր ընձյուղները ճյուղավորված, 8-20 սմ բարձր.: Տերևները հակադիր, հակաձվաձև, լայն-սեպաձև հիմքով, կարճակոթ, կարճ-ատամնա-փշիկավոր եզրերով: Ծաղկաբույլը փուխր, վահանիկանման, տերևակալված: Բաժակաթերթերը գծային, բթավուն: Պսակաթերթերը վարդագույն, նշտարաձև, 5- 7 մմ երկ.: Հասուն պտուղները աստղաձև-փռված:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Ապարանի (լեռնագագաթ Թեղենիս) և Զանգեզուրի (Ծավ, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2590 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Արևմտյան և Արևելյան Կովկասում, Կոլխիդայում, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-1800 մ բարձրությունների վրա. ժայռերի ճեղքերում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

190. Sedum tetramerum Trautv.

Թանթանիկ քառաչափ

(Очиток  четырехмерный)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի հիմնական արեալը Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու պատճառով, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ցողունները միայնակ, բարակ, 2-5 սմ բարձր.: Տերևները կիսագլանաձև, համարյա ձվաձև, մերկ կամ թեթևակի թարթիչավոր: Ծաղիկները համարյա նստադիր, հասկանման ծաղկաբույլերով: Բաժակաթերթերը բթավուն, 4-6 մմ երկ., հիմքում հավելուկով: Պսակաթերթերը սպիտակ, ձվաձև-նշտարաձև, սուր, մինչև 3.5 մմ երկ.:Հասուն պտուղները բաժակին հավասար, թեթևակի հեռացող մասերով, գծային-նշտարաձև, ուռուցիկ, գեղձային-թմբիկավոր, կտուցով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Աշտարակ, Արարատ) և Մեղրու (Մեղրի գետի ափերին) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1020 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակի ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1100 մ բարձրությունների վրա. կիսաանապատի քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանում, Ագարակ ավանի շրջակայքում:

 

Cucurbitaceae - Դդմազգիներ - (Тыквенные)

191. Citrullus colocynthis (L.) Schrad.

Ձմերուկ վայրի

(Арбуз дикий)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հավաքվել է մեկ անգամ 1977 թ.: Հիմնական սպառնալիքն է տարածման և բնակության շրջանների փոքր մակերեսը (10 քառ. կմ-ից պակաս):

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս` փռված կամ մագլցող ընձյուղներով 1-2 մ երկ.: Տերևները խորդուբորդ, հիմքում սրտաձև, խոր-եռբաժան, 1-2 փետրաձև բաժանված մասերով: Պսակը արտաքինից կանաչ, խավոտ: Պտուղը 7 - 12 սմ տրամագծով, բաց-կանաչ, բազմասերմ, պտղամիսը` չորոտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու (Արաքս գետի ողողադաշտ Մեղրի քաղաքի մոտ) ֆլորիստիկական շրջանում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Առաջավոր և Միջին Ասիայում, Աֆրիկայում և Հնդկաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-700 մ բարձրությունների վրա. ժամանակավոր խոնավացող ավազա-գլաքարային գրունտերի վրա: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Cyperaceae - Բոշխազգիներ - (Осоковые)

192. Carex bohemica Schreb.

Բոշխ բոհեմական

(осока богемская)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից` Լոռու սարահարթից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում`կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Կարճացած կոճղարմատով խիտ ճիմ առաջացնող խոտաբույս` 5-30 (50) սմ բարձր.: Տերևները 2-4 մմ լայնության: Ծաղկաբույլը գլխիկանման, խիտ, խոզանաձև, 1-2 սմ տրամագծով: Ստորին ծածկող տերևը 8-20 սմ երկար., բազմաթիվ անգամ ծաղկաբույլից երկար, մյուսները 1-2-ը` ավելի կարճ: Պարկիկները խոշոր, 7-9 մմ երկարության, մինչև 1 մմ լայնության, երկարավուն-նշտարաձև, կանաչավուն; կտուցը 5 մմ երկարության, խորը ճեղքված, երկատամ:

Տարածում. Հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում, Լոռու սարահարթի լճերում (Ժանգոտ, Կլոր և Ցոլակի լճեր): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Միջին Ասիան, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ճապոնիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1300-1500 մ բարձրությունների վրա. ռելիկտային լճերի ճահճացած ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` լճերի բուսածածկման պատճառով:

Պահպանության միջոցառումներ Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է Լոռու սարահարթում նոր պահպանվող տարածքի ստեղծում: Իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

193. Carex capitellata L.

Բոշխ մանրագլխիկ

(Осолка мелкоголовчатая)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի է 3 լոկալիտետներից մեկը գտնվում է հանրապետության հյուսիսում, իսկ մնացածը` ծայր հարավում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Փուխր Ճիմ առաջացնող բույս` 8-20 սմ բարձր.: Տերևները 1-1.5(1.8) մմ լայն., ցողուններից կարճ: Ծաղկաբույլը կազմված 1 գագաթնային հասկիկից: Ծածկող տերևները դարչնագույն: Պարկիկները 2.5-3 մմ երկ., երկարավուն-ձվաձև, նստադիր, ուռուցիկ-եռանիստ, կանաչ, վերին մասում` դարչնագույն, գագաթին հազիվ նկատելի ուղիղ կտուցով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Մրխուզի լեռներ), Զանգեզուրի (Մեղրու լեռնանցք) և Մեղրու (Վահրավար գետի ափ, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 670 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ է: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Կովկասը, գրեթե ողջ Անդրկովկասը և Հյուսիսային Անատոլիան: Ամենուրեք հազվադեպ է հանդիպում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2100-2900 մ բարձրությունների վրա. խոնավ մարգագետիններում, խոնավացած ձորակներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա` գյուղատնտեսական հանդավայրերի ընդարձակման և քոչվոր անասնապահության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

194. Carex cilicica Boiss.

Բոշխ կիլիկիական

(осока киликийская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում`կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Սողացող կոճղարմատով բազմամյա խոտաբույս` 45-75 սմ բարձր.: Տերևները նուրբ, 3-4 մմ լայն., զգալիորեն ցողունից կարճ: Ծաղկաբույլերը կազմված առէջավոր և վարսանդավոր հասկիկներից: Ծածկող թեփերը նշտարաձև, սրագագաթ, կանաչավուն կենտրոնական ջղով և եզրից մուգ-դարչնագույն շերտով: Պարկիկը 4-5 մմ երկ., դեղնավուն; կտուցը 2 մմ երկ. դարչնագույն, գագաթում թեթևակի ճեղքված:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև գտնվող լեռնային ճահճացած մարգագետիններում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Արևելյան Անատոլիան և Հյուսիսային Իրանը: Ամենուրեք հանդիպում է հազվադեպ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. 2400-2600 մ բարձրությունների վրա. ճահճացած լեռնային մարգագետիններում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրի կորուստ\դեգրադացիա` քոչվոր անասնապահության և կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում:

 

195. Carex depauperata Curtis ex With.

Բոշխ աղքատացած

(осока обеденная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է 2 միմյանցից խիստ հեռացած լոկալիտետներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազում է մինչև EN: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` տնտեսական գործունեության և անտառների հատման պատճառով, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Խիտ ճիմ առաջացնող բույս` 15-30 սմ բարձր.: Տերևները 2-4 մմ լայն., նուրբ, ցողունից կարճ: Հասկիկները 1-2 հատ, վարսանդավորները` 1-1.5 սմ երկ., առէջավորները` 2-3 սմ երկ.: Ծածկող թեփերը պարկիկներից կարճ, կանաչ միջին ջղով և սպիտակ-թաղանթային եզրերով: Պարկիկները 7-8 մմ երկ., փայլուն, եռանիստ, բազմաթիվ ջղերով; կտուցը 3 մմ երկ., առջևից խորը, մեջքի կողմից` թեթևակի ճեղքված:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Բագրատաշեն) և Զանգեզուրի (Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ, կմ է: Լոկալիտետները` 2, միմյանցից հեռացած 280 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է Միջին և Հարավային Եվրոպան, Արևմտյան Նախակովկասը, Դաղստանը, համարյա ամբողջ Անդրկովկասը, Անատոլիայի հյուսիս-արևելյան շրջանը: Ամենուրեք հանդիպում է հազվադեպ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 445-900 մ բարձրությունների վրա. անտառում, գետահովիտներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության և անտառների հատումների արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում:

 

196. Carex oligantha Steud.

Բոշխ սակավածաղիկ

(осока немногоцветковая)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հազվագյուտ է նաև ընդհանուր արեալի բոլոր մասերում` Կովկասում և Անատոլիայում: Հանրապետությունում հայտնի է 2` միմյանցից խիստ հեռացած լոկալիտետներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ցածրահասակ խոտաբույսեր 7-15 սմ բարձր.: Տերևները տափակ, ցողուններից զգալիորեն կարճ: Հասկիկները 1-3, բոլորը նստադիր, խմբված ցողունների գագաթին, վերինը` 0.5-08 սմ երկ.: Ծածկոցի թերթերը սևավուն, վերևում` կտրուկ սրացած: Պարկիկները 3.5 մմ երկ., հակաձվաձև, կանաչավուն; կտուցը 0.7 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Արագածի (լեռնագագաթ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ կմ է: Լոկալիտետները` 2, միմյանցից հեռացած 220 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասի արևմտյան և կենտրոնական հատվածները, Դաղստանի հարավը, Հարավ-Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Անատոլիայի հյուսիս-արևելյան հատվածը: Ամենուրեք հանդիպում է հազվադեպ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտու ծ. մ. 3000 մ և ավելի բարձրությունների վրա. քարքարոտ տեղերում, չինգիլների վրա: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

197. Carex pendula Huds.

Բոշխ կախված

(Осока висячая)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, փուխր ճիմ առաջացնող խոտաբույս, 80-120 սմ բարձր.: Տերևները գծային, 1-1.6 սմ լայնության: Ծաղկաբույլերում վարսանդավոր հասկիկները 10-17 սմ երկ., աղեղնաձև թեքված: Ծածկող թեփերը ձվաձև, պարկիկներին հավասար կամ մի փոքր կարճ, 1 մմ երկ. սրածայրով: Պարկիկները 3-3.2 մմ երկ., դժգույն-կանաչ, ուռուցիկ նիստերով և 2-3 ջղերով; կտուցը հազիվ ճեղքված, 0.1-0.2 մմ երկ:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Սրաշեն, Շիկահող (կենու պուրակ) և Ներքին Հանդ (սոսու պուրակ) գյուղերի շրջակայքում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, Արևմտյան և Միջին Եվրոպան, Միջերկրածովյան ավազանը, Անատոլիան, Իրաքի, Իրանի հյուսիսային հատվածները և Հյուսիսային Աֆրիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. մոտ 900 մ բարձրության վրա. ստվերոտ անտառներում, գետերի խոնավ ափերին, աղբյուրների մոտ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության և անտառների հատումների արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

198. Carex phyllostachys C. A. Mey.

Բոշխ տերևահասկային

(Осока листоколосая)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii) Խոցելի տեսակ: Հայտնի է 3 լոկալիտետներից, որոնցից մեկը գտնվում է ծայր հյուսիսում, մյուսները` ծայր հարավում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված տնտեսական գործունեության և անտառտնտեսական գործունեության պատճառով, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ճիմ առաջացնող խոտաբույս, 20-40 սմ բարձր.: Տերևները գծային, 2-3 մմ լայն.: Ծաղկաբույլի առանցքը ծնկաձև թեքված; վարսանդավոր հասկիկները 1-3 ծաղիկներով: Պարկիկները 5-6 մմ երկ., ուռուցիկ եռանիստ, հասկիկներում անհավասարաչափ բաշխված. ստորինը` 6-9 մմ հեռացած վերիններից; կտուցը մինչև 1 մմ երկ., վերևում ատամնաեզր:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Դեբեդաշենի անտառտնտեսություն), Զանգեզուրի (Ցավ և Վաչագան գյուղերի շրջակայք) և Մեղրու (Վահրավար գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 4900 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Թալիշը, Հարավային Եվրոպան, Անատոլիան, Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 700-1800 մ բարձրության վրա. անտառներում, բացատներում, պուրակներում: Ծաղկում է մայիս-հունիսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության և անտառտնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

199. Carex pyrenaica Wahlenb. subsp. micropodioides (V. I. Krecz.) Chandjian

Բոշխ պիրենեյան

(Осока перинейская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է երկու լոկալիտետներից, որոնք միմյանցից հեռացած են 60 կմ: Բնակության շրջանի մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված քոչվոր անասնապահության և կլիմայի փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, խիտ ճիմ առաջացնող խոտաբույս` 6-12 (20) սմ բարձր.: Տերևները գծային, 1-1.5 սմ լայնության, ցողուններից մի փոքր կարճ: Ծաղկաբույլը կազմված մեկ գագաթնային հասկիկից: Ծածկող թեփերը սևավուն, սուր, բաց գույնի նեղ թաղանթային եզրով: Պարկիկները 2.8-3 մմ երկ., ձվաձև-նշտարաձև, կանաչավուն, վերին կեսում` սևավուն, կարճ ոտիկով և գոգավոր երկատամ կտուցով:

Տարածում. Հանդիպում է Ապարանի (Թեժլեռ) և Գեղամի (լեռնագագաթ Աժդահակ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետնրը` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասի բարձրադիր շրջանները և Հյուսիս-արևմտյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտու ծ. մ. 3000-3200 մ բարձրությունների վրա. քարքարոտ, խճաքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\ դեգրադացիա, տրորում, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

200. Eriophorum latifolium Hoppe

Կիզխոտ լայնատերև

(Пушица широколистная)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է 3 ֆլորիստիկական շրջաններից, սակայն ամենուրեք հանդիպում է շատ հազվադեպ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ չէր ընդգրկված: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կարճացած կոճղարմատով բույս, 20-70 սմ բարձր.: Տերևները լայն-գծային, 3-8 մմ լայնության: Հասկիկները 3-10 (12), տարբեր երկարության կոթուններով` խմբված հովանոցանման, ներքև թեքված ծաղկաբույլերում: Ծածկող թեփերը մանր, 0.5-0.8 մմ երկ., ձվաձև-նշտարաձև, սևավուն: Ծաղկակից խոզանները բազմաթիվ, փափուկ սպիտակ-մետաքսանման մազիկներից, պտղի ժամանակ երկարացող մինչև 1.5 սմ երկ.: Պտուղը 2-3 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Լոռու (Չքնաղի լեռնաշղթա), Ապարանի (լեռնագագաթ Քյորօղլի) և Դարեղեգիսի (Վայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 790 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասյան լեռնաշղթան, համարյա ամբողջ Անդրկովկասը, Եվրոպան, Փոքր Ասիան, Արևելյան Սիբիրը, Հեռավոր Արևելքը և Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից միջալպյան գոտու ծ. մ. 1500-3000 մ բարձրությունների վրա, ենթալպյան և ալպյան մարգագետիններում, առուների խոնավ ափերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված քոչվոր անասնապահության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ Քյորօղլի լեռան մոտ գտնվող ռելիկտային կրկեսը հայտարարված է բնության հուշարձան: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացել մեծ ուշադրության, իրականացնել մոնիթորինգ:

 

201. Kobresia persica Willd.

Կոբրեզիա պարսկական

(Кобрезия персидская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքը կլիմայի գլոբալ փոփոխությունն է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ չէր ընդգրկված: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում::

Նկարագրություն. Խիտ ճիմ առաջացնող բույս, (3)5-7(10) սմ բարձր.: Տերևները գծային, 0.5 սմ երկ., դեղնավուն տերևապատյաններով և 1-2 մմ լայն. թիթեղներով: Ծաղկաբույլը գագաթնային հասկանման` կազմված սակավածաղիկ հասկիկներից: Ծածկող թեփերը շագանակագույն, առանց սպիտակ-թաղանթային եզրերի: Պտուղը էլիպսաձև, 2-2.3 (2.5) մմ երկ., շատ կարճ կտուցով:

Տարածում. Հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Թեժլեռ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Միջին Ասիան և Իրանը:

Կենսաբանության, էկոլոգիայի և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկություններ Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3000 և ավելի մ բարձրությունների վրա. քարքարոտ տեղերում, մարգագետիններում: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետ կապված տրորման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Dipsacaceae - Ակքանազգիներ - (Ворсянковые)

202. Cephalaria nachiczevanica Bobr.

Զիվան նախիջևանի

(Головчатка нахиджеванская)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է և Հանրապետությունում ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանները` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված Ջերմուկ առողջարանի շրջակայքում աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս մինչև 60 սմ բարձր.: Ստորին ցողունային տերևները ամբողջական, մնացածը` 1-2 զույգ եզրային մանր մասերով: Ամբողջ բույսը խիտ ծածկված խոզանանման մազիկներով: Ծաղիկները դժգույն-դեղին, հավաքված գլխիկանման ծաղկաբույլերում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Ջերմուկի շրջակայք): AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում ծ. մ. մոտ 2200 մ բարձրության վրա. ենթալպյան բարձրախոտում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղակալում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, ռեկրեացիայի ազդեցություն, խոտհունձ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Ericaceae - Հավամրգազգիներ - (Вересковые)

203. Rhododendron caucasicum Pall.

Մրտավարդ կովկասյան

(Рододендрон кавказский)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Վտանգված տեսակ: Ներկայումս հանրապետությունում ստույգ հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 30 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում, հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ոչ բարձր թուփ 50-60 սմ բարձր.: Տերևները մշտադալար: Ծաղիկները խոշոր, սպիտակ կամ թեթևակի կրեմագույն, ավելի քան 5 սմ տրամագծով, հովանոցանման ողկույզներում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու (Բազումի լեռնաշղթա) և Իջևանի (Փամբակի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: AOO 24 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասում, Դաղստանում, Անդրկովկասում, Հյուսիս-Արևելյան Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. 2000-2400 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, առաջացնելով այսպես կոչված ռոդորետներ: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, խոտհունձ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Կովկասյան մրտավարդի» արգելավայրում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել է մեծ ուշադրության. իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

204. Vaccinium uliginosum L.

Հապալասենի ճահճային

(Голубика)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանրապետությունում ստույգ հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 160 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Տերևաթափ գետնատարած փռված թուփ 30-60 սմ բարձր.: Տերևները խոտային, բաց կապտավուն-կանաչ, մանր մոտ 1 սմ երկ.: Ծաղիկները համարյա նստադիր, 1-4-ական տերևների անութներում: Բաժակը հնգատամ: Հատապտուղը կապույտ, հյութալի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի (Գռիձոր) և Վերին-Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավ-արևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիս-արևելյան Թուրքիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2500-3300 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի-լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Euphorbiaceae - Իշակաթնուկազգիներ - (Молочайные)

205. Andrachne rotundifolia C.A.Mey.

Անմեռուկ կլորատերև

(Андрахне круглолистная)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում արեալի սահմանափակության և աճելավայրերի խախտման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կիսաթփիկ 20-40 սմ բարձր., հիմքից ճյուղավորվող, ճիպոտանման ցողուններով: Տերևները մանր, կլորավուն, հերթադիր: Ծաղիկները մանր, միատուն, ծաղկակիցներով; արական ծաղիկները զարգացած պսակաթերթերով և 5 առէջներով, առէջաթելերը սյունաձև ձուլված; իգական ծաղիկները մանր ռեդուկցված պսակաթերթերով և կլորավուն-ռոմբաձև, բութ, բավականին մեծ, պտղի ժամանակ պահպանվող բաժակաթերթերով: Պտուղը եռանիստ, առանց հավելուկի:

Տարածում. Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Նյուվադի): EOO` 135 քառ. կմ, AOO` 18 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Կովկասում հանդիպում է Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, իսկ Կովկասի սահմաններից դուրս` Փոքր և Միջին Ասիայում, Իրանում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ.մ. 800-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանոիդ բուսականության կազմում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման շրջանի սահմանափակություն, հողերի դեգրադացիա, ճանապարհաշինության արդյունքում աճելավայրերի խախտում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում, արգելավայրի ստեղծում ստորին լեռնային գոտում` Ագարակ բանավանի շրջակայքում:

 

206. Euphorbia aleppica L.

Իշակաթնուկ հալեպական

(Մօլօչայ ալեպպսկիյ)

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Սպառնացող վտանգներն են սահմանափակ արեալը և աճելավայրերի կորուստը` Երևան քաղաքի ընդլայնման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 10-25 սմ բարձր.: Տերևները նեղ-գծային, 1 մմ լայն., սուր, բազմաթիվ շատ խիտ մոտեցած: Ծածկոցի թերթերը եռանկյուն-ռոմբաձև, երկար սրացած: Գագաթնային ծաղկակիրները 3-5 հատ, տարբեր երկարության, հաստավուն: Նեկտարանոցները կիսալուսնաձև, ձգված երկար եղջյուրիկների: Սերմերը խիտ-թմբիկավոր; հավելուկը` փոքր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 10 կմ է: Հանդիպում է Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասում, Միջերկրածովյան ավազանում (արևելյան մաս), Ղրիմում, Հյուսիս-արևելյան Թուրքիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` շինարարության համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում, «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների ընդլայնում` Նուբարաշենի շրջակայքի երրորդական ժամանակաշրջանի կարմիր կավերի ընդգրկմամբ:

 

Fabaceae - Լոբազգիներ - (Բօբօվիե)

207. Argyrolobium biebersteinii P. W. Ball. (=A. calicinum (M. Bieb.) Jaub. et Spach nom. superfl.)

Արգիրոլոբիում Բիբերշտեյնի

(Առգիռօլօբիում Բինեռշտեյնա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 .b(i,ii,iii)

վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա` 5000 քառ. կմ-ից փոքր տարածման շրջանի մակերեսով: և 500 քառ. կմ-ից փոքր բնակության շրջանի մակերեսով: Տեսակին սպառնում է բնակության շրջանի կրճատում` կապված անտառի հատման և ինտենսիվ արածեցման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ` բազմաթիվ, մի փոքր բարձրացող ցողուններով, 20-40 սմ երկ.: Տերևները եռմանսյա: Տերևիկները լայն-էլիպսաձև, վերևից մերկ, տակից թավոտ, 10-30 մմ երկ., 6-18 մմ լայն.: Ծաղկաբույլերը դասավորված են ցողունների գագաթներին և եզրային ճյուղիկների ծայրերին` 3-9 ծաղիկներով: Պսակը` վառ դեղին: ՈՒնդը լայն-գծային, կողքերից սեղմված, 20-35 մմ երկ.:

Տարածում. Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, լեռնագագաթ Խուստուփ): EOO 80 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կովկասում, Ղրիմի հարավային ափին, Հյուսիսային Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 950-1600 մ բարձրությունների վրա. անտառում, անտառի եզրերին, բացատներում և թփուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա`անտառների հատման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

208. Argyrolobium trigonelloides Jaub. et Spach (= A. prilipkoanum Grossh.)

Արգիրոլոբիում հացհամեմավոր

(Առգիռօլօբիում պաժիտնիկօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ցածր խոտաբույս, բազմաթիվ պառկած ցողուններով, 5-20 սմ երկ.: Տերևները եռմասնյա: Տերևիկները սեպաձև-հակաձվաձև, 7-20 մմ երկ., 4-15 մմ լայն., երկու կողմից թավոտ, թխակապույտ: Ողկույզները 2-5 ծաղիկներով: Պսակը դեղնա-վարդագույն: ՈՒնդերը լայն-գծային, կողքերից սեղմված, 14-30 մմ երկ.:

Տարածում. Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրու շրջակայք, Ագարակ, Շվանիձոր, Նյուվադի գյուղեր): EOO 105 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևմտյան և Կենտրոնական Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Բազմամյա բույս է, սակայն ծաղկում է կյանքի առաջին իսկ տարուց: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 500-950 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, գետի հղկված գլաքարերի արանքում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` մայիսհունիսին, հազվադեպ սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և լեռնա-արդյունահանող արդյունաբերության գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Մեղրու շրջանում Ագարակ գյուղի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

209. Astragalus achundovii Grossh.

Գազ Ախունդովի

(Աստռագալ Ախունդօվա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն կանաչ բույս, ծածկված մանր կոշտ երկծայր մազիկներով: Տերևները 6-30 սմ երկ.: Տերևիկները 6-10-ական զույգ, կլորավուն-էլիպսաձև, բութ, 2-11 մմ երկ., 1,5-5 մմ լայն.: Ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակի կենտրոնից, թույլ, գետնատարած, ծաղկաբույլի հետ միասին տերևներին հավասար կամ դրանցից կարճ: Դրոշը վարդագույն-բաց-մանուշակագույն, 16-19 սմ երկ., նավակը և թևերը ավելի բաց գույնի: ՈՒնդերը 15-30 մմ երկ., 3-5 մմ լայն., թեթևակի կորացած:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Չիվա գյուղերի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա. չոր կավային, խճաքարոտ և քարքարոտ լանջերին, կիսաանապատում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով, բուսականության այրում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Արենի գյուղի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

210. Astragalus agasii Manden.

Գազ Աղասու

(Աստռագալ Ագասի)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` կազմված երկու լոկալետիտներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, փուխր ճմիկներ առաջացնող, համարյա անցողուն բույս` 10-12 սմ բարձր.` ծածկված պարզ մազիկներով: Տերևները մոխրագույն խիտ թավոտ: Տերևիկները 7-18-ական զույգ, էլիպսաձև, 3-7 մմ երկ., 1,5-3 մմ լայն.: Ծաղկաբույլը խիտ, գլխիկանման, պտղի ժամանակ չերկարացող: Պսակը դեղին, դրոշը 18-21 մմ երկ.: ՈՒնդերը ձվաձև, 10 մմ երկ., խիտ, երկար, չռված մազոտ:

Տարածում. Աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաների վրա Սիսիանի շրջանի սահմաններում): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 23 կմ է: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2900-3000 մ բարձրությունների վրա. քարքարոտ-խճաքարոտ և ժայռոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է տեսակի հատուկ պահպանություն, հետազոտական աշխատանքներ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

211. Astragalus amblolepis Fisch. ex Hohen.

Գազ բթաթեփուկ

(Աստռագալ տուպօչեշույչատիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab (iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են ընդամենը երկու փոքրիկ պոպուլյացիաներ 10 քառ. կմ-ից պակաս բնակության շրջանի մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Տրագականտային թուփ 10-35 սմ բարձր., ճյուղավորված, թաղիքե խավով, փշոտ: Տերևները 6-11 սմ երկ.: Տերևիկները 6-8-ական զույգ, էլիպսաձև, ուռուցիկ ջղերով, 5-13 մմ երկ., 2,5-4 մմ լայն.: Ծաղկաբույլը գնդաձև, բազմածաղիկ: Ծաղկակիցները նավականման, վերին կեսում կենտրոնի ուղղությամբ խավոտ, եզրերից մերկ: Բաժակը խավոտ, 6-9 մմ երկ., ատամիկները դեպի ներս ուղղված: Պսակը վարդագույն, դրոշը 13-14 մմ երկ., ականջուկանման: ՈՒնդերը ձվաձև-երկարավուն, 6-8 մմ երկ.:

Տարածում. Աճում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Գեղարդ գյուղի շրջակայքում և Փրկիչ եկեղեցու ավերակներում): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 8 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1700-1900 մ բարձրությունների վրա. խճաքարոտ լանջերին, թփուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է տեսակի հատուկ պահպանություն, հետազոտական աշխատանքներ և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

212. Astragalus basianicus Boiss. et Hausskn.

Գազ բասիանիական

(Աստռագալ բասիանիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Տրագականտային թուփ, 10-20 սմ բարձր., ճյուղավորված, թավոտ, փշոտ: Տերևների առանցքը բարակ, 8-22 սմ երկ., մանր փշով վերջացող: Տերևիկները 5-9-ական զույգ, էլիպսաձև, ուռուցիկ ջղերով, 9-27 մմ երկ., 4-9 մմ լայն: Ծաղկաբույլը տափակացած-գնդաձև, 2-4 մմ. երկ., 2,5-3,5 մմ լայն., բազմածաղիկ: Ծաղկակիցները նավականման, եզրերից մերկ, կենտրոնի ուղղությամբ թավոտ: Բաժակը խավոտ, 8-10 մմ երկ., ատամիկների ծայրերը դեպի ներս ուղղված: Պսակը վարդագույն, դրոշը 14-17 մմ երկ., ականջուկներով: ՈՒնդերը ձվաձև-երկարավուն, խավոտ, 4-8 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Գեղարդ գյուղի շրջակայք, Փրկիչ եկեղեցու ավերակներում): EOO 50 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1900 մ բարձրությունների վրա. չոր խճաքարոտ լանջերին, թփուտների մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տարածքների յուրացման և գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է տեսակի հատուկ ուշադրություն, մոնիտորինգ, որոնումներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

213. Astragalus bylowae Elenevsky

Գազ Բիլովայի

(Աստռագալ Բիլօվօյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որը գտնվում է հողերի ինտենսիվ յուրացման տարածքում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, երկածայր մազիկներով ծածկված բույս: Ցողունը ճյուղավորված 20-40 սմ բարձր.: Տերևները 3-6 սմ երկ.: Տերևիկները 7-12-ական զույգ, վերևից մերկ, տակից առսեղմ խավոտ, 4-8 մմ երկ., 2 մմ լայն.: Պսակը կարմրավուն, դրոշը 12-15 մմ երկ.: ՈՒնդերը գծային, գլանաձև, կախված, 23-30 մմ երկ., 2 մմ լայն.:

Տարածում. Հայտնի է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից (Տեղ գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է, միջին լեռնային գոտում, ծ. մ. 1350 մ բարձրության վրա. տափաստաններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է տեսակի հատուկ ուշադրություն, որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, մոնիտորինգ:

 

214. Astragalus camptoceras Bunge (= A. bungei Winkl. et Fedtsch.)

Գազ կորաեղջյուրավոր

(Աստռագալ իզօգնուտօռօգիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը խիստ մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս` ծածկված (բացի տերևիկները վերևից) չռված մազիկներով: Տերևը 3-7 սմ երկ.: Տերևիկները 7-12-ական զույգ, 3-12 մմ երկ., 1-3 մմ լայն., սեպաձև, գոգավոր գագաթով: Ծաղկակիրները 1-2 ծաղիկներով: Պսակը դեղնավուն: ՈՒնդերը մի քիչ կորացած, գծային, 1,5-3 սմ երկ., կեռիկանման թեքված կտուցով:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի (Երևանի և Վեդու շրջակայք) և Դարեղեգիսի (Եղեգնաձորի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 200 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1500 մ բարձրությունների վրա. չոր կավային և աղակալված տեղերում, կիսաանապատում և տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ենթաստրուկտուրայի զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

215. Astragalus campylosema Boiss.

Գազ կորասերմ

(Աստռագալ սօգնուտօսեմյանիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) +2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայկական բարձրավանդակում` էնդեմիկ տեսակ: Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն խոտաբույս 30-35 սմ բարձր.` ծածկված երկծայր մազիկներով: Տերևները 12-25 սմ երկ.: Տերևիկները երկու կողմից խիտ առսեղմ թավոտ, 8-12-ական զույգ, 7-16(23) մմ երկ., 3-7(13) մմ լայն., էլիպսաձև, բութ գագաթով: Ծաղկաբույլերը տերևներին գերազանցող, ուղիղ ծաղկակիրներով, բազմաթիվ ծաղիկներով, պտղի ժամանակ երկարացող: Պսակը դեղին, 16-22 մմ երկ.: ՈՒնդերը կախված, սեղմված ծաղկաբույլի առանցքին, 10-17 մմ երկ., 3 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի, Սալուտի և Բաշգյուղի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Վրաստանում (Ախալցխայիի շրջան) և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1850-2100 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

216. Astragalus commixtus Bunge

Գազ խառն

(Աստռագալ սմեշաննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասում տեսակը գտնվում է իր ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս մինչև 10 սմ բարձր.` խիտ ծածկված կարճ չռված մազիկներով: Տերևները 2-7 սմ երկ.: Տերևիկները 3-7 զույգ, 3-10 մմ երկ., 1-3 մմ լայն., բթացած գագաթով կամ հազիվ նկատելի փորվածքով: Ծաղկաբույլը 1-5 ծաղիկներով: Պսակը բաց գույնի: ՈՒնդերը գծային, 1-3 սմ երկ., 3 մմ լայն., մանգաղաձև կորացած, թեքված կտուցով, կարճաթավոտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթայի արևմտյան ծայրամասում): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Անատոլիայում, Հարավ-արևմտյան և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900 մ բարձրության վրա. կավոտ, խճաքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա:

 

217. Astragalus corrugatus Bertol.

Գազ կնճռոտ

(Աստռագալ մօռշինիստիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասում տեսակը գտնվում է իր ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս մինչև 20 սմ բարձր., թույլ ծածկված մանր պարզ մազիկներով: Տերևները 1,5-3,5 սմ երկ.: Տերևիկները 3-8-ական զույգ, 4-7 մմ երկ., 1-2 մմ լայն., գագաթին խոր փորվածքով: Ծաղկաբույլը 1-3 ծաղիկներով: Պսակը բաց գույնի: ՈՒնդերը գծային, 2-4 սմ երկ., 2 մմ լայն., մանգաղաձև կորացած, փեղկերը լավ արտահայտված ցանցաձև ջղավորությամբ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխ գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում և Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800 մ բարձրության վրա, աղուտներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման, ոռոգման, աղուտների աղազրկման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի ճշտում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

218. Astragalus divaricatus Bunge

Գազ չռված

(Աստռագալ ռաստօպիրեննիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարձիկանման ցածր փշոտ թփիկ: Տերևները 1,5-4 սմ երկ.: Տերևիկները 4-7-ական զույգ, 2-6 մմ երկ., 1-2 մմ լայն.: Ծաղկաբույլը գլխիկանման, 2-2,5 սմ տրամագծով, 3-4 ծաղիկներով, նստած տերևների անութներում: Ծաղկակիցները բաժակից կարճ: Բաժակը 9-12 մմ երկ., թավոտ, ատամիկները 6-8 մմ երկ., խոզանաձև, թարթիչավոր: Պսակը կրեմագույն, դրոշը բաժակից երկար: Սռնակը 5-8 մմ երկ., առէջաթելերի երկարությանը հավասար:

Տարածում. Աճում է Դարեղեգիսի (Խաչիկ, Մոզրով և Գնիշիկ գյուղերի միջև) և Զանգեզուրի (լեռնագագաթ Խուստուփ, Սառնակունք և Սպանդարյան գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում: EOO 800 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2200-2900 մ բարձրությունների վրա. խճաքարոտ տեղերում, կրաքարերի վրա, մարգագետիններում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, գերարածեցում, հողերի յուրացում:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Խուստուփ լեռնագագաթի վրա, որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, մոնիտորինգ:

 

219. Astragalus eriopodus Boiss. (= A. mandenovae Akhv. et Mirz., ined)

Գազ թավոտ

(Աստռագալ պուշիստիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, ծածկված երկար չռված պարզ մազիկներով: Ցողունները 17-50 սմ բարձր., ճյուղավորված: Տերևիկները 6-12-ական զույգ, կլոր-էլիպսաձև, վերևից մերկ, տակից խավոտ: Ծաղկաբույլը ծաղկաթափից հետո ձգվող և նոսրացող: Պսակը կարմիր-մանուշակագույն: ՈՒնդը ոտիկով, երկարավուն-ձվաձև:

Տարածում. Աճում է Երևանի (լեռնագագաթ Երանոս, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Եղեգիս) ֆլորիստիկական շրջաններում: EOO 80 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Գիպսասեր բույս է: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. գիպսակիր լանջերին, տափաստանում և ֆրիգանատիպ բուսականության մեջ: Ծաղկում է մայիսհունիս ամիսներին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

220. Astragalus globosus Vahl

Գազ գնդաձև

(Աստռագալ շառօվիդնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, անցողուն բույս, 5-15 սմ բարձր.` խիտ ծածկված երկծայր մազիկներով: Տերևակիցները սերտաճած տերևակոթերի հետ: Տերևիկները 10-18-զույգ, նեղ-էլիպսաձև, թավոտ: Ողկույզը խիտ, գնդաձև, ամուր ոտիկով: Ծաղկակիցները համարյա բաժակին հավասար: Պսակը դեղին, դրոշը 16-18 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն, խավոտ, 7 մմ երկ., 3 մմ լայն.:

Տարածում. Հայաստանում միակ աճելավայրը գտնվում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում Եզնասար լեռնագագաթի վրա: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2300 մ բարձրության վրա. մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, ինտենսիվ արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Տեսակի աճելավայրը պահպանվում է «Արփի» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու նպատակով, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

221. Astragalus grammocalyx Boiss et Hohen.

Գազ խզմզաբաժակ

(Աստռագալ իսպիսաննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա` կազմված երկու լոկալիտետներից, որոնց միջև հեռավորությունը 40 կմ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն, մոխրագույն-կանաչ, ստորգետնյա ընձյուղներով բույս` խիտ ծածկված չռված պարզ մազիկներով: Տերևիկները 10-16-ական զույգ, ձվաձև-էլիպսաձև: Ծաղկաբույլը խիտ, պտղի ժամանակ չերկարացող: Բաժակը խողովակաձև, ավելի ուշ ձվաձև փքված, խավոտ: Պսակը մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Զառ և Քյանքան գյուղերի միջև, «Խոսրովի անտառ» պետական արգելոց): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. մոտ 2500 մ բարձրության վրա. չոր լանջերին քարաթափվածքների վրա, մարգագետնա-տափաստանում, գիհու նոսրանտառում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

222. Astragalus guttatus Banks et Sol. (=A. striatellus Pall. ex M. Bieb.)

Գազ բծավոր

(Աստռագալ կռապչատիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Արեալը մասնատված է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա մերկ բույս, 8-20 սմ բարձր.: Տերևները 2,5-5,5 սմ երկ.: Տերևիկները 4-9-ական զույգ, 4-7 մմ երկ., 1-3,5 մմ լայն.: Ծաղկաբույլը 1-3 ծաղիկներով: Պսակը բաց գույնի, դրոշը մանուշակագույն ջղերով, 6-9 մմ երկ. ՈՒնդերը ոտիկով, կիսալուսնաձև, 12-22 մմ երկ., 4-5 մմ լայն:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում («Էրեբունի» պետական արգելոց, Ջրվեժի անտառպուրակ, Երախի լեռնաշղթայի արևմտյան ծայրամաս): EOO 90 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ է, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Անատոլիայում, Հարավ-արևմտյան և Միջին Ասիայում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1400 մ բարձրությունների վրա. չոր կավային տեղերում, տափաստանային բուսականության կազմում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

223. Astragalus holophyllus Boriss.

Գազ ամբողջատերև

(Աստռագալ ցելյնիլիստնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 .b(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Աճում է Արարատյան հարթավայրում, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության տարածքներում: Հայտնի է մեկ խիստ մասնատված պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Անցողուն բույս` ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակից: Տերևները պարզ, կարճ տերևակոթով, ձվաձև-կլոր կամ համարյա երիկամաձև, երկու կողմից խիտ առսեղմ խավոտ: Ծաղկակիրները կարճ, մինչև 5 սմ երկ., 3-7 ծաղիկներով: Պսակը դեղին: ՈՒնդերը էլիպսաձև երկարավուն, 4-5 սմ երկ., 1,5 սմ լայն.: Տեսակը առանձնահատուկ տաքսոնոմիկ դիրք ունի`միակ ներկայացուցիչն է մոնոտիպ Holophyllum Boriss սեկցիայի:

Տարածում. Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի և ՈՒրծի լեռնաշղթաներ): EOO 640 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. մերգելային կրաքարերից կազմված չոր խճաքարոտ լանջերին, ավազային անապատում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին: Աճելավայրերում բույսերի խտությունը` 1 քառ կմ-ի վրա 20-30 անհատ է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման և գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

224. Astragalus humilis M. Bieb.

Գազ ցածր

(Աստռագալ նիզկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս` խիտ ծածկված կարճ առսեղմ կամ կիսաառսեղմ երկծայր մազիկներով: Տերևները 7-15 սմ երկ., տերևիկները 7-14-ական զույգ, էլիպսաձև, 5-13 մմ երկ., 2,5-4 մմ լայն.: Ծաղիկաբույլը` ողկույզ համարյա արմատամերձ, նոսր, քիչ ծաղիկիկներով, շատ կարճ կոթով: Պսակը 21-26 մմ երկ., դրոշը բաց-մանուշակագույն, նավակը և թևերը դեղին: ՈՒնդերը 8-10 մմ երկ., խիտ կիսաառսեղմ խավոտ ձվաձև բութ, դեպի մեջքը թեք կորացած բզաձև կտուցով:

Տարածում. Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան քաղաքի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Վրաստանում, Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիս-արևելյան Իրաքում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800 մ բարձրության վրա. չոր քարքարոտ լանջերին, մարգագետնատափաստանում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Սիսիանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

225. Astragalus karabaghensis Bunge

Գազ ղարաբաղի

(Աստռագալ կառաբախսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ փշոտ, բարձանման ճյուղավորված, 20-30 սմ բարձր.: Տերևները 4-6 սմ երկ.: Տերևիկները 6-9-ական զույգ, 2-6 մմ երկ., 1-2 մմ լայն., համարյա մերկ: Ծաղիկները փնջերով հավաքված խիստ մոտեցած տերևների անութներում, առաջացնելով գլխիկանման ծաղկաբույլ 2,5-3 սմ տրամագծով: Բաժակը երկար չռված, խավոտ, ատամիկները խոզանաձև, երկար թարթիչավոր, խողովակից բավականին շատ երկար: Պսակը բաժակին չգերազանցող, վառ-վարդագույն; դրոշի թիթեղը առանց ականջուկների, աստիճանաբար ձգվող լայն եղունգիկի:

Տարածում. Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև): EOO 70. քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ղարաբաղում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ կավային լանջերին, տափաստանում և մարգագետնատափաստանում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում: Անհրաժեշտ է Այարի կիրճում ԲՀՊՏ-ի ստեղծում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

226. Astragalus karakuschensis Gontsch.

Գազ կարակուշի

(Աստռագալ կառակուշսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է հողերի ինտենսիվ յուրացման զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ստորգետնյա փայտացող ընձյուղներով բույս, 5-10 սմ բարձր.` խիտ ծածկված կարճ չռված պարզ մազիկներով: Տերևները 1,5-3 սմ երկ.: Տերևիկները 8-10-ական զույգ, 3,5-5 մմ երկ., 2-3 մմ լայն., էլիպսաձև: Ծաղկակիրները 3-5 սմ երկ.: Ծաղկաբույլը 5-8 ծաղիկներով, նոսր: Բաժակը ծաղկելիս փքվող, ծիրանագույն ջղավորված: Պսակը սկզբում բաց գույնի, հետո կարմրող:

Տարածում. Աճում է Երևանի (գյուղ Չաթմա) և Դարեղեգիսի (Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 740 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2700 մ բարձրությունների վրա. կրաքարային քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս ամսին: Բնական պոպուլյացիանների վրա կատարված դիտողությունները և Երևանի բուսաբանական այգում աճեցված բույսերի բազմամյա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տեսակը կորցրել է գեներատիվ բազմացման ունակությունը, իսկ վեգետատիվ բազմացումը ընթանում է չափազանց/դանդաղ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, վերարտադրության ցածր ունակություն, աճելավայրի կորուստ/դեգրադացիա` հողերի յուրացում գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

227. Astragalus karjaginii Boriss.

Գազ կարյագինի

(Աստռագալ Կարյագինա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ փշոտ, համարյա մերկ, բարձիկանման ճյուղավորված, 30-40 սմ բարձր.: Տերևները 3-12 սմ երկ.: Տերևիկները 4-7-ական զույգ, կաշեկերպ, թխակապույտ-կանաչ, 10-35 մմ երկ., 4-8 մմ լայն.: Ծաղկաբույլը տափակած-գնդաձև, 3-5 սմ տրամագծով: Պսակը դեղին, հազվադեպ կարմրավուն, դրոշը 17-22 մմ երկ.:

Տարածում. Աճում է Երևանի (Գառնի, Գողթ, Չաթմա, Բայբուրդ գյուղերի շրջակայք, ՈՒղտուակունք գետի կիրճ, ՈՒրծի լեռնաշղթա) և Գեղամի (Գելայսոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 370 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 900-2200 մ բարձրությունների վրա. քարափլվածքների վրա, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, գիհու նոսրանտառում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

228. Astragalus kirpicznikovii Grossh.

Գազ Կիրպիչնիկովի

(Աստռագալ Կիռպիչնիկօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս ծածկված պարզ մազիկներով: Տերևները կենտ փետրաձև, 8-35 սմ երկ.: Տերևիկները 8-21-ական զույգ, վերևից մերկ, տակից խավոտ, էլիպսաձև, 5-20 մմ երկ., 2-10 մմ լայն.: Ծաղկակիրները 0,5-1 սմ երկ., սակավածաղիկ.: Ծաղիկները կարճացած, փնջաձև, համարյա արմատամերձ ողկույզներում: Պսակը դեղին: Դրոշը 18-23 մմ երկ.: Սռնակը սպիի տակ մերկ: ՈՒնդերը 10-20 մմ երկ., խավոտ, երկար չռված:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի (Անգեղակոթ գյուղի շրջակայք, Գորիս քաղաքի և Տեղ գյուղի միջև) և Մեղրու (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում:

EOO 1460 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է նաև Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 650-1850 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ, գիհու նոսրանտառում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և ծավալի ուսումնասիրություններ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Նյուվադի և Շվանիձոր գյուղերի շրջակայքում:

 

229. Astragalus lunatus Pall.

Գազ կիսալուսնաձև

(Աստռագալ պօլուլուննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում: Հայաստանի տարածքում հայտնաբերվել է վերջերս (2001 թ.):

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմայա բույս, ծածկված երկծայր մազիկներով: Ցողունները ճյուղավորված, մինչև 60 սմ բարձր.: Տերևիկները 9-15-ական զույգ, 5-13 մմ երկ., 1,5-2,5 մմ լայն.: Ծաղկաբույլը խիտ, ծաղկելիս փխրացող: Պսակը կարմիր: ՈՒնդերը կախվող, երկարավուն-գծային, խիտ թավամազ, ուղիղ կամ թեթևակի աղեղնաձև կորացած, աննկատելի անցնող երկար և թավամազ կտուցի:

Տարածում. Հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Դաղստանում և Իրանում (լեռնագագաթ Էլբուրս):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400 մ բարձրության վրա. խճաքարոտ լանջերին, ժայռերի միջև: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա`հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և ծավալի ուսումնասիրություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

230. Astragalus massalskyi Grossh.

Գազ Մասսալսկու

(Աստռագալ Մասսալյսկօգօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է,: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս` ծածկված երկծայր մազիկներով: Տերևները 5-20 սմ երկ.: Տերևիկները 6-9-զույգ, նշտարաձև: Ծաղկակիրները տերևներից կարճ, 2-10 սմ երկ., 3-5 ծաղիկներով: Պսակը դեղին, 22-27 մմ երկ.: ՈՒնդը գնդաձև փքված, կաշենման, 13-20 մմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է Շիրակի (Կոշավան և Խարկով գյուղերի միջև) և Երևանի (Երախի և ՈՒրծի լեռնաշղթա, Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1540 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 6: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1500 մ բարձրությունների վրա. կրաքարային լանջերին, կավոտ և ավազոտ հողերում, ֆրիգանոիդներում, տրագականտնիկներում, ավազային անապատում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

231. Astragalus montis-aquilis Grossh.

Գազ արծվասարային

(Աստռագալ օռլնօգօռսկիյ)

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, անցողուն թխակապույտ բույս, մինչև 8 սմ բարձր.` ծածկված երկծայր մազիկներով: Տերևները բազմաթիվ: Տերևիկները 5-10 զույգ, 2-6 մմ երկ., 2-4 մմ լայն. երկու կողմից, հազվադեպ միայն տակից, առսեղմ մազոտ: Ծաղկակիրները տերևներից կարճ, 2-8 սմ երկ., 4-10 ծաղիկներով: Պսակը սպիտակավուն, նավակի ծայրը մանուշակագույն պուտերով: Դրոշը 20-26 մմ երկ.: ՈՒնդը գծային, կողքերից թեթևակի սեղմված, 12-24 մմ երկ.:

Տարածում. Աճում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 330 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1600-2000 մ բարձրությունների վրա. կրաքարային լանջերին, ժայռերի ճեղքերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, սահմանափակ էկոլոգիական հարմարվածություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է հետազոտական աշխատանք` պոպուլյացիայի կառուցվածքը և ծավալը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

232. Astragalus ordubadensis Grossh.

Գազ օրդուբադի

(Աստռագալ օռդուբադսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ լեռնահանքային արդյունաբերության և հողերի յուրացման տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս, 10-20 սմ բարձր.` ծածկված երկծայր մազիկներով: Նախորդ տարիների տերևաթիթեղները և կոթերը ամուր, պահպանվող: Տերևիկները 5-8-ական զույգ, միմյանցից հեռացած, երկարավուն-նշտարաձև, 4-15 մմ երկ., 1-4 մմ լայն.: Ծաղկակիրները տերևին հավասար, 5-20 մմ երկ., թույլ, բարակ: Ծաղկաբույլերը 3-11 ծաղիկներով, ծաղիկները միմյանցից հեռացած: Պսակը վարդա-մանուշակագույն, դրոշը 18-20 մմ երկ.: ՈՒնդը 20-40 մմ երկ., սկզբում վերև և հորիզոնական ուղղված, հետագայում կախված:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Կարչևան և Ագարակ գյուղերի միջև: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության զարգացման և գյուղատնտեսական հանդակների համար` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

233. Astragalus paradoxus Bunge

Գազ տարօրինակ

(Աստռագալ ստռաննիյ)

 

Կատեգորիա. EN B 1ab (i,ii,iii,iv) + 2ab (i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ, խիստ մասնատված արեալով: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա համարյա մերկ բույս: Ցողունները խիստ կարճացած, ստորգետնյա, խիտ փաթաթված մահացած տերևների թելանման մնացորդներով: Տերևները 4-20 սմ երկ., տերևիկները 5-6-ական զույգ: Ծաղկակիրները շատ կարճ, 2-3 ծաղիկներով: Պսակը սպիտակավուն մանուշակագույն երանգով, նավակը ավելի մուգ: Դրոշը 20-52 մմ երկ.: Նավակը և թևերը մինչև երկարության կեսը միաձուլված առէջի խողովակի հետ: ՈՒնդերը ձգված-գնդաձև:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում. Գոռավան, Ենգիջա, Զվարթնոց, Երախ: EOO 1040 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. ավազոտ տեղերում` անապատում և կիսաանապատում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, նեղ էկոլոգիական հարմարվածություն: Աճելավայրերի դեգրադացիան կապված է ավազուտների յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերից մեկը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է տեսակի հատուկ ուշադրություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

234. Astragalus prilipkoanus Grossh.

Գազ Պրիլիպկոյի

(Աստռագալ Պրիլիպկօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Աճում է հողերի ինտենսիվ յուրացման զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս, ծածկված երկծայր մազիկներով: Տերևիկները 7-16-ական զույգ, 10-27 մմ երկ., 3-9 մմ լայն.: Ծաղկակիրները ամուր, ուղիղ, զգալիորեն տերևները գերազանցող, ծաղկաբույլի հետ միասին 20-40 սմ երկ.: Ծաղկաբույլը բազմածաղիկ, պտուղի ժամանակ խիստ երկարացող: Պսակը կարմրա-մանուշակագույն: ՈՒնդերը գծային, 2,5-4 սմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Աչատինի կիրճ, Կապանի և Քաջարանի միջև, Կաթնառատ գյուղի շրջակայք): EOO 40 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին, վերին և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1000-2500 մ բարձրությունների վրա. լեռնային գետերի ափերին, հղկված գլաքարերի միջև, խոտածածկ խճաքարոտ լանջերին, նոսրանտառում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և ծավալի ուսումնասիրություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

235. Astragalus refractus C. A. Mey.

Գազ բեկված

(Աստռագալ պրելօմլեննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա` 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս` ծածկված երկծայր մազիկներով: Ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակի կենտրոնից, ամուր, ուղիղ կանգնած, 20-40 սմ բարձր.: Ծաղկաբույլը 20-30 ծաղիկներով, խիտ, պտղի ժամանակ շատ երկարացած: Պսակը դեղին: ՈՒնդերը գծային, կախված:

Տարածում. Հայտնի է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից (Աշոտավան գյուղի շրջակայք, ջրվեժ Շաքի): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500-1700 մ բարձրությունների վրա. չոր մարգագետիններում, մարգագետնա-տափաստանում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

236. Astragalus saganlugensis Trautv.

Գազ սողանլուղի

(Աստռագալ սագանլուգսկիյ).

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց միջև հեռավորություն 80 կմ-ից ավելի է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր, ճիմ առաջացնող բույս` խիտ ծածկված պարզ մազիկներով: Ցողունները փռված: Տերևները 2-4 սմ երկ.: Տերևիկները 6-7 մմ երկ.: Ծաղկաբույլը գլխիկավոր, 12-18 ծաղիկներով: Պսակը կարմրավուն: ՈՒնդը բաժակին հավասար:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Ջերմուկի շրջակայք) և Զանգեզուրի (լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 24 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ղարաբաղում և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում, ծ. մ. 1800-2700 մ բարձրությունների վրա. խճաքարոտ լանջերին, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և ներկա վիճակը ճշտելու համար:

 

237. Astragalus sangezuricus Boriss.

Գազ զանգեզուրի

(Աստռագալ զանգեզուրսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Տրագականտային թփիկ 10-15 սմ բարձր., խիստ ճյուղավորված: Տերևները մինչև 6 սմ երկ., գագաթին փոքրիկ փշիկով: Տերևիկները 5-9-ական զույգ, համարյա մերկ: Ծաղիկները նստած տերևների անութներում, 3-5-ական: Ծաղկակիրները մինչև 8 մմ երկ.: Բաժակը ծածկված չռված կամ հետ թեքված մազիկներով 0,5-1 մմ երկ.: Պսակը երկնագույն-մանուշակագույն:, դրոշը 16-23 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն-ձվաձև, կարճ և առսեղմ մազոտ:

Տարածում. Աճում է Զանգեզուրի (լեռնագագաթներ Սարիդարա և Կապուտջուղ) և Մեղրու (Բուղաքար, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 200 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի, ծ. մ. 2100-3500 մ բարձրությունների վրա. չոր խճաքարոտ լանջերին, քարափլվածքների վրա, մարգագետիններում, կաղնուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

238. Astragalus schelkovnikovii Grossh.

Գազ Շելկովնիկովի

(Աստռագալ Շելկօվնիկօվա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Աճում է Արարատյան հարթավայրում, ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ճյուղավորված բույս` ծածկված երկծայր խիստ անհավասարաչափ մազիկներով: Տերևիկները նեղ-գծային: Ծաղկաբույլը նոսր, երկարացած, փոքրաթիվ ծաղիկներով: Պսակը կարմիր: ՈՒնդերը կախված կամ հորիզոնական ուղղված, ցայտուն ուրվագծված սերմերով և ձգվածքով դրանց միջև:

Տարածում. Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արտաշատի շրջակայք, Գոռավան գյուղ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 19 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1200 մ բարձրությունների վրա. չոր տեղերում` փուխր և ավազոտ մակերեսով, անապատում, կիսաանապատում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, սահմանափակ էկոլոգիական հարմարողականություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի` «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և ծավալի ճշտում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

239. Astragalus schuschaensis Grossh.

Գազ շուշիի

(Աստռագալ շուշինսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասում` էնդեմիկ տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Տեսակին սպառնում է անհետացում` լեռնա-արդյունահանող արդյունաբերության գործունեության ինտենսիվացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա ճիմ առաջացնող, անցողուն բույս` ծածկված երկծայր մազիկներով: Ծաղկակիրները բազմաթիվ, բարակ, գետնատարած: Ծաղկաբույլը խիտ: Ծաղկակիցները նշտարաձև, ձգված-սրացած, համարյա բաժակին հավասար: Դրոշը 21-24 մմ երկ., դեղին, նավակը` մանուշակագույն: ՈՒնդերը ձվաձև, կողքերից սեղմված, համարյա բաժակին հավասար:

Տարածում. Հանդիպում է Սևանի ֆլորիստիկական շրջանում (Սոտք գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի շրջակայքում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 2100-2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության զարգացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

240. Astragalus sukaczevii Derv. et Jelenevsky

Գազ Սուկաչովի

(Աստռագալ Սուկաչեվա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հարավային Անդրկովկասում` էնդեմիկ է: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Նկատի ունենալով Հայաստանում տեսակի համեմատաբար լայն տարածումը, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս` ծածկված երկծայր մազիկներով: Տերևները հիմնականում պարզ, հազվագյուտ 1-2 (3-4) զույգ, մոխրա-կանաչ տերևիկներով, երկու կողմից խիտ ծածկված առսեղմ մազիկներով, չթափվող` ամբողջ վեգետացիայի ընթացքում: Ծաղկակիրները դուրս են գալիս տերևների արմատամերձ վարդակից, 4-20 սմ երկ.: Ծաղկաբույլը 5-20 ծաղիկներով: Պսակը ծաղկման սկզբում դեղին, հետագայում` դեղնա-դարչնագույն: ՈՒնդերը գծային:

Տարածում. Աճում է Սևանի (Դարանակ և Արտանիշ գյուղերի շրջակայք) և Երևանի (լեռնաշղթա Երանոս, Արտաշատի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3030 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հանդիպում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2000 մ բարձրությունների վրա. կրաքարային և խճաքարոտ լանջերին` կիսաանապատային բուսականության կազմում, կաղնու և գիհու նոսրանտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

241. Astragalus vedicus Takht. (= Astragalus karabaghensis Bunge subsp. vedicus (Takht.) Takht.)

Գազ վեդու

(Աստռագալ վեդինսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է հողերի յուրացման զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ` քիչ ճյուղավորված, 15-35 սմ բարձր.:Տերևների առանցքը բարակ, սովորաբար նարնջա-կարմիր, փոքրիկ փշիկով վերջացող: Տերևիկները հաստավուն, հետ թեքված առանցքներով, 4-6-ական զույգ, խավոտ, էլիպսաձև, 4-10 մմ երկ., 2-4,5 մմ լայն.: Ծաղիկները հավաքված խիստ մոտեցած տերևների անութներում, 2-3 մմ տրամագծով` գնդաձև ծաղկաբույլ առաջացնող: Բաժակը երկար չռված խավոտ, ատամիկները խողովակից բավական շատ երկար, խոզանաձև, երկար թարթիչավոր: Պսակը դժգույն-վարդագույն: Դրոշը բաժակին չգերազանցող, առանց ականջուկների, աստիճանաբար ձգված լայն եղունգիկի:

Տարածում. Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս, Քաղցրաշեն, Երասխ, Վեդի, ՈՒրծի լեռնաշղթա): EOO 120 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. քարաթափվածքների, կրաքարային և տրավերտինային տեղերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել ԲՀՊՏ Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

242. Astragalus xerophylus Ledeb.

Գազ չորասեր

(Աստռագալ սուխօլյուբիվիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Խոցելի տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Նկատի ունենալով Հայաստանում տեսակի համեմատաբար լայն տարածումը, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ցածր կիսաթփիկ 5-20 սմ բարձր., ծածկված երկծայր մազիկներով: Ցողունները գետնատարած կամ ուղիղ: Ծաղկակիրները 1-10 սմ երկ.: Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով: Պսակը կապույտ, պտղի ժամանակ պահպանվող: ՈՒնդերը 5-8 մմ երկ., պարզորոշ կտուցի անցնող, գորտնուկավոր` խիտ ծածկված երկար, չռված գորտնուկների վրա նստած մազիկներով:

Տարածում. Հանդիպում է Վերին Ախուրյանի (Աշոցքի շրջակայք) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա, Նորադուզի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3000 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 6: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2000-2300 մ բարձրությունների վրա. չոր խճաքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, մասնատված արեալ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

243. Astragalus xiphidium Bunge

Գազ թրաձև

(Աստռագալ մեչեվիդնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է հողերի ինտենսիվ յուրացման զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթուփ` 30-60 սմ բարձր., մոխրա-կանաչ, ոչ բարձր փայտացող ճյուղավորված բնիկով` խիտ ծածկված առսեղմ երկար մազիկներով: Տերևները 3-6 սմ երկ.: Տերևիկները 3-5-ական զույգ, նեղ-գծային, 6-20 մմ երկ.: Ծաղկակիրները տերևներից բավական երկար: Ծաղկաբույլը նոսր: Բաժակը խողովակաձև, 13-15 մմ երկ., ատամները խողովակից բավական կարճ: Պսակը 20-25 մմ երկ., պսակաթերթերի վերին կեսը սպիտակ, ներքևինը` վարդա-բաց-մանուշակագույն: ՈՒնդերը բզաձև-գծային, 3-6,5 սմ երկ., հորիզոնական չռված կամ հետ թեքված, ուղիղ կամ կորացած:

Տարածում. Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Դարբասի կիրճ, Զորաց Քարեր, Շամբ գյուղի շրջակայք): EOO 20 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1800 մ բարձրությունների վրա. տափաստանում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Սիսիանի շրջանում, տեսակի հատուկ ուշադրություն և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

244. Cicer anatolicum Alef.

Սիսեռ անատոլիական

(Նուտ անատօլիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ խիստ մասնատված արեալով: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ 25-70 սմ բարձր., գեղձային թավոտությամբ, ուժեղ ճյուղավորված ցողուններով: Տերևները զույգ փետրաձև, բեղիկով վերջացող: Տերևիկները 4-9-ական զույգ, կեսից վերև ատամնավոր եզրերով: Ծաղկակիրները 1-2-ական ծաղիկներով: Պսակը մուգ կապտա-մանուշակագույն, 17-21 մմ երկ.: Առէջաթելերը գագաթի մոտ լայնացող: ՈՒնդերը էլիպսաձև, 18-33 մմ երկ., 7-13 մմ լայն., փքված, 2-3 սև կնճռոտ սերմերով:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (ՈՒղտուակունք), Դարեղեգիսի (Մարտիրոս, Գնդևազ) և Մեղրու (Բուղաքար, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1775 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում, Արևմտյան և Հյուսիս-արևմտյան Իրանում

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1800-2550 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, թփուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման, լեռնա-արդյունահանող արդյունաբերության, արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում և «Բողաքարի» պետական արգելավայրում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

245. Colutea komarovii Takht.

Պայթակենի Կոմարովի

(Պուզիռնիկ Կօմառօվա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv,v) + 2 ab(i,ii,iii,iv,v); C 2a; D

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թխակապույտ թուփ 0,5-1 մ բարձր.: Տերևները 12-20 մմ երկ.: Տերևիկները 1-3-ական զույգ, համարյա կլորավուն, 2-6 մմ երկ., 2-4 մմ լայն., ծայրային տերևիկը մյուսներից ավելի մեծ: Ծաղկաբույլը 1-3 ծաղիկներով: Պսակը մուգ-կարմիր-դարչնագույն, դրոշը լայն-կլորավուն, 10-12 մմ երկ., 9-11 մմ լայն.: ՈՒնդերը փքված, օվալ, մերկ, 15-25 մմ երկ., 15 մմ լայն., 2-6 սերմերով:

Տարածում. Հայաստանում հայտնի պոպուլյացիան աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Կարչևան և Մեղրի բնակավայրերի միջև, Ծիրանի Ձոր կիրճ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, վերջերս հայտնաբերվել է Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա. ֆրիգանանման բուսականության մեջ` չոր խճաքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիս-հունիսին: Տեսակը հարմարված է խիստ արիդային պայմաններին, որի մասին վկայում են ընձյուղների անատոմիական կառուցվածքը և արտաքին մորֆոլոգիական առանձնահատկությունները: Այն մանրատերև թուփ է, բարդ տերևներով: Տերևիկները թափվում են ամռան սկզբում, իսկ ֆոտոսինթեզը դեռ երկար ժամանակ շարունակում է կատարել տերևի առանցքը:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

246. Coronilla cretica L.

Քարառվույտ կրետեական

(Վյազելյ կրիտսկիյ)

 

Կատեգորիա. EN * B 1ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ, 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Նկատի ունենալով տեսակի ընդհանուր լայն տարածվածությունը, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս ճյուղավորված ցողուններով, 10-20 սմ բարձր.: Տերևները կենտ փետրաձև: Տերևիկները 2-6-ական զույգ, երկարավուն-սեպաձև: Ծաղկաբույլերը 1-4 ծաղիկներով: Պսակը վարդագույն, 3-5 մմ երկ.: ՈՒնդերը նեղ-գծային, ուղիղ, վերև ուղղված:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Հանդ գյուղի շրջակայքում: AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Անդրկովկասի այլ շրջաններում, Ղրիմում, Հարավ-արևելյան Եվրոպայում, Անատոլիայում և Արևմտյան Սիրիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1000 մ բարձրության վրա. շիբլյակի չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

247. Glycyrrhiza echinata L.

Մատուտակ խոզանավոր

(Սօլօդկա շետինիստայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv).

Խոցելի տեսակ: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի շատ մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ, սակայն վերջին տարիներին հայտնաբերվել են նոր պոպուլյացիաներ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 80-100 սմ բարձր.: Ցողունը ճյուղավորված: Տերևները 5-12 սմ երկ.: Տերևիկները 3-6 զույգ, էլիպսաձև, 2-4 սմ երկ., 1-2 սմ լայն., տակի կողմից բազմաթիվ գեղձերով: Ծաղկաբույլը խիտ, գնդաձև կամ օվալ: Պսակը բաց-մանուշակագույն, 5-7 մմ երկ.: ՈՒնդերը վերին մասում խիտ և երկար խոզանաձև-գեղձային, հիմքի մոտ` մերկ, 1-3 սերմերով:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի (Զեյվա, Սիս գյուղերի և Էջմիածին քաղաքի շրջակայք) և Մեղրու (Լեհվազ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 490 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, Միջին Եվրոպան, Միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան, Իրանը, Արևմտյան Սիբիրի հարավ-արևմտյան մասը և Միջին Ասիայի հյուսիս-արևմտյան մասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. գետերի և առուների ափերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

248. Hedysarum elegans Boiss. et Huet. (= H. bordzylowskyi Grossh.)

Կուրկուրան հիասքանչ

(Կօպեեչնիկ իզյաշնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս 6-25 սմ բարձր.: Տերևիկները 1-4 զույգ, երկու կողմից արծաթավուն-մազոտ, ձվաձև-էլիպսաձև: Ծաղկաբույլը խիտ, բազմածաղիկ: Պսակը ծիրանագույն-մանուշակագույն, 14-20 մմ երկ.: ՈՒնդը 3-6 մասերից; մասերը առանց խոզանաձև փշերի, սպիտակ-թաղիքավոր, թմբիկավոր:

Տարածում. Հանդիպում է միայն Շիրակի (Ջաջուր, լեռնագագաթ Մեծ Սարիար), Լոռու (Սպիտակ քաղաքի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2370 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1800-2700 մ բարձրությունների վրա. տափաստաններում, քարքարոտ և խճաքարոտ լանջերին, ժայռերի ճեղքերին: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Շիրակի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

249. Hedysarum micropterum Bunge

Կուրկուրան կարճաթև

(Կօպեեչնիկ մելկօկռիլիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i, ii, iii) + 2ab (i,ii,iii)

Խոցելի տեսակ: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի ընդհանուր մեծ տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա թխակապույտ առսեղմ թավոտ բույսեր 10-30 սմ բարձր.: Ցողունները ճյուղավորված: Տերևիկները 4-9 զույգ, գծային, վերևից մերկ, ներքևից` թավոտ, 15-40 մմ երկ., 1,5-2 մմ լայն.: Ծաղկաբույլը սակավածաղիկ: Պսակը վարդագույն, 10-11 մմ երկ.: ՈՒնդը 1-3 մասերով: Մասերը խիտ ալյուրանման-խավոտ և խոզանավոր-ասեղնաձև:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (ՈՒրծի լեռնաշղթա, Զովաշեն, Դվին, Երանոս, Վեդի, Երասխ, ՈՒրցաձոր գյուղերի շրջակայք): EOO 240 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Կենտրոնական Անդրկովկասում, Արևմտյան Իրանում, Հյուսիսային Թուրքմենիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային և ավազային հողերի վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

250. Lathyrus cassius Boiss.

Տափոլոռ կասսիայի

(Չինա կասսիյսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս նեղ-թևավոր ճյուղավորված ցողուններով 30-90 սմ երկ.: Տերևը կազմված 1 զույգ գծային տերևիկներից 30-70 մմ երկ., 2-5(8) մմ լայն. Տերևի առանցքը ճյուղավորված բեղիկով վերջացող: Ծաղկակիրները 1,5-20 (8) մմ երկ., 1(2) ծաղկով, գեղձերով պատված: Բաժակը գեղձերով պատված, լայն-եռանկյուն-ձվաձև ատամիկներով: Պսակը 11-13 մմ երկ., ծաղկման սկզբում դեղին, հետագայում դրոշը դառնում է վարդա-մանուշակագույն` մուգ ջղերով: ՈՒնդերը 30-40 մմ երկ., 5-6 մմ լայն., հատկապես ոչ հասունները, ծածկված ոսկեգույն նստադիր գեղձերով: Սերմերը թմբիկավոր:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիսի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց, Ագարակ և Եղվարդ գյուղերի շրջակայք): EOO 380 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Հարավային և Հարավ-արևելյան Անատոլիայում, Կիպրոսում, Լիբանանում, Արևմտյան Սիրիայում, Պաղեստինում, Հյուսիսային Իրաքում, Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-1400 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում, շիբլյակում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

251. Lathyrus setifolius L.

Տափոլոռ խոզանատերև

(Չինա Շետինօլիստնայա)

 

Կատեգորիա. VU * 1 ab(i,ii,iii) + 2 ab i,ii,iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի լայն ընդհանուր տարածման պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս թույլ, ճյուղավորված ցողուններով մինչև 60 սմ երկ.: Տերևիկները 1 զույգ, գծային-նշտարաձև, 2-10 սմ երկ., 1-3 մմ լայն: Տերևի առանցքը ճյուղավորված բեղիկով վերջացող: Ծաղկակիրները 10-30 մմ երկ., 1 ծաղկով: Պսակը վարդա-մանուշակագույն, դրոշը 8-10 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն-օվալ, 20-30 մմ երկ., 8-10 մմ լայն., հիմքում նեղացող ոտիկով, 2(3) մեծ, գորտնուկավոր սերմերով:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտանի լեռնանցքի լանջերին և «Շիկահող» արգելոցում: EOO 400 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, Արևմտյան Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 650-1000 մ բարձրությունների վրա. անտառում, շիբլյակում, խճաքարոտ լանջերին: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

252. Lathyrus sylvestris L.

Տափոլոռ անտառային

(Չինա լեսնայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի շատ մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս թույլ լայն-թևավոր ցողուններով 50-200 սմ երկ.: Տերևիկները 1 զույգ, ռոմբաձև-էլիպսաձև կամ լայն-նշտարաձև, 6-14 սմ երկ., 1-4,5 սմ լայն.: Ծաղկակիրները տերևներից երկար 3-10 ծաղիկներով: Պսակը բազմերանգ, դրոշը 13-17 մմ երկ.: ՈՒնդերը գծային, 5-8 սմ երկ.: Սերմերը ցանցա-թմբիկավոր:

Տարածում. Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից, «Շիկահող» պետական արգելոցից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Կովկասի այլ շրջաններում, Եվրոպայում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1000 մ բարձրության վրա. անտառում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

253. Lens ervoides (Brign.) Grande

Ոսպ ոսպնյականման

(Չեչեվիցա լինզօվիդնայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի ընդհանուր լայն տարածման պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս, բարակ թույլ ցողունով, 10-55 սմ երկ.: Արմատային վզիկի շուրջը առաջանում են բազմաթիվ ցողունիկներ, որոնք ծաղկում են և առաջացնում ստորգետնյա պտուղներ, վերգետնյաների նման: Տերևիկները 2-4 զույգ: Ծաղկակիրները տերևներից երկար, 1(2) ծաղիկներով: Բաժակը 3 մմ երկ.: Պսակը բաժակին գերազանցող, բաց-երկնագույն: ՈՒնդերը կարճ-մազոտ, կլոր-ռոմբաձև, 6-7 մմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Հերհեր) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում: EOO 620 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, Կիպրոսում, Արևմտյան Սիրիայում և Հյուսիս-արևմտյան Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-1800 մ բարձրությունների վրա. շիբլյակում, նոսրանտառներում, թփուտներով ծածկված լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին: Կուլտուրական ոսպի վայրի ազգակիցն է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

254. Medicago arabica (L.) Huds.

Առվույտ արաբական

(Լյուցեռնա արավիյսկայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի լայն ընդհանուր տարածման պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա համարյա մերկ բույսեր, բարակ թույլ ցողուններով 20-60 սմ բարձր.: Տերևակիցները խոր-ատամնավոր: Տերևիկները սրտաձև, շատ հաճախ վերևից կենտրոնում դարչնագույն-կարմիր պուտով: Ծաղկակիրները ծածկող տերևից կարճ: Ծաղկաբույլը 1-5 ծաղիկներով: Պսակը դեղին: ՈՒնդը գնդաձև-գլանաձև, 5-8 մմ տրամագծով, 4-5 պտույտներով, մանր փշիկներով ծածկված:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Վահանավանքի շրջակայք): AOO 12 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 25 կմ է: Հայաստանից բացի աճում է Արևմտյան Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, համարյա ամբողջ Եվրոպայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1100 մ բարձրությունների վրա. խոնավ տեղերում, մարգագետիններում, բացատներում, անտառների եզրերին, թփերի մացառուտներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, նեղ էկոլոգիական հարմարվածություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

255. Onobrychis hajastana Grossh.

Կորնգան հայաստանի

(Էսպարցետ այաստանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, բարակ ցողուններով 25-70 սմ բարձր.: Տերևիկները 4-8 զույգ, նեղ-գծային, 10-30 մմ երկ., 1-2 մմ լայն.: Ծաղկակիրները ծաղկաբույլի հետ միասին 7-20 սմ երկ.: Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող: Բաժակը առսեղմ մազոտ, ատամիկները բզաձև, 2,5-5 անգամ բաժակի խողովակից երկար: Պսակը վարդագույն-սպիտակից մինչև կարմիր-վարդագույն: Դրոշը մերկ, 6-10 մմ երկ.: ՈՒնդերը նստադիր, կիսակլոր կամ հակաեռանկյուն, առսեղմ թավոտ, կատարը և սկավառակը երկարափշոտ:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (Գեղարդ, Զառ, Քյանքան, Գելայսոր գյուղերի շրջակայք) և Երևանի (Ջրվեժ, Ողջաբերդ, Զովաշեն, Գառնի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 340 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1850 մ բարձրությունների վրա. տափաստանում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր խճաքարոտ և կավոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

256. Onobrychis major (Boiss.) Hand.-Mazz.

Կորնգան խոշոր

(Էսպարցետ կռուպնիյ)

 

Կատեգորիա. CR 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, 50-90 սմ բարձր.: Տերևները 10-35 սմ երկ.: Տերևիկները 6-11 զույգ, երկարավուն-էլիպսաձև, 10-30 մմ երկ., 2-7 մմ լայն.: Ծաղկակիրները 15-30 սմ երկ.: Ծաղկաբույլը բազմածաղիկ, պտղի ժամանակ երկարացող, մինչև 6-12 սմ երկ.: Դրոշը մերկ: ՈՒնդերը նստադիր, թեթևակի տափակած, կիսակլոր, խիտ առսեղմ թավոտ, 7-9 մմ երկ., փշավոր; փշերը մանուշակագույն ծայրերով:

Տարածում. Հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանից (Սելիմի լեռնանցք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Հարավ-արևելյան Անատոլիայում, Արևմտյան և Կենտրոնական Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 2200 մ բարձրության վրա. մարգագետնա-տափաստանում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման, արածեցման և ռեկրեացիոն ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի բացահայտման համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

257. Onobrychis meschetica Grossh.

Կորնգան մեսխեթական

(Էսպարցետ մեսխետսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 40-60 սմ բարձր.: Միջին և վերին տերևների տերևիկները օվալ կամ էլիպսաձև, գագաթում` բութ-կլորավուն: Ծաղկաբույլը բազմածաղիկ, ծաղկելուց հետո երկարացող: Պսակը դեղին, նուրբ վարդագույն շերտավոր: Դրոշը արտաքինից թավոտ, 14-17 մմ երկ.: ՈՒնդերը երիկամաձև, ոտիկով, մերկ, փայլուն, սովորաբար մուգ թխավուն; մեջքային կարը կորացած:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Շամբ գյուղի և Տաթև ՀԷԿ-ի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 20 կմ է: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավ-արևմտյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1400 մ բարձրությունների վրա. շիբլյակում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, ռեկրեացիայի ազդեցություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են. հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի բացահայտման նպատակով, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

258. Onobrychis takhtajanii Sytin

Կորնգան Թախտաջյանի

(Էսպարցետ Տախտադժյանա)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա, որի տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է հողերի ինտենսիվ յուրացման տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-90 սմ բարձր.: Տերևիկները 4-8 զույգ, 10-30 մմ երկ., նեղ- կամ լայն-գծային: Ծաղկակիրները 6-25 սմ երկ.: Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող: Բաժակը մերկ, ատամիկները երկարավուն-եռանկյուն, միայն ներքևի կեսում եզրերից վեր ուղղված թարթիչներով: Պսակը վարդագույն-սպիտակ կամ սպիտակ: ՈՒնդերը նստադիր, հակաեռանկյուն կամ կիսակլոր, խիտ և առսեղմ թավոտ, փշերը կատարի և սկավառակի վրա 1-5-ական, 0,5-1,5 մմ երկ.; մեջքային կարը ուղիղ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշեն, Զանգակատուն, ՈՒրծալանջ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Այարի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 530 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, մարգագետնա-տափաստանում, խճաքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Այարի կիրճում: Պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

259. Oxytropis armeniaca Sosn. ex Mulk.

Գառնառվույտ հայկական

(Օստռօկիլյնիցա առմյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս 15-30 սմ բարձր., ծածկված երկար դեղին և սպիտակ մազիկներով: Տերևները 8-18 սմ երկ.: Տերևիկները 12-19 զույգ: Ծաղկակիրները ամուր, ուղիղ` տերևները գերազանցող: Ծաղկաբույլը բազմածաղիկ, կլորավուն-ձվաձև, գլխիկա-ձվաձև, պտղի ժամանակ երկարացող: Պսակը մանուշակա-երկնագույն: Դրոշը 17-22 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն-ձվաձև, կարճ սև- և սպիտակ-մազոտ, 23 մմ երկ., 8-9 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Լոռու (Ձորագետի վերին հոսանք), Սևանի (Շորժա և Ջիլ գյուղերի շրջակայք) և Գեղամի (Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1860 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1950-2700 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, չոր քարքարոտ-խճաքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, թույլ գեներատիվ վերարտադրություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

260. Oxytropis karjaginii Grossh.

Գառնառվույտ Կարյագինի

(Օստռօկիլյնիցա Կարյագինա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա երկարամազ մոխրագույն անցողուն բույս: Տերևները 4-16 սմ երկ.: Տերևիկները 6-10 զույգ, երկարավուն-էլիպսաձև: Ծաղկակիրները համարյա տերևներին հավասար, 5-16 (25) սմ երկ.: Ծաղկաբույլը գլխիկանման, 4-8 (14) ծաղիկներով: Պսակը վառ-ծիրանի-մանուշակագույն, 11-14 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն, թույլ կորացած, 15-25 մմ երկ., երկար, խիտ, փափուկ սպիտակամազ:

Տարածում. Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք, Այարի կիրճ, Սելիմի լեռնանցք): EOO 150 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ տեղերում, տափաստանային և մարգագետնա-տափաստանային զոնայի քարաթափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Այարի կիրճում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

261. Oxytropis lazica Boiss.

Գառնառվույտ լազիստանյան

(Օստռօկիլյնիցա լազիստանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա գետնամերձ անցողուն բույս, ծածկված երկար դեղին և սպիտակ մազիկներով: Տերևները 2-6 սմ երկ.: Տերևիկները 9-15 զույգ: Ծաղկակիրները թույլ, ծաղկաբույլի հետ միասին 2,5-8 սմ երկ.: Ծաղկաբույլը սակավածաղիկ, 4-10 ծաղիկներով, պտղի ժամանակ չերկարացող: Պսակը բաց մանուշակա-երկնագույն: Դրոշը 17-20 մմ երկ.: ՈՒնդերը ձվաձև-երկարավուն, թեթևակի կորացած, մինչև 20 մմ երկ., կարճամազ:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Զիարեթ, Հադիս, Քյանքան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 440 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Արևմտյան Անդրկովկասում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան լեռնային գոտիներում, ծ. մ. 2000-3300 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, թույլ վերարտադրություն, ինտենսիվ արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

262. Sphaerophysa salsula DC.

Սֆերոֆիզա աղուտային

(Սֆեռօֆիզա սօլօնցօվա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածումը և Հայաստանի տարածքում նրա տարածման ընդլայնումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս ուղիղ կանգնած ցողուններով 30-100 սմ բարձր.: Տերևները կենտ փետրաձև: Տերևիկները 6-11 զույգ, առսեղմ թավոտ, մոխրագույն, էլիպսաձև, բութ գագաթով: Ծաղկաբույլը 7-15 ծաղիկներով: Պսակը ծիրանագույն, 10-12 մմ երկ.: ՈՒնդը երկար ոտիկի վրա, փքված, թաղանթային, մերկ, 2-2,5 սմ երկ.:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Արարատ): EOO 190 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Իրանում, Աֆղանստանում, Ալթայում, Տուվայում, Մոնղոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. աղակալած ճահիճներում, առուների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության 2008 թ որոշմամբ Արարատի աղակալած ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում, որպես «Աղակալած ճահճուտ»: Անհրաժեշտ է տարածքի պահպանության կազմակերպում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

263. Trifolium angustifolium L.

Երեքնուկ նեղատերև

(Կլեվեռ ուզկօլիստիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Նկատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա թավոտ բույս 10-60 սմ բարձր.: Տերևակիցների միաձուլված մասում գծային-նշտարաձև, ազատ մասում` գծային-բզաձև: Տերևիկները գծային, մինչև 8 սմ երկ., 2-4 մմ լայն.: Ծաղկաբույլը միայնակ, հասկանման, 1,5-8 սմ երկ.: Բաժակը խիտ թավոտ, երախում ճեղքանման նեղացած` կոշտուկային հաստացումով; ատամիկները բզաձև, պտղի ժամանակ աստղաձև չռված: Պսակը վարդագույն, բաժակին հազիվ գերազանցող, 10-12 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի, Ճակատենի, Ներքին Հանդի, Ծավի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 15 կմ է: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Միջերկրածովյան ավազանում, Մակրոնեզիայում, Անատոլիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. չոր լանջերին, թփերի մեջ, անտառների եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

264. Trifolium grandiflorum Schreb. (= T. speciosum Willd.)

Երեքնուկ խոշորածաղիկ

(Կլեվեռ կռուպնօցվետկօվիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որը գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 10-30 սմ բարձր.: Ծայրային տերևիկը կոթունիկով, եզրինները` նստադիր: Ծաղկաբույլը նոսր, գլխիկանման, 8-20 ծաղիկներով: Բաժակը կանոնավոր, համարյա մերկ, վերին 2 ատամիկը շատ կարճ ներքևի երեքից: Պսակը մանուշակագույն, ծաղկելուց մուգ-մանուշակա-դարչնագույն: Դրոշը 9-11 մմ երկ., վերին մասում լայնացած` կլորավուն հովհարաձև թիթեղի ձևով, 5-7 մմ լայն., ներքևում` նեղացած սեպաձև եղունգիկի:

Տարածում. Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Կարչևան, Լեհվազ, Կուրիս, Նյուվադի գյուղերի շրջակայք): EOO 150 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Թալիշում, Հարավ-արևելյան Եվրոպայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ-ժայռոտ լանջերին, թփերի մացառուտներում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության ակտիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում: Պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

265. Trifolium sebastianii Savi

Երեքնուկ Սեբաստիանի

(Կլեվեռ Սեբաստիանա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է երկու ոչ մեծ պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 15-40 սմ բարձր.: Տերևիկները երկարացած, երկու ծայրերում նեղացած: Ծաղկակիրները բարակ: Ծաղկաբույլերը նոսր, 8-20 ծաղիկներով: Ծաղկակոթերը ծաղկման սկզբում ուղիղ, այնուհետև ներքև թեքված: Բաժակը բաց մերկ երախով: Պսակը 3-4 մմ երկ., դեղին, պտղի ժամանակ կարմրավուն-դարչնագույն:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Նոյեմբերյանի շրջակայք) և Զանգեզուրի (Ճակատեն գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 260 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Ղարաբաղում, Թալիշում, Միջերկրածովյան ավազանում, Հյուսիս-արևմտյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1000 մ բարձրության վրա. անտառային բացատներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

266. Trigonella astroides Fisch et C.A.Mey.

Հացհամեմ աստղաձև

(Պաժիտնիկ զվեզդօվիտնիյ)

 

Կատեգորիա. EN 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երեք ոչ մեծ պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 5-15 սմ բարձր., բարակ, թույլ հիմքից ճյուղավորված ցողուններով: Ծաղկաբույլը հովանոցանման, 1 սմ երկ. ոտիկի վրա, 3-8 ծաղիկներով: Պսակը դեղին, 4-5 մմ երկ.: ՈՒնդերը հորիզոնական աստղաձև չռված, ուղիղ կամ թեթևակի կորացած, 10-20 մմ երկ., 1 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Քաղցրաշեն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Եղեգնաձորի շրջակայք) և Մեղրու (Նյուվադի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1130 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Միջերկրածովյան ավազանում, Հարավ-արևմտյան Ասիայում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1300 մ բարձրությունների վրա. երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

267. Trigonella capitata Boiss.

Հացհամեմ գլխիկավոր

(Պաժիտնիկ գօլօվչատիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա` մասնատված արեալով, որը աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս սնամեջ, ճյուղավորված ցողուններով 20-50 սմ բարձր.: Տերևիկները երկարավուն: Ծաղկաբույլերը երկար ծաղկակիրների վրա, խիտ, կիսագնդաձև, ծաղկելուց հետո երկարացող, բայց չնոսրացող: Պսակը սպիտակա-մանուշակագույն, 4 մմ երկ.: ՈՒնդերը ձվաձև, մերկ, 1 սերմով, հանկարծակի ձգված բարակ, վերևում կորացած կտուցի:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Մխչյան, Խորոնք, Զեյվա գյուղերի շրջակայք): EOO 200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. ճահիճներում և ճահճացած տեղերում, առուների ափերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով, ճահիճների չորացում, մելիորացիա:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը բացահայտելու նպատակով, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

268. Vavilovia formosa (Steven) Fed.

Վավիլովիա նրբագեղ

(Վավիլօվիյա ազյաշնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես կուլտուրական ոլոռի վայրի ազգակից: Արեալը մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս սողացող կոճղարմատով: Ցողունը մինչև 20 սմ երկ.: Տերևակիցները մանր: Տերևները 1 զույգ տերևիկներից, առանց բեղիկների; տերևի առանցքը սրածայրով վերջացող: Ծաղկակիրները տերևները գերազանցող, մեկ ծաղկով: Պսակը վառ-վարդագույն, դրոշը 16-18 մմ երկ.: ՈՒնդը կողքերից սեղմված, նշտարաձև: Սերմերը հարթ:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (լեռնագագթներ Սևսար, Զիարեթ) և Զանգեզուրի (լեռնագագաթներ Կապուտջուղ, Փառական, Մեծ Իշխանասար, ՈՒխտասար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3750 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասի լեռնաշղթայի վրա, Արևելյան Անդրկովկասում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3000-3500 մ բարձրությունների վրա. սև հրաբխային խարամի վրա և խճաքարոտ շարժուն թափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Գեղամա լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

269. Vicia pisiformis L.

Վիկ ոլոռնանման

(Վիկա գօռօխօվիդնայա)

 

Կատեգորիա. .R B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հազվագյուտ տեսակ է Կովկասում: Անդրկովկասում հայտնի միակ պոպուլյացիան գտնվում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս թույլ ցողուններով մինչև 200 սմ երկ.: Տերևիկները 3-5 զույգ, ձվաձև, բութ, 30-80 մմ երկ., 20-55 մմ լայն., ներքևի զույգը ծածկում է տերևակիցները: Տերևակիցները երկար, դրանց ներքևի մասը տարբեր ձևերի, ատամնավոր, եզրերից առանց մազիկների, նեղ մասը բզաձև, եզրերից երկարամազոտ: Բեղիկը ճյուղավորված: Ծաղկաբույլը երկար ծաղկակրի վրա, բազմածաղիկ: Պսակը բաց-դեղին: Դրոշը 12-17 մմ երկ.: ՈՒնդերը ոլոռնանման, մերկ:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Տեսակը լայն տարածում ունի ամբողջ Եվրոպայում, հանդիպում է նաև Արևմտյան Նախակովկասում և Արևմտյան Կովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1100 մ բարձրության վրա. անտառում, թփերի մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառի հատման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Fagaceae - Հաճարազգիներ - (Բուկօվիե)

270. Castanea sativa Mill.

Շագանակենի ցանովի

(Կաշտան պօսեվնօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii)+ 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Ներկայումս բնության մեջ հայտնի են երկու բնական պոպուլյացիաներ (Սովետական տարիներին շատ շրջաններում այս տեսակը օգտագործվել է անտառատնկման ժամանակ): Բնակության շրջանը` 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 230 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անտառտնտեսական աշխատանքների պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ծառ` մինչև 35 մ բարձր.: Տերևները մեծ, ամբողջական, երկարավուն-նշտարաձև, ատամնաեզր, գագաթում սրացած: Պտուղը կաշենման պտղապատով, ընդգրկված սուր-փշոտ, փայտացած պտղագավաթի մեջ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի շրջակայք) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: AOO 20 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Անդրկովկասի տարբեր շրջաններում, Եվրոպայի հարավում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիս-Արևելյան Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է արգելել հատումները, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Frankeniaceae - Ֆրանկենիազգիներ - (Ֆռանկենիեվիե)

271. Frankenia pulverulenta L.

Ֆրանկենիա փոշապատ

(Ֆռանկենիյա պօռօշիստայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 4-40 սմ բարձր., չռված ճյուղավորությամբ: Տերևները հակաձվաձև, տակից ծածկված սպիտակ ալյուրանման փառով: Ծաղիկները ծայրային վահանիկանման դիխազիաներով: Բաժակը գլանաձև, մերկ: Պսակաթերթերը վարդագույն, 4-5 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում, Հյուսիսային, Միջին, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-850 մ բարձրությունների վրա. աղիավուն ճահիճներում, խոնավ աղուտներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների հետևանքով (արածեցում, հերկում, ճահիճների չորացում, բուսականության այրում):

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան աճում է Արարատի ճահիճներում, որը ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում` որպես «Աղակալած ճահճուտ»: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Fumariaceae - Ծխաբուսազգիներ - (Դիմյանկօվիե)

272. Corydalis marschalliana Pers.

Անձխոտ Մարշալի

(Խօխլատկա Մարշալլա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Հյուսիսային Հայաստանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված անտրոպոգեն գործոնների` հատկապես անտառահատումների և անտառտնտեսական աշխատանքների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` 10-15 սմ բարձր.: Արմատը գնդաձև, անկանոն-անկյունավոր պալարով: Ցողունային տերևները 2, հերթադիր, կրկնակի եռմասնյա, կազմված էլիպսաձև կամ երկարավուն ամբողջաեզր մասերից: Ծաղիկները զիգոմորֆ, խոշոր ծաղկակիցներով` խմբված ողկույզ ծաղկաբույլում: Բաժակը թաղանթանման, վաղ թափվող: Պսակը տարբեր գույնի` դեղին, վարդագույն-դեղին, ծիրանագույնից մինչև սևավուն, լավ արտահայտված երկար խթանով: Տուփիկը երկարավուն, 1.5-2 սմ երկ., կախված: Սերմերը մանր սև փայլուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Բերդ, Իջևան, Աչաջուր): EOO 770 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան Նախակովկասը, Արևմտյան Կովկասը, Կենտրոնական, Հարավ-Արևմտյան և Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Հարավ-Արևելյան Եվրոպան, Ղրիմը, Անատոլիան և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 500-1300 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին: Հայաստանում այս տեսակի անհատները ցուցաբերում են մեծ փոփոխականություն, որը արտահայտվում է ծաղկի գույնով` ծիրանագույնից մինչև սևավուն, թեև տեսակը հայտնի է դեղինի տարբեր երանգներով: ՈՒնի գեղազարդային հատկանիշներ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, տնտեսական գործունեության ազդեցություն` անտառների հատում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, հատուկ ուշադրության արժանացնել անտառաշինական աշխատանքների ժամանակ:

 

273. Corydalis verticillaris DC.

Պոպուլիկ օղակադիր

(Խօխլատկա մուտօվչատայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բույս գնդաձև պալարով: Ցողունային տերևները 2, հակադիր, նստադիր կամ կարճակոթ, 3 (2)-փետրաձև; առաջին կարգի սեգմենտները երկար կոթերով, 3-4-ական ամեն կողմից, համարյա հակադիր; վերջին կարգի սեգմենտները խոր 2-3-բլթակով: Ծաղկաբույլը ողկույզ, 3-8 ծաղիկներով: Պսակը 16-35 մմ երկ., վարդագույն կամ բոսորագույն, գագաթին մուգ-ծիրանագույն պուտով; խթանը 1,5-2 անգամ արտաքին պսակաթերթից երկար, համարյա ուղիղ կամ կորացած:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթներ Գազանասար և Խուստուփ) և Մեղրու (Լեհվազ գյուղի և Բողաքարի միջև, Ճգնավոր լեռ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 220 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիսային Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտուց մինչև ալպիական գոտի, ծ. մ. 1900-3100 մ բարձրությունների վրա. քարափլուզուտներում, քարքարոտ և կավոտ լանջերին, տրագականտային համակեցություններում: Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Gentianaceae - Բոգազգիներ - (Գօրեչավկօվիե)

274. Gentiana olivieri Griseb.

Բոգ Օլիվյեի

(Գօրեչավկա Օլիվյե)

 

Կատեգորիա. VU * B 1 ab (iii) + 2ab (iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի է երեք պոպուլյացիաներ: Արեալը խիստ ֆրագմենտացված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. պակաս է: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-70 սմ բարձր.: Արմատամերձ տերևները մինչև 10 սմ երկ., առաջացնում են վարդակ, ցողունային տերևները` սակավաթիվ (2-3 զույգ) նեղ-նշտարաձև: Ծաղիկները բազմաթիվ, գագաթնային կոմպակտ ծաղկաբույլերում, մեծ, կապույտ կամ մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք, ՈՒրծի և Երախի լեռնաշղթաներ) և Շիրակի (Լուսաղբյուր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1120 քառ. կմ. է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 5. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, Փոքր և Միջին Ասիայում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1400 մ բարձրությունների վրա. կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

275. Lomatogonium carinthiacum (Wulf.) A.Br.

Լոմատոգոնիում կարինտյան

(Լօմատօգօնիում կարինտիյսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի են չորս պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Քանի որ, տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված կլիմայի փոփոխության պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս մինչև 10-15 սմ բարձր.: Ցողունները հիմքից բազմաթիվ, բարակ: Ցողունային տերևները մինչև 1 սմ երկ., ավելի մեծ ամենաներքևի տերևներից: Ծաղիկները միայնակ, երկար ծաղկակոթերով, դժգույն-երկնագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթայի բարձր լեռնային հատված) և Զանգեզուրի (Որոտան գետի վերնագավառ, Գորիսի շրջակայք, լեռնագագաթ Կապուտջիղ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2775 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ: Լոկալիտետները` 4. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախակովկասում, Ադրբեջանում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիս-Արևելյան Անատոլիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2600-3300 մ բարձրությունների վրա. ճահճացած և գերխոնավ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արածեցում, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

Geraniaceae - Խորդենազգիներ - (Գերանիեվիե)

276. Erodium sosnowskianum Fedor.

Ճայկտուց Սոսնովսկու

(Ժուռավելյնիկ Սօսնօվսկօգօ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Սպառնացող վտանգներն են արեալի սահմանափակությունը և կլիմայի փոփոխությունը

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները, 5-10 սմ երկ., գեղձային թավոտությամբ: Տերևները փետրաձև հատված, կոթունավոր, մասերը բազմաթիվ, գծային կամ սեպաձև: Ծաղկաբույլը 3-5 ճառագայթներով: Ծաղիկները մանր, մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ Արագած) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 70 կմ է: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2500-3000 մ բարձրությունների վրա. ալպյան մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսում, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման շրջան, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

277. Geranium albanum Bieb.

Խորդենի արևելա-կովկասյան

(Գերայն վօստօչնօ-կավկազսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Վտանգված է հազվագյուտության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս իլիկանման հաստացած արմատներով: Ցողունը 20-60 սմ երկ., ծածկված երկար ցցված մազիկներով: Տերևները 6-8 սմ լայն., երիկամաձև-կլոր, ստորինները` 7-բաժան, վերինները` 5-բաժան սեպաձև եռաբաժան ատամնավոր մասերով: Ծաղիկները ծիրանագույն, պսակաթերթերը 15-20 մմ երկ., գոգավոր: Պտղի փեղկերը մեջքի կողմից սանրաձև հաստացած ուռուցքներով, մազոտ; կտուցը թելանման, թավոտ:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք): EOO 35 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը և Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. թփուտների մեջ, անտառի եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի խախտում գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Grossulariaceae - Կոկռոշազգիներ - (Կռիժօվնօկօվիե)

278. Ribes achurjani Mulk.

Հաղարջենի ախուրյանի

(Սմօռօդինա ախուրյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Ներկայումս հայտնի է մեկ շատ մասնատված պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ 60-70 սմ բարձր., բարակ ընձյուղներով և մոխրագույն ճյուղերով: Տերևները կանաչ, մանր, մինչև 2-3 սմ երկ., թեթևակի եռաբլթակ: Ծաղիկները կարճ 2-4 սմ երկարություն ծաղկաբույլերով; իգական ծաղիկները 2-4-ական խմբված կարճ ողկույզներում: Պտուղները մանր, 2-4 մմ տրամագծով, գնդաձև, բաց-կարմիր:

Տարածում. Հանդիպում է Վերին-Ախուրյանի (Արփի լճի շրջակայք, Ամասիայի շրջակայք) և Շիրակի (Ախուրյան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 185 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին, վերին և ենթալպյան գոտիների ծ. մ. 1500-2400 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, գետերի ժայռոտ ափերին: Ծաղկում մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

279. Ribes armenum Pojark.

Հաղարջենի հայկական

(Սմօռօդինա առմյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) +2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց միջև տարածությունը 200 կմ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ` հաճախ ավելի քան 1 մ բարձր.: Տերևները ավելի քան 5 սմ երկար., պատած բազմաթիվ դեղին գեղձերով: Ծաղիկները բաց մանուշակագույն կամ վարդա-մոխրագույն պսակաթերթերով, 4-9-ական խմբված մինչև 5-6 սմ երկ. ողկույզներում: Պտուղները սև, մերկ, երկար կոթուններով:

Տարածում. Հանդիպում է միայն Վերին-Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1800 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտու ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ և քարքարոտ տեղերում, անտառի եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

Hyacinthaceae - Հակինթազգիներ - (Գիացինտօվիե)

280. Bellevalia longistyla (Miscz.) Grossh.

Բելեվալիա երկարառնակ

(Բելլեվալիյա դլիննօստօլբչատայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 20-30 սմ բարձր., ուղիղ ամուր ծաղկասլաքներով: Տերևները 6-7 հատ, 10-20 սմ երկ., 2-4 սմ լայն., լայն նշտարաձև մանր թարթիչավոր, խորդուբորդ կամ մերկ: Ծաղիկները հավաքված լայն կոնուսաձև ողկույզում; ներքևի ծաղկակոթերը վերիններից երկար: Ծաղկապատը 9-12 մմ երկ., երկարավուն զանգակաձև, դժգույն բաց մանուշակագույն-գորշավուն, ավելի բաց գույնի ետծալի մասերով: Տուփիկը 12-14 մմ երկ., 8 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (ՈՒրծի լեռնաշղթա, Ձորաղբյուր, Շորբուլախ, Ձորափ): EOO 680 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Զուվանդում, Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից սկսած մինչև վերին լեռնային գոտիներում, 600-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, կիսաանապատում, տափաստաններում և մարգագետնատափաստանում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման շրջան, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

281. Hyacintella atropatana (Grossh.) Mordak. & Zahar.

Հակինթիկ ատրպատականյան

(Գիացինտիկ ատռօպատենսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Scilla atropatana 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Շատ փոքր, 3-5 սմ բարձր., սոխուկավոր բույս ձվաձև սոխուկով և թղթանման մուգ-գորշ կամ մոխրագույն թեփուկներով: Տերևները փքված, բարակ, 2-5 հատ: Ծաղկասլաքը 3-5 սմ երկ., պտղի ժամանակ ձգվող: Ծաղկապատը սպիտակ, բաց-երկնագույն կամ երկնագույն-մանուշակագույն, զանգականման կամ թեթևակի սափորանման: Փոշանոթները կարմիր կամ մուգ-մանուշակագույն: Տուփիկը հակաձվաձև-սրտանձև կարճ կտուցիկով: Սերմերը սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Արենի և Ամաղու գյուղերի միջև) և Մեղրու (Ագարակ, Աստազուր, Նյուվադի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. չոր խճաքարոտ և քարքարոտ լանջերին: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մարտ-ապրիլին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում:

 

282. Muscari palens (M.Bieb.) Fisch.

Պապլոր դժգույն

(Գադյուչիյ լուկ բլեդնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս 10-17 սմ բարձր., ձվաձև սոխուկով և դարչնագույն արտաքին թեփուկներով: Տերևները արմատամերձ, գծային: Ծաղկաբույլը խիտ կարճ ողկույզի ձևով: Ծաղկասլաքը 3-5 սմ երկ., պտղի ժամանակ երկարացող: Պտղատու ծաղիկները երախի մոտ թույլ ձգվացքով, համարյա սպիտակ կամ դժգույն-երկնագույն: Տուփիկը 4-5 մմ երկ., կլորավուն: Սերմերը սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի և Դիլիջանի միջև) և Սևանի (Սոտքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 890 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Դաղստանը, Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի, ծ. մ. 800-2100 մ բարձրությունների վրա. բաց կրաքարային ժայռոտ տեղերում, անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Սոտքի ոսկի արդյունահանող կոմբինատի, հանքը բաց եղանակով մշակումը, ընդլայնելու հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

283. Ornithogalum gabrielianae Agapova

Աստղաշուշան Գաբրիելյանի

(Պտիցեմլեչնիկ Գաբրիէլյան)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, որովհետև տեսակը նկարագրվել է 1997 թ.: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 10-25 (30) սմ բարձր., նուրբ թեթևակի պառկած ծաղկասլաքով: Սոխուկը կորացած վզիկով: ստորգետնյա ընձյուղ առաջացնող: Տերևները 20-30 սմ երկ., 0,3-1,5 սմ լայն., նուրբ, տափակ կամ ակոսավոր, առանց սպիտակ երկարավուն շերտի` ծաղկասլաքը գերազանցող: Ծաղկաբույլը նեղ, խիտ, կարճացած ողկույզ 3-6 սմ երկ., սպիտակ ծաղիկներով և շատ կարճ կոթերով: Տուփիկը փոքր ի շատե մոտեցած զույգ-զույգ բութ կողերով:

Տարածում. Հանդիպում է միայն Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արագած): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 9 կմ է: Հայաստանի էնդեմիկ է:

 

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2000-2800 մ բարձրությունների վրա. հացազգային տարախոտերում, սևահողերի վրա, անտառի վերին սահմանի երկարությամբ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

284. Scilla mischtschenkoana Grossh.

Մկնասոխ Միսչենկոյի

(Պռօլեսկա Միշենկօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս, 10-15 սմ բարձր., նուրբ, ծաղկից հետո պառկած ծաղկասլաքով: Սոխուկը փոքր, 15-18 մմ երկ., 10-15 մմ լայն., մուգ-գորշ թեփուկներով: Տերևները գծային, ծաղկասլաքից կարճ: Ծաղկաբույլը 2-5 ծաղիկներով: Ծաղիկները դժգույն-մանուշակագույն, կապույտ կամ համարյա սպիտակ: Տուփիկը գնդաձև: Սերմերը գնդաձև, սև, հարթ, սերմը կիսաօղակի նման գրկող սպիտակ սերմնաթիկնոցով` նկատելի նույնիսկ սերմի զարգացման վաղ փուլում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Կարչևան, Լեհվազ, Նյուվադի): EOO 270 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա. բնական ծածկերի տակ, ժայռերի ճեղքերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

285. Scilla rosenii K.Koch

Մկնասոխ Ռոզենի

(Պռօլեսկա Ռօզենա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս մինչև 20 սմ բարձր., ուղիղ կանգնած ծաղկասլաքով: Սոխուկը ձվաձև 3-3,5 սմ բարձր., 2-2,5 սմ լայն., մուգ-մոխրագույն թեփուկներով: Տերևները 2-3, ցողունից կարճ, լայն-գծային, բաց-կանաչ, փայլուն,: Ծաղիկները մեծ, 2-3 սմ տրամագծով, ծաղկապատի մասերը հետ թեքված, երկարավուն, կապույտ կամ վարդագույն, մի քիչ հիմքի մոտ դժգույն, միջին ջղի ուղղությամբ ավելի մուգ շերտով: Տուփիկը ձվաձև: Սերմերը 2-3 մմ տրամագծով, ձվաձև, սպիտակ գլանաձև սերմնաթիկնոցով:

Տարածում. Հանդիպում է Վերին Ախուրյանի (Արփի լիճ, Սարի գյուղ) և Գեղամի (Գեղամի լեռնաշղթա, Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1290 քառ. կմ է, AOO` 18 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Հյուսիս-արևելյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 2000-2500 մ բարձրությունների վրա. խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, լեռնային գետակների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Hypericaceae - Սրոհունդազգիներ - (Զվեռօբօյնիե)

286. Hypericum armenum Jaub. & Spach

Սրոհունդ հայկական

(Զվեռօբօյ առմյանսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(iI,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են երկու, միմյանցից 198 կմ հեռավորության վրա գտնվող, պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում, հատկապես անտրոպոգեն գործոնների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4` անորոշ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս` 7-10 (15) սմ բարձր.: Տերևները էլիպսաձև կամ ձվաձև-էլիպսաձև, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղկաբույլը ընդհատված հասկանման հուրան, համարյա նստադիր եզրային ճյուղերով: Բաժակաթերթերը 5, հիմքում միաձուլված, եզրերից միաշարք, խիտ դասավորված գեղձերով: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա Հովք գյուղի մոտ) և Զանգեզուրի (Գեղի գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետներ` 2: Աճելավայրերը իրարից հեռացած են 198 կմ: Ընդհանուր արեալը, ընդգրկում է նաև Թուրքիայի Հյուսիս-Արևելյան մասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում ծ. մ. 2000-2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում և ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

287. Hypericum eleonorae Jelen.

Սրոհունդ Էլեոնորայի

(Զվեռօբօյ Էլեօնօռի)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են մեկական պոպուլյացիաներ Հյուսիսային և Հարավային Հայաստանից: Աճելավայրերի միջև տարածությունը 230 կմ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում հազվագյուտության և, հատկապես, մարդածին գործոնների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս` 15-25 սմ բարձր.: Ցողունները բազմաթիվ: Տերևները ձվաձև կամ կլորավուն-ձվաձև, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղիկները միայնակ, հազվադեպ 2-3, ցողունների գագաթներին: Բաժակաթերթերը 5, եզրերից միաշարք, խիտ դասավորված նստադիր կամ ոտիկավոր գեղձերով, հազվադեպ առանց գեղձերի: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա լեռնագագաթ Աղայա) և Զանգեզուրի (լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Աճելավայրերը գտնվում են 230 կմ հեռավորության վրա: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ալպյան լեռնային գոտիներում ծ. մ. 2100-3100 մ բարձրությունների վրա. գագաթնամերձ ժայռոտ-քարքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, տարածման և բնակության շրջանների սահմանափակություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, նոր պոպուլյացիաների հայտնաբերում, կանոնավոր մոնիթորինգ, նոր պահպանվող տարածքի ստեղծում Խուստուպ լեռան վրա:

 

288. Hypericum formosissimum Takht.

Սրոհունդ գեղատես

(Զվեռօմօյ կռասիվեյշիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Վայոց Ձորից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է վտանգ աճելավայրերի պայմանների փոփոխության մարդածին ազդեցության պատճառով: Գեղազարդային բույս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս 5-7 (15) սմ բարձրության: Ցողունները բազմաթիվ, բարակ, համարյա թելանման, փռված: Տերևները ձվաձև կամ երկարավուն, մինչև 1 սմ երկ., ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղիկները սակավաթիվ, 1-3-ական ճյուղերի գագաթներին: Բաժակաթերթերը 5, հիմքում միաձուլված, եզրերից միաշարք, նոսր դասավորված գեղձերով: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից առանց գեղձերի: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Արփա, Նորավանքի կիրճ, Խաչիկ գյուղի մոտ): EOO` 50 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետներ` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը (գյուղ Ազնաբերդ) և Թուրքիայի Հյուսիս-արևելյան մասը (Բիթլիս):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1100-1500 մ բարձրությունների վրա. կրաքարային ժայռերի ճեղքերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, բնական գործոնների, օրինակ` կրաքարային ժայռերի փլուզում և անտրոպոգեն գործունեության ազդեցություն, հատկապես, բնակավայրերի սահմանների ընդարձակում, ճանապարհաշինություն և այլն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է տեսակի աճելավայրերը ներառել պլանավորված պահպանվող տարածքների սահմաններում կամ Արենի գյուղի մոտ գտնվող ժայռոտ տեղամասը, որտեղից նկարագրված է այս տեսակը, վերցնել հատուկ պահպանության տակ` բնության հուշարձանի կարգավիճակով և իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել ex-situ պահպանություն:

 

Iridaceae - Հիրիկազգիներ - (Կասատիկօվիե)

289. Gladiolus dzhavakheticus Eristavi

Թրաշուշան Ջավախքի

(Շպաժնիկ դժավախետսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 40-60 սմ բարձր.: Տերևները 3, անհավասար ջղավորությամբ: Ծաղկաբույլը միակողմանի կան անորոշ երկկողմ, 4-6 ծաղիկներով, բոլոր ծաղիկները ծաղկելիս վերև ուղղված: Ծաղկապատը անորոշ երկշուրթ, համարյա ակտինոմորֆ, մուգ-ծիրանագույն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի (Արփի լճի ավազան, Ջավախեթի լեռնաշղթա), Շիրակի (Մեծ Մանթաշ գյուղի շրջակայք) և Լոռու (Շահնազար, Տաշիր, ՈՒրասար գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1490 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Հարավ-արևմտյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1400-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, մարգագետնա-տափաստանում, տնկարկներում, խոնավ, ճահճացած տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման և հերկի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

290. Gladiolus hajastanicus Gabrielian

Թրաշուշան հայաստանյան

(Շպաժնիկ առմյանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Արեալը խիստ մասնատված է:

 

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 25-40 սմ բարձր., բարակ: Տերևները 1-2, համարյա զուգահեռ ջղերով: Ծաղկաբույլը 1-2 (3) ծաղիկներով: Ծաղկապատը երկշուրթ, ծիրանագույն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում տարածված է Արագածի, Սևանի, Դարեղեգիսի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: EOO 3550 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 8: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1800-2900 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, կաղնու ենթալպյան նոսրանտառներում, ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

291. Gladiolus szovitsii Grossh.

Թրաշուշան Շովիցի

(Շպաժնիկ Շօվիցա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր սխալ անունով, որպես G. halophilus, 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 15-30 սմ բարձր.: Տերևները 2 (3), զուգահեռաջիղ: Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի, 2-3 (7) ծաղիկներով: Ծաղկապատը լավ արտահայտված երկշուրթ, լայն բացված, վարդա-մանուշակագույն: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր): AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 15 կմ է: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում (Զանգելանի շրջան), Հյուսիս-արևմտյան և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 400-1100 մ բարձրությունների վրա. բաց քարքարոտ և կավային լանջերին, օշինդրային կիսաանապատում, շիբլյակում, կաղնու-գիհու նոսրանտառում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

292. Iris atropatana Grossh.

Հիրիկ ատրպատականյան

(Կասատիկ ատռօպատանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Տերևները տափակ, երկարությամբ ծալված, մանգաղաձև կորացած, թխակապույտ, սպիտակ կռճիկանման ծայրերով, հիմքի մոտ 2-4 սմ լայն: Ցողունները 5-10 սմ բարձր.: Ծաղիկները 1-2, մոխրագույն-դեղին, հազվադեպ բաց-կապտավուն:

Տարածում. Հայաստանում տարածված է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Հերհեր, Բարձրունի, Մարտիրոս, Խնձորուտ, Սերս, Գետապ, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Մալիշկա): EOO 470 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային, գիպսակիր, խճաքարոտ լանջերին, տրագականտային և ֆրիգանանման բուսականության մեջ, գիհու նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

293. Iris elegantissima Sosn.

Հիրիկ նրբագեղ

(Կասատիկ էլեգանտնեյշիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Արեալը մասնատված է: Հիմնական պոպուլյացիան գտնվում է Երևանի շրջակայքում, որի մի մասը արդեն մտել է քաղաքի սահմանների մեջ և անհետացել: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` հողերի յուրացման և ծաղկեփնջերի համար ինտենսիվ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 10-35 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, մանգաղաձև հետ թեքված: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 6-8 սմ տրամագծով, խիտ ծածկված մուգ-դարչնագույն ջղերով և պուտերով, կենտրոնական մասում` մեծ կլորավուն սև թավշյա պուտով. ներքինները` 6-8 սմ տրամագծով, սովորաբար կրեմագույն կամ սպիտակ, բարակ մանուշակագույն ջղերով:

Տարածում. Հայաստանում տարածված է Շիրակի (Գետափ, Բագրավան, Հայկաձոր, Արագած գյուղերի շրջակայք, Արտենի լեռնագագաթ), Երևանի (Երզնկա գյուղից հյուսիս մինչև Աշտարակ քաղաք արևմուտքում, և Վեդի հարավ-արևելքում), Ապարանի (գյուղ Քուչակ), Արագածի (Բյուրական) և Սևանի (Շորժա գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 4930 քառ. կմ է, AOO` 88 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում և հյուսիս-արևմտյան Իրանում (Մակու):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, մերգելային լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, օշինդրային կիսաանապատում, ֆրիգանոիդներում, լեռնային տափաստանում: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` շինարարության, գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով, վաճառքի համար ինտենսիվ հավաք:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի, «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

294. Iris grossheimii Woronow ex Grossh.

Հիրիկ Գրոսհեյմի

(Կասատիկ Գռօսսգեյմա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Տերևները նեղ-մանգաղաձև, հաճախ խիստ ոլորված: Ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 սմ երկ. 1,5-2 սմ լայն, գագաթում կլորավուն, հաստ ծիրանագույն ջղերով կլորավուն սև պուտով; ներքինները` 4-5 (6) սմ երկ. 2-3 սմ լայն., դարչնագույն-ծիրանագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ): EOO 300 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1200-2400 մ բարձրությունների վրա. տափաստանում, գիհու և կաղնու նոսրանտառներում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնահանքային արդյունաբերության և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

295. Iris iberica Hoffm.

Հիրիկ վրացական

(Կասատիկ իբերիյսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv,v) + 2 ab(iii,iv,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր տարածման հարավային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում հողերի յուրացման պատճառով:

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 8-20 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, սովորաբար ուղիղ կամ սրանման: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 (16) սմ երկ., 2,5-4 սմ լայն., խիտ ծածկված դարչնագույն ջղերով և պուտերով,կենտրոնական մասում մեծ հակաձվաձև սևավուն պուտով; ներքինները` 3-5 (6) տրամագծով, սպիտակավուն կամ բաց-կապտավուն, դժգույն-մանուշակագույն ջղերով: Գեղազարդային բարձրարժեք հատկանիշներով օժտված բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Այրում կայարանի շրջակայքում: AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում Վրաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 400-600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

296. Iris lineolata (Trautv.) Grossh.

Հիրիկ նեղգծային

(Կասատիկ ուզկօլինեյչատիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս 10-15 սմ բարձր.: Տերևները նեղ-մանգաղաձև, հաճախ ուժեղ ոլորված: Ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 սմ երկ. 1,5 սմ լայն., սրագագաթ բաց գույնի բարակ մուգ ջղերով, կիսակլորավուն պուտով, ներքինները` 4-5 (6) սմ երկ. 1,5-2 սմ լայն. սրածայր, բաց մոխրագույն, մուգ-դարչնագույն-մանուշակագույն ջղերով: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում տարածված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան և Գորիս քաղաքների շրջակայք, Վաղատին, Շուրնուխ, Ներքին Հանդ, Շիկահող, Որոտան գետի կիրճ): EOO 750 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-2000 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանում, շիբլյակում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

297. Iris lycotis Woronow

Հիրիկ գայլականջ

(Կասատիկ վօլչյե ուխօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 10-35 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, մանգաղաձև կորացած: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին և ներքին մասերը դարչնագույն-ծիրանագույն; արտաքինները 4,5-6 սմ լայն., կենտրոնում մեծ թավշյա սև պուտով; ներքինները` 5-8 սմ տրամագծով: Գեղազարդային բարձրարժեք հատկանիշներով օժտված բույս է:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (Երանոսի և ՈՒրծի լեռնաշղթաներ, Տիգրանաշեն և Էլփին գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արփա և Մարտիրոս գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 685 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետը` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևելյան Իրաքում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1000-2600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին, կիսաանապատում, լեռնային տափաստանում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

298. Iris musulmanica Fomin

Հիրիկ մուսուլմանական

(Կասատիկ մուսուլյմանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv,v) + 2 ab(i,ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Պոպուլյացիան գտնվում է ակտիվ գյուղատնտեսական գործունեության շրջանում: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ճահիճների չորացման և հերկի պատճառով, բացի այդ ծաղիկները ինտենսիվ հավաքվում է վաճառքի համար:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունները 40-90 սմ բարձր.: Տերևները նեղ գծային, ցողունից կարճ: Ծաղիկները 3-5, բաց-կապույտ կամ դժգույն բաց-կապույտ, հազվադեպ սպիտակավուն: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (Մխչյան, Զանգիբասար, Ռեանլու, Մասիս, Արարատ, Սուրենավան գյուղերի շրջակայք) և Ապարանի (Արաիլեռ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 810 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, ինչպես նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1500 մ բարձրությունների վրա. աղիավուն ճահիճներում, խոնավ աղակալած մարգագետիններում, ոռոգիչ ջրանցքների ափերին: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման և հերկման, ինչպես նաև վաճառքի համար ինտենսիվ հավաքի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ հաստատված «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձանի տարածքում:

Անհրաժեշտ է կարգավիճակի բարձրացում և Արարատի աղակալած ճահճի իրական պահպանություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

299. Iris pseudocaucasica Grossh.

Հիրիկ կեղծ կովկասյան

(Կասատիկ լօժնօկավկազսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը 10-25 սմ բարձր.: Տերևները տափակ, երկարությամբ ծալված, մանգաղաձև թեքված, սպիտակ կռճիկային ծայրերով, 1-1,5 սմ լայն.: Ծաղիկները 2-3, բաց-կապտավուն, կեղտոտ-կապտավուն-մանուշակագույն կամ կանաչավուն-դեղնավուն:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթայի միջին մաս) և Մեղրու (Այգեձոր, Վարդանաձոր, Գուդեմնիս, Շվանիձոր, Գյումարանց, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1200 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1600 (2000) մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին և շիբլյակում և գիհու նոսրանտառում: Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնահանքային արդյունաբերության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանում:

 

300. Iris sibirica L.

Հիրիկ սիբիրյան

(Կասատի սիբիռսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii) Խոցելի տեսակ: Պոպուլյացիան մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գերարածեցման պատճառով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ հիշատակվում էր որպես հազվագյուտ տեսակ, Iris ցեղի ծանոթագրության մեջ, առանց կարգավիճակի: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 40-70 (100) սմ բարձր.: Տերևները նեղ-գծային, ցողունից կարճ: Ծաղիկները 2-3 «աղկասլաքի գագաթում, խոշոր 6-9 սմ տրամագծով կապույտ: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի, Լոռու և Իջևանի ֆլորիստիկական շրջաններում: EOO 1330 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տարածված է Կովկասում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2000 մ բարձրությունների վրա. խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, գետերի և լճերի մոտ, անտառներում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Juncaceae - Կնյունազգիներ - (Սիտնիկօվիե)

301. Juncus acutus L.

Կնյուն սուր

(Սիտնիկ օստռիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է Արարատյան դաշտի աղակալված ճահիճներից: Տեսակի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և մարդածին ակտիվ գործունեության հետ (ճահիճների չորացում, արածեցում հողի աղազրկում, բուսականության այրում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Ճիմաթմբեր առաջացնող բույսեր: Ցողունը (30) 50 - 80 (120) սմ բարձր.: Տերևները արմատամերձ, լավ զարգացած տերևաթիթեղներով` 1-2 մմ տրամագծով, գլանաձև, ամուր, սրածայրով վերջացող, ներսում համատարած սպունգային հյուսվածքով, հիմքի մոտ կարմրավուն-շագանակագույն տերևապատյաններով: Ծաղկաբույլը 4 - 6(10) ճյուղերով, նստադիր կամ 4 - 5 սմ երկ. ծաղկակիրներով: Պտուղը տուփիկ, կանաչ, 5-6 սմ մմ երկ., ձվաձև, առանց կտուցի: Սերմերը երկարավուն կամ օվալ, սպիտակավուն պոչանման հավելուկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Յուվա, Շահումյան, Երախի լեռնաշղթա): EOO` 250 քառ. կմ, AOO` 16 քառ կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը` մասնավորապես Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Թալիշը, ինչպես նաև Եվրոպան, Միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան, Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1000 (1200) մ բարձրությունների վրա. աղակալված ճահիճներում, հանքային աղբյուրների և տրավերտինների մոտ, աղուտային խոնավ հողերի վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, մարդածին տնտեսական գործունեության ակտիվ ազդեցություն (ոռոգում, ճահիճների չորացում, արածեցում, հողի աղազրկում, բուսականության այրում, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. 2008 թ. Արարատ քաղաքի մոտ հատուկ առանձնացվել է «Աղակալված ճահճուտ» բնության հուշարձանը, սակայն ներկայումս պահպանումը չի իրականացվում:

Անհրաժեշտ են պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

302. Luzula forsteri (Smith) DC. subsp. caspica (Rupr. ex Bordz.) Novikov

Փայլուկ Ֆորսթերի

(Օժիկա Ֆօռստեռա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս են: Տեսակին սպառնում է անհետացում` կապված սահմանափակ տարածման և աճելավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-40 սմ բարձր.: Տերևները 1.5-8 մմ լայն., տափակ, գծային, եզրերից ցրված մազոտ: Ծաղիկները մանր, 3.5-5 մմ երկ., միայնակ կամ խմբված դեպի վեր ուղղված հովանոցանման-հուրանային ծաղկաբույլերում: Սերմերը, երբեմն սերմին հավասար երկարությամբ, խոշոր հավելուկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռան վրա: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1400-1700 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Lamiaceae - Շրթնազգիներ - (Գուբօցվետնիե)

303. Dracocephalum austriacum L.

Վիշապագլուխ ավստրիական

(Զմեեգօլօվնիկ ավստրիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում գյուղատնտեսական գործունեության արդյունքում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի «Հավելված 2»-ում: CITES-ի կոնվենցիայի Հավելվածում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 30 - 60 սմ բարձր.: Տերևները փետրաձև բաժանված 3 - 5 բլթակների: Ծաղիկները օղակաձև դասավորված վերին տերևների ծոցերում: Ծաղկաօղակները մոտեցած, կազմում են հասկանման նոսր ծաղկաբույլ: Բաժակը երկշուրթ, վերին շուրթի միջին ատամը մյուսներից լայն: Պսակը մանուշակագույն, երախում լայնացած խողովակով և երկշուրթ ետծալով: Փոշանոթները մազոտ: Պտուղը 4 մասերից` էրեմներից: Էրեմները` հարթ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Շորժա, Բաբաջան, Դարա, Արդանիշ) և Գեղամի (Լճաշեն) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 300 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ., լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Միջին Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Կովկասը, այդ թվում Նախակովկասը, Արևմտյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում ծ. մ. 1940-2500 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, անտառային բացատներում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա, գյուղատնտեսական տարածքների լայնացման կապակցության և գերարոտացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, մոնիթորինգ:

 

304. Dracocephalum botryoides Stev.

Վիշապագլուխ ողկույզային

(Զմեեգօլօվնիկ կիստեվօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Տեսակի ընդհանուր արեալի ծայր հարավային հատվածը գտնվում է Հայաստանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանում տեսակին սպառնում է տարածման շրջանի նվազում և անհետացում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և անտրոպոգեն գործոնների հետ: Գեղազարդային բույս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 5 - 15 սմ բարձրությամբ, ստորին մասում փայտացած ցողուններով: Տերևները փետրաձև բաժանված: Ծաղկաբույլը խիտ, համարյա գլխիկանման: Բաժակը երկշուրթ, վերին շուրթի միջին բլթակը 2-3 անգամ եզրային նշտարաձև բլթակներից լայն: Պսակը բաց-մանուշակագույն: Փոշանոթները մերկ: Պտուղը 4 մասերից` էրեմներից: Էրեմները մերկ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների` Կապուտջուղ, Գազանալեռ, Արամազդ լեռնագագաթներ, գյուղ Արավուս) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1660 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Դաղստանը, Արևելյան Կովկասը և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպիական լեռնային գոտում ծ. մ. 2800 և ավելի բարձրությունների վրա. ժայռոտ քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին (սեպտեմբերին): ԳԱԱ-ի Երևանի բուսաբանական այգու Հայաստանի ֆլորայի հողամասում հաջողությամբ աճել է երկար տարիներ: Ցուցաբերել է մեծ հարմարողականություն Երևանի կիսաանապատային գոտու միջավայրի նկատմամբ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և տնտեսական գործունեության, հատկապես, արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, մոնիթորինգ, ex-situ պահպանություն ցուցադրական էքսպոզիցիաներում:

 

305. Micromeria fruticosa (L.) Druce subsp. serpyllifolia (Bieb.) Davis

Միկրոմերիա թփային

(Միկռօմերիյա կուստառնիկօվայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում`կապված աճելավայրերի պայմանների կորստի կամ դեգրադացիայի հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ` 8-15 սմ բարձրությամբ, բարակ ուղիղ չճյուղավորված ճյուղերով: Տերևները համարյա նստադիր, մանր, ձվաձև-երկարավուն, եզրից շրջված: Ծաղկաբույլը փուխր` կազմված կարճ կոթունավոր 1-5 ծաղիկներից բաղկացած կիսահովանոցներից: Ծաղիկները երկշուրթ: Բաժակը նեղ խողովակաձև, 13-15 ջղերով, բութ ատամներով: Պսակը երկշուրթ, նուրբ մանուշակագույն: Առէջները պսակի ներսում իրար մոտեցած, վերին շուրթի տակ: Պտուղը կազմված է 4 մասերից` էլիպսաձև էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդի և Խոսրով գետերի ավազաններ, Երախի լեռնաշղթա): EOO` 150 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հայաստանը, Ղրիմը, Միջերկրածովյան ավազանի արևելյան մասը, Հյուսիս-Արևելյան Թուրքիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու 1000-1800 մ բարձրությունների վրա, ֆրիգանոիդ բուսականության մեջ` ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա, ժայռաճեղքերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` ենթակառուցվածքի զարգացման պատճառով

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

306. Nepeta lamifolia Willd.

Կատվադաղձ խուլեղինջատերև

(Կօտօվնիկ յաստնօկօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ` Սևանա լճի ավազանի բարձրադիր տարածքներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-50 սմ բարձրությամբ: Տերևները եռանկյուն-կլորավուն, սրտաձև հիմքով, ստորինները` երկար կոթուններով: Ծաղիկները խմբված խիտ կիսահովանոցային ծաղկաբույլերում, ստորինները` իրարից հեռացած, վերինները` համարյա գլխիկանման խմբված: Բաժակը 8-10 մմ երկ., թեք հատված, 5 ատամիկներով: Պսակը մինչև 20 մմ երկ, գույնը, երկշուրթ: Էրեմները մերկ, եռանիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանի լեռնաշղթա) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 495 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Արևելյան Կովկասում, Փոքր Ասիայում և Իրաքում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտում ծ. մ. 2000-3200 մ բարձրությունների վրա. քարքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

307. Salvia spinosa L.

Եղեսպակ փշոտ

(Շալֆեյ կօլյուչիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հազվագյուտ տեսակ է նաև Կովկասում, որտեղ հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին Հայաստանում սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ: Տեսակի շատ լայն Հայաստանից դուրս տարածման պատճառով կարգավիճակը իջեցված է` EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 40-50 սմ բարձրությամբ: Տերևները պարզ, .խոշոր, ստորինները և վերինները նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն: Ծաղկաբույլերը հուրանաձև: Ծաղիկները երկշուրթ, ավելի քան 20 մմ երկ.: Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ: Պսակը սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով: Էրեմները մոտ 3 մմ երկարությամբ, համարյա սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Հացավան, Զովաշեն) ֆլորիստիկական շրջանում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, ինչպես նաև Միջերկրածովյան ավազանի հարավային մասը, Փոքր և Միջին Ասիան, Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 1000-1300 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանի չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին: Եթերայուղատու բույս է` հաճելի բուրմունքով:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն: Հազվագյուտություն, աճելավայրերի կորուստ կապված գյուղատնտեսական տարածքների լայնացման հետ

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ են որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

308. Salvia suffriticosa Moentbr. & Auch. ex Benth.

Եղեսպակ կիսաթփային

(Շալֆեյ պօլուկուստառնիկօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում հիմնականում անտրոպոգեն գործոնների պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթուփ` մինչև 50 սմ բարձրությամբ, հիմքի մոտ ճյուղավորված և փայտացած ցողունով: Տերևները փետրաձև: Ծաղկաբույլը պարզ, կազմված 4-8 իրարից հեռացած, օղակաձև դասավորված 6-10 ծաղիկներից: Ծաղիկները երկշուրթ, վերին` սաղավարտաձև և ստորին` եռաբլթակ շուրթերով: Բաժակը կանաչավուն, ձուլված խողովակով, վերևում` եզրերից կարճ, հաստ, բաց գույնի (երբեմն դեղնավուն) գեղձերով պատված ատամիկներով: Պսակը դեղնավուն 15-18 մմ երկարությամբ: Պտուղը կազմված 4 մասերից` Էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Գեղադիր, Գառնի, Հացավան, Երանոսի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջանում: EOO` 60 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, Անատոլիան, Հյուսիսային Իրաքը, Հյուսիսային և Արևմտյան Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1200-1700 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանների չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին: Եթերայուղատու բույս է: Եթերայուղը ունի մշկընկույզի հոտն հիշեցնող հաճելի բուրմունք:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված անտրոպոգեն գործունեության, հատկապես, տարածքների յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև որոնողական աշխատանքներ` նոր պոպուլյացիների հայտնաբերման նպատակով:

 

309. Teucrium canum Fisch. & C.A.Mey.

Լերդախոտ ալեհեր

(Դուբռիվնիկ սեդօյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանում հայտնի է միայն Շիրակից: Կովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ, հատկապես տուֆի արդյունահանության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս, ամբողջությամբ սպիտակա-մոխրագույն կարճ առսեղմ մազիկների թավոտությամբ, ավելի լավ արտահայտված տերևների ստորին մակերեսին: Տերևները պարզ, երկարավուն-էլիպսաձև, աղեղնաեզր, սեպաձև հիմքով, կարճ կոթերով: Ընդհանուր ծաղկաբույլը հասկանման, սակավաթիվ ծաղիկների միմյանցից մի փոքր հեռացած օղակներով: Բաժակը համարյա կանոնավոր, զանգակաձև, 5 ատամիկներով: Պսակը վարդագույն-ծիրանագույն, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին: Պտուղը կազմված 4 մասերից` հակաձվաձև էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Արթիկ, Պեմզաշեն): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արիալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Դաղստանը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1750-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին տափաստաններում: Ծաղկում է հունիսին-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված անտրոպոգեն գործունեության հետ` տուֆի հանքի բաց շահագործում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ճշտել պոպուլյացիաների ներկա վիճակը, իրականացնել վիճակի մոնիթորինգ, որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

310. Teucrium hyrcanicum L.

Լերդախոտ հիրկանիական

(Դուբռօվնիկ գիռկանսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է միայն Հարավային Հայաստանից` Զանգեզուրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում, նախ և առաջ, գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով լայն տարածման պատճառով և պոպուլյացիայի բավական լավ վիճակի Շիկահողի պետական արգելոցում, կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 60-80 սմ բարձր.: Տերևները կոթունավոր, ձվաձև-երկարավուն, աղեղնաեզր, սրտաձև հիմքով: Ընդհանուր ծաղկաբույլը նեղ, համարյա գլանաձև, հասկանման, բազմաթիվ ծաղիկների միմյանց շատ մոտեցած օղակներով: Բաժակը համարյա երկշուրթ, վերին շուրթը լայն-ձվաձև միջին ատամիկով: Պսակը մուգ-ծիրանագույն, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին: Պտուղը կազմված 4 մասերից` հակաձվաձև Էրեմները:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք, Ծավ գետի հովիտ, լեռնագագաթ Խուստուփ): EOO` 200 քառ. կմ,

AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Անատոլիան և Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ներքին և միջին լեռնային գոտում ծ. մ. 700-1800 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Օժտված է գեղազարդային հատկանիշներով:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` անտրոպոգեն գործունեության` հողերի յուրացում գյուղատնտեսության համար, անտառտնտեսական աշխատանքներ, արածեցում և խոտհունձ:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերը հիմնականում պահպանվում են «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է կազմակերպել ex-situ պահպանություն, մոնիթորինգ, ներդնել կուլտուրայում:

 

Lentibulariaceae - Ջրապզուկազգիներ - (Պուզիռչատկօվիե)

311. Utricularia intermedia Hayne

Ջրապզուկ միջին

(Պուզիռչատկա սրեդնյայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Լոռու սարահարթի լճերում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված, հատկապես, կլիմայի փոփոխության պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության և լճերի բնական բուսածածկման հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, առանց արմատների, կարճացած ընձյուղներով ջրային բույս: Ցողունները 10 - 30 սմ երկ., երկձև ընձյուղներով; մի քանիսը` կանաչ թելանման բաժանված տերևներով, առանց բշտիկների, մյուսները` բշտիկ կրող անգույն տերևներով: Ծաղկակիրները 2 - 4 (6) ծաղիկներով: Ծաղկակոթերը պտղի ժամանակ ուղիղ բարձրացող: Պսակը դժգույն - դեղին: Պտուղը գնդաձև տուփիկ, չբացվող կամ ճեղքերով բացվող:

Տարածում. Հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Կլոր և Կիզ-Կալա լճեր): AOO` 8 քառ. կմ, աճելավայրերը` 2: Աճելավայրերը իրարից հեռացած են 18 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է արկտիկական և տրոպիկական Եվրասիան, Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1500-1700 մ բարձրությունների վրա. լճերում, ճահճացող ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին: Միջատակեր բույս է:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված կլիմայի փոփոխության և լճերի բուսածածկման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ, ստեղծել նոր «Լոռու լճակներ» արգելավայր:

 

Liliaceae - Շուշանազգիներ - (Լիլեյնիե)

312. Fritillaria collina Adam (=F. lutea auct. non Mill.)

Արքայածաղիկ բլրակային

(Ռյաբչիկ խօլմօվօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններից, սակայն ամենուրեք շատ հազվագյուտ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես

Fritillaria lutea 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս, սպիտակ գնդաձև սոխուկով: Ցողունը 12-20 սմ բարձր., մերկ, ստորին մասում անտերև, կեսից վերև 4-6 հերթադիր նեղ-նշտարաձև տերևներով: Ծաղիկը բաց-դեղին, խոշոր, 30-40 մմ երկ., լայն-զանգականման: Տուփիկը օվալ-գուրզաձև, բութ-եռանիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի, Լոռու, Իջևանի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում: EOO 2790 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետները` 6: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը և Արևմտյան, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1700-2500 մ բարձրությունների վրա. կաղնու և կաղնու-բոխու անտառների եզրերին, անտառային մարգագետնիկներում, կեչու կորաբուն անտառում, ենթալպյան մարգագետինների ժայռոտ տեղերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման, ինտենսիվ արածեցման, ռեկրեացիոն տրորման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Դիլիճան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

313. Gagea lutea (L.) Ker Gawl.

Սագասոխուկ դեղին

(Գուսինիյ լուկ ժօլտիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը Հայաստանում մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում մարդածին զգալի ճնշման և ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 15-20 սմ բարձր.: Սոխուկը ոչ մեծ, երկարավուն-ձվաձև, թղթանման մոխրա-դարչնագույն թեփուկներով: Արմատամերձ տերևը մեծ, լայն-նշտարաձև: Ծաղկաբույլը 5-10 ծաղիկներով, հովանոցանման: Ծաղկակից տերևները 3-4 հատ: Ծաղիկները մեծ, ծաղկապատի մասերը 1,4-1,6 սմ երկ., գծային, արտաքինից` կանաչավուն, ներսում` վառ-դեղին: Տուփիկը լայն-հակաձվաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Վանաձորի և Նոյեմբերյանի շրջակայք) և Դարեղեգիսի (Զառիթափ և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում: EOO 4230 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Եվրոպան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Իրանը և Աֆղանստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1500 մ բարձրությունների վրա. անտառներում, թփերի մացառուտների մեջ: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ-մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական աշխատանքների և հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

314. Rhinopetalum gibbosum (Boiss.) Losinsk.et Vved.

Կնճիթաթերթիկ սապատավոր

(Ռինօպետալյում գօռբատիյ)

 

Կատեգորիա. CR * B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աղետալի անհետանում է աճելավայրերի խախտման պատճառով` ավազուտներից ավազի դուրս բերման և Արարատյան հարթավայրում` հողերի յուրացման հետևանքով: Նկատի ունենալով տեսակին սպառնացող իրական վտանգը սպառնալիքի կատեգորիան բարձրացվել է մինչև CR:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս փոքր գնդաձև սոխուկով: Ցողունը 6-20 սմ բարձր., ներքևում մերկ, վերևում մանր ծծիչներով: Տերևները նշտարաձև կամ ձվաձև: Ծաղկապատի մասերը 13-15 մմ երկ., 6-10 մմ լայն., բաց- կամ մուգ-վարդագույն, ներքևի մասում մուգ-մանուշակագույն: Տուփիկը հորիզոնական տափակացած, 12-14 մմ երկ., 16-20 մմ լայն.:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ): EOO 85 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա. չոր կավա-խճաքարոտ, ավազոտ, քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման համար հողերի յուրացման և շինարարության համար անապատային տարածքից ավազի դուրս բերման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիա մի մասը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

315. Tulipa confusa Gabrielian

Վարդակակաչ խճճված

(Տյուլպան զապուտաննիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աղետալիորեն անհետանում է ծաղկեփնջերի համար իրականացվող գիշատիչ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա 20-30 սմ բարձր., լայն-ձվաձև մինչև 30 մմ լայն. սոխուկով և սևավուն-գորշ կամ մուգ-դարչնագույն կաշենման, ներսից արծաթավուն-մազոտ թեփուկներով: Ստերիլ ընձյուղների տերևները օվալ, միշտ ուղղահայաց կանգնած: Ծաղիկը 5-7 սմ տրամագծով գավաթանման, ֆուքսինի-վարդագույն կամ լիմոնի-դեղին, նուրբ բուրմունքով, կամ, հազվադեպ, կարմիր` առանց հոտի: Առէջները սև կամ դեղին առէջաթելերով, թեթևակի լայնացած: Սպին նստադիր: Պտուղը 4-6 սմ երկ., 2 սմ լայն: Բարձրարժեք գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, լեռնագագաթ Խուստուփ, «Շիկահող» պետական արգելոց, Ծավ, Ներքին Հանդ) և Մեղրու (Գյումարանց, Մեղրու լեռնաշղթայի կատարի երկարությամբ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ, լոկալիտետները` 5: Աճում է Հարավային Անդրկովկասում և Ղարաբաղում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1800-2700 մ բարձրությունների վրա. բացատներում, ժայռոտ տեղերում, կաղնու-բոխու անտառում, անտառի եզրերին, փոքր ի շատե խոնավ լանջերին, ենթալպյան մարգագետիններում, լեռնային սևահողերի վրա: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին: Մեզոֆիլ տեսակ է: Բնության մեջ հանդիպում են երեք ձևեր; լիմոնի-դեղին ծաղիկներով, ֆուքսինի-վարդագույն` նուրբ լիմոնի բուրմունքով և կարմիր` առանց հոտի: Վերջինիս հասուն բույսի մոտ առաջանում է բազմաթիվ սոխուկներ-ձագուկներ: Միշտ ծաղկում է երկու շաբաթ ուշ քան Tulipa sosnovskyi տեսակը, որը աճում է նույն վայրերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով, հավաք ծաղկեփնջերի համար:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

316. Tulipa florenskyi Woronow

Վարդակակաչ Ֆլորենսկու

(Տյուլպան Ֆլօռենսկօգօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աղետալիորեն անհետանում է ծաղկեփնջերի համար իրականացվող գիշատիչ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 10-20 սմ բարձր.: Սոխուկի թեփուկները առսեղմ-մազոտ: Ցողունը բարակ մերկ: Տերևները թխակապույտ, ալիքավոր եզրերով, սրանման, հաճախ հետ թեքված, 8-10,5 սմ երկ., սովորաբար երկարությամբ ծալված: Ծաղիկը մեծ, 3-5 սմ տրամագծով միայնակ, մուգ-կարմիր կամ լիմոնի-դեղին; ծաղկապատի մասերը կարմրածաղիկ ձևի մոտ` դեղին, դեղնածաղիկի մոտ` մոխրագույն պուտով կամ առանց պուտի: Առէջաթելերը մերկ, սև: Տուփիկը սրացած կտուցով: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Մեղրի, Կարչևան, Շվանիձոր, Նյուվադի): EOO 350 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևմտյան Ադրբեջանում և Արևմտյան Իրանում (Շախպուր):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 550-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ և կավային լանջերին, շիբլյակում, արիդ նոսրանտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, հավաք ծաղկեփնջերի համար:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

317. Tulipa sosnovskyi Achverdov & Mirzoeva

Վարդակակաչ Սոսնովսկու

(Տյուլպան Սօսնօվսկօգօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աղետալիորեն անհետանում է ծաղկեփնջերի համար իրականացվող գիշատիչ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 25-50 սմ բարձր.: Սոխուկը ձվաձև, բաց-դարչնագույն թույլ-կաշենման, ներսից ոսկեգույն-մազոտ թեփուկներով: Տերևները երկարավուն-նշտարաձև, վերևում և ներքևում նեղացող, միշտ կորացած: Ծաղիկը շատ մեծ 8-10 սմ տրամագծով միայնակ, գավաթանման, մուգ-կարմիր; ծաղկապատի մասերը ձգված-սրացած: Առէջաթելերը մերկ, սև, լայնացած, մինչև 2 մմ երկ.: Տուփիկը 3-7 սմ երկ., 2-3 սմ լայն.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, Լեռնաձոր, Փխրուտ, Տաթև, Շիկահող, Կապան) և Մեղրու (լեռնագագաթ Բերդաքար, Արծվաբերդ, Գյումարանց, Վարդանիձոր, Լիճք, Վահրավար և այլն) ֆլորիստիկական շրջաններում:

EOO 1350 քառ. կմ է, AOO` 88 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Օրդուբադ, լեռնագագաթ Սոյուխ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 700-2300 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, խոշորաքարոտ թափվածքներում և փլուզուտներում, խճաքարոտ տեղերում, կաղնու և գիհու նոսրանտառում, անտառի եզրերին և բացատներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով, ոչնչացում ծաղկեփնջերի համար:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

318. Tulipa sylvestris L.

Վարդակակաչ անտառային

(Տյուլպան լեսնօյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 20-50 սմ բարձր.: Սոխուկը ծածկված բաց գույնի, թեթևակի կաշենման, միայն վզիկի և հիմքի մասում կոշտամազ թեփուկներով: Տերևները գծային-նշտարաձև, սովորաբար ուղիղ կանգնած, հաճախ կարմրավուն եզրերով: Ծաղիկը մեծ 2-4 սմ երկ. ներսից վառ-դեղին, արտաքինից ծիրանի-կանաչավուն: Առէջաթելերը ամբողջ երկարությամբ լայնացած: Սերմնարանը իլիկաձև: Տուփիկը երկարավուն-եռանիստ, հանկարծակի սրածայր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այգեպար, Մոսես, Ներքին Կարմիր): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Իտալիան, Սիցիլիա և Սարդինիա կղզիները և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա. խոտածածկ լանջերին, ցանքերում, անտառի եզրերին: Ծաղկում է ապրիլին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի հերկման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Linaceae - Կտավատազգիներ - (Լյոնօվիե)

319. Linum barsegjanii Gabr. et Dittr. (=L. seljukorum auct. non P. H. Davis)

Կտավատ Բարսեղյանի

(Լեն Բարսեգյանա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Տեսակը աճում է ինտենսիվ մարդածին ազդեցության գոտում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես

Linum seljukorum 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա թավոտ կամ գեղձերով ծածկված բույս 7-30 սմ բարձր.: Ցողունները երկարավուն, սովորաբար մեկական ուղիղ, վերի կեսում թավոտ: Տերևները երկարավուն, հաստավուն, գեղձավոր եզրերով: Ծաղկաբույլը 5-14 ծաղիկներով: Բաժակաթերթերի եզրերը գեղձերով: Պսակաթերթերը 7-8 մմ երկ., բաց-դեղին եղունգիկով: Տուփիկը 4-5 մմ երկ.:

Տարածում. Աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատ ավանի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850 մ բարձրության վրա. կնյունա-հիրիկային աղակալած ճահիճներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության 2008 թ. որոշման համաձայն Արարատի ճահիճները ընդգրկված են Բնության հուշարձանների ցանկում, որպես «Աղակալած ճահճուտ»:

Անհրաժեշտ է տարածքի պահպանության կազմակերպում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Lycopodiophyta - Գետնամուշկներ - (Պլաունի)

Lycopodiaceae - Գետնամուշկազգիներ - (Պլաունօվիե)

320. Lycopodium selago L.

Գետնամուշկ

(Պլաուն բառանեց)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնաբերվել է Մրղուզի լեռնաշղթայից 1982 թ: Հայաստանի ֆլորայի համար հանդիսանում էր ոչ միայն նոր տեսակ, այլև նոր ցեղի, նոր ընտանիքի և ընդհանրապես նոր կարգի պատկանող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա մշտադալար խոտաբույս 5-10 սմ բարձր.: Ցողունները մի փոքր բարձրացող, ուղիղ, գագաթում հեշտությամբ թափվող բողբոջներով: Տերևները գծային-նշտարաձև, հերթադիր, պարուրաձև խիտ դասավորությամբ: Սպորանգիումները տերևների անութներում, մեկական:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Մրխուզի լեռնաշղթա) AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Համարյա կոսմոպոլիտ է` ամենուրեք տարածված բուսատեսակ:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1000-2300 մ բարձրությունների վրա. անտառներում, խոնավ ժայռերի վրա:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Pteridophyta - Պտերներ - (Պապօռօտնիկօօբռազնիե)

Adianthaceae - Ադիանտազգիներ - (Ադիանտօվիե)

321. Adianthum capillis-veneris L.

Ադիանտում Վեներայի վարս

(Ադիանտում Վեներին վօլօս)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Արեալը խիստ մասնատված: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է բնակության շրջանի կրճատում`աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով`ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բազմամյա բույս 35 սմ բարձր.: Տերևաթիթեղը 2-3 անգամ փետրաձև բաժանված, լայն-երկարավուն: Վերջին կարգի սեգմենտները կոթունիկների վրա: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց, ՈՒրծի լեռնաշղթա), Դարեղեգիսի (Արփա գետի կիրճ` Ջերմուկ քաղաքի և Դարբ գետի միախառնման մասում) և Զանգեզուրի (Տաթև վանքի շրջակայք) Ֆլորիստիկական շրջաններում: EOO` 2265 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանի սահմաններից դուրս տարածված է Կովկասում, Ատլանտյան օվկիանոսի ափերին, Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-2200 մ բարձրությունների վրա, խոնավ ժայռերի ճեղքերում, տրավերտինների վրա, ջրվեժների և ջրավազանների մոտ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\ դեգրադացիա` ռեկրեացիոն տրորման և կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Երկու աճելավայրեր պահպանվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է մոնիթորինգ, նոր աճելավայրերի հայտնաբերում:

 

Aspleniaceae - Ասպլենազգիներ - (Կօստենցօվիե)

322. Asplenium woronowii Christ

Ասպլեն Վորոնովի

(Կօստենեց Վօռօնօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է 3 աճելավայրերից, ընդ որում մեկը գտնվում է զգալի հեռավորության վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բազմամյա բույս մոտ 20 սմ բարձր.: Տերևաթիթեղը փափուկ կաշեկերպ, անփայլ-կանաչ, երկարավուն-նշտարաձև, կրկնակի փետրաձև; կոթունը տերևաթիթեղին հավասար:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու (Սպիտակ, Բազումի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2800 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի հանդիպում է Արևմտյան Կովկասում, Արևմտյան, Հարավ-արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 900-2500 մ բարձրությունների վրա. բոխուտային անտառների քարքարոտ տեղերում, ժայռերի միջև և Rhododendron caucasicum թփուտների մեջ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Athyriaceae - Զարխոտազգիներ - (Կօչեդիժնիկօվիե)

323. Athyrium distentifolium Tausch ex Opiz (=A. alpestre (Hoppe) Opiz)

Ձարխոտ բաժանատերև

(Կօչեդիժնիկ ռասստավլեննօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու լոկալիտետներ Հյուսիսային Հայաստանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս` 60-160 սմ բարձրության: Տերևաթիթեղը փափուկ, մուգ կանաչ, երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն-նշտարաձև: Տերևակոթը տերևաթիթեղից կարճ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Մրխուզի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի հանդիպում է Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Թուրքիայում, Հյուսիսային և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2200-2600 մ բարձրությունների վրա. քարքարոտ կիրճերում, Rhododendron caucasicum թփերի մեջ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Botrychiaceae - Ողկուզապտերազգիներ - (Գռօզդօվնիկօվիե)

324. Botrychium lunaria (L.) Sw.

Ողկուզապտեր կիսալուսնաձև

(Գռօզդօվիկ պօլուլուննիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է հանրապետությունից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով`ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր դեղնա-կանաչ, մսալի բույս 5-20 սմ բարձր: Տերևի ստերիլ մասը փետրաձև, սեգմենտները թեք կիսալուսնաձև, սեպաձև հիմքով և գոգավոր գագաթով: Տերևի պտղաբերող մասը երկակի-եռակի փետրաձև, ստերիլ մասից վեր բարձրացող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի (Ակնա լճի շրջակայք), Սևանի (Դարանակ գյուղի շրջակայք, Վարդենիս լեռնաշղթա) և Զանգեզուրի (լեռնագագաթներ Արամազդ և Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3160 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի հանդիպում է Կովկասում, Եվրոպայում, Հյուսիսային, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2500-3300 մ բարձրությունների վրա. մարգագետիններում և ժայռերի միջև:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Dryopteridaceae - Վահանապտերազգիներ - (Շիտօվնիկօվիե)

325. Polystichum braunii (Spenn.) Fee

Բանպոտ Բրաունի

(Մնօգօրյադնիկ Բռաունա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Արեալը մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բազմամյա բույս մինչև 80 սմ բարձր.: Տերևաթիթեղը փափուկ կաշենման, չձմեռող, երկարավուն-նշտարաձև, հիմքում կտրուկ նեղացած: Առաջին կարգի սեգմենտները երկարավուն, ստորինները` բութ, վերինները`կարճ-սրացած: Երկրորդ կարգի սեգմենտները նստած են ուղիղ անկյան տակ, երկարավուն-օվալ, հիմքում` բութ կարճ ականջուկներով:

Տարածում. Հայաստանում տարածված է Լոռու (Աղքյորփի, Պրիվոլնոյե գյուղերի շրջակայք) և Իջևանի (Շահալի, «Դիլիջան» ազգային պարկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1260 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Կովկասում (լայնորեն), Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 900-1900 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառների ժայռոտ տեղերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառների հատումների հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

326. Polystichum lonchitis (L.) Roth

Բանպոտ նիզականման

(Մնօգօրյադնիկ կպյեվիդնիյ)

 

Կատեգորիա.EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր բույս 10-45 սմ բարձր.: Տերևաթիթեղը կոշտ կաշենման, փետրաձև հատված, գծային-նշտարաձև, շատ կարճ կոթով: Ամենաներքևի սեգմենտները եռանկյուն, հիմքում կարճ ականջուկով, մնացածները` լայն-սրտաձև, հիմքում մեծ ականջուկով, բոլորը` սրասղոցաեզր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Քաջարանի շրջակայք, Խուստուփ լեռնագագաթ): EOO 90 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2,: Հայաստանից բացի աճում է Կովկասում (լայնորեն), Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2200-3000 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, քարքարոտ տեղերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման և լեռնահանքային արդյունաբերության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Hypolepidaceae - Հիպոլեպիդազգիներ - (Գիպօլեպիդիեվիե)

327. Pteridium tauricum V. Krecz. ex Grossh.

Արծվապտեր տավրիական

(Օռլյակ տավրիչեսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Ներքին Հանդ գյուղի շրջակայքում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս հաստ սողացող կոճղարմատով: Տերևները մինչև 2 մ բարձր., երկար կոթուններով; Տերևաթիթեղը վառ-կանաչ, կաշենման, ձվաձև-եռանկյուն, եռակի փետրաձև հատված:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ներքին Հանդ գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ղրիմում, Մեծ Կովկասում, Արևմտյան և Հարավ-արևմտյան Անդրկովկասում, Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. գետերի ափերին` բաց տեղերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Ophioglossaceae - Իժալեզվազգիներ - (ՈՒժօվնիկօվիե)

328. Ophioglossum vulgatum L.

Իժալեզու սովորական

(ՈՒժօվնիկ օբիկնօվեննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2ab(iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են 2 աճելավայրեր միմյանցից 225 կմ հեռավորության վրա, որոնցից մեկը մեծ սպառնալիքի տակ է, քանի որ գտնվում է կուրորտային զոնայում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում մարդածին գործոնի հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս կարճ կոճղարմատով և երկար հորիզոնական արմատներով: Տերևի ստերիլ մասը մսալի, ձվաձև, բութ, հիմքում պատյանի ձևով շրջապատող հասկանման ֆերտիլ մասի ոտիկը:

Տարածում. Հայաստանում հայտնի է Ապարանի (Արզական գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Ծավ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններից: AOO 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 225 կմ է: Հայաստանից դուրս տարածվում է Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանում, Հյուսիսային և Արևմտյան (Թուրքիա, Իրան) Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 900-1800 մ բարձրությունների վրա. կաղնու, կաղնու-բոխու անտառներում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Salviniaceae - Ծովոսպազգիներ - (Սալյվինիեվիե)

329. Salvinia natans (L.) All.

Ծովոսպ լողացող

(Սալվինիյա պլավայուշայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում կապված մելիորացիայի և լճերի բուսածածկման պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: Ընդգրկված է նաև Բեռնի կոնվենցիայի Հավելված 2 -ում: CITES-ի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ջրի մակերեսին լողացող ոչ մեծ պտեր օվալա-էլիպսաձև տերևներով: Տերևները դասավորված են օղակաձև, 3-ական; երկուսը` ջրի մակերեսին լողացող, վերևից ծածկված խոզանանման սպիտակ մազիկներով, մեկը` թելանման բաժանված, կախված ջրում: Սորուսները 4-8-ական, ստորջրյա տերևների հիմքերի մոտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում, Լոռու սարահարթի մնացորդային լճերում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախակովկասում, Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Չինաստանում Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Հայաստանում աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1400 մ բարձրությունների վրա, լճերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված լճերի բուսածածկման և կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Լոռու սարահարթում նոր պահպանվող տարածքի ստեղծում:

 

Sinopteridaceae - Սինոպտերիդազգիներ - (Սինօպտերիդիեվիե)

330. Cheilanthes pteridioides (Reichard) C. Chr.

Չորապտեր արծվապտերային

(Կռաեկուչնիկ օռլյակօվիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բազմամյա պտեր 10-30 սմ բարձր.: Տերևաթիթեղը կանաչ, կաշենման, վերևից մերկ, տակից պատած նուրբ մազիկներով, երկարավուն-ձվաձև, եռակի փետրաձև հատված, վերջին կարգի սեգմենտները երկարավուն, տափակ; կոթերը բարակ, փայլուն, գորշավուն կամ սև, թաղանթներով ծածկված:

Տարածում.Հայաստանում տարածված է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակից մինչև Վարդանաձոր և Նյուվադի գյուղերը): EOO 170 քառ. կմ է, AOO 32 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Ատլանտյան և Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Արևմտյան (Թուրքիա, Իրան, Աֆղանստան) և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 500-1800 մ բարձրությունների վրա. ժայռերի ճեղքերին, քարերի մեջ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-հանքային արդյունաբերության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Thelypteridaceae - Տելիպտերազգիներ - (Տելիպտերիսօվիե)

331. Thelypteris palustris Schott

Տելիպտեր ճահճային

(Տելիպտերիս բօլօտնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է այս ռելիկտային տեսակի մեկ պոպուլյացիա: Տարածման բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում բնակության շրջանի սահմանափակության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս երկար սողացող կոճղարմատով: Տերևները մինչև 100 սմ երկ., բարդ, 2-3 անգամ փետրաձև հատված; առաջին կարգի սեգմենտները ավելի նեղ, գծային-նշտարաձև մասերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Մարտիրոս գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տարածված է Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիս-Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800 մ բարձրության վրա. ճահճացած տեղերում, լճերի ափերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Չմոյի լճի տարածքում:

 

Gymnospermae - Մերկասերմեր - (Գօլօսեմեննիե)

Cupressaceae - Նոճազգիներ - (Կիպարիսօվիե)

 

332. Juniperus sabina L.

Գիհի կազակական

(Մօժժեվելյնիկ կազացկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ է: Արեալը մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ցածր, սովորաբար հողի վրա փռված թուփ` մինչև 50 սմ բարձր.: Տերևները փայլուն, վառ կանաչ, նշտարաձև-գծային, սրացած, մեջքի կողմից ուռուցիկ և կեսի մոտ փոս ընկած օվալ գեղձով: Կոները մանր, 4-6 մմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Փամբակ, Դարանակ), Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք) և Մեղրու (Վահրավար, Գողթան լեռնագագաթի լեռաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 410 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կովկասի այլ շրջաններում, Հարավային և միջին Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Մոնղոլիայում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2400-2500 մ բարձրությունների վրա. քարաթափվածքային և մանրաքարոտ լանջերին, հազվադեպ թփուտների մացառուտներում: Պտղաբերում է հուլիս-հոկտեմբերին: Լավ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, առատ պտղաբերում է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Taxaceae - Կենազգիներ - (Տիսօվվիե)

333. Taxus baccata L.

Կենի հատապտղային

(Տիսս յագօդնիյ)

 

Կատեգորիա. VU B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Երրորդական դարաշրջանի այս ռելիկտային տեսակը տարածված է Իջևանի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում, առաջացնելով մի քանի համեմատաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում: Այդ պուրակներից մի քանիսը աճում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում: Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Մշտադալար ծառ մինչև 25 մ բարձրությամբ, կարմրա-մոխրագույն բնով մինչև 1 մ տրամագծով հարթ կամ թիթեղիկավոր: Տերևները 5-8 տարի մնացող երկարա-նշտարաձև տափակ ելուստային ջղերով սուր կարճ կոթուկով, փայլուն: Հատապտուղը վառ կարմիր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներ և շրջակա անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2870 քառ. կմ է, AOO` 64 քառ. կմ: Լոկալիտետները` 11. Բացի Հայաստանից աճում է, Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում, Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700-1500 մ բարձրությունների վրա. գետերի ափերին, անտառներում: ՈՒնի արժեքավոր բնափայտ:

Սահմանափակող գործոններ. Դժվարացած սերմնային վերականգնում, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի կենու պուրակ» պետական արգելավայրում:

Անհրաժեշտ է պոպուլյացիաների կազմի և վիճակի մոնիտորինգ:

 

Malvaceae - Փիփերթազգիներ - (Մալյվօվիե)

334. Alcea karsiana (Bordz.) Litv.

Տուղտավարդ Ղարսի

(Շտօկ-ռօզա կառսսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-100 սմ բարձրությամբ, խիտ ծածկված ոսկեգույն պարզ աստղաձև երկծայր մազիկներով: Տերևները ներքևից գունատ ավելի խիտ թավոտությունից: Ծաղիկները մեծ` 5-7 սմ տրամագծով, հնգատիպ սպիտակ պսակաթերթերով: Ենթաբաժակը երկարավուն-եռանկյուն թերթերով`10-12 մմ երկ., բաժակից կարճ: Պտուղը տրոհվող` կազմված 18-40 միասերմ մերիկարպիումներից: Սերմերը երիկամաձև:

Տարածում. Հանդիպում է Վերին Ախուրյանի (գյուղ Գթաշեն, Կումայրի) և Շիրակի ֆլորիստիկական շրջաններում (Հոռոմ, Լենգէսի շրջակայք, Քաչալ սար): EOO 300 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ է: Լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հյուսիս-Արևելյան Անատոլիան (Արդահան, Կարաուրգան, Քարակուրտ):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին, վերին լեռնային և ենթալպյան գոտիների 1600-2600 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստաններում, ժայռոտ լեռնալանջերին, չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին: Գեղազարդային բույս է, նաև դեղաբույս:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական գործունեության ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

335. Alcea sophiae Iljin

Տուղտավարդ Սոֆիայի

(Շտօկ-ռօզա Սօֆիի)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-100 սմ բարձրությամբ, ծածկված ցրված մանր աստղաձև մազիկներով: Տերևները կլորավուն-մատնաձև, 5 թեթևակի հատված բլթակներով, երկու կողմից միագույն: Ծաղիկները մեծ, հնգատիպ կրեմա-դեղնավուն պսակաթերթերով: Ենթաբաժակը եռանկյուն թերթերով` 7-10 մմ երկ., 2 անգամ բաժակից կարճ: Պտուղը տրոհվող` կազմված բազմաթիվ միասերմ մերիկարպիումներից: Սերմերը երիկամաձև, եզրից թևավոր:

Տարածում. Հանդիպում է Շիրակի (Թալին, Պեմզաշեն, Բագրավան, Մաստարա, Մարալիկ, Քարակերտ, Թաթուլ, լեռնագագաթ Արտենի) և Երևանի (Հրազդան գետի ափ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1590 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ: Լոկալիտետները` 5: Ընդհանուր արիալը ընդգրկում է Հարավ-Արևմտյան Անդրկովկասը, Հյուսիս-Արևելյան Անատոլիան (Սուրմալու, Կարակալա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1300-1800 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստաններում, չոր քարքարոտ տեղերում, ժայռերի միջև: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին: Գեղազարդային տեսակ:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված տնտեսական գործունեության ազդեցության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

336. Malvella sherardiana (L.) Jaub.

Մոլոշիկ Ժերարի

(Մալյվօչկա Ժեռառա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 10-50 սմ բարձր., թավշյա թավոտությամբ, խիտ տերևակալված, փռված կամ բարձրացող ցողուններով: Տերևները սրտաձև-երիկամաձև, աղեղնաեզր: Ծաղիկները անութային, բարակ երկար կոթերով; պսակաթերթերը մուգ-վարդագույն, երկու անգամ բաժակից երկար: Ենթաբաժակը 3 ազատ թերթերից` ծածկված կարճ խոզաններով: Պտուղները տրոհվող` միասերմ փքված մերիկարպների` պտղամասերի բաժանվող: Սերմերը ձվաձև:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Վարդաշեն, Էրեբունի) և Դարեղեգիսի (Արփի, Արենի, Եղեգնաձոր, Գետափ, Չիվա) ֆլորիստիկական շրջաններում: EOO 320 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Միջերկրածովյան ավազանի երկրները, Ղրիմը, Անատոլիան, Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ.Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. չոր կավոտ լանջերին, ցանքերում, Ճանապարհների մոտ: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված ինֆրակառուցվածքի զարգացման, հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Menyanthaceae - Ջրաերեքնուկազգիներ - (Վախտօվիե)

337. Menyanthes trifoliata L.

Ջրաերեքնուկ եռատերև

(Վախտա տրեխլիստնայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: ՈՒնի ընդհատված տարածում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում և անհետացում` կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով` բնակության միջավայրի կորստի հետ: Հաշվի առնելով տեսակի ընդհանուր արեալի լայն տարածումը կատեգորիան իջեցված է մեկ միավորով: Գեղազարդային տեսակ է, նաև` դեղաբույս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սողացող կոճղարմատով ջրային բույս: Ցողունը 30-60 սմ երկ.: Տերևները հերթադիր, մինչև 30 սմ երկ. կոթերով; տերևիկները 3, հակաձվաձև կամ էլիպսաձև, 5 - 8 սմ երկ.: Ծաղիկները 10-20, խիտ գագաթնային ողկույզներում: Բաժակը հնգաբաժան: Պսակը ձագարաձև, թեթևակի մսալի, 5 բլթակներով; բլթակները ներսից խիտ-ծոպավոր, սպիտակ կամ թույլ վարդագույն, ծաղկումից հետո թափվող: Պտուղը միաբույն, երկփեղկ տուփիկ: Սերմերը խոշոր, սեղմված:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Գիլի լիճ), Դարեղեգիսի (Չիմոյի և Փիրոսի լճեր), Զանգեզուրի (Վերդոյի լիճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1540 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է համարյա ամբողջ Կովկասը, բարեխառն Եվրասիան, Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1700-2000 մ բարձրությունների վրա. լճերում, կանգնած, ճահճացող ջրերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է տեսակը արժանացնել հատուկ ուշադրության, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ, ex-situ պահպանություն, ներդնել ջրավազանների կանաչապատման համար:

 

Najadaceae - Ջրահարսազգիներ - (Նայադօվիե)

338. Najas minor L.

Ջրահարս փոքր

(Նայադա մալայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Ըստ Ա.Մ.Բարսեղյանի (1981) տվյալների աճում է Արարատյան դաշտավայրում, 1983 թ. հայտնաբերվել է նաև Ապարանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանում տեսակին սպառնում է տարածման նվազում կապված հազվագյուտության, էկոսիստեմների փոփոխության գյուղատնտեսության զարգացման պատճառով: Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Ջրային, սուզված կամ լողացող միամյա բույս, խիտ ճյուղավորված, հաճախ կոտրատվող ցողուններով: Տերևները օղակադիր, դեղնա-կանաչավուն տերևաթիթեղով 0.6-0.9 մմ լայն., եզրերից փոքր ի շատե խոշոր, հիմքի մոտ հեռացած ատամիկներով; տերևապատյանները կարճ, լայն, վերևում` ավելի մուգ գույնի ատամիկներով: Պտուղը 4 մմ երկ., 1 մմ լայն, նստադիր, 3-4 ողնուցանման, բարակ երկայնակի կողերով և դրանց միջև հորիզոնական բաց գույնի շերտերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Էջմիածին, Մասիս) և Ապարանի (Աղավնաձոր գյուղի մոտ Մարմարիկ գետի ձախափնյակում) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 630 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, մասնավորապես Արևմտյան Նախակովկասը, Արևելյան, Հարավային Անդրկովկասը և Թալիշը, ինչպես նաև Եվրոպան, Արևմտյան Սիբիրը, Փոքր, Միջին և Արևելյան Ասիան, Իրանը, Հնդկաստանը, Հյուսիսային Աֆրիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտում ծ. մ. 800-1700 մ բարձրությունների վրա. քաղցրահամ և աղիավուն ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Հիդրոգամ` ջրում փոշոտվող բույս է: Գեներատիվ եղանակով բազմանում է ավելի քիչ: Ինտենսիվ բազմանում է վեգետատիվ եղանակով, որը սակայն հաճախ ճնշվում է ջրային խոշոր բույսերի կողմից:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ/դեգրադացիա հողերի ոռոգման, չորացման և գյուղատնտեսության զարգացման պատճառներով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

Nitrariaceae - Բորակաթուփազգիներ - (Սելիտրյանկօվիե)

339. Nitraria schoberi L.

Բորակաթուփ Շոբերի

(Սելտրյանկա Շօբեռա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հողերի յուրացումը կարող է առաջացնել տարածման և բնակության շրջանների կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Չռված-ճյուղավորված թուփ` 50-200 սմ բարձր., սպիտակ կեղևով և փշոտ ճյուղերով: Տերևները հերթադիր, պարզ, մսալի, երկարավուն-թիաձև: Ծաղիկները կարճ ոտիկներով: Պսակաթերթերը կանաչավուն-դեղին, 4-5 մմ երկ.: Պտուղները դարչնագույն կամ մուգ-կարմիր:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Արգավանդ, Արազափ, Մարգարա, Երասխահուն) և Մեղրու (Արաքս գետի ողողադաշտ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2350 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Հարավ-արևելյան Եվրոպայում, Իրանում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. առավելապես խոնավ աղուտներում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ոռոգման, հողերի աղազրկման և գյուղատնտեսական հանդակների համար դրանց յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Որդան կարմիր» պետական արգելավայրի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Nymphaeaceae - Հարսնամատազգիներ - (Կուվշինկօվիե)

340. Nuphar lutea (L.)Smith

Կոկոռ դեղին

(Կուբիշկա ժելտայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է Արևմտյան Հայաստանի լճերի երկու լոկալիտետներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության, լճերի բնական և տնտեսական գործունեության պատճառով ջրի մակարդակի փոփոխման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0` անհետացած տեսակ կարգավիճակով: Վերջերս Ախուրյան գետի հին հունում հայտնաբերվել է մի փոքր պահպանված պոպուլյացիա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս, ջրի մակերեսին լողացող, խոշոր լայն-էլիպսաձև, հիմքում սրտաձև տերևներով: Ծաղիկները միայնակ, ջրի մակերեսից մի փոքր բարձրացող: Բաժակաթերթերը 5, դեղին: Պսակաթերթերը փոքր, նեղ, երկարավուն, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող, բոլորը պարուրաձև դասավորված: Պտուղը հատապտղանման, սերմերը լորձնային` օդային պղպղջակներ կրող պերիկարպով` սերմնապատով:

Տարածում. Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Արփա լճի և Ախուրյան գետի ավազաններ): Մեծ հավանականությամբ անհետացել է նախկինում հայտնի աճելավայրը Լոռու ֆլորիստիկ շրջանում: AOO` 8 քառ. կմ, աճելավայրերը` 2: Աճելավայրերի միջև տարածությունը` 15 կմ է: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Եվրոպան, Սիբիրը, Միջերկրածովյան ավազանը, Փոքր և Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում ծ. մ. 1800-2000 մ բարձրությունների վրա. լճերում, կանգնած և դանդադաղահոս ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Գեղազարդային տեսակ է, դեղաբույս: Սահմանափակող գործոններ. Ջրի մակարդակի փոփոխում, տարածքի ցամաքեցում, հազվագյուտություն, կլիմայի փոփոխություն, անտրոպոգեն գործունեության ազդեցություն,

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերը պահպանվում են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է նոր աճելավայրերի հայտնաբերում, մոնիթորինգ և ex-situ պահպանություն:

 

341. Nymphaea alba L.

Ջրաշուշան սպիտակ

(Կուվշինկա բելայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է Լոռու սարահարթի ռելիկտային լճերից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նախկինում, մինչև 1930 թ. աճում էր նաև Ապարանի ֆլորիստիկ շրջանում, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակի ողողատներում գետի գարնանային վարարումներից առաջացած փոքրիկ լճակներում: Այստեղ տեսակը ոչնչացել է բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով` Մարմարիկի սակավաջրության, ժամանակավոր լճակները ցամաքելու, տնտեսական գործունեության և այլ պատճառներով: Տեսակին Հայաստանում սպառնում է անհետացում տնտեսական գործունեության ընդարձակման և կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3` կրճատվող տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս: Տերևները խոշոր կլորավուն կամ թույլ ձվաձև, հիմքում սրտաձև, ինչպես նաև ծաղիկները ջրի մակերեսին լողացող: Ծաղիկները միայնակ, խոշոր` 14-16(20) սմ տրամագծով: Բաժակաթերթերը 4, հազվադեպ 3 կամ 5: Պսակաթերթերը սպիտակ, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող, բոլորը` պարուրաձև դասավորված: Պտուղը հատապտղանման, սերմերը` օդային պղպղջակներ կրող արիլուսով` սերմնաթիկնոցով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Լոռու սարահարթի լճակներ. Ստեփանավանի և Տաշիրի միջև): EOO` 330 քառ. կմ, AOO` 16 քառ.կմ, աճելավայրերը` 6: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Սկանդինավյան թերակղզին, Միջին Եվրոպան, Միջերկրածովյան ավազանի երկրները, Փոքր Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1400-1900 մ բարձրությունների վրա. լճերում, կանգնած ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Կլիմայավարժեցվել և երկար տարիներ աճում էր ՀԱԱ-ի Երևանի բուսաբանական այգու Հայաստանի ֆլորայի հողամասի լճակում: Գեղազարդային տեսակ է, ներկատու, կոճղարմատը օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, կլիմայի փոփոխություն, անտրոպոգեն գործունեության ազդեցություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ստեղծել նոր «Լոռու լճակներ» ԲՀՊՏ, ինչպես նախատեսված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով:

 

Onagraceae - Ապուզանազգիներ - (Կիպրեյնիե)

342. Chamaenerion dodonaei (Vill.) Kost.

Նեղտերև Դոդոնի

(Խամեներիօն Դօդօնա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս` մինչև 60 սմ բարձր.: Տերևները գծային-նշտարաձև, մերկ կամ տակից առսեղմ թավոտ: Պսակաթերթերը վարդագույն: Առէջները 8, որոնցից 4 ավելի կարճ, դասավորված մեկ շարքով: Սռնակը թեթևակի առէջներից երկար:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ստեփանավան, Տաշիր): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Միջին և Հարավային Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում. խոնավ տեղերում, գետերի ափերին: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար աճելավայրերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի կառուցվածքի և անհատների թվաքանակի ճշտման համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Orchidaceae - Խոլորձազգիներ - (Օռխիդնիե)

343. Cephalanthera kurdica Bornm. & Kraenzl.

Եղբորոսին քրդական

(Պիլցեգօլօվնիկ կուրդսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU, քանի որ պոպուլյացիան սահմանակից է Իրանում աճող պոպուլյացիայի հետ: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անկայուն անտառտնտեսական գործունեության և չվերահսկվող հավաքի հետևանքով (որպես գեղազարդային տեսակ):

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր (որպես C. epipactioides Fisch. & C.A.Mey.) 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա ստորգետնյա կոճղարմատով խոտաբույս` 20-40 սմ բարձր.: Զարգացած տերևները 4 սմ երկ., սակավաթիվ: Ծաղիկները վարդագույն կամ սպիտակավուն: Ծաղկի շուրթը լայնակի նեղացումով, կարճ բութ խթանով: Սերմնարանը հիմքի մոտ ոլորված, նստադիր, ինչպես և պտուղը վերև ուղղված: Գեղազարդային արժանիքներով օժտված տեսակ:

Տարածում. Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Լիճքվազ): AOO 12 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Հյուսիսային Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1700 մ բարձրությունների վրա. անտառներում, կրաքարային տեղերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառների հատումների և անտառտնտեսական աշխատանքների, ինչպես նաև որպես գեղազարդային բույս չափազանց շատ հավաքելու հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

344. Corallorhiza trifida Chatel.

Կորալորիզ եռաբաժան

(Լադյան տրեխնադրեզաննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է Իջևանի ֆլորիստիկական շրջանի 1977 թ. կատարված միակ հավաքով: Տարածման և բնակության շրջանի մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը աճում է միայն փշատերև անտառներում, որոնք Հայաստանի անտառների աննշան մասն են կազմում: Պոպուլյացիան գտնվում ռեկրեացիոն գոտում, որի հետևանքով առկա է աճելավայրի խախտման վտանգ: Այն մեկուսացված է սահմանակից երկրների մոտակա պոպուլյացիաներից:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա առանց քլորոֆիլի օբլիգատ միկոտրոֆ խոտաբույս 10-25 սմ բարձր.: կոճղարմատը կարճ կորալանման` առանց արմատների: Ցողունները բարակ, դեղնա-գորշավուն: Ծաղկակիցները սերմնարանից կարճ: Ծաղիկները 3-10 հատ` հավաքված ողկույզ ծաղկաբույլում, դեղնավուն- կամ կանաչավուն-սպիտակ: Ծաղկապատի եզրային արտաքին մասերը ներքև թեքված և միացած շուրթի հիմքի տակ` առաջացնելով թմբիկ: Շուրթը եզրերից ատամիկներով:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, բացի Նախակովկասից և Թալիշից, Եվրասիայի արկտիկական և բարեխառն շրջանները և Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1800 մ բարձրությունների վրա. փշատերև անտառներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում`հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական և ռեկրեացիոն գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիայի ներկա վիճակի հատուկ ուսումնասիրություն և մոնիթորինգ:

 

345. Epipogium aphyllum Sw.

Էպիպոգիում անտերև

(Նադբօռօդնիկ բեզլիստնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է 2 պոպուլյացիան: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով` կապված անտառտնտեսական և ռեկրեացիոն գործունեության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա օբլիգատ միկոտրոֆ առանց քլորոֆիլի խոտաբույս 10-20 սմ բարձր.: Կոճղարմատը կարճ մսալի կորալանման բարակ ստոլոնով` առանց արմատների: Ծաղկակիր ընձյուղները մերկ, հաստ (ներքևում մինչև 10 մմ հաստությամբ): Ողկույզը սկզբում ներքև թեքված, հետագայում` ուղիղ: Ծաղիկները դեղնավուն, երբեմն կարմիր երանգով, հոտավետ: Խթանը 4-8 մմ երկ., հաստ, բութ, բաց-մանուշակագույն

Տարածում. Հայաստանում աճում է Իջևանի (Դիլիջանի շրջակայք) և Լոռու (Ստեփանավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 205 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր առմամբ տեսակը տարածված է ամբողջ Եվրասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1700 մ բարձրությունների վրա. ստվերոտ անտառներում, հումուսով հարուստ հողերի վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս. ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, մասնատված արեալ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության (անտառների հատում) հետ, ռեկրեացիոն տրորում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի ներկա վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

346. Listera ovata (L.) R.Br.

Երկտերևի ձվաձև

(Տայնիկ յայցեվիդնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի աճելավայրերը կարող են տուժել անտառտնտեսական գործունեության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կարճ կոճղարմատով խոտաբույս 25-60 սմ բարձր.: Ցողունները տերևներից վերև գեղձային թավոտությամբ: Զարգացած տերևները 2, էլիպսաձև, 5-10 սմ երկ. 3-8 սմ լայն., հակադիր մոտեցած ցողունի կենտրոնում: Ծաղիկները կանաչավուն: Շուրթը դեղնավուն-կանաչ, հակասեպաձև, գագաթում խոր երկհատված: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում աճում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է համարյա ամբողջ Կովկասում, Եվրոպայում, Ասիայի սառը և բարեխառն շրջաններում, ներմուծվել է Հյուսիսային Ամերիկա:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1200 մ բարձրությունների վրա. հաճարենու և հաճարենու-կաղնու անտառներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

347. Ophrys apifera Huds.

Սարդակիր մեղվակիր

(Օֆրիս պչելօնօսնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,v) + 2 ab(ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-50 սմ բարձր.` ամբողջական պալարներով: Շուրթը լայն-օվալաձև, 1 դեղնավուն երիզով պուտով, հիմքում 2 կոնուսաձև խավոտ թմբիկներով, պարզորոշ եռաբլթակ, լեզվականման կամ ձվաձև եզրերի բլթակներով և համարյա կլորավուն միջին բլթակով, գագաթում` ներքև թեքված հավելուկով 1,5-3,5 մմ երկ.: Կտուցանման վերնակապը 3-3,5 մմ երկ., S-աձև: Ծաղկապատի արտաքին մասերը վարդագույն կամ մանուշակագույն կանաչավուն ջղերով: Բարձրարժեք գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Կապանի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. շիբլյակում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

348. Orchis punctulata Steven ex Lindl.

Խոլորձ կետավոր

(Յատրիշնիկ տօչեչնիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հայտնի են 3 պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Նկատի ունենալով տեսակի ընդհանուր լայն տարածումը և հայկական պոպուլյացիաների մոտիկությունը Ադրբեջանի և Իրանի պոպուլյացիաների հետ, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-50 սմ բարձր., ամբողջական պալարներով: Տերևները 12-20 սմ երկ.: Ծաղկակիցները սերմնարանից զգալիորեն կարճ: Ծաղկաբույլը 10-20 սմ երկ.: Ծաղիկները դեղնավուն: Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են խթան 9-11 մմ երկ., ներսում մուգ պուտերով: Շուրթը 10-12 մմ երկ., հիմքում մուգ գույնի ծծիչներով, խոր-եռաբլթակ, 2 գծային եզրային բլթակներով և խոշոր երկու մասից կազմված միջին բլթակով` բլթակների միջև ատամիկով: Խթանը ներքև ուղղված, սերմնարանի կեսին հավասար երկարությամբ: Բարձրարժեք գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում աճում է Զանգեզուրի (Թասի լեռնանցք, «Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Վահրավար, Շվանիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 700 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Անդրկովկասում, Թալիշում, Միջերկրածովյան ավազանի արևելյան երկրներում, Ղրիմում, Արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1000-2000 մ բարձրությունների վրա. նոսրանտառներում, թփերի մացառուտներում, անտառների խոնավ բացատներում: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, ճանապարհաշինության հետևանքով: Ինտենսիվ հավաք որպես գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

349. Orchis stevenii Rchb. f.

Խոլորձ Ստևենի

(Յատրիշնիկ Ստեվենա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հանդիպում է մեկական անհատներով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-40 սմ բարձր., ամբողջական պալարներով: Տերևները երկարավուն կամ երկարավուն-նշտարաձև: Ծաղկակիցները թեփանման: Սաղավարտը վերևից մոխրա-գորշա-վարդագույն: Շուրթի մասերը ամբողջաեզր; շուրթը մուգ մազիկներով: Խթանը սերմնարանի երկարության 1/3 կամ 1/2 հավասար, ծայրում թեթևակի լայնացած: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Շվանիձոր): AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում Մեծ Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի վրա, Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-2000 մ բարձրությունների վրա. լուսավոր անտառներում, մարգագետիններում, երբեմն ջրավազանների ափերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական աշխատանքների, գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, ճանապարհաշինության հետևանքով: Ինտենսիվ հավաք որպես գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

350. Orchis tridentata Scop.

Խոլորձ եռատամ

(Յատրիշնիկ տրեխզուբչատիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի մեծ ընդհանուր տարածումը, ադրբեջանական պոպուլյացիայի մոտիկությունը և արգելոցային տարածքում աճելու հանգամանքը, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-30 սմ բարձր., ամբողջական պալարներով: Ծաղկակիցները թաղանթային, նշտարաձև: Ծաղիկները վարդագույն կամ վարդագույն-մանուշակագույն, մուգ ջղերով: Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են սաղավարտ: Շուրթը 7-8 մմ երկ., մուգ պուտերով խոր եռաբլթակ, եզրերի գծային-թիաձև բլթակներով և միջին ավելի երկար, հակասրտաձև ուրվագծով, փոքր ի շատե գոգավոր բլթակով, մեջտեղում փոքրիկ ատամիկով: Ծաղկաբույլը 2(3) սմ երկ., կլորա-երկարավուն կամ ձվաձև: Խթանը ներքև ուղղված, կորացած, սերմնարանից կարճ: Բարձրարժեք գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ծավ գյուղի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է համարյա ամբողջ Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Արևմտյան Ասիայում: Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1000 մ բարձրությունների վրա. լուսավոր անտառներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ: Ինտենսիվ հավաք որպես գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

351. Steveniella satyrioides (Spreng.) Schult.

Ստեվենիելա սատիրանման

(Ստեվենիելլա սատիրիօվիդնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-40 սմ բարձր., ամբողջական պալարներով, սովորաբար միատերև: Ծաղիկները կանաչ աղոտ-ծիրանագույն երանգով: Ծաղկապատի արտաքին մասերը ամբողջությամբ միաձուլված միմյանց հետ, ներսում` պուտիկներով: Շուրթը պարկանման խթանով: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Աղայա լեռնագագաթ) և Զանգեզուրի (Կապանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է համարյա ամբողջ Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա. նոսրանտառներում, անտառային բացատներում, առավելապես կրաքարային հողերի վրա: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական միջոցառումների հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Orobanchaceae - Ճրագախոտազգիներ - (Զառազիխօվիե)

352. Cistanche fissa (C.A.Mey.) G.Beck

Դևագի հատված

(Ցիստանխե ռասսեչեննայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից փոքր: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանի կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ և առաջին հերթին աղուտների լվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, միայնակ հաստ ցողուններով մինչև 50-60 սմ բարձր.: Ծաղկաբույլը խիտ, հաստ մինչև 20 սմ երկ. և 5-8 սմ լայն.: Պսակը բաց-երկնագույն, թեթևակի զիգոմորֆ.

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատի շրջակայք): EOO 85 քառ. կմ է, AOO` 12 քառ կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում, Իրանում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Մակաբույծ բույս է: Ավելի հաճախ աճում է Artemisia և Tanacetum ցեղերի տարբեր տեսակների արմատների վրա: Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. աղուտներում, աղակալված հողերի վրա, կիսաանապատային բուսականության մեջ: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ աղուտների վրա, իրականացնել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

353. Cistanche salsa (C.A.Mey.) G.Beck

Դևագի աղուտային

(Ցիստանխե սօլօնչակօվայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր է: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազում է մինչև EN: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, միայնակ հաստ ցողուններով մինչև 40-50 սմ բարձր.: Ծաղկաբույլը խիտ, հաստ մինչև 20 սմ երկ. և 4-5 սմ լայն.: Պսակը դժգույն բաց-երկնագույն, թեթևակի զիգոմորֆ. Բաժակը ձուլաթերթ, միանման մասերով, բաժակաթերթերը եզրերից բրդոտ-մազոտ:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխի և Խոր-Վիրապի շրջակայք): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2. Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Անատոլիայում, Իրանում, Տիբեթում և Մոնղոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Մակաբույծ բույս է, կապված է Chenopodiaceae ընտանիքի և Tanacetum ցեղի տեսակների հետ: Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-900 բարձրությունների վրա. աղակալված հողերում և աղուտներում, կիսաանապատային բուսականության մեջ, ոռոգիչ ջրանցքների ափերին: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին: Ծաղկման երկրորդ շրջանը դիտվում է սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է նոր ԲՀՊՏ-ի ստեղծում աղուտների վրա: Պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով և իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Paeoniaceae - Քաջվարդազգիներ - (Պիօնիվիե)

354. Paeonia tenuifolia L.

Քաջվարդ նեղատերև

(Պիօն ուզկօլիստիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է միայն Հայաստանի հարավում` Զանգեզուրում: Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի կորուստի կամ դեգրադացիայի հետ, տարածքի լեռնահանքային արդյունաբերության զարգացման դեպքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի հավելվածում: CITES-ի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս կոնաձև հաստացած արմատներով: Ցողունը մինչև 60 (90) սմ բարձրության: Տերևները կրկնակի փետրաձև, նեղ-գծային, մինչև 2 մմ լայնության մասերով; վերին տերևները շրջապատում են ծաղիկը: Ծաղիկները ցողունների գագաթներին միայնակ, 6-8 սմ տրամագծով, մուգ-կարմիր պսակաթերթերով: Առէջները դեղին: Պտղատերևիկները` 3, հազվադեպ 2, մոտ 2 սմ երկարության, շեկավուն թավոտությամբ: Սերմերը արիլուսով` սերմնաթիկնոցով:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, ընդ որում Նախակովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին, Արևելյան Եվրոպայի հարավային մասը, Փոքր Ասիան և Հյուսիս-Արևմտյան Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա, շիբլյակներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին: Օժտված է գեղազարդային բարձր արժանիքներով:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, տարածման և բնակության շրջանի սահմանափակում, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա, կապված տարածքի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հիմնել պահպանվող տարածք տեսակի աճելավայրում, կատարել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, մոնիթորինգ:

 

Platanaceae - Սոսազգիներ - (Պլատանիվիե)

355. Platanus orientalis L.

Սոսի արևելյան

(Պլատան վօստօչնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab (iii) + 2ab (iii)

Վտանգված տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` Կովկասում ամենամեծ պուրակը: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից փոքր է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված աճման վայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Մուգ մոխրագույն բնով սլացիկ ծառ մինչև 30 մ բարձրությամբ: Տերևները խոշոր, խորը մատնաձև հնգաբաժան: Ծաղկաբույլը գնդաձև, 2-2,5 սմ տրամագծով, կախված երկար կոթունով: Պտղիկները վերևում սուր: Գեղազարդային ծառ: Հայաստանում հաճախ օգտագործվում է կանաչապատման նպատակով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ծավ գետի ողողատում և առանձին ծառեր մոտակա անտառներում: AOO 25 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Բալկանյան թերակղզում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 500-900 մ բարձրությունների վրա. առաջացնում է պուրակ, հանդիպում է նաև կաղնու անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սոսու պուրակ» պետական արգելավայրում, «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է. պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Plumbaginaceae - Արճճախոտազգիներ - (Սվինչատկօվիե)

356. Acantholimon caryophyllaceum Boiss.

Ոզնաթուփ մեխակի

(Ականտօլիմօն գվօզդիչնիյ)

 

Կատեգորիա. VU * B1ab(iii)+2ab(iii)

Խոցելի տեսակ: Տարածման շրջանի մակերեսը ավելի պակաս է քան 5000 քառ. կմ, իսկ բնակության շրջանի մակերեսը` ավելի պակաս քան 500 քառ. կմ: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի տարածման ընդհանուր արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարձիկանման կիսագնդաձև թփիկ: Բարձիկները փուխր տերևակալված տերևները փշոտ, սուր: Հասկի առանցքը գալարաձև:

Տարածում. Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Ենգիջա, Մարտիրոս, Խնձորուտ, Արինջ գյուղերի շրջակայք): EOO 760 քառ. կմ է, AOO` 40 քառ կմ, լոկալիտետները` 5: Հայաստանի սահմաններից դուրս աճում է Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1600-2600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ խճաքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում:

 

357. Acantholimon fedorovii Tamamsch. & Mirzoeva

Ոզնաթուփ Ֆեդորովի

(Ականտօլիմօն Ֆեդօռօվա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայաստանում հայտնի է մեկ փոքրիկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճման պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բարձիկանման կիսագնդաձև թփիկ: Ծաղկակիրները տերևներին չգերազանցող: Հասկիկները բազմաթիվ, շատ մանր, 6-7 մմ երկ., երկշարք, համարյա կղմինդրաձև միմյանց ծածկող: Պսակաթերթերը սպիտակ կամ դժգույն-վարդագույն:

Տարածում. Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում,(Ագարակի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի սահմաններից դուրս հանդիպում է Նախիջևանում (մինչև Օրդուբադ քաղաք):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ժայռերի միջև: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակի շրջակայքում:

 

358. Acantholimon festucaceum (Jaub. & Spach) Boiss.

Ոզնաթուփ շյուղախոտային

(Ականտօլիմօն օվսյանիցեվիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում, ընդհուպ մինչև ամբողջական անհետացում` աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարձիկանման կիսագնդաձև թփիկ: Ծաղկակիրները բացահայտորեն տերևներից երկար: Հասկիկները բազմաթիվ, դասավորված ծուռումուռ, փուխր, բազմիցս ճյուղավորված ծաղկաբույլում; գլխավոր առանցքի վրա հասկիկները միմյանցից հեռացած, եզրային ճյուղիկների վրա և գագաթին` համարյա խմբված: Բաժակի ետծալը 8 մմ տրամագծով, անորոշ 5- կամ 10- բլթակներով, սպիտակ; ջղերը սևավուն:

Տարածում. Տարածված է Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Նյուվադի գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի սահմաններից դուրս աճում է Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. մոտ 500 մ բարձրության վրա. չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության կազմում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության արդյունքում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում, ԲՀՊՏ-ի ստեղծում Նյուվադի գյուղի շրջակայքում:

 

Poaceae - Հացազգիներ - Զլակի

359. Aegilops crassa Boiss.

Այծակն հաստ

(Էգիլօպս տօլստիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը ավելի փոքր քան 10 քառ. կմ և գտնվում է շինարարության համար ինտենսիվ յուրացման գոտում: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա ուղիղ կանգնած խոտաբույս 30-40 սմ բարձր.: Հասկերը խիտ թավոտ, 5-10 սմ երկ., 6-9 պտղակալող հասկիկներով: Հասկիկները 4-7 ծաղիկներով, 7-10 մմ երկ.: Ծաղկային թեփերը 7-10 մմ երկ., մինչև 8 սմ երկ. քիստով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Հրազդան գետի կիրճ Երևանի շրջակայքում). AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է Հարավ-Արևմտյան և Միջին Ասիայում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 900-1100 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, գետերի հղկված գլաքարերի, քարաթափվածքների վար: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրի կորուստ\դեգրադացիա, հիմնականում, կապված շինարարության, ռեկրեացիոն տրորման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

360. Aeluropus repens (Desf.) Parl.

Որդանխոտ սողացող

(Պրիբրեժնիցա պօլզուչայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ փոքրիկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը ավելի քիչ է քան 10 քառ. կմ և գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս, շատ ճյուղավորված, գետնատարած և հանգույցներում արմատակալվող ընձյուղներով: Ցողունները վեր բարձրացող, մինչև 30 սմ բարձր., շատ խիտ երկարավուն ծաղկաբույլերով 5-16 մմ երկ., 4-9 մմ լայն.: Հասկիկները 4-5 ծաղիկներով, սպիտակ խավոտ: Տերևապատյանները և տերևաթիթեղները խիտ խավամազոտ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմաշի և Երասխի շրջակայք): AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է Ադրբեջանում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա. աղակալված հողերի վրա, աղուտներում: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղակալում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված մելիորացիայի, գյուղատնտեսական հանդակների և ձկնաբուծական արհեստական լճակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ուշադրություն տեսակի միակ պոպուլյացիայի հանդեպ, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

361. Aira elegantissima Schur

Գնկոր նրբագեղ

(Աիրա իզյաշնեյշայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու ոչ մեծ պոպուլյացիաներ հանրապետության տարբեր ծայրերում` հյուսիսում և հարավում, թեև ընդհանուր առմամբ շատ լայն տարածված տեսակ է: Լոկալիտետների միջև տարածությունը 285 կմ է. ընդ որում, տարածման և բնակության շրջանները` քիչ քան 10 քառ. կմ: Քանի որ տեսակի տարածման հիմնական մասը գտնվում է Հայաստանից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազում է մինչև EN: Հայաստանում տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս, բարակ հարթ մինչև 40 սմ բարձր. ցողուններով: Տերևապատյանները անհարթ, համարյա մինչև հիմքը ճեղքված: Ծաղկաբույլը` հուրանը 3-10 սմ երկ., փռված ճյուղիկներով: Հասկիկները 2 ծաղիկներով: Ստորին ծաղկային թեփը 1,5 մմ երկ., գորշավուն, ծնկաձև քիստով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Բագրատաշենի շրջակայք) և Մեղրու (Ագարակի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տեսակը աճում է Անդրկովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում: Ներմուծված է Հյուսիսային Ամերիկա:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 400-1000 մ բարձրությունների վրա. ավազոտ տեղերում, քարքարոտ լանջերին, շիբլյակում և նոսրանտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և լեռնամետալուրգիական արդյունաբերության գործունեության ինտենսիվացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է մեծ ուշադրության արժանացնել տեսակի միակ պոպուլյացիան, պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում նոր ԲՀՊՏ-ի ստեղծումը:

 

362. Amblyopyrum muticum (Boiss.) Eig

Բթաթեփուկ անքիստ

(Տուպօչեշույնիկ բեզօստիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանները` քիչ քան 10 քառ. կմ: Տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության միջավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա ուղիղ կանգնած խոտաբույս` մինչև 90 սմ բարձր.: Ցողունները մերկ, հարթ: Տերևապատյանները համարյա մինչև հիմքը ճեղքված: Ընդհանուր ծաղկաբույլը` նեղ-գծային հասկերը 20-30 սմ երկ., 3-4 մմ լայն., կազմված 10-20 հասկիկներից: Հասկիկի առանցքը չի բաժանվում առանձին մասերի: Հասկիկները 5-9 ծաղիկներով, 8-15 մմ երկ.: Հասկիկային և ծաղկային թեփերը անքիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (վայրի ցորենների աճելավայրեր Ողջաբերդ գյուղի շրջակայքում). AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետը` 1. Տեսակը բացի Հայաստանից աճում է նաև Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ և կավային լանջերին, տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է հունիսին, պտղակալում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում: Անհրաժեշտ է տեսակի միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

363. Bromopsis gabrielianae Ogan.

Բրոմոպսիս Գաբրիելյանի

(Կօստրեց Գաբրիէլյան)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանները` քիչ քան 10 քառ. կմ: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի փոփոխության պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս կարճ փայտացող մուգ-դարչնագույն կոճղարմատով: Ցողունները ուղիղ կանգնած, 20-60 սմ բարձր., մերկ, թխակապույտ, հիմքում փաթաթված մահացած տերևապատյանների ճեղքված մնացորդներով: Ծաղկաբույլը ողկույզանման, սեղմված, սակավահասկիկ, 3-10 սմ երկ.: Ստորին ծաղկային թեփերը բարակ քիստով 2-5 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Կապուտջուղ): AOO` 4 քառ. կմ: Լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3300-3500 բարձրությունների վրա. քարաթափվածքների, քարացրոնների վրա, ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է տեսակի միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

364. Bromopsis zangezura Ogan.

Բրոմոպսիս Զանգեզուրի

(Կօստրեց զանգեզուրսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանները` 500 քառ. կմ-ից փոքր: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա փուխր ճիմ առաջացնող Խոտաբույս: Ցողունը ուղիղ կանգնած, 60-100 սմ բարձր., հիմքի մոտ շրջապատված մահացած տերևների արտաքինից թույլ ճեղքված դարչնագույն, ներսում ամբողջական ծիրանագույն-մանուշակագույն տերևապատյաններով: Ծաղկաբույլը` հուրան, սակավահասկիկ, թույլ փռված, 8-15 սմ երկ.: Ստորին ծաղկային թեփերը բարակ մանուշակագույն քիստով` 7-12 մմ երկ:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ): EOO 420 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ: Լոկալիտետները` 6: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում` Զանգեզուրի լեռնաշղթայի վրա:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց սկսած մինչև ալպյան գոտի ծ. մ. 1500-3200 մ բարձրությունների վրա. հիմնականում ենթալպյան գոտու մարգագետիններում, քարաթափվածքներում, խճաքարոտ լանջերին և տափաստանում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

365. Elymus transhyrcanus (Nevski) Tzvelev

Տփիկ անդրկասպիական

(Կօլօսնյակ զակասպիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող բնակության պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խիտ ճիմ առաջացնող խոտաբույս: Ցողունը ուղիղ կանգնած, 40-100 սմ բարձր.: Հասկերը 7-15 սմ երկ., փուխր, կանաչ, ուղիղ: Ստորին ծաղկային թեփերը նշտարաձև, 8-10 մմ երկ., մերկ, կարճ, խորդուբորդ քիստերով:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթա). EOO 140 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ադրբեջանում, Արևելյան Անատոլիայում, Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1800 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, տափաստաններում և կաղնու նոսրանտառում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, լեռնա-արդյունահանող գործունեության և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

366. Enneapogon persicus Boiss.

Իննաքիստ պարսկական

(Դեվյատիօստնիկ պեռսիդսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազել է մինչև VU. Հայաստանում տեսակին սպառնում է անհետացում ` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խիտ ճիմ առաջացնող խոտաբույս: Ցողունը ուղիղ կանգնած, 15-40 սմ բարձր: Ծաղկաբույլը խիտ հասկանման հուրան 4-9 սմ երկար., 1-3 սմ լայն.: Հասկիկները 8-14 մմ երկ., 3-6 ծաղիկներով: Ստորին ծաղկային թեփերը 8-9 կորացած, փետրաձև արծաթավուն մազոտ քիստերով 10-13 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Արաքս գետի հովիտ): EOO 70 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 4. Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Ադրբեջանում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրաքում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 490-900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին ժայռերի միջև` շիբլյակում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում նոր ԲՀՊՏ-ի ստեղծում, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

367. Erianthus ravennae (L.) P.Beauv.

Գեղմնախոտ ռավենյան

(Շեռստօցվետ ռավենսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU.

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` մեծ և հզոր ճիմով: Ցողունները ուղիղ կանգնած, մինչև 2,5-3 մ բարձրության: Տերևաթիթեղները նեղ, մինչև 140 սմ երկ.: Ծաղկաբույլը հուրան, խիտ, մեծ, 20-70 սմ երկար., 6-10 մմ լայն.: Հասկիկային թեփերը ջղերի երկարությամբ և վերին մասում ծիրանագույն: Ստորին ծաղկային թեփերը թաղանթային, սուր, քիստով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Արաքս գետի հովիտ): EOO 140 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ: Լոկալիտետները` 4. Բացի Հայաստանից աճում է Նախակովկասում, Անդրկովկասում, Հարավային Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում, Հյուսիսային Հնդկաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 400-800 մ բարձրությունների վրա. գետերի ավազոտ ափերի երկարությամբ, տուգային անտառներում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում նոր ԲՀՊՏ-ի ստեղծում, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

368. Festuca drymeja Mert. et W.D.J.Koch

Շյուղախոտ անտառային

(Օվսյանիցա լեսնայա)

 

Կատեգորիա. VU B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է 4 պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում և հարավում: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված անտառտնտեսական գործունեության պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս երկար սողացող կոճղարմատով: Ցողունները ուղիղ կանգնած 50-150 սմ բարձր.: Տերևապատյանները առանց ականջուկների, թիթեղները հարթ, 5-15 մմ լայն: Ծաղկաբույլը փռված հուրան: Ստորին ծաղկային թեփերը վերին մասում ողնուցավոր, անքիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Նոյեմբերյան, Շամշադին, Մարգահովիտ) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: EOO 8200 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ: Լոկալիտետները` 5. Հայաստանից բացի աճում է Կովկասում, Եվրոպայում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտու ծ. մ. 800-2200 մ բարձրությունների վրա. անտառներում, ավելի հաճախ հաճարի անտառում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառային էկոհամակարգերի խախտումների հետ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

369. Phalaris paradoxa L.

Սերինոսախոտ տարօրինակ

(Կանարեեչնիկ պառադօկսալյնիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 100 քառ. կմ-ից փոքր է: Հայաստանում տեսակին սպառնում է անհետացում, տարածման և բնակության շրջանների նվազում` կապված աճելավայրի պայմանների փոփոխության հետ: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս: Ցողունները հիմքում փնջաձև ճյուղավորված, 10-50 սմ բարձրությամբ: Վերին տերևի տերևապատյանը փքված: Ծաղկաբույլը խիտ, գուրզանման, հիմքի մոտ խիստ նեղացած հուրան, 2-7 սմ երկ. և 1-2 սմ լայն.: Ծաղկային թեփերը փայլուն, 2,5-3,5 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք): AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում և Անդրկովկասում, Հարավային Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում:

Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

370. Psilurus incurvus (Gouan) Schinz et Thell.

Մերկապոչուկ թեքահասկ

(Գօլօխվօստնիկ սօգնուտօկօլօսիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է ընդամենը 1 պոպուլյացիա, որի տարածման շրջանի մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև VU: Հանրապետությունում տեսակին սպառնում է անհետացում` կապված բնակության վայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս, բարակ մերկ ցողուններով 7-30 սմ բարձրության: Տերևաթիթեղները կարճ, նեղ-գծային, տերևապատյանները համարյա մինչև հիմքը ճեղքված: Ծաղկաբույլը հասկ, շատ բարակ նուրբ գալարաձև կամ աղեղնաձև թեքված: Ստորին ծաղկային թեփը քիստով 2,5-7 մմ երկարության:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Մեղրի, Նյուվադի): EOO 90 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Կովկասում Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Նախիջևանում, ինչպես նաև Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավ-Արևմտյան, Միջին և Կենտրոնական Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 400-700 մ բարձրություններում, չոր քարքարոտ կամ մանրահողային լանջերին, գետերի հղկված գլաքարերի, քարաթափվածքների վրա, գետերի չորացած հուների երկարությամբ: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ-մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված ինտենսիվ լեռնա-արդյունաբերական գործունեության և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում, միակ պոպուլյացիան արժանի է մեծ ուշադրության. պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

371. Puccinellia grossheimiana V.I.Krecz.

Անողնուցուկ Գրոսհեյմի

(Բեսկիլյնիցա Գռօսսգեյմա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Վտանգված տեսակ: Համարվում էր անհետացած Գիլլի լճի չորացումից հետո: Ավելի ուշ հայտնաբերվել են նոր պոպուլյացիաներ Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրում: Ներկայումս տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա ճիմ առաջացնող խոտաբույս, ուղիղ 30-60 սմ բարձրությամբ, սովորաբար մանուշակագույն ցողուններով: Տերևաթիթեղները խոզանաձև ոլորված: Ընդհանուր ծաղկաբույլը շատ փուխր հուրան, մազանման ոլորված ճյուղիկներով: Ստորին ծաղկային թեփերը 2,5-3,5 մմ երկարության, սրացած:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի ափեր) և Երևանի (Արարատ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3850 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ: Լոկալիտետները` 5. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Կենտրոնական և Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտու ծ. մ. 700-2100 մ բարձրությունների վրա. լճերի և գետերի ափերին, հղկված գլաքարերի և մերկացած գրունտերի վրա: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաների մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

372. Rhizocephalus orientalis Boiss.

Արմատագլխիկ արևելյան

(Կօռնիգօլօվնիկ վօստօչնիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Խոցելի տեսակ: Հայտնի է միայն Երևանի շրջակայքից և Արարատյան հարթավայրից: Ներկայումս տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հողերի յուրացման հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Շատ փոքրիկ, մանր խիտ ճիմ առաջացնող միամյա խոտաբույս 1-8 սմ բարձր.: Տերևաթիթեղները մինչև 6 սմ երկ., 1-4 մմ լայն.: Ծաղկաբույլերը գլխիկանման կամ գլանաձև 0.5- 2 սմ երկ.: Հասկիկները 3-6 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Գոռավան և ՈՒրծի լեռնաշղթայի նախալեռնային հատված): EOO 230 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Միջերկրածովյան ավազանի արևելյան հատվածում, Հարավ-Արևմտյան և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտու ծ. մ. 800-1300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, գիպսակիր կամ կավային լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, Ֆրիգանանման, անապատային, կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելիորացիայի և ինֆրակառուցվածքի զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրոսվի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

373. Sclerochloa woronowii (Hack.) Tzvelev ex Bor

Կարծրախոտ Վորոնովի

(Ժեստկօկօլօսնիցա Վօռօնօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են ընդամենը երեք պոպուլյացիաներ հանրապետության հարավում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության և հողերի յուրացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա ճիմ չառաջացնող խոտաբույս 6-20 սմ բարձր: Տերևաթիթեղները գծային-բզաձև, 0,5-1 մմ լայն.: Ծաղկաբույլերը միակողմանի, հասկանման հուրաններ, 4-10 սմ երկ. և 1-1,5 սմ լայն.: Հասկիկները խիստ ճյուղավորված, 4-6 ծաղիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Սիսիան, Գորիս) և Մեղրու (Ագարակ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 160 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի, տեսակը հանդիպում է Ղարաբաղում, Նախիջևանում, Իրաքում, Աֆղանստանում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 800-1700 բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային, աղակալված հողերի, հղկված գլաքարերի, գետամերձ ավազների վրա: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և լեռնա-արդյունահանող արդյունաբերության ինտենսիվացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում նոր ԲՀՊՏ-ի ստեղծում, պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

374. Triticum araraticum Jakubz.

Ցորեն արարատյան

(Պշենիցա արարատսկայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Խոցելի տեսակ: Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը: Հանրապետությունում հայտնի է մեկ պոպուլյացիա` կազմված երեք լոկալիտետներից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Քանի որ տեսակի տարածման շրջանի զգալի մասը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա մոմային փառով ծածկված խոտաբույս ուղիղ կանգնած ցողունով 70-110 սմ բարձր.:Հասկերը երկշարք, համեմատաբար լայն, 6-13 մմ լայն.: Հասկերի առանցքը հեշտությամբ բաժանվում է մասերի: Հասկիկները 2 հատիկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Ողջաբերդ և Վեդի գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Արենի, Արփի և Աղավնաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 820 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Ադրբեջանում, Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին, ցանքերում, դաշտերի սահմանաշերտերում, ոռոգող ջրանցքների երկարությամբ: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելիորացիայի, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

375. Triticum urartu Tumanian ex Gandilyan

Ցորեն ուրարտու

(Պշենիցա ուրարտու)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը: Հանրապետությունում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս փռված ցողունով 40-100 սմ երկ: Հասկիկները 5-11 սմ երկ.: Հասկերի առանցքը մասերի բաժանվող: Հասկիկները մինչև 30, մեկ կարմրավուն հատիկով: Հասկիկում երկու ներքևի ծաղիկների ստորին ծաղկային թեփերը քիստերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց): AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Լիբանանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա. տափաստաններում, կավային և քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելիորացիայի և կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Polygalaceae - Կաթնախոտազգիներ - (Իստօդօվիե)

376. Polygala urartu Tamamsch.

Կաթնախոտ ուրարտական

(Իստօդ ուրարտսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթփիկ բազմաթիվ ուղիղ խիտ տերևակալած ցողուններով, 20-25 սմ բարձր.: Տերևները նստադիր:, ստորինները` կլորավուն, միջինները` ռոմբաձև, երբեմն գագաթում գոգավոր: Ողկույզը խիտ, երկար, ծաղիկները վառ-կապույտ: Պտուղը տափակացրած տուփիկ

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Գառնու շրջակայք) և Ապարանի (Արաիլեռ, Մարմարիկ գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 360 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա. խոտածածկ լանջերին, լուսավոր անտառներում, կաղնու հատված անտառներում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և նոր պոպուլյացիաների որոնում:

 

Polygonaceae - Մատիտեղազգիներ - (Գրեչիշնիե)

377. Calligonum polygonoides L.

Գեղածնկիկ մատիտեղանման

(Դժուզգուն գօրեցեվիդնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` ավազների արտահանման, արածեցման և գյուղատնտեսական հողերի ընդարձակման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ մինչև 1,5 մ բարձր., չռված-ճյուղավորված, հատվածավոր ճյուղերով և ռեդուկցված մանր տերևներով: Ծաղկապատը պարզ: Պտուղը խիտ ծածկված թևեր առաջացնող ճյուղավորված խոզաններով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդու շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում, Իրանում, Թուրքմենիայում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850-950 մ բարձրությունների վրա. ավազային անապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ավազի անօրինական արտահանման, արածեցման և գյուղատնտեսական հողերի ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

378. Rheum ribes L.

Խանձիլ հաղարջի

(Ռեվենյ սմօռօդիննիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանում գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները առանց տերևների, հաստ, 50-100 սմ բարձր.: Արմատամերձ տերևները կոթունավոր, կաշենման, սրտաձև-կլոր կամ կլորավուն, մինչև 50 սմ տրամագծով: Ծաղկաբույլը կիսագնդաձև բազմածաղիկ հուրան: Ծաղկապատի թերթերը 6, պսակաթերթանման:

Տարածում. Հայաստանում աճում է Շիրակի (Արագած գյուղի շրջակայք) և Երևանի (Սուրենավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 120 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին: ՈՒտելի և կերային բույս է:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Potamogetonaceae - Շերեփուկախոտազգիներ - (Ռդեստօվիե)

379. Groenlandia densa (L.) Fourr.

Գրենլանդիա խիտ

(Գրենդլանդիյա գուստայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Սևանա լճի ավազանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության, տնտեսական գործունեության պատճառով ջրերի աղտոտվածության, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա ջրային բույս` մինչև 40 սմ երկ., ճյուղավորված ցողուններով և սողացող արմատներով: Տերևները թափանցիկ, մանր,1 - 2.5 սմ երկ., 0.3 - 0.8(1.5) սմ լայն., եռաջիղ, հարթ կամ թույլ ալիքավոր եզրերով: Ծաղկաբույլը հասկանման, 1.5 - 5 սմ երկ., մանրածաղիկ, 0.5 - 1(1.5) սմ երկ. կոթունի վրա: Պտուղները 2.5 - 3 սմ երկ, կլորավուն-երիկամաձև, թեթևակի տափակած, մեջքին ողնուցով, կորացած կարճ` 0.2 - 0.5 մմ երկ. կտուցով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում` Սևանա լճի ավազանում (Սևան և Լիճք լճեր, Արգիճի գետի ավազան, Ծովակ): EOO` 225 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, lլոկալիտետներ` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան Կովկասը, Հարավային Անդրկովկասը, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան, Միջերկրածովյան ավազանը, Անատոլիան և Հյուսիս-Արևմտյան Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտում ծ. մ. 2000-2400 մ բարձրությունների վրա. լճերի և դանդաղահոս գետերի քաղցրահամ ջրերում.: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տեսակի հազվագյուտություն, ինչպես նաև գյուղատնտեսության և տնտեսական գործունեության պատճառով ջրերի աղտոտվածություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Տեսակի աճելավայրերը պահպանվում են «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Primulaceae - Գնարբուկազգիներ - (Պեռվօցվետնիյ)

380. Asterolinon linum-stellatum (L.) Duby

Աստերոլինում աստղափձև

(Աստերօլինում զվեզդչատիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ենթակառուցվածքի զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 1-5(10) սմ բարձր.: Տերևները երկարավուն-ձվաձև, հակադիր դասավորված: Ծաղիկները տերևանութներում: Ծաղկակոթերը մազոտ, պտղի ժամանակ աղեղնաձև կորացած: Բաժակի մասերը աստղաձև չռված: Պսակը սպիտակա-դեղնավուն:

Տարածում. Հայաստանում հայտնի է Մեղրու ֆլորիստիկական շրջանից (Ալդարա): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Միջերկրածովյան ավազանի երկրներում և Հարավ-Արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1100 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին` ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` ապրիլ-մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհների շինության և գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի մոտ:

 

381.Cyclamen vernum Sweet Արջտակ գարնանային

(Դրյակվա վեսեննյայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab (ii,iii) + 2 ab(ii,iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է չափից ավելի հավաքը` որպես գեղազարդային տեսակ, ճանապարհաշինությունը, անտառների հատումը: Սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU, քանի որ հայկական պոպուլյացիան սահմանակից է վրացականին:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Վերջին տարիներին կրկին հայտնաբերվել է և պոպուլյացիայի վիճակը համեմատաբար լավ է:

Cyclamen ցեղը ամբողջությամբ ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա պալարավոր խոտաբույս 5-10 սմ բարձր.: Պալարները 3-5, երբեմն մինչև 10 սմ տրամագծով: Տերևները լայն ձվաձև, վերևից սպիտակավուն-արծաթագույն խալերով, տակից բոսորագույն-կարմիր: Պսակի մասերը օվալ 9-12 մմ երկ., մեջտեղից վերև ամենամեծ լայնությամբ, մուգ-կարմիր-մանուշակագույն, բաց-մանուշակագույն-վարդագույն, հազվադեպ սպիտակ, հիմքի մոտ մուգ մանուշակագույն խալով և երկու սպիտակ խալիկներով` ետծալի վրա: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Աչաջուր, Գետահովիտ, Կողբ): EOO 460 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի հանդիպում է Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1200 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառի եզրերին, բացատներում: Ծաղկում է հունվար-մարտ ամիսներին, պտղաբերում` փետրվար-մարտին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների, հավաք` որպես գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

382. Primula amoena M. Bieb.

Գնարբուկ սքանչելի

(Պեռվօցվետ պրելեսնիյ)

 

Կատեգորիա. VU B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 10-30 սմ բարձր.: Տերևները վերևից մերկ, տակից թավոտ, հակաձվաձև կամ երկարավուն, սեպաձև հիմքով: Ծաղկաբույլը հովանոցանման, երկար ծաղկասլաքով: Պսակը խոշոր, վարդագույն-ծիրանի: Բարձրարժեք գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու (Պրիվոլնոյե և Գերգեր գյուղերի շրջակայք), Իջևանի (Լալվար լեռնագագաթ, Մրխուզի և Փամբակի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: EOO 8730 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 6: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Հարավ-արևմտյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 1900-3200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն: Ինտենսիվ հավաք որպես գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

383. Primula cordifolia Rupr.

Գնարբուկ սրտատերև

(Պեռվօցվետ սերդցելիստնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 10-20 (40) սմ բարձր.: Տերևաթիթեղը սրտաձև հիմքով, հանկարծակի անցնող լայն-թևավոր կոթունի, համարյա մերկ: Պսակը լիմոնի-դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Պուշկինի լեռնանցք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Մեծ Կովկասում և Կենտրոնական Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2000-2400 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

384. Primula vulgaris subsp. komarovii (Losinsk.) Soo (=P. komarovii Losinsk.)

Գնարբուկ Կոմարովի

(Պեռվօցվետ Կօմառօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 6-10 սմ բարձր.: Ծաղկասլաքը զարգացած չէ: Ծաղիկները միայնակ, սպիտակ, 3-4 սմ տրամագծով: Բաժակը պսակի խողովակին հավասար: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք): AOO 12 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև տարածությունը 15 կմ: Հայաստանից բացի աճում է Արևմտյան Կովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1600 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության, ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

385. Primula vulgaris subsp. woronowii (Losinsk.) Soo (=P. woronowii Losinsk.)

Գնարբուկ Վորոնովի

(Պեռվօցվետ Վօռօնօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 5-8 սմ բարձր.: Ծաղկասլաքը զարգացած չէ: Ծաղիկները վարդագույն, 2,5-3 սմ տրամագծով: Բաժակը պսակի խողովակից մի քիչ կարճ: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց, Խուստուփ լեռնագագաթ): AOO 16 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև տարածությունը 20 կմ: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ: Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության, ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

Pyrolaceae - Սպնդուկազգիներ - (Գռուշանկօվիե)

386. Orthilia secunda (L.) House

Օրտիլիա փոքր

(Օռտիլիյա մալայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանրապետությունում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանները 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս 10-15 սմ բարձր.: Տերևները երկարավուն, սուր, մինչև 1 սմ երկարության կոթուններով, խմբված ցողունների հիմքում: Ծաղիկները ակտինոմորֆ, ոչ մեծ, հավաքված միակողմանի ողկույզում: Պսակաթերթերը կանաչա-սպիտակավուն, համարյա գնդաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Մարգահովիտ գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է համարյա ամբողջ Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում, Սիբիրում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1400-1800 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ մարգագետիններում և ճահճացած տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում է` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Ranunculaceae - Գորտնուկազգիներ - (Լյուտիկօվիե)

387. Adonis eriocalycina Boiss.

Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային

(Գօռնիցվետ շեռստիստօչաշեչնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի պոպուլյացիան գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հողերի յուրացման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 10-15 սմ բարձր.: Տերևները 2-3-փետրաձև հատված, գծային մասերով: Ծաղիկները միայնակ, ակտինոմորֆ, 20-35 մմ տրամագծով: Բաժակաթերթերը անգույն, երբեմն ծիրանագույն, արտաքինից թավոտ: Պսակաթերթերը վառ-կարմիր:

Տարածում. Հայաստանում աճում է Երևանի (Կապուտան, Երասխ և Նարեկ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ, Ամաղու) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1540 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տեսակը տարածված է Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիական անապատում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1700 մ բարձրությունների վրա. քարքարոտ, խճաքարոտ լանջերին, կիսաանապատում և լեռնային տափաստանում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

388. Adonis wolgensis Steven

Կուժկոտրուկ Վոլգայի

(Գօռնիցվետ վօլժսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-30 (50) սմ բարձր.: Տերևները կրկնակի մատնաձև բաժանված, երկար նշտարաձև-գծային մասերով: Ծաղիկները միայնակ, ակտինոմորֆ: Պսակաթերթերը դեղին, երկարավուն, 15-20 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում աճում է միայն Սևանի (Արտանիշի թերակղզի) և Ապարանի (Չարենցավանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 2, որոնց միջև հեռավորությունը 60 կմ է: Հայաստանից բացի հանդիպում է Հյուսիս-արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Կենտրոնական և Արևելյան (հարավ) Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1500-2300 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանում, տրագականտնիկերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին: Գեղատեսիլ բույս, արժանի է բազմացման այգեգործության համար:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային զոնայում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ներառել կուլտուրայի մեջ:

 

389. Anemone ranunculoides L.

Վարդակակաչ գորտնուկային

(Վետրենիցա լյուտիչնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է Հյուսիսային Հայաստանից` 3 պոպուլյացիաներից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անտառների հատումների և ներքին գործոնների պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս 10-20 սմ բարձր.: Ծաղիկների տակ գտնվող ծածկոցը կազմված է մատնաձև հատված ցողունային տերևներից (նման են արմատամերձ տերևներին, բայց ավելի կարճ կոթերով են): Ծաղիկները դեղին: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում: EOO 980 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3. Հայաստանի սահմաններից դուրս տարածված է Կովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-2000 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառների հատման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

390. Clematis vitalba L.

Հոտոտ խաղողատերև

(Լօմօնօս վինօգռադօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն 1 պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի շատ լայն ընդհանուր տարածումը, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սողացող թուփ 2-5 մ երկ. ցողուններով: Տերևները երկար կոթուններով, փետրաձև բաժանված, սրտաձև հիմքով ձվաձև սուր տերևիկների: Ծաղկաբույլը հուրանաձև, բազմածաղիկ: Ծաղիկները ակտինոմորֆ: Ծաղկապատի տերևիկները դեղնավուն, 8-12 մմ երկ: Պտուղը բազմաընկույզիկ; ընկույզիկները բարակ երկար աղվամազով ծածկված կտուցով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանից (Նոյեմբերյան, Ջուջևան): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կովկասում, Ատլանտյան Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա. անտառի եզրերին, թփերի մացառուտներում, ցանկապատների երկարությամբ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

391. Delphinium foetidum Lomak.

Ոջլախոտ գառշահոտ

(Ժիվօկօստյ վօնյուչայա)

 

Կատեգորիա. VU B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Արեալը մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Անդուր հոտով բազմամյա խոտաբույս 15-50 սմ բարձր., խիտ ծածկված գեղձային մազիկներով: Տերևները երկար կոթուններով, կլորավուն ուրվագծով, եռաբաժան, կտրատված ռոմբաձև-կլորավուն մասերի: Ողկույզները սակավածաղիկ: Ծաղիկները զիգոմորֆ, խթանով: Ծաղկապատի մասերը մոտ 25 սմ երկ., կապույտ:

Տարածում. Հայաստանում աճում է Արագածի (լեռնագագաթ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթներ Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Փառական, Յաղլու) ֆլորիստիկական շրջաններում: EOO 6330 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Ղարաբաղում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2700-3600 մ բարձրությունների վրա. չինգիլների, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արագածի ալպյան» պետական արգելավայրի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

392. Ranunculus cicutarius Schlecht.

Գորտնուկ ցիկուտային

(Լյուտիկ ցիկուտօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի պոպուլյացիան գտնվում է ընդհանուր տարածման արևմտյան սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թավամազ բազմամյա բույս: Ցողունը ճյուղավորված, 15-40 սմ բարձր.: Ստորին տերևները փետրաձև, 3-հատված սեգմենտներով, երկարավուն-գծային մասերով: Վերին տերևները եռակի կամ փետրաձև հատված: Ծաղիկները դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապան քաղաքի և Ներքին Հանդ, Ծավ գյուղերի շրջակայք): EOO 125 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Թալիշում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1300 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառում, սոսու պուրակում, շիբլյակում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Համարյա ամբողջ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

393. Ranunculus linqua L.

Գորտնուկ երկարատերև

(Լյուտիկ դլիննօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 50-150 սմ բարձր.: Ցողունային տերևները երկարավուն-նշտարաձև, սրացած, մինչև 20 սմ երկ.: Ծաղիկները դեղին; պսակաթերթերը 15-18 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանից (Տաշիր քաղաքի, Սարատովկա, Նովոսելցովո, Կիզ-Կալա գյուղերի շրջակայք): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Կովկասում (ցրված), Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում, Միջին և Կենտրոնական Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400-1500 մ բարձրությունների վրա. ճահիճներում, լճերի ափերին: Ծաղկում է հունիսի ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

394. Ranunculus villosus DC.

Գորտնուկ մազոտ

(Լյուտիկ մօխնատիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-80 սմ բարձր.` ծածկված երկար չռված մազիկների խավոտությամբ: Արմատամերձ տերևները կլորավուն 5-անկյուն, եռաբաժան, ոչ խոր հատված լայն ատամնա-սղոցաեզր սեգմենտների: Ծաղիկները դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Արևելյան Կովկասում, Ղարաբաղում, Թալիշում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1300 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում և մարգագետինում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

395. Thalictrum isopyroides C. A. Mey.

Քնձմնձուկ իզոպիրոնման

(Վասիլիստնիկ իզօպիռօիդնիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման հյուսիսային սահմանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցված է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 10-30 սմ բարձր.: Տերևները բազմակի-փետրաձև, ձվաձև-նշտարաձև մասերով 2-3 (5) մմ երկ.: Ծաղկաբույլը հուրան, օվալաձև. փոքր, բազմաթիվ ծաղիկներով: Ծաղկումից հետո ծաղկակոթերը ոժեղ երկարացող, հորիզանական հեռացած: Ծաղկապատը բաժականման, վաղ թափվող:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (Երևան, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ, Ասնի գյուղ) և Դարեղեգիսի (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 720 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևմտյան, միջին և կենտրոնական Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1000-2200 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Resedaceae - Հափուկազգիներ - (Ռեզեդօվիե)

396. Reseda globulosa Fisch. & C.A.Mey.

Հափուկ գնդապտուղ

(Ռեզեդա շառօպլօդնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության ենթարկվող տարածքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Երկամյա կամ միամյա բույս: Ցողունները մերկ: Տերևները հնգաբլթակ; բլթակները նեղ-թիաձև, փնջով հեռացող, տերևի վերին կեսում: Ծաղկաբույլի ճյուղիկները դեպի վերև սեղմված: Բաժակաթերթերը գծային, պտղի ժամանակ պահպանվող և համարյա չմեծացող: Տուփիկը գնդաձև տափակացած, երկարությունից լայն:

Տարածում. Աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Նյուվադի): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև տարածությունը 25 կմ է: Հայաստանից բացի հանդիպում է Նախակովկասում, Մեծ Կովկասյան լեռների վրա, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման համակեցություններում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հանքարդյունահանող արդյունաբերության, ճանապարհաշինության, գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Rosaceae - Վարդազգիներ - (Ռօզօցվետնիե)

397. Amygdalus nairica Fed. .t Takht.

Նշենի նաիրյան

(Մինդալյ նաիրիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ոչ բարձր թուփ, 1-2 մ բարձր., փռված ճյուղավորված, շատ փշոտ ճյուղերով: Տերևները թույլ հաստակաշի, մերկ, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր կամ աղեղնաձև-սղոցաեզր, մանր 2-2.5(3) սմ երկ., 0.6-0.8 սմ լայն.: Կորիզապտուղները ձվաձև-օվալ, թավշային, տափակած, կարճ սրածայրով: Կորիզի մակերեսը ցանցաձև-ակոսավոր կամ կնճռոտ:

Տարածում. Աճում է Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) և Մեղրու (Արաքս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 940 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և լեռնա-արդյունահանող արդյունաբերության գործունեության ինտենսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

398. Crataegus microphylla K.Koch

Սզնի, Ալոճ փոքրատերև

(Բօյառիշնիկ մելկօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN B1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ` 2-2.5 մ բարձր., մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով: Տերևները 1-3 սմ երկ., 1-1.8 սմ լայն., սկզբում երկու կողմից թավոտ, հետագայում համարյա մերկ, (3)5-7 բաժանված, մեծամասամբ երկարավուն-ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրերով: Ծաղկաբույլը 4-10 ծաղիկներով: Պտուղները 9-12 մմ երկ., երկարավուն-էլիպսաձևից մինչև տանձանման:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Կիրանց, Ոսկեպար, Շամլուղ, Ախտալա) և Զանգեզուրի (Ներքին Հանդ, Վերին Խոտանան) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3500 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Թալիշում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. անտառի եզրերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում`սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

399. Crataegus pontica K.Koch

Սզնի, Ալոճ պոնտական

(Բօյառիշնիկ պօնտիյսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ է: Ամբողջ արեալի տարածքում հանդիպում է հազվադեպ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, տեսակի լայն ընդհանուր արեալի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ոչ բարձր ծառ կամ թուփ 3-6 մ բարձր.: Տերևները կաշենման, բաց-կանաչ, երկու կողմից փափուկ-մազոտ, պարզ, հակաձվաձև կամ ռոմբաձև, խոր 5-7-բաժան, եռաբլթակ սեպաձև հիմքով: Պտուղները դեղին, կլորավուն-օվալ կամ տանձաձև, թեթևակի կողերով, թույլ թավոտ,կորիզները 4-5.

Տարածում. Հանդիպում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց, ՈՒրցաձոր, Դագնա) և Դարեղեգիսի (գյուղ Արենի) ֆլորիստիկական շրջաններում: EOO 280 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Հյուսիս-Արևմտյան Անատոլիայում, Իրաքում, Իրանում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կաղնու և գիհու նոսրանտառներում: Ծաղկում է մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հոկտեմբերին: Չորադիմացկուն գեղազարդային տեսակ է, լավ մեղրատու, ունի արժեքավոր բնափայտ` իրեր պատրաստելու համար:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

400. Crataegus szovitsii Pojark.

Սզնի, Ալոճ Շովիցի

(Բօյառիշնիկ Շօվիցա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ կամ ոչ մեծ ծառ` 1-2 մ բարձր., գորշա-մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով: Տերևները պինդ, թխակապույտ, առսեղմ թավոտ, կազմված 3-5 նեղ բլթակներից` լայն ձվաձև-ռոմբանման ուրվագծով: Ծաղկաբույլերը խիտ, 10-12 ծաղիկներով, սպիտակ-թաղիքավոր: Պտուղները համարյա գնդաձև, կողավոր, կարմրավուն, թեթևակի թավոտ, 3-4 կորիզներով:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Եղեգնաձորի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետները` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Անատոլիայում և Իրանում

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1300 մ բարձրությունների վրա. անտառի եզրերին, թփուտներում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է միակ աճելավայրը արժանացնել մեծ ուշադրության, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

401. Crataegus tournefortii Griseb.

Ազնի, Ալոճ Տուրնե ֆ որի

(Բօյառիշնիկ Տուռնեֆօռա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակի լայն ընդհանուր արեալի պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մի աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ կամ ոչ մեծ ծառ` 2-2.5 մ բարձր.: Տերևները վերևից մուգ-կանաչ, ծածկված կարճ առսեղմ գանգուր մազիկներով, տակից` ավելի բաց գույնի, խիտ մոխրագույն թավոտությամբ; կոթերը խավամազոտ: Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով: Պտուղները կարմիր-բալագույն:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Կոթի գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Գորիսի և Աջաբաջ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3935 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Եվրոպայում, Ղրիմում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1400 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառների եզրերին, քարքարոտ լանջերին, թփուտներում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

402. Crataegus ulotricha Pojark.

 

Ազնի, Ալոճ գանգրամազիկավոր

(Բօյառիշնիկ կուռչավօվօլօսիստիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ կամ ոչ մեծ ծառ` 2-5 մ բարձր., թույլ փշոտ ճյուղերով: Տերևները երկգույն, վերևից` խավոտ-կանաչ, տակից` մոխրագույն գանգրահեր, փափուկ, վեգետացիայի վերջում անհետացող թավոտությամբ, լայն-ձվաձև կամ ռոմբաձև, ոչ խոր եռաբլթակ, անհավասար-սղոցաձև կամ թույլ կտրտված եզրերով: Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով: Պտուղները մուգ-ծիրանագույն կամ համարյա սև, գնդաձև կամ էլիպսաձև, կարմիր-բալագույն, 2-4 կորիզներով:

Տարածում. Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Թասի լեռնանցք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400-1500 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառների եզրերին, նոսրանտառում, կիրճերի լանջերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

403. Crataegus zangezura Pojark.

Սզնի, Ալոճ զանգեզուրյան

(Բօյառիշնիկ զանգեզուրսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ` մինչև 2 մ բարձր., բարակ, մերկ կամ թեթևակի մազոտ, գորշա-մոխրագույն ընձյուղներով: Տերևները մերկ, պտղաբերող ճյուղերի վրա երկարավուն-հակաձվաձև, նեղ-սեպաձև հիմքով, 3-5 բլթակներով` սուր, վերևում խոշորաատամ: Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով: Պտուղները մանր, 0.8-1 սմ երկ., կարճ-էլիպսաձև, սև-ծիրանագույն, 1-3 կորիզներով:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Կապանի և Գորիսի շրջակայք): EOO 320 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1800 մ բարձրությունների վրա. նոսրանտառում, շիբլյակում, կիրճերի լանջերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

404. Potentilla cryptophila Bornm.

Մատնունի քարանձավային

(Լապչատկա պեշեռնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ Հայաստանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում

Նկարագրություն. Բազմամյա մետաքսանման առսեղմ թավոտությամբ սպիտակավուն բույս մինչև 10 սմ բարձր., գլխավոր հաստ առանցքային արմատով: Արմատամերձ տերևները երկար կոթերով, փոքր, մատնաձև` կազմված 5 հաստավուն, հակաձվաձև տերևիկներից; ցողունայինները` եռմասնյա: Ծաղկաբույլը նոսր, սակավածաղիկ: Ծաղիկները 3-5; պսակաթերթերը, ինչպես նաև բաժակաթերթերը 5-ական, սպիտակավուն, մուգ-ծիրանագույն ջղերով: Պտուղը` բազմաընկույզիկ: Գեղազարդային բույս է: Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի (լեռնագագաթ Սպիտակսար), Դարեղեգիսի (լեռնագագաթ Գոգի) և Զանգեզուրի (Դարաբաս գյուղից վերև) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 2100 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Թալիշում և Իրանում (Էլբուրս): Ամենուրեք հազվագյուտ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2800-3400 մ բարձրությունների վրա. քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների և հրաբխային ապառների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ բնակության շրջան: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա հատկապես կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում:

Անհրաժեշտ է նոր աճելավայրերի որոնում, հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, որպես գեղազարդային բույս աճեցնել բուսաբանական այգիներում, ներդնել ծաղկեգործության մեջ:

 

405. Potentilla erecta (L.) Hampe

Մատնունի ուղիղ

(Լապչատկա պրյամօստօյաչայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են երկու աճելավայրեր: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 10-30 սմ բարձր.: Ցողունները նուրբ, հիմքից մեկական բարձրացող, վերևում` եղանաձև ճյուղավորված, մինչև գագաթ տերևակալած: Տերևները եռմասնյա, համարյա մերկ կամ ծածկված եզակի մազիկներով: Ծաղիկները վառ-դեղին, մեկական, 10-13 մմ տրամագծով, վերին տերևների անութներից դուրս եկող, բարակ երկար ծաղկակոթերի վրա: Բաժակաթերթերը և պսակաթերթերը 4-ական; առէջները բազմաթիվ: Ծաղկակալը կիսագնդաձև: Պտուղը կազմված բազմաթիվ ընկույզիկներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Ձորագետի վերին հոսանք, Օրան-Լոռի Կլոր լիճ): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 2, որոնց միջև հեռավորությունը 18 կմ է: Հայաստանից բացի աճում է Կովկասում, մասնավորապես Մեծ Կովկասի և Անդրկովկասի արևմտյան հատվածներում, հազվադեպ Դաղստանում, ինչպես նաև Եվրոպայում (բացի հարավային շրջաններից), Արևմտյան Սիբիրում և Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500-1800 մ բարձրությունների վրա. խոնավացած տեղերում, լճերի ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության ընդլայնման հետևանքով: Կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Լոռու սարահարթի լճերի տարածքում:

 

406. Potentilla porphyrantha Juz.

Մատնունի ծիրանավոր

(Լապչատկա պօռֆիռօվայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում են երկրաբանական գործոնները և կլիմայի գլոբալ փոփոխությունը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա մետաքսանման առսեղմ թավոտությամբ սպիտակավուն բույս 6-15 սմ բարձր., գլխավոր հաստ առանցքային արմատով: Արմատամերձ տերևները մատնաձև` 5 հաստավուն, հակաձվաձև, սեպաձև հիմքով տերևիկներից; ցողունայինները` եռմասնյա: Ծաղկաբույլը նոսր, սակավածաղիկ: Ծաղիկները 5-15; պսակաթերթերը, ինչպես նաև բաժակաթերթերը 5-ական, վառ-ծիրանագույն, լավ արտահայտված մուգ-գորշ ջղերով: Պտուղը` բազմաընկույզիկ: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Ագուսարկա) և Զանգեզուրի (լեռնագագաթ Մեծ Իշխանասար) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 130 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Վայքի լեռնաշղթա` Կաչալ-դաղ, Քյուքի-դաղ, Այրի-դաղ): Արեալի բոլոր մասերում հազվադեպ է հանդիպում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3300-3500 մ բարձրությունների վրա. քարքարոտ խճաքարոտ զառիթափ լանջերին, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ բնակության շրջան: Աճելավայրերի կորուստ/դեգրադացիա հատկապես կլիմայի փոփոխության և երկրաբանական գործոնների հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Չի պահպանվում:

Անհրաժեշտ է նոր աճելավայրերի որոնում, հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, որպես գեղազարդային բույս աճեցնել բուսաբանական այգիներում, ներդնել ծաղկեգործության մեջ:

 

407. Pyrus browiczii Mulk.

Տանձենի Բռովիչի

(Գռուշա Բռօվիչա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ մինչև 15 մ բարձր., լայն բրգաձև սաղարթով, հաստ փշերով: Տերևները էլիպսաձև, մեծ, 6-8 սմ երկ., 3-5 սմ լայն., շատ բարակ, մերկ, մանր անհավասար աղեղնա-ատամնավոր եզրերով; կոթունները մինչև 4 սմ երկ: Պտուղները վաղ թափվող բաժակի մասերով, տանձաձև, հարթ, 3-4 սմ երկ., բարակ երկար պտղակոթերով մինչև 6 սմ երկ.:

Տարածում. Աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Եղեգիս գետի կիրճ, Գերմոն և Վարդահովիտ գյուղերի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1700-2100 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում, անտառների և դաշտերի եզրերին, մարգագետիններում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

408. Pyrus complexa Rubtzov.

Տանձենի խառնված

(Գռուշա սմեշաննայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ մինչև 10 մ բարձր.` փշիկներով: Տերևները էլիպսաձև, 6,5-8 սմ երկ., 3,5-4 սմ լայն., վերևում կարճ սրացած, աղեղնա-սղոցաեզր երկու կողմից խիտ թաղիքե թավոտությամբ, սպիտակավուն, կոթերը` թավոտ: Պտուղները դեղնավուն, տափակացած-կլորավուն, մանր, 2-3 սմ տրամագծով, կոթերը բարակ, պտղին հավասար երկարությամբ:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (Միլլի գետի կիրճ), Դարեղեգիսի (Խաչիկ, Եղեգիս գետի կիրճ) և Մեղրու (Գուդեմնիս, Վանք, Ջինդարա, Մուլք, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3240 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2100 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում, անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

409. Pyrus daralagezi Mulk.

Տանձենի դարելեգիսի

(Գռուշա դառալեգիսսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ 5 մ բարձր, բրգաձև սաղարթով: Տերևները էլիպսաձև, 8-10 սմ երկ., 3-5 սմ լայն., հիմքում` լայն-սեպաձև, գագաթի մոտ կարճ սրացած, միանման նեղացած երկու ծայրերում, մանր սրատամ, թարթիչավոր, վերևից` մերկ, տակից` ցրված մազիկներով: Պտուղները տանձաձև, կոթը հաստավուն, մինչև 3-4 սմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ, Ջերմուկ, Կեչուտ) և Զանգեզուրի (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում: EOO 520 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1700-2200 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

410. Pyrus elata Rubtzov

Տանձենի բարձր

(Գռուշա վիսօկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Հսկա ծառ ավելի քան 20 մ բարձր., բրգաձև սաղարթով և փշոտ ճյուղերով: Տերևները կլոր-ռոմբաձև, մեծ, 8.5-10 սմ երկ., 4-5 սմ լայն., սղոցաեզր, բարակ քիստավոր ատամիկներով, ալիքավոր եզրով, վերևում` կտրուկ սրացող, հիմքի մոտ ավելի նեղ, մերկ կամ թեթևակի թավոտ: Պտուղները տանձաձև, 5 սմ երկ., 4 սմ լայն., կանաչավուն-դեղին, կոթը մինչև 3 սմ երկ:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) և Մեղրու (Ջինդարա, Մուլկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 440 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիններում, ծ. մ. 1400-2300 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

411. Pyrus gergerana Gladkova

Տանձենի Գերգերի

(Գռուշա գերգերսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Մեծ փշոտ ծառ: Տերևները լայն-նշտարաձև, 7 սմ երկ., 2.5 սմ լայն., թեթևակի ասիմետրիկ, հիմքում նեղ-սեպաձև, ամբողջաեզր կամ գագաթում թեթևակի սղոցաեզր, վերևից` մերկ, մուգ-կանաչ, փայլուն, տակից` անփայլ, երբեմն թույլ պատառոտված թավոտությամբ; կոթերը մերկ 2-3,5 սմ երկ.: Պտուղը մեծ, մինչև 3.5 սմ երկ., փնջերով, տանձաձև:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի (Հեր-Հեր, Ջերմուկ), Զանգեզուրի (Սրաշեն) և Մեղրու (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1850 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Հեր-Հերի նոսրուտային» արգելավայրի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

412. Pyrus grossheimii Fed.

Տանձենի Գրոսհեյմի

(Գռուշա Գռօսսգեյմա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,v) + 2 ab(ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ մինչև 20 մ բարձր., առանց փշերի կամ թույլ փշոտ: Տերևները երկար-ձգված, ծալված սրացած գագաթով, ձվաձև կամ էլիպսաձև, 6-10 սմ երկ., 3-5 սմ լայն.հիմքում` բութ-կլորավուն, սուր մանրատամնավոր, կոթերը բարակ, երկար: Պտուղները 2-2.5 սմ տրամագծով, ձվաձև-գնդաձև, փնջերով, կոթերը համարյա 3 անգամ պտուղի երկարությանը գերազանցող:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի (Արավուս գյուղի շրջակայք) և Մեղրու (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 42 կմ է: Հայաստանից բացի աճում է Թալիշում և Հյուսիսային Իրանում (Էլբուրս):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1800-2300 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` Հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

413. Pyrus hyrcana Fed.

Տանձենի հիրկանյան

(Գռուշա գիրկանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ մինչև 25 մ բարձր., առանց փշերի: Տերևները ձվաձև, 5-8 սմ երկ., 3-5 սմ լայն., սուր մանրատամնավոր, վերևում` բթավուն կամ թեթևակի սրացած, հիմքի մոտ` հատված կամ համարյա սրտաձև, տակից` բարակ-թաղիքավոր; կոթերը բարակ, երկար, թիթեղի երկարությանը հավասար: Պտուղները միայնակ կամ 2(3), կլոր-տափակացած, 2.5-3 սմ տրամագծով, բաժակի մասերը պտղի ժամանակ ուղիղ կանգնած, պսականման, բարակ-թաղիքավոր; կոթերը կարճ:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի (Վաչագան, Ծավ, Խուստուփ լեռնագագաթի ստորոտ) և Մեղրու (Շվանիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Թալիշում և Հյուսիսային Իրանում (Էլբուրս):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2100 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

414. Pyrus raddeana Woronow

Տանձենի Ռադդեյի

(Գռուշա Ռադդե)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Չկա Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անտառային էկոհամակարգերի վրա շարունակվող մարդածին ազդեցության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ մոտ 5 մ բարձր., առանց փշերի: Տերևները երկարավուն-էլիպսաձև, 6-8 սմ երկ., 2-4 սմ լայն., ամենամեծ լայնությամբ մեջտեղում, երկու ծայրերում հավասարաչափ ձգված-նեղացող, սուր գագաթով, հավասարաչափ աղեղնա-սղոցավոր եզրով, ներքևից` խիտ թաղիքային թավոտությամբ; կոթերը թավոտ 3-4 սմ երկ.: Պտուղները մանր, 2 սմ տրամագծով, գնդաձև, կոթերը պտղից երկար:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Ներքին Հանդ) և Մեղրու (Վահրավար, Տաշտուն, Լիճքվազ, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 160 քառ. կմ, AOO 12 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1500-1800 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում, ավելի հաճախ անտառների եզրերին, երբեմն գյուղերի մոտ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

415. Pyrus theodorovi Mulk.

Տանձենի Ֆեոդորովի

(Գռուշա Ֆեդօռօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէ: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ 5-7 մ բարձր., մանր հազվադեպ փշերով: Տերևները հակաձվաձև կամ նեղ-էլիպսաձև, 3-5 (7) սմ երկ., 1.2-1.8 սմ լայն., ամբողջաեզր, հիմքում կլորացած կամ կարճ-լայն-սեպաձև, վերևում բթավուն շատ կարճ սրածայրով, երկու կողմից խիտ արծաթավուն-թաղիքավոր; կոթերը 1.5-2 սմ երկ.: Պտուղը միայնակ, գնդաձև, 2.5-3.0 սմ երկ., կոթերը 1 սմ երկ., բաժակաթերթերը պտղի ժամանակ լայն-եռանկյունաձև, հորիզոնական հեռացած:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (Գեղարդ) և Երևանի (Վեդի, Կոտուց սար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 290 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1400-1800 մ բարձրությունների վրա. արիդային նոսրանտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

416. Pyrus voronovii Rubtzov

Տանձենի Վորոնովի

(Գռուշա Վօռօնօվա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,v) + 2 ab(ii,v)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Փշոտ ծառ 8-9 (15) մ բարձր., գնդաձև սաղարթով: Տերևները ռոմբաձև, 7-7.5 սմ երկ., 4-4.5 սմ բարձր., կաշենման, մերկ, մանր-աղեղնաեզր, երբեմն համարյա ամբողջաեզր, միանման նեղացած երկու ծայրերում, վերևից կտրուկ դուրս ցցված, սուր անկյան տակ հեռացող ջղերով: Պտուղները տափակացած-գնդաձև, 2.5 սմ երկ., 3 սմ լայն., կանաչ` կարմրաթուշ կոթերը 2 սմ երկ.:

Տարածում. Հայտնի է Զանգեզուրի (Գեղի գետի կիրճ, Աջաբաջ և Վաչագան գյուղեր) և Մեղրու (Արևիկ, Լիճք, Ջինդարա, Մուլք) ֆլորիստիկական շրջաններից: EOO 235 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1400-2000 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

417. Rubus takhtadjanii Mulk.

Մորենի, Մոշենի Թախտաջյանի

(Եժեվիկա Տախտադժյանա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ: Տերևները բարդ, կազմված 5 տերևիկներից, վերևից մերկ, տակից կարճ-մոխրագույն-թավոտությամբ, ջղերի երկարությամբ ծածկված փշերով, պտղաբերող ընձյուղների վրա եռմասնյա: Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով, գագաթնային, ընդհատված, մինչև 3-4 սմ երկ., ծոցային` 1-3 ծաղկանի փոքրիկ ճյուղիկների վրա: Պսակաթերթերը վարդագույն: Պտուղները գնդաձև, մինչև 1 սմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ծավ և Սրաշեն գյուղերի շրջակայք): EOO 30 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. լեռնային կիրճերի լանջերին, անտառների եզրերին, քարքարոտ հողերի վրա, թափվածքներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

418. Rubus zangezurus Mulk.

Մորենի, Մոշենի զանգեզուրի

(Եժեվիկա զանգեզուրսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii) + 2 ab(ii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Թուփ: Տերևները բարդ, կազմված 5 տերևիկներից, մոխրագույն-թավամազոտ, վերևից` առսեղմ, ոչ շատ մազիկներով: Ծաղկակիրները 50 սմ երկ., ակոսավոր-նիստավոր, ծաղկաբույլի մասում թեթևակի գալարաձև: Ծաղկաբույլը 7 ծաղիկներով, փոքր ի շատե նեղացած գագաթով, մինչև վեր տերևակալած: Պսակաթերթերը վարդագույն: Պտուղները սև, փայլուն, գնդաձև 1 սմ տրամագծով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Բերդ) և Զանգեզուրի (Գորիս, Ծավ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1260 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. լեռնային կիրճերում, անտառներում, անտառների եզրերին, թփուտներում, քարքարոտ հողերին, քարաքափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

419. Sorbus caucasica Zinserl.

Ծտիխնձոր, Արոսենի կովկասյան

(Րյաբինա կավկազսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հնարավոր է արեալի կրճատում միջավայրի որակի վատացման և աճելավայրերի յուրացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ծառ: Տերևները երկարավուն, խոր-բլթակավոր, բութավուն, ներքին` ամբողջաեզր և արտաքին` մանրատամ եզրերով; տերևի նուրբ մակերեսը կանաչավուն-մոխրագույն թավոտությամբ: Բողբոջները մեծ, սրացած: Ծաղկաբույլերը վահանիկանման, 5-7 սմ տրամագծով, բազմաթիվ ծաղիկներով: Առէջները պսակաթերթերից կարճ: Պտուղները օվալ, վառ-կարմիր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արփա գետի վերին հոսանք): EOO 55 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2200 մ բարձրությունների վրա. լայնատերև անտառներում, ժայռոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

420. Sorbus hajastana Gabr.

Արոսենի հայաստանյան

(Րյաբինա այաստանսկայա)

 

Կատեգորիա. VU B 1 ab (iii) + 2 ab (iii); D 2

Խոցելի տեսակ: Ռելիկտային տեսակ է, որի արեալը Հայաստանում աստիճանաբար կրճատվում է միջավայրի որակի վատացման և աճելավայրերի յուրացման հետևանքով: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Մեծ թուփ: Տերևները էլիպսաձև, կաշենման, ամբողջական, 9-13 սմ երկ., 5-9 սմ լայն., հիմքի մոտ և գագաթին սեպաձև նեղացած, խոշորատամ եզրերով, մերկ, փայլուն, ներքևից խիտ առսեղմ ձյունափայլ թավոտությամբ: Պտուղը մուգ-կարմիր`ծածկված բազմաթիվ բաց գույնի ոսպիկներով:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Սևանա լճի ավազան), Ապարանի (Արաիլեռ) և Գեղամի (Գեղարդ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 580 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասում` Գլխավոր լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջին` Խևսուրեթիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1600-2400 մ բարձրությունների վրա. ժայռոտ զառիթափ լանջերին, մնացորդային անտառներում, անտառի վերին սահմանի ենթալպյան բարձրախոտերում: Գերադասում է հյուսիսային և հյուսիս-արևմտյան էքսպոզիցաները: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ռեկրեացիոն զոնայի և շինարարարության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Rubiaceae - Տորոնազգիներ - (Մարենօվիե)

421. Asperula affinis Boiss. et Huet

Գետնաստղ ցեղակից

(Յասմեննիկ ռօդստվեննիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանները` քիչ քան 500 քառ. կմ: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է նվազում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Խիտ ճիմեր առաջացնող, մոխրականաչ կիսաթփիկ` 7-10 սմ բարձր.: Ծաղկակիր ցողունները վեր բարձրացող: Տերևները գծային. մինչև 1 մմ լայն., ցողունի վրա դասավորված 4-ական միմյանցից քիչ հեռացած օղակներով: Ծաղիկները համարյա նստադիր, խմբված 3-7-ական ցողունների գագաթին, վարդագույն, 5-5,5 մմ երկ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Շիրակի (Ջաջուռի լեռնանցք, Արթիկի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 300 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ: Լոկալիտետնրը` 3. Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Վրաստանում (Աջարիա) և Արևելյան Անատոլիայում (Էրզրում):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում ծ.մ. 1700-1900 բարձրությունների վրա. տափաստաններում, տափաստանային թփերի մացառուտներում, քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Շիրակի լեռնաշղթայի վրա նոր ԲՀՊՏ-ի ստեղծումը:

 

422. Asperula taurina L. subsp. caucasica (Woronow ex Pobed.) Ehrend.

Գետնաստղ կովկասյան

(Յասմեննիկ կավկազսկիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Միակ պոպուլյացիան կազմված է միմյանցից 11 կմ հեռացած 2 լոկալիտետներից: Տարածման և բնակության շրջանները` քիչ քան 10 քառ կմ: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է նվազում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազում է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-60 սմ բարձր.: Տերևները ձվաձև-նշտարաձև, 10-25 մմ լայն., ցողունի վրա դասավորված 4-ական, միմյանցից հեռացած օղակներով: Ծաղիկները գագաթնային գլխիկներում, պսակը քառաբլթակ, սպիտակ կամ բաց-երկնագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի շրջակայք): AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետները` 2. Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1400 մ բարձրությունների վրա. հաճարենու և կաղնու ստվերոտ անտառներում: Ծաղկում է մայիսին, պտղակալում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

423. Cruciata sosnowskyi (Manden.) Pobed.

Կրուցիատա Սոսնովսկու

(Կռուցիատա Սօսնօվսկօգօ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, մասնավորապես, կլիմայի փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույսեր` խիտ ծածկված ցցված մազիկներով: Ցողունը 5-10 սմ բարձր., փռված-տարածված: Տերևները խիստ մոտեցած օղակներով, ձվաձև կամ ձվաձև-երկարավուն, 4-7 մմ երկ., 2-3 մմ լայն.: Ծաղիկները համարյա տերևներին հավասար, խմբված ծաղկաբույլերում` կիսահովանոցներում, պսակը կանաչավուն-դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Սևսար): AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Հարավային Կովկասում (Բալկարիա, Օսեթիա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3100-3200 մ բարձրությունների վրա. քարաթափվածքներին: Ծաղկում է հունիս ամսին, պտղակալում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով և իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

424. Galium valantioides Bieb.

Մակարդախոտ վալանտանման

(Պօդմարեննիկ վալանտիեվիդնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` բազմաթիվ ցողուններով 15-35 սմ բարձր.: Տերևները ցողունի վրա դասավորված օղակներով` 4-ական, շեղանկյունաձև, 20-30 մմ երկ.: Կիսահովանոցները ցողունների գագաթին և եզրային ճյուղերի վրա, առաջացնում են փուխր հուրանաձև ծաղկաբույլ: Ծաղիկները սպիտակ, մանր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Լոռու (Ձորագետի վերնագավառ) ֆլորիստիկական շրջանում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 1800-2000 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, թփերի մացառուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

425. Jaubertia szovitsii (DC.) Takht. (=Neogaillonia szovitsii (DC.) Lincz)

Ժոբերցիա Սովիչի

(Ժօբերցիյա Սօվիչա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab (iii) + 2 ab (iii)

Խոցելի տեսակ: Հայտնի են 3 պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով, աճման վայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Neogaillonia szovitsii (DC.) Lincz. 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթուփ մինչև 40 սմ բարձր., կոտրատվող, ստորին մասում սպիտակավուն ցողուններով: Տերևները հակադիր, գծային, հիմքի մասում տերևապատյանով: Ծաղիկները խմբված կիսահովանոցներում` տերևների անութներում և ճյուղերի գագաթներին: Պսակը երկար խողովակով և 4-5-բաժան ետծալով, վարդագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (լեռնագագաթ Երանոս, Երախի լեռնաշղթա, Զովաշեն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Չիվա գյուղի շրջակայք) և Մեղրու (Մեղրի քաղաքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1800 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ է: Լոկալիտետները` 5. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 600-1300 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

426. Leptunis trichodes (J.Gay) Schischk.

Լեպտունիս մազանման

(Լեպտունիս վօլօսօվիդնիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման շրջանի մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է: Քանի որ, տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև EN: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, նախ և առաջ տարածքները գյուղատնտեսական հանդակների համար յուրացման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս, բարակ թելանման ցողուններով` 10-25 սմ բարձր.: Տերևները թելանման, հավաքված 10-16-ական օղակներով: Ծաղիկները մանր, երկար խողովակով, կարմրավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի լեռնաշղթա, Զովաշեն գյուղի շրջակայք): EOO 65 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, Թալիշում, Իրանում, Միջին Ասիայում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և մելիորացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Santalaceae - Սանտալազգիներ - (Սանտալօվիե)

427. Thesium compressum Boiss. et Heldr.

Թեզիում սեղմված

(Լենեց Սժատիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ինտենսիվ տնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 15-40 սմ բարձր., ուղիղ արմատով, ճիպոտանման անկյունավոր, սեղմված ճյուղերով: Տերևները թեթևակի մսալի 1,5-6 սմ երկ., գծային, սրացած: Ծաղկաբույլը հասկանման, երկար, բարակ, փուխր: Ծաղիկները շատ մանր, 1,5 մմ երկ., սպիտակավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատ բանավանի շրջակայքում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Կենտրոնական Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 800-850 մ բարձրությունների վրա. աղակալված ճահիճներում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետ:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության որոշմամբ 2008 թ. Արարատի ճահճուտները առանձնացվել են որպես պահպանվող տարածք` «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձան: Սակայն պահպանության համար գործողություններ դեռ չեն իրականացվում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

428. Thesium procumbens C.A.Mey.

Թեզիում փռված

(Լենեց պռօստեռտիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հանրապետությունում հայտնի է մեկ պոպուլյացիա` կազմված 2 լոկալիտետներից, որոնք միմյանցից հեռացած են 20 կմ: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիա նվազեցվել է մինչև EN: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս փռված ճյուղավորված ցողուններով, առանց թխակապույտ փառի: Տերևները բարակ, գծային: Ծաղկաբույլը պարզ ողկույզ, բարակ եզրային ճյուղիկներով: Ծաղիկները մանր, մոտ 2 մմ երկ., համարյա նստադիր: Ծաղկապատը սպիտակավուն, լայն բաժականման:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Սևանի լեռնանցք և Մարգահովիտ գյուղի շրջակայք): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի տեսակը աճում է գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի վրա, Դաղստանում, Կենտրոնական Անդրկովկասում, Ղարաբաղում և Զուվանդում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 1800-2100 մ բարձրությունների վրա. ենթալպյան մարգագետիններում, անտառի եզրին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի պահպանական գոտում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Saxifragaceae - Բարբեկազգիներ - (Կամնելօմկօվիե)

429. Saxifraga tridactylites L.

Բարբեկ երմատնանի

(Կամնելօմկա տրեխպալայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայաստանում հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 5-20 սմ բարձր.: Տերևները արմատամերձ վարդակում և ցողունային, սովորաբար 3-5 բլթակներով: Ծաղկաբույլը փռված-ճյուղավորված, բարակ ծաղկակոթերով: Ծաղիկները մանր, 5-7 մմ տրամագծով, պսակաթերթերը սպիտակ, երկու անգամ բաժակից երկար:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Իջևանի (Իջևանի լեռնաշղթա, Հաղարծին գյուղի մոտ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 840 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան երկներում, Ղրիմում, Բալկաններում, Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 900-1500 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, քարքարոտ կրաքարային լանջերին, ջրահոսքերի ափերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ և պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Scrophulariaceae - Խլածաղկազգիներ - (Նօրիչնիկօվիե)

430. Chaenorhinum gerense (Stapf) Speta

Խենորին գերեյական

(Խենօրինում գերեյսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Արփա գետի կիրճից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս կորացած կամ տարածված, գալարաձև, թույլ ճյուղավորված ցողուններով 2-15 սմ երկ.: Տերևները ձվաձևից մինչև լայն-նշտարաձև, հակադիր ու կոթունավոր` ցողունի ստորին մասում և հերթադիր ու նստադիր` ցողունի վերին մասում: Ծաղկաբույլը փուխր ողկույզանման: Ծաղիկները զիգոմորֆ, սպիտակավուն, վերևից` 2 մանուշակագույն շերտերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի և Արփա գյուղերի միջև): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Կիպրոս կղզու վրա, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1100 մ բարձրությունների վրա. ուղղաձիգ ժայռերի ճեղքերին, կրաքարերի վրա: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

431. Linaria megrica Tzvelev

Կտավախոտ մեղրու

(Լյնյանկա մեգրինսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է Մեղրու լեռնաշղթայից և Զանգեզուրի լեռնաշղթայի սահմանակից հատվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 15-35 սմ բարձր.: Ցողունները բազմաթիվ, չճյուղավորված, միջին մասում խիտ տերևակալած: Տերևները հերթադիր, նշտարաձև-գծային: Ծաղկաբույլը խիտ չճյուղավորված ողկույզ: Պսակը դեղին, սևավուն ջղերով:

Տարածում. Հայաստանում տարածված է Մեղրու (Տաշտուն, Լիճք, Կալեր գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 75 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1900-2700 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, տրագականտային համակեցություններում, գիհու նոսրանտառում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

432. Linaria pyramidata (Lam.) Spreng.

Կտավախոտ բրգաձև

(Լյնյանկա պիռամիդալյնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Միակ պոպուլյացիան Արաիլեռում գտնվում է մարդածին ուժեղ ճնշման տակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 40-80 սմ բարձր., պարզ ուղիղ ցողուններով: Տերևները կիսացողունագիրկ, թխակապույտ, ձվաձև կամ երկարավուն-նշտարաձև, սուր: Ծաղկաբույլը կոմպակտ, բրգաձև-հասկանման: Ծաղիկները շատ մեծ, վառ-դեղին: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Արաիլեռ): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Թալիշում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան Իրանում, Թուրքմենիայում (Կոպետդաղի լեռնաշղթա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1500-2500 մ բարձրությունների վրա. հրաբխային ժայռեր մեջ, քարաթափվածքներին և ենթալպյան բարձրախոտում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: ԲՀՊՏ-ի ստեղծում Արայի լեռան վրա:

 

433. Scrophularia amplexicaulis Benth.

Խլածաղիկ ցողունագիրկ

(Նօրիչնիկ ստեբլեօբեմլյուշիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ներքին գործոնների և աճելավայրերի փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 12-50 սմ բարձր.` խիտ ծածկված գեղձային մազիկներով: Տերևները ցողունագիրկ, երկարավուն սրտաձև-ձվաձև, վերևում սրացած, սուրատամ եզրերով: Ծաղկաբույլը կարճ, հասկանման, սակավածաղիկ: Պսակը 7-9 մմ երկ., կանաչավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթներ Կապուտջուղ և Խուստուփ): AOO 12 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Թալիշում, Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծ. մ. 2200-3200 մ բարձրությունների վրա. Ժայռերի ճեղքերին, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի փոփոխության պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

434. Scrophularia atropatana Grossh.

Խլածաղիկ ատրպատականյան

(Նօրիչնիկ ատռօպատենսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Արեալը մասնատված է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Երկամյա բույս 20-30 սմ բարձր.: Տերևները Երկարավուն-ձվաձև կամ ձվաձև, խոշոր-աղեղնաեզր, երկարակոթ: Պսակը 2-3 մմ երկ., խայտաբղետ, ստորին բլթակները սպիտակավուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Նոր Հաճն և Չիման գյուղերի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 50 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, գետի հղկված գլաքարերի և քարաթափվածքների վրա, կիսաանապատում, լեռնային տափաստանում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

435. Scrophularia takhtajanii Gabrielian

Խլածաղիկ Թախտաջյանի

(Նօրիչնիկ Տախտադժյանա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ փոքր պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի փոփոխության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ 8-20 սմ բարձր.: Ցողունները 1-5, սովորաբար պարզ, մուգ-մանուշակագույն: Տերևները հակադիր, 2-3 զույգերով, ձվաձև-եռանկյուն, ատամնաեզր, թեթևակի մսալի, տափակ մուգ-մանուշակագույն կոթուններով: Ծաղկաբույլը ողկույզանման, 7-15 ծաղիկներով: Պսակը վառ-կանաչ, մուգ-ծիրանագույն վերին շուրթով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Արծվաբերդ գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2300-2700 մ բարձրությունների վրա. ժայռերի ճեղքերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

436. Verbascum atroviolaceum (Sommier et Levier) Murb.

Խռնդատ մուգ մանուշակագույն

(Կօռօվյակ տեմնօ-ֆիօլետօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 25-30 սմ բարձր.: Ստորին տերևների թիթեղը երկար կոթուններով, երկարավուն-նշտարաձև կամ երկարավուն-նեղ-եռանկյուն, հիմքում սեպաձև, հատված կամ ականջուկներով, դեպի ցողունի վերևը աստիճանաբար փոքրացող և նստադիր: Ծաղկաբույլը նեղ, երկարավուն ողկույզանման: Պսակը մաքուր մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Լոռու (Սարչապատ գյուղի շրջակայք) և Իջևանի (Բագրատաշեն, Քոբայր, Այրում, Ախթալա, Դեբեդ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 640 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիսային Օսեթիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 400-1400 մ բարձրությունների վրա. տափաստանացած լանջերին, շիբլյակում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

437. Verbascum erivanicum E. Wulf

Խռնդատ երևանյան

(Կօռօվյակ երեվանսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս: Ցողունները 30-60 սմ երկ., ստորին մասում մոխրագույն-թաղիքե թավոտությամբ: Արմատամերձ տերևները կոթուններով, տերևաթիթեղը երկարավուն կամ երկարավուն-ձվաձև; ցողունային տերևները` նստադիր: Ծաղկաբույլը հուրանաձև, թույլ ճյուղավորված, փուխր, երկարացած, ծաղիկների փնջերը միմյանցից խիստ հեռացած: Պսակը գոգավոր, դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Ագարակ ավանի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնահանքային արդյունաբերության և շինարարության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

438. Verbascum formosum Fisch. ex Schrank

Խռնդատ հիանալի

(Կօռօվյակ պրեկռասնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն հանրապետության հյուսիս-արևելյան ծայրամասից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սպիտակ թաղիքային թավոտությամբ բույս: Ցողունը մինչև 1 մ բարձր.: Վարդակային տերևները երկարավուն-նշտարաձև` ձգված երկակոթունի, ցողունայինները` ձվաձև-սեպաձև, կարճ կոթերով կամ նստադիր: Ծաղկաբույլը երկար հասկանման ողկույզ:Պսակը մեծ, 3-6 սմ տրամագծով, դեղին, մեջտեղում մեծ սև-մանուշակագույն պուտով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Չինչին, Կողբ, Այգեպար, Մոսես, Կալաչա» Նոյեմբերյան, Հաղթանակ գյուղերի շրջակայք): EOO 350 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, ճանապարհների մոտ, անտառներում, բացատներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործունեության ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

439. Verbascum gossypium M. Bieb.

Խռնդատ բամբակային

(Կօռօվյակ խլօպկօվիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս: Ցողունները 20-50 սմ բարձր.: Գորշ-սպիտակ թաղիքային թավոտությամբ բույս: Միջին և վերին ցողունային տերևները ձվաձև-նշտարաձև, ներքև սահող, արմատամերձները` համարյա նստադիր կամ կարճ կոթերով, նշտարաձև կամ հակաձվաձև-երկարավուն: Ծաղկաբույլը հասկանման ողկույզ: Ծաղկապսակը դեղին 15-25 մմ տրամագծով: Պսակը դեղին, 15-25 մմ տրամագծով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանից, Վարդանաձոր գյուղի շրջակայքից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Կովկասի բոլոր շրջաններում, Արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1500 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, ժայռոտ տեղերում, անտառների եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

440. Verbascum megricum (Tzvelev) Hub.-Mor.

Խռնդատ մեղրու

(Կօռօվյակ մեգրինսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Երկամյա բույս 30-40 սմ բարձր.: Արմատամերձ վարդակի տերևները սպիտակ թաղիքե թավոտությամբ, քնարաձև, փետրաձև հատված, նեղ, ատամնավոր, աստիճանաբար դեպի հիմքը փոքրացող սեգմենտներով, խավոտ կոթունով: Ծաղկաբույլը ողկույզանման: Պսակը 12-18 մմ տրամագծով, դեղին:

Տարածում. Հայաստանում տարածված է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր, Նյուվադի գյուղերի շրջակայք): EOO 130 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1700 մ բարձրությունների վրա. պիստակենու և կաղնու-գիհու նոսրանտառներում, շիբլյակում, ավազային կիսաանապատում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

441. Verbascum nudicaule (Wydl.) Takht.

Խռնդատ մերկացողուն

(Կօռօվյակ գօլօստեբելյնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա Արարատյան դաշտավայրում, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության տարածքներում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 15-70 սմ բարձր.: Արմատամերձ տերևները փետրաձև հատված, նշտարաձև կամ երկարավուն սեգմենտներով: Ծաղկաբույլը ողկույզանման, սովորաբար ճյուղավորված: Պսակը 12-22 մմ տրամագծով, դեղին:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գոռավան, Վեդի, Վաղարշապատ, ՈՒշակերտ): EOO 775 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում, ավազային անապատում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա (հերկում, կառուցապատում, ավազի հանում):

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Smilacaceae - Պարիլյակազգիներ - (Պավօյնիե)

442. Smilax excelsa L.

Պարիլյակ բարձր

(Պավօյ վիսօկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում է մարդածին զգալի ճնշման:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4 կարգավիճակով` անորոշ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Փաթաթվող կամ սողացող երկտուն թուփ մերկ փշոտ ցողուններով: Կոճղարմատը ամուր, երկար, սողացող: Տերևները հերթադիր, լայն-ձվաձև, վերին մասում սրացած, ցանցաջիղ; կոթերը 1-1,5 սմ երկ., հիմքի մոտ երկու ոլորված բեղիկներով: Ծաղիկները կանաչավուն, 5-7 մմ երկ., հավաքված կիսահովանոցներում` 4-10-ական: Հատապտուղը կարմիր, գնդաձև:

Տարածում. հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այրում, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Այգեհովիտ, Ախթալա): EOO 360 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Ընդհանուր տարածումը ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևմտյան, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Միջերկրածովյան ավազանը, Ղրիմը, Անատոլիան, Սիրիան և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 500-1000 մ բարձրությունների վրա. խոնավ անտառներում, գետերի երկարությամբ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Solanaceae - Մորմազգիներ - (Պասլենօվիե)

443. Atropa bella-donna L.

Շիկատակ, մահամորմ, լուսնի ծաղիկ

(Կռասավկա բելլադօննա)

 

Կատեգորիա. VU B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հանրապետությունում հայտնի են սակավաթիվ պոպուլյացիաներ, թեև ընդհանրապես լայնորեն տարածված տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 20000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 2000 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված բնական պայմանների փոփոխության հետ` անտառային էկոհամակարգերի վրա ազդեցության պատճառով (անտառտնտեսական աշխատանքներ, ենթակառուցվածքի զարգացում, ռեկրեացիոն տրորում):

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս մինչև 2 մ բարձր.: Ցողունները թխակապույտ, մերկ: Տերևները ձվաձև խոշոր, մինչև 20 սմ երկ. և մինչև 12 սմ լայն.: Ծաղիկները մանուշակագույն-գորշավուն: Պտուղը սև, փայլուն, բազմաթիվ սերմերով: Թունավոր բույս է:

Տարածում. Հայտնի է Իջևանի, Լոռու և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններից: EOO 5700 քառ. կմ է, AOO` 48 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Անդրկովկասում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Անատոլիայում, Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1700 մ բարձրությունների վրա. անտառներում, բացատներում, գետերի ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների, ճանապարհաշինության, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, չվերահսկվող ռեկրեացիայի հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

444. Lycium anatolicum A.Baytop. & C.Mill

Հազազ անատոլիական

(Դերեզա անատօլիյսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ 1 մ բարձր., փշոտ` կարճացած տերևակալած փշոտ ընձյուղներով և սակավաթիվ չտերևակալած փշերով: Տերևները նեղ-էլիպսաձև: Պսակի խողովակը ներսում մերկ, գլանաձև, զգալիորեն բաժակը գերազանցող: Առէջաթելերը ծածկված հազվադեպ մազերով: Պտուղները մուգ-գորշակարմիր:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի (Գորիսի շրջակայք) և Մեղրու (Ագարակ, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 935 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, ճանապարհների երկարությամբ, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում`հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության ընդլայնման, ճանապարհաշինության և գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Staphyleaceae - Կռոնազգիներ - (Կլեկաչկօվիե)

445. Staphylea pinnata L.

Կռոն փետրավոր, Ջոնջոլ

(Կլեկաչկա պերիստայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հանդիպում է միայն հանրապետության հյուսիսում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված տեղական բնակչության կողմից օգտագործելու և անտառտնտեսական աշխատանքների հետ: Քանի որ Հայաստանում գտնվում է տեսակի տարածման եզրային հատվածը, իսկ հիմնական արեալը հանրապետության սահմաններից դուրս է, սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ կամ փոքր ծառ 2-6 մ բարձր., եղանաձև դեղնա-գորշավուն ճյուղերով, կանաչ խոտային միամյա ընձյուղներով: Տերևները երկարակոթ, կենտ փետրաձև, կազմված 5-7 լայն նշտարաձև կամ էլիպսաձև, մերկ, ատամնաեզր, վերևից մուգ կանաչ, ներքևի կողմից բաց գույնի տերևիկներից: Ծաղկաբույլը երկար, կախված, բարդ ողկույզ: Ծաղիկները սպիտակ, բաժակաթերթերը և պսակաթերթերը 8-10 մմ երկ.: Պտուղը փքված տուփիկ, գագաթներով հանդիպող փեղկերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևան, Բարեկամավան, Սևքար, Բագրատաշեն, Շամշադին): EOO 600 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 5: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախակովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան երկրներում, Բալկանյան թերակղզում և Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 600-950 մ բարձրությունների վրա. հիմնականում բոխու անտառներում, որտեղ երբեմն (Բարեկամավան գյուղի շրջակայք) հանդիսանում է ենթանտառի գերիշխող տեսակը: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական աշխատանքների հետ, տեղական բնակչության կողմից որպես ուտելի բույս և բանջարանոցներում որպես հենարան օգտագործումը:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է Բարեկամավան գյուղի շրջակայքում 40 հա մակերեսով ԲՀՊՏ-ի ստեղծում, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Tamaricaceae - Կարմրանազգիներ - (Գրեբենշիկօվիե)

446. Tamarix florida Bunge

Կարմրան պայծառ

(Գրեբենշիկ յառկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ Հայաստանում: Հայտնի է միայն մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ոչ մեծ ծառ 1,5-2 մ բարձր., ծիրանագույն կեղևով: Սաղարթը կազմված բազմաթիվ ճիպոտանման ճյուղերից: Տերևները հերթադիր, թեփանման, նստադիր, փոքր ի շատե ցողունագիրկ: Ծաղկաբույլը եզրային: Ողկույզները զարգանում են նախորդ տարվա ընձյուղների վրա մինչև տերևների հայտնվելը, միշտ պարզ, հաճախ փնջերով: Ծաղկակիցները բաժակից երկար, սակայն պսակաթերթերից կարճ: Ծաղիկները մանր, հնգանդամ, պսակաթերթերը գավաթանման բացված, թափվող:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Արաքս գետի ափին): EOO 40 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Իրանը, Միջին և Կենտրոնական Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Տեսակի համար բնորոշ է ծաղկակիցների ձևի փոփոխությունը` սուր եռանկյունուց մինչև բթավուն-գծային, կախված ծաղկման ֆազայից: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. գետերի ափերին, ավազային և կավային տեղերում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, հատում վառելիքի համար:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

447. Tamarix octandra Bunge

Կարմրան ութառէջ

(Գրեբենշիկ վօսմիտիչինկօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հատվում է վառելիքի համար:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ոչ մեծ ծառ 2-2,5 մ բարձր., դեղնա-դարչնագույն կեղևով: Սաղարթը կազմված բազմաթիվ ճիպոտանման ճյուղերից: Տերևները հերթադիր, թեփանման, նստադիր, փոքր ի շատե ցողունագիրկ: Ծաղկաբույլը եզրային: Ողկույզները զարգանում են նախորդ տարվա ընձյուղների վրա մինչև տերևների հայտնվելը, կարճ մինչև 4 (6) սմ երկ.: Ծաղկակիցները երկար, գծային, սերտաճած եզրերով: Ծաղիկները մանր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Մարգարա, Վեդի, Արարատ, Երասխ) և Դարեղեգիսի (Եղեգնաձորի և Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2990 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 7: Աճում է Արևելյան և Հարավային Անդրկովկասում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. գետերի ափերին, աղուտներում, ճահճացած մարգագետիններում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով, հատում վառելիքի համար:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Thymelaeaceae - Գոճմակազգիներ - (Վօլչնիկօվիե)

448. Stelleropsis magakjanii (Sosn.) Pobed.

Ստելերոպսիս Մաղաքյանի

(Ստելեռօպսիս Մագակյանա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում կապված` հողերի յուրացման և կլիմայի փոփոխության պատճառով, աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ` բազմաթիվ ուղիղ կանգնած չճյուղավորված, հիմքի մասում փայտացող ցողուններով 10-15 սմ բարձր բույս.: Տերևները մանր, 8-12 մմ երկ., էլիպսաձև, մերկ, թխակապույտ: Ծաղիկները մանր, արտաքինից կարմրավուն խողովակով, հավաքված համարյա գլխիկանման ծաղկաբույլերում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 1800-2000 մ բարձրությունների վրա. մարգագետնատափաստանում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման և կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում:

 

Valerianaceae - Կատվախոտազգիներ - (Վալերիանօվիե)

449. Centranthus longiflorus Stev.

Խթանաբույս երկարածաղիկ

(Ցենտռանտուս դլիննօցվետկօվիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակի տարածման և բնակության շրջաններին սպառնում է նվազում` կապված տարածքների յուրացման պատճառով աճման պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 (անհետացած) կարգավիճակով, քանի որ 1940 թ. հետո հանրապետությունում չի հավաքվել: Սակայն պոպուլյացիան գոյություն ունի Նախիջևանում` Հայաստանի սահմանի մոտ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա թխակապույտ խոտաբույս մինչև 1 մ բարձր. բազմաթիվ ուղղաձիգ կանգնած ցողուններով: Տերևները ամբողջական, նշտարաձև: Ծաղկաբույլը 30-50 սմ երկար., ընդհատումներով: Ծաղիկները խոշոր, մինչև 3 սմ երկ., ծիրանագույն-կարմիր:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Հունաստանում, Բուլղարիայում, Թուրքիայում, Լիբանանում և Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1400-1500 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա, տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված տարածքների յուրացման և կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է Խաչիկ գյուղի շրջակայքում ստեղծել նոր ԲՀՊՏ, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

450. Valeriana eriophylla (Ledeb.) Utkin

Կատվախոտ բրդատերև

(Վալերիանա շեռստիստօլիստնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս լավ արտահայտված երկար կոճղարմատով: Ցողունները ուղիղ կանգնած 50-200 սմ բարձրության: Տերևները մազոտից մինչև խավամազոտ; արմատամերձները` ամբողջական, ցողունայինները` քնարաձև փետրավոր: Ծաղիկները մանր, սպիտակ, խմբված հովանոցանման ծաղկաբույլերում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին-Ախուրյանի (Ջավախքի լեռնաշղթա և Աղվորիկ գյուղի շրջակայք) և Շիրակի (Ջաջուռի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 110 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, ինչպես նաև Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան գոտիներում ծ. մ. 1800-2200 ն բարձրությունների վրա. մարգագետիններում, Ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա, տափաստանային թփերի մացառուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված տարածքների յուրացման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

451. Valerianella kotschyi Boiss.

Աղբաղբուկիկ Կոչիի

(Վալերիաննելա Կօչի)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետ կապված, աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 15-20 սմ բարձր.: Տերևները ամբողջական կամ վերինները` թեթևակի փետրաձև հատված: Ծաղկաբույլը խիտ, կիսագնդաձև: Պսակը մանր, վարդագույն: Բաժակը ափսեանման, լայն եռանկյունաձև, ցանցա-թաղանթավոր, շատ կարճ կեռանման սրածայրով վերջացող ատամներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Էլփին և Չիվա գյուղերի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. մոտ 1000 մ բարձրության վրա. չոր լանջերի, տափաստաններում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված տարածքների յուրացման և արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Violaceae - Մանուշակազգիներ - (Ֆիալկօվիե)

452. Viola caucasica Kolenati ex Rupr.

Մանուշակ կովկասյան

(Ֆիալկա կավկազսկայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 5-10 սմ բարձր.: Տերևները կլորավուն, հիմքում խորը փորվածքով, կոթունավոր: Ծաղիկները ցողունների վրա 1-2-ական, վառ-դեղին:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից, Խուստուփ լեռնագագաթից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի տարածված է Մեծ Կովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2800-3100 մ բարձրությունների վրա. ժայռերի տակ` խոնավ քարաթափվածքային լանջերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Խուստուփ լեռան վրա:

 

ԲԱԺԻՆ II
ՍՆԿԵՐ

 

ՀՀ Կարմիր գրքում գրանցված սնկերի ցանկ

 

Agaricus tabularis

Շամպինյոն աղյուսակաձև - վտանգված EN

Agaricus xanthodermus

Շամպինյոն դեղնամաշկ - անհետացման եզրին NT

Amanita gemmata

Ճանճասպան վառ դեղին - անհետացման եզրին NT

Amanita muscaria

Ճանճասպան կարմիր - խոցելի VU

Amanita phalloides

Դժգույն գարշասունկ - խոցելի VU

Asterophora lycoperdoides

Աստերոֆորա անձրևային - տվյալներն անբավարար են DD

Astraeus hygrometricus

Աստղիկ հիգրոմետրիկ - խոցելի VU

Battarrea phalloides

Բատարեա թիակաձև - անհետացած EX

Boletopsis leucomelaena

Բոլետոպսիս սև-սպիտակ վտանգված EN

Boletus edulis

Սպիտակ սունկ, թնջուկ - խոցելի VU

Boletus satanas

Սատանայասունկ, դիվասունկ-վտանգված EN

Clavariadelphus pistillaris

Կլավարիադելֆուս վարսանդավոր - վտանգված EN

Collybia cookei

Կոլիբիա Կուկի - վտանգված EN

Cystoderma amianthina

Ցիստոդերմա ամիանտային - խոցելի VU

Dictyophora duplicata

Ցանցակիր կրկնապատկված - տվյալներն անբավարար են DD

Hapalopilus croceus

Հապալոպիլուս զաֆրանա-դեղին (կարմրադեղին) - կրիտիկական վիճակում գտնվող CR

Haploporus odorus

Հապլոպորուս հոտավետ - կրիտիկական վիճակում գտնվող CR

Helvella atra

Հելվելա սև - խոցելի VU

Hericium coralloides

Ոզնասունկ բուստանման, մարջանանման - խոցելի VU

Hericium erinaceum

Ոզնասունկ փշոտ, կաղնու ոզնասունկ - կրիտիկական վիճակում գտնվող CR

Leucoagaricus macrorhizus

Լեուկոագարիկուս երկարարմատ - վտանգված EN

Macrolepiota puellaris

Հովանոցասունկ աղջկական - վտանգված EN

Հովանոցասունկ կարմրող - վտանգված EN

Meripilus giganteus

Մերիպիլուս հսկա-վտանգված EN

Montagnea arenaria

Մոնտանեա ավազային - խոցելի VU

Mutinus caninus

Մուտինուս շնային - վտանգված EN

M. ravenelii

Մուտինուս Ռավենելի-տվյալներն անբավարար են DD

Myriostoma coliforme

Միրիոստոմա ծակոտկեն - կրիտիկական վիճակում գտնվող CR

Phallus impudicus

Թիակիկ սովորական, մորկեղ գարշահոտ - վտանգված EN

Phyllotopsis nidulans

Ֆիլոտոպսիս բնավորվող վտանգված EN - Endangered

Pleurotus eryngii

Ականջասունկ, կախասունկ տափաստանային, սպիտակ տափաստանային սունկ, կայսերական սունկ - խոցելի VU

Podaxis pistillaris

Պոդաքսիս վարսանդային - խոցելի VU

Rhodotus palmatus

Ռոդոտուս թաթաձև - վտանգված EN

Sarcosoma globosum

Սարկոսոմա գնդաձև - կրիտիկական վիճակում գտնվող CR

Strobilomyces strobilaceus

Կոնասունկ փաթիլաոտիկ - խոցելի VU

Suillus grevillei

Յուղասունկ կվենու - վտանգված EN

S. punctipes

Յուղասունկ մայրու - կրիտիկական վիճակում գտնվող CR

Tuber aestivum

Գետնասունկ ամառային, ուտելի - տվյալներն անբավարար են DD

Verpa conica

Վերպա կոնաձև - խոցելի VU

Volvariella bombycina

Վոլվարիելա մետաքսանման - վտանգված EN

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

1. Agaricus tabularis Pk

 

Հոմանիշ` Agaricus praerimosus Pk

 

Շամպինյոն աղյուսակաձև, (Շամպինյօն տաբլիտչատիյ)

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 5-20 սմ տրամագծով, սպիտակ, սպիտակամոխրագույն, կպչելիս դեղնում է, հաստ և մսալի է, կիսագնդաձև, հետո փռված, երբեմն մեջտեղում տափակ, ծածկված բուրգաձև կամ աղյուսակաձև թեփուկներով, ծալված եզրերով կամ հարթ, հաճախ եզրերը մասնակի ծածկոցի մնացորդներով:

Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում` վարդագույն, հաճելի սնկային համով և հոտով: Թիթեղները նեղ են, սկզբում վարդագույն, հետագայում մուգ շագանակագույն, գրեթե սև: Ոտիկը 4-5 x 1-3 սմ, սպիտակ, սպիտակավուն, կենտրոնական, թավշյա կամ մերկ, կախված լայն, սպիտակավուն օղակով: Սպորափոշին մուգ շագանակագույն է: Սպորները 6,5-9 x 5,5-7 մկմ, շագանակագույն, լայն օվալաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում:

Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորիստիկական շրջանում` Արխաշան գետի ափ, Սևանի ֆլորիստիկական շրջանում` Սևանի շրջակայք, արոտավայրեր:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է հողի վրա, վերին լեռնային գոտում` ալպիական մարգագետիններում, արոտավայրերում, 2500-3500 մ բարձրության վրա, հունիս-հուլիս ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, արոտավայրերի ընդլայնումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

2. Agaricus xanthodermus Genev.

Հոմանիշ` Psaliota xanthoderma (Genev.) Rich. et Roze

Շամպինյոն դեղնամաշկ, (Շամպինյոն ժելտակօժիյ)

 

Կարգավիճակը

Անհետացման եզրին գտնվող (NT - Near threatened):

 

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 2-12 սմ տրամագծով, սպիտակ, սպիտակավուն, մոխրագույն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կպչելիս ստանում է դեղին կամ դեղնանարնջագույն գունավորում, մերկ է, հարթ, թավշյա, փայլուն, հաստ մսալի, զանգակաձև, կիսագնդաձև, հետո փռված, մեջտեղում տափակ, երբեմն ճաքճքված, ծալված եզրերով և մասնակի ծածկոցի մնացորդներով: Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում` վառ դեղին գունավորմամբ, տհաճ կարբոլաթթվի հոտով: Թիթեղները սպիտակավուն են, վարդագույն, մուգ շագանակագույն, գրեթե սև: Ոտիկը 5-10 x 1-4 սմ, գլխարկի գույնի, կենտրոնական, մերկ, հիմքում դեղնավուն, ուռուցիկ, լայն, սպիտակավուն` դեղին եզրերով օղակով: Սպորափոշին մուգ շագանակագույն է: Սպորները 5,5-6,5 x 3,5-5 մկմ, շագանակագույն, կլորավուն-ձվաձև, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Ամերիկա, Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Որոշ Եվրոպական երկրներում ունի լայն տարածում:

Հայաստանում տվյալ տեսակի եզակի օրինակները հայտնաբերված են Արագածի ֆլորիստիկական շրջանում` Սև լճի շրջակայք և Երևանի ֆլորիստիկական շրջանում` Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգի:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է հողի վրա, ալպիական մարգագետիններում, արոտավայրերում, այգիներում, 1000-3500 մ բարձրության վրա, հուլիս-օգոստոս ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմինները թունավոր են:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, արոտավայրերի ընդլայնումը:

 

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Amanitaceae

 

3. Amanita gemmata (Fr.) Bertill.

 

Հոմանիշ` Agaricus gemmatus Fr.

Ճանճասպան վառ դեղին, (Մուխօմօռ յառկօ-ժելտիյ)

 

Կարգավիճակը:

Անհետացման եզրին գտնվող (NT - Near threatened):

 

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 2,5-11 սմ տրամագծով, դեղին, կիտրոնագույն, մեջտեղում ավելի մուգ գունավորված` դեղնագորշավուն, մսալի, սկզբում փռված, կիսագնդաձև, հետագայում տափակ, ընդհանուր ծածկոցի մնացորդներով, որոնք լինում են սպիտակ գորտնուկների կամ լաթերի ձևով: Պտղամիսն ու թիթեղները սպիտակ են: Թիթեղներն ազատ են, խիտ, բարակ, առկա են թիթեղիկներ: Ոտիկը 7-10 x 1-1,5 սմ, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական, սպիտակավուն նեղ օղակով, հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ, ազատ կամ սերտաճած պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով, երբեմն վոլվան բացակայում է: Սպորափոշին սպիտակ է: Սպորները` 8-9 x 7-7,5 մկմ, անգույն, օվալաձև, հարթ, ոչ ամիլոիդ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ամերիկա, Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում` «Սոսու պուրակ» պետական արգելավայր, Կապանի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է հազվադեպ, հողի վրա, սոճու, կաղնու-բոխու անտառներում, 1200-1700 մ բարձրության վրա, հոկտեմբեր ամսին: Միկորիզագոյացնող սունկ է` համակեցության մեջ է մտնում փշատերև և լայնատերև ծառատեսակների հետ:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, ապրելավայրերի կորուստը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

 

Բնապահպանական միջոցառումներ:

Պահպանվում է «Ծավ» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում:

Անհրաժեշտ է իրականացնել հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում:

 

Կարգ Agaricales, ընտանիք Amanitaceae

4. Amanita muscaria (L.) Pers.

Հոմանիշ` Agaricus muscarius L.

Ճանճասպան կարմիր, (Մուխօմօռ կռասնիյ)

 

Կարգավիճակը: Խոցելի (VU - Vulnerable):

 

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 5-25 սմ տրամագծով, տարբերվում է վառ գունավորմամբ` նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, հաստ մսալի, սկզբում կիսագնդաձև, հետագայում տափակ, փռված, հարթ եզրերով: Թարմ վիճակում կպչուն, չորացած` փայլուն, գլխարկի վրա պահպանված ընդհանուր ծածկոցի մնացորդներով, որոնք լինում են սպիտակ կամ դեղնավուն գորտնուկների կամ լաթերի ձևով: Պտղամիսը սպիտակ է, հաճելի հոտով և քաղցր համով: Թիթեղներն ազատ են, խիտ, լայն, սպիտակ, չորանալուց հետո դեղնավուն: Ոտիկը 7-20 x 1-3,5 սմ, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական, սպիտակավուն կամ դեղնավուն օղակով: Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով: Սպորափոշին սպիտակ է: Սպորները` 9-12 x 6-8 մկմ, անգույն, լայն օվալաձև, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Ամերիկա, Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` Դիլիջան քաղաք, Պարզ լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Ծաղկաձոր, Հանքավան, Լոռու ֆլորիստիկական շրջանում:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հողի վրա, միջին լեռնային գոտում, կեչուտներում կամ խառը անտառներում, 1500-1700 մ բարձրության վրա, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Միկորիզագոյացնող սունկ է` համակեցության մեջ է մտնում հիմնականում կեչու և սոճու հետ: Թունավոր է, առաջացնում է զգայախաբություններ /հալյուցինացիա/: Օգտագործվում է բժշկության մեջ:

Վտանգման հիմնական գործոնները: Տարածման վայրերում անտառտնտեսական գործունեության հետևանքով սնկերի զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Amanitaceae

5. Amanita phalloides (Vaill.:Fr.) Secr.

Հոմանիշ` Amanitina phalloides (Vaill.:Fr.) Gilb.

 

Դժգույն գարշասունկ, (Բլեդնայա պօգանկա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 5-15 սմ տրամագծով, ձիթապտղագույն, կանաչավուն, սպիտակավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, մետաքսանման, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով: Պտղամիսը, թիթեղները և ոտիկը սպիտակ են: Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ: Ոտիկը 6-12 x 1,5-2 սմ, ունի սպիտակ թաղանթանման օղակ, հիմքի մոտ ուռուցիկ, ազատ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով: Սպորափոշին սպիտակ է: Սպորները` 8-12 x 7-9 մկմ, անգույն, օվալաձև, հարթ, ամիլոիդ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ասիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով:

Հայաստանում տվյալ սնկի եզակի պտղամարմինները հայտնաբերված են Լոռու ֆլոր. շրջ.` Ստեփանավան քաղաքի շրջակայք, Իջևանի ֆլոր. շրջ., Զանգեզուրի ֆլոր. շրջ. և Ապարանի ֆլոր. շրջ.: Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է հողի վրա, լայնատերև, փշատերև և խառը անտառներում, 1100-1800 մ բարձրության վրա, հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին: Միկորիզագոյացնող սունկ է` համակեցության մեջ է մտնում փշատերև և սաղարթավոր անտառների ծառատեսակների, հիմնականում կաղնու հետ: Մահացու թունավոր սունկ է: Օգտագործվում է բժշկության մեջ:

Վտանգման հիմնական գործոնները:

Հայաստանում չկարգավորված անտառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ արգելավայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Tricholomatales, ընտանիք Tricholomataceae

 

6. Asterophora lycoperdoides (Bull.) Ditmar: Gray

 

Հոմանիշ` Nyctalis asterophora Fr.

Աստերոֆորա անձրևային, (Աստեռօֆօռա դօժդեվիկօվայա)

 

Կարգավիճակը: Տվյալներն անբավարար են (DD - Data Deficient):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 0,5 x 2,5 սմ տրամագծով, սպիտակավուն, ծածկված ալրանման շերտով, սկզբում ուռուցիկ, ապա գնդաձև: Թիթեղները սպիտակ են, հասունանալուց հետո մոխրագույն, հաստ մսալի, եզակի, հաճախ բացակայում են: Պտղամիսը մոխրագույն է, տհաճ հոտով: Ոտիկը 1-4 x 0,2-0,5 սմ, սպիտակամոխրագույն, թավշյա: Սպորափոշին սպիտակ է: Սպորները 4-6 x 3,5-4 մկմ, անգույն, հարթ, էլիպսաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնի է Լոռու ֆլոր. շրջ.` Ստեփանավանի շրջակայք` անցած դարի 20- ական թվականներին /հերբարիումային նյութը չի պահպանվել/; 2005 թ-ին հայտնաբերվել են սակավաթիվ պտղամարմիններ Իջևանի ֆլորիստիկական շրջանում, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է գլխարկավոր սնկերի Russula, Lactarius ցեղերի ներկայացուցիչների փտած պտղամարմինների վրա, խառը խոնավ անտառներում, 1100 - 1500 մ բարձրության վրա, օգոստոս ամսին: Միկոֆիլ է:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Հայտնաբերված տարածքներում անտառտնտեսական գործունեության հետևանքով սնկերի զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Sclerodermatales, ընտանիք Geastraceae

 

7. Astraeus hygrometricus (Pers.) Morg.

 

Հոմանիշ` Geastrum hygrometricum Pers.

 

Աստղիկ հիգրոմետրիկ, (Աստռեուս գիգռօմետրիչեսկիյ)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը 2-4 սմ տրամագծով, աստղաձև, սկզբում կլորավուն, պատված բազմաշերտ թաղանթով /պերիդիում/, որը պատռվում է հասունանալուց հետո: Էկզոպերիդիումը բաժանվում է 7-10 բլթակների, սպիտակ է, հաստ մսալի, ճաքճքվող: Էնդոպերիդիումը մոխրագույն է կամ շագանակագույն, կլորավուն, հարթ կամ ցանցաձև: Հասունանալուց հետո պտղամարմնի գագաթին բացվում է փոքր պատառոտված անցք: Կապիլիցիումը անգույն է, ճյուղավորված, գլեբան` շագանակագույն: Սպորները 8-11 մկմ տրամագծով, կլորավուն, մանր փշաձև, շագանակագույն:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան): Հայաստանում հանդիպում է հունիս ամսին Երևանի ֆլորիստիկական շրջանում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հայտնաբերված է ավազուտների կամ ավազակավային հողերի վրա, չոր անտառներում, 800-1000 մ բարձրությունների վրա: Հումուսային սապրոտրոֆ է կամ պսամոտրոֆ:

Վտանգման հիմնական գործոնները:

Կլիմայի փոփոխության հետևանքով համապատասխան համակեցությունների անապատացումը կհանգեցնի սնկատեսակի անհետացմանը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Tulostomatales, ընտանիք Battarreaceae

 

8. Battarrea phalloides Dicks.: Pers.

 

Հոմանիշ` Lycoperdon phalloides Dicks.

 

Բատարեա թիակաձև, (Բատտարեյա վեսելկօվիդնայա)

 

Կարգավիճակը:

Անհետացած (EX - Extinct):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը 5 սմ տրամագծով, սկզբում ձվաձև, փակ, հասունանալուց հետո պատռվում է և պահպանվում ոտիկի ստորին մասում պարկաձև պատյանի (վոլվա) ձևով` հիմնականում հողի տակ: ՈՒնի երկշերտ թաղանթ: Էկզոպերիդիումը սպիտակավուն է, կաշվենման, արագ անհետացող: Էնդոպերիդիումը թեփուկաթելիկաձև, փայտացած ոտիկի վրա, պատռվելուց հետո զանգակաձև է, հարթ: Ոտիկը 15-20 սմ բարձրությամբ և 1 սմ հաստությամբ, մազմզուկներով, շագանակագույն: Կապիլիցիումը անգույն է, կազմված բարակ թելիկներից: Սպորափոշին ժանգագույն է: Սպորները 4-6 մկմ, կլորավուն, շագանակագույն կամ թույլ գորշավուն:

 

Տարածվածությունը: Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան): Ըստ հնէաբանական տվյալների կավե դարաշրջանի ռելիկտ է: Հայաստանում հայտնաբերվել է Լոռու ֆլորիստիկական շրջանում` Ախթալայի շրջակայք, 1915 թվականին (հերբարիումային նյութը չի պահպանվել):

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է ավազակավային հողերի, ավազուտների վրա, կիսաանապատներում, սեպտեմբեր ամսին, 800 մ բարձրության վրա: Պատկանում է հումուսային սապրոտրոֆների կամ պսամոտրոֆների էկոլոգիական խմբերին:

Վտանգման հիմնական գործոնները:

Համապատասխան բիոտոպերի վերացումը: Տեսակի վերաբերյալ տվյալներն

անբավարար են:

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է տարածման շրջանի զննում, նոր ապրելավայրերի հայտնաբերում:

 

Կարգ Aphyllophorales, ընտանիք Boletopsidaceae

 

9. Boletopsis leucomelaena (Pers.) Fayod

 

Հոմանիշ` Boletopsis subsquamosa (L.:Fr.)Kotl. et Pouz.

 

Բոլետոպսիս սև-սպիտակ, Բօլետօպսիս չեռնօ-բելիյ

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները միամյա են, կենտրոնական կամ կողքային գլխարկով: Գլխարկը 5-12 սմ տրամագծով` սկզբում մոխրագույն, ապա գորշավուն, կլորավուն, տափակ կամ ուռուցիկ, երբեմն կենտրոնում գոգավոր, սուր հաստ եզրերով, որոնք երիտասարդ վիճակում ներս են ծալված, հաճախ ալիքաձև են, մակերեսը պատված է բարակ թաղանթով, հասունանալուց հետո ճաքճքում է` առաջացնելով թեփուկներ: Պտղամիսը սկզբում սպիտակ է, կտրելուց` վարդագույն, մանուշակագույն երանգով, հետո մոխրագույն կամ գորշավուն: Հիմենոֆորը խողովակաձև, խողովակները միաշերտ են, կարճ, սպիտակ, մոխրագույն, գորշավուն, մինչև 4 մմ երկարությամբ, կազմված են բավականի մանր անցքերից (միջինը 1-2 անցք 1 մմ վրա), որոնք կլորավուն են, երբեմն հասունանալուց հետո լաբիրինթաձև: Ոտիկը 2-4 x 1-3 սմ, գլխարկի գույնի, կենտրոնական կամ կողքային, գլանաձև, ամուր, հարթ, դեպի հիմքը երբեմն ուռուցիկ, պտղամիսը կանաչավուն: Սպորափոշին սպիտակ կամ գորշավուն է: Սպորները 4,5-7 x 3,5-5 մկմ, բաց շագանակագույն, կլորավուն կամ էլիպսաձև, գորտնուկավոր:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս (Հայաստան): ՈՒնի լայն տարածում բորեալ գոտում: Հայաստանում հայտնաբերվել են տվյալ սնկի եզակի պտղամարմինները Իջևանի ֆլորիստիկական շրջանում, «Դիլիջան» ազգային պարկում, «Ախնաբադի կենու պուրակ» պետական արգելավայրում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հողի վրա, խառն անտառներում, 1600 մ բարձրության վրա, սեպտեմբեր ամսին: Միկորիզագոյացնող սունկ է` համակեցության մեջ է մտնում կաղնու, բոխու, սոճու հետ: Պտղամարմիններն ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

Մարդու տնտեսական գործունեությունը` չկարգավորված անտառահատման հետևանքով սնկերի զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Աղավանավանքի կենի» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում:

 

Կարգ Boletales, ընտանիք Boletaceae

 

10. Boletus edulis Bull.:Fr.

 

Սպիտակ սունկ, թնջուկ, (Բելիյ գրիբ, բօռօվիկ)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 3-15 (30) սմ տրամագծով, բարձիկաձև, մսալի: Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգիական պայմաններից. օրինակ` սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են, սաղարթավոր անտառներում` բաց, դժգույն դեղնագույն: Գլխարկի ստորին մասը սպունգանման է` մանր ծակոտիներով, սկզբում` սպիտակ, հասուն տեսակներինը` դեղնականաչավուն երանգով: Պտղամիսը սպիտակ է, ամուր: Ոտիկը 7-12 x 2-6 սմ, բաց գորշավուն, վերևի մասում` ցայտուն արտահայտված սպիտակ, ապա` կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով: Գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած: Սպորափոշին դեղնա-շագանակագույն է: Սպորները 15-18 x 3,8-5 մկմ, իլիկաձև, հարթ, բաց շագանակագույն:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում` Գորիսի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Մարմարիկ գետի ափին, Լոռու ֆլորիստիկական շրջանում` Թումանյան կայան:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հայաստանում հանդիպում է հողի վրա, սաղարթավոր, փշատերև ու խառը անտառներում, 1000-1900 մ բարձրություններում, մայիսից մինչև ուշ աշուն: Միկորիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում հիմնականում կաղնու, սոճու, բոխու հետ: Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով: ՈՒնի բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր:

Վտանգման հիմնական գործոնները:

Ինտենսիվ անտառշահագործումը, չկարգավորված ծառահատումները, ապրելավայրերի կրճատումը, պտղամարմինների հավաքը բնակչության կողմից:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է տարածման շրջանների զննում` նոր ապրելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

Կարգ Boletales, ընտանիք Boletaceae

 

11. Boletus satanas Lenz

 

Սատանայասունկ, դիվասունկ, (Սատանինսկիյ գրիբ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 8-25 սմ տրամագծով, սպիտակա-մոխրագույն, բարձիկաձև, մսալի, հարթ, թավշանման, մերկ, չոր, երբեմն անձրևից հետո լորձնային: Գլխարկի ստորին մասը սպունգանման է` մանր ծակոտիներով, սկզբում` դեղնականաչավուն, հասուն տեսակներինը` կարմիր, կարմրաձիթապտղագույն: Պտղամիսը սպիտակ է, սպիտակավուն, ամուր, կտրվածքին սկզբում կարմրում է, ապա կապտում, տհաճ հոտով և քաղցր համով:

Ոտիկը 6-9 x 5-11 սմ, դեղնակարմրավուն, ցայտուն արտահայտված մուգ կարմիր ցանցիկով, կենտրոնական: Գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած: Սպորափոշին ձիթապտղագույն է:

Սպորները 11-14 x 5-5 մկմ, իլիկաձև, հարթ, ձիթապտղագույն:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում` Գորիսի շրջակայք, Մեղրիի ֆլորիստիկական շրջանում` գյուղ Արևիկ:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հողի վրա, խառն անտառներում, 600-1500 մ բարձրություններում, հուլիսից մինչև սեպտեմբեր: Միկորիզագոյացնող սունկ է` համակեցության մեջ է մտնում փշատերև և լայնատերև ծառատեսակների, հիմնականում կաղնու և հաճարենու հետ: Թունավոր տեսակ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Ինտենսիվ անտառշահագործումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ` նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Aphyllophorales, ընտանիք Clavariaceae

 

12. Clavariadelphus pistillaris (Fr.: Fr.) Donk

 

Հոմանիշ` Clavaria pistillaris Fr.

 

Կլավարիադելֆուս վարսանդավոր, (Կլավարիադելֆուս պեստիկօվիյ, ռօգատիկ պեստիկօվիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները 5-15 (20) x 0,5-4 (6) սմ, սկզբում բաց դեղին, ապա դեղնավուն գունավորմամբ, երբեմն` սպիտակավուն, դեղնավուն կամ գորշավուն երանգով, գավազանաձև, գլանաձև, լեզվանման կամ լախտանման, պարզ կամ բուստաձև (կորալաձև) ճյուղավորված, հաճախ` բաց, միամյա: Պտղամիսը սպունգանման է, սպիտակ, կտրվածքին` կարմրագորշավուն: Պտղամարմնի ամբողջ մակերեսը (բացի ոտիկի ստորին հատվածից) ծածկված է սպորների շերտով:

Սպորները 11-16 x 6-10 մկմ, սպիտակ կամ դեղնավուն, հարթ, լայն օվալաձև, ոչ ամիլոիդ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկի տարածք, Տավուշի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Աճում է հողի վրա, խոնավ վայրերում, լայնատերև և խառն անտառներում, 1100-1800 մ բարձրություններում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ապրելավայրերի տարածքների կրճատումը, ինտենսիվ անտառշահագործումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ, ինչպես նաև մաքուր կուլտուրաների ստացում և պահպանում հավաքածուներում:

 

Կարգ Tricholomatales, ընտանիք Tricholomataceae

 

13. Collybia cookei (Bres.) G.R.W. Arnold

 

Հոմանիշ` C. cirrhata Schumach. var. cookei Bres.

 

Կոլիբիա Կուկի, (Կօլլիբիյա Կուկա)

 

Կարգավիճակը: Վտանգված

(EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը շատ փոքր` 0,5 -1,5 սմ տրամագծով, փռված, փոքր թմբիկով, սպիտակ: Թիթեղները նեղ են, սպիտակ, կպած ոտիկին:

Ոտիկը թելանման, կարճ, աճում է սկլերոցիումի միջից: Սկլերոցիումները խոշոր են, վառ գունավորված` նարնջադեղնավուն, առաջանում են թիթեղավոր սնկերի չորացած պտղամարմինների մնացորդների վրա: Սպորափոշին սպիտակ է:

Սպորները 4-5 x 2,5 մկմ, անգույն:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում` Գորիս - Շուրնուխ ճանապարհին, կաղնու-բոխու անտառներում Pholiotina appendiculata սնկի սկլերոցիումների և պտղամարմինների վրա և Գորիսի շրջակայքի սոճուտներում Agaricales կարգի ներկայացուցիչների վրա:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

ՈՒնի սահմանափակ նեղ արեալ: Հանդիպում է խմբերով թիթեղավոր սնկերի պտղամարմինների մնացորդների վրա: Փռոցաշերտի, հողի, գլխարկավոր սնկերի փտած կամ չորացած պտղամարմինների վրա, լայնատերև և փշատերև անտառներում, 1200-1400 մ բարձրության վրա, սեպտեմբեր ամսին: Փռոցաշերտային, հումուսային սապրոտրոֆ կամ միկոֆիլ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Տարածվածությունը սահմանափակ տարածքներում, չկարգավորված անտառհատումների արդյունքում տարածքների կրճատումը կամ կորուստը:

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիտորինգ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

 

14. Cystoderma amianthina (Scop.: Fr.) Fayod

 

Հոմանիշ` Lepiota amianthina (Scop.: Fr.) P. Karst.

 

Ցիստոդերմա ամիանտային, (Ցիստօդերմա ամիանտօվայա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 2-5 սմ տրամագծով, դեղնավուն, դեղնաոսկեգույն կամ բաց շագանակագույն, սկզբում կիսագնդաձև, հետո փռված, մեջտեղում լայն տափակ թմբիկով, չոր, մանր հատիկավոր, երբեմն ալրանման փառով ծածկված, եզրերին` մասնակի ծածկոցի մնացորդներով: Պտղամիսը սպիտակ է կամ սպիտակավուն, դեղնավուն երանգով, կտրվածքում` գույնը անփոփոխ է, ունի տհաճ հոտ և ալյուրի համ: Թիթեղները սպիտակ են, չորանալուց հետո դեղնավուն, ոտիկին կպած, խիտ դասավորված, բարակ, հարթ եզրերով: Առկա են նաև թիթեղիկներ: Ոտիկը 3-5 x 4-8 սմ, սպիտակավուն, գլանաձև, լցոնված, հետո սնամեջ, գագաթնային դեղնավուն օղակով, օղակից վերև մերկ է, իսկ դեպի ներքև` գլխարկի գույնի, հատիկավոր: Սպորափոշին սպիտակ Է: Սպորները 5-7 x 3-4 սմ, անգույն, հարթ, էլիպսաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Աֆրիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում`»Դիլիջան» ազգային պարկ, «Ախնաբադի կենու պուրակ» պետական արգելավայր: Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է փռոցաշերտի վրա, խառն անտառներում, 1700 մ բարձրության վրա, սեպտեմբեր ամսին: Փռոցաշերտային սապրոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են, սակայն ոչ արժեքավոր:

Վտանգման հիմնական գործոնները:

Բնական աճելավայրերի փոփոխությունն անթրոպոգեն գործունեության հետևանքով:

Բնապահպանական միջոցառումներ:

Պահպանվում է «Ախնաբադի կենու պուրակ» պետական արգելավայրի համապատասխան էկոհամակարգում:

 

Կարգ Phallales, ընտանիք Phallaceae

 

15. Dictyophora duplicata (Bosc)E.Fisch.

 

Հոմանիշ` Phallus duplicatus Bosc

 

Ցանցակիր կրկնապատկված, (Սետկօնօսկա սդվօեննայա)

 

Կարգավիճակը:

Տվյալներն անբավարար են (DD - Data Deficient):

Համառոտ նկարագրությունը:

Երիտասարդ փակ պտղամարմինները 4-5 սմ տրամագծով, սպիտակ, դեղնավուն, հետո բաց շագանակագույն, գնդաձև կամ ձվաձև, երբեմն գլանաձև, հարթ, հիմքում սպիտակ միցելիումով: Գլխարկը 3-5 սմ բարձրությամբ, կոնաձև, մուգ կանաչ, ձիթապտղագույն, լորձնային գլեբայով: ՈՒնի սուր տհաճ հոտ: Գլխարկի տակից թափվում է սպիտակ, զանգակաձև ցանց: Ռեցեպտակուլը կազմված է գլանաձև, 10-17 x 2-3 սմ երկարությամբ ոտիկից, կեղտոտ սպիտակ գույնի, սնամեջ, հիմքային մասում պատված սպիտակավուն կամ բաց շագանակագույն պատյանով /վոլվա/: Սպորափոշին սպիտակավուն է: Սպորները 3,5- 4,5 x 1,2-2 մկմ, անգույն, էլիպսաձև, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/: Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում`»Դիլիջան» ազգային պարկ, Պապանինոյի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հողի վրա, լայնատերև անտառում, 1400-1600 մ բարձրություններում, սեպտեմբեր ամսին: Հումուսային սապրոտրոֆ է: ՈՒտելի է երիտասարդ վիճակում, երբ պտղամարմինը ձվաձև է: Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ:

Վտանգման հիմնական գործոնները:

Տարածման շրջանի էկոհամակարգերի դեգրադացումը կամ քայքայումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Aphyllophorales, ընտանիք Poriaceae

 

16. Hapalopilus croceus (Scop.: Fr.) Donk

 

Հոմանիշ` Auratioporus croceus (Pers.: Fr.) Murrill

 

Հապալոպիլուս զաֆրանա-դեղին (կարմրադեղին), (Գապալօպիլուս շաֆռաննօ-ժելտիյ)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը մինչև 20 սմ լայնությամբ, 15 սմ երկարությամբ և 6 սմ հաստությամբ, սկզբում բաց նարնջագույն, զաֆրանա-դեղին և մազմզոտ, հետո նարնջագորշավուն և հարթ: Պտղամարմինները կողքային են, կիսատ, բարձիկաձև կամ տափակ: Պտղամիսը թարմ վիճակում բաց նարնջագույն է և փափուկ, չորանալուց հետո` դեղնավուն երանգով, կարծր կամ փխրուն:

Հիմենոֆորը խողովակաձև է, խողովակները 0,5-1 սմ երկարությամբ, պտղամսի գույնին են, կազմված են բավականի մանր անցքերից (միջինը 2-3 անցք 1 մմ վրա), որոնք կլորավուն են, նուրբ, վառ նարնջագույն եզրերով:

Սպորները 4-6 x 3-4 մկմ, անգույն, լայն էլիպսաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` Գանձաքարի շրջակայք:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, կենդանի և մահացած կաղնու և շագանակենու բների վրա, լայնատերև և խառն անտառներում, 1100-1700 մ բարձրության վրա, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Քսիլոտրոֆ է, առաջացնում է սպիտակ փտում:

Վտանգման հիմնական գործոնները:

Չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիտորինգ: Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ, որոնք երաշխավորված են հաստատվելու Բեռնի կոնվենցիայի կողմից:

 

Կարգ Aphyllophorales, ընտանիք Poriaceae

 

17. Haploporus odorus (Sommerf.: Fr.) Bondartsev et Sing.

 

Հոմանիշ` Haploporus suaveolens (L.: Fr.) Donk

 

Հապլոպորուս հոտավետ, Aniseed Polypore (Գապլօպօռուս պաժուչիյ)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները 5-15 x 3-8 սմ, սպիտակ, դեղնավուն, դեղնագորշավուն կամ մոխրագույն, ձմեռած պտղամարմինները սևանում են, սմբակաձև են, բարձիկաձև, երբեմն` փռված, միամյա: Գլխարկի մակերեսը սկզբում նուրբ թավշանման, հետո մերկ, հարթ, եզրերը կլորացած, հավասար: Պտղամիսը դեղնավուն է, կծու համով և անիսոնի հաճելի հոտով: Հիմենոֆորը խողովակաձև է, կազմված հաստապատ, կլորավուն, սպիտակ անցքերից, միջինը 2-3 անցք 1 մմ վրա: Սպորները 4,5-6 x 3,5-4,5 մկմ, անգույն:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/: Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկի տարածք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Մարմարիկ գետի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է կենդանի ծառերի բների, չորացած ծառերի ոստրերի վրա, լայնատերև անտառներում, 1600-1800 մ բարձրություններում, հունիս-հուլիս ամիսներին: Քսիլոտրոֆ է, առաջացնում է սպիտակ փտում:

Վտանգման հիմնական գործոնները:

Համապատասխան բիոտոպերի վերացումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ, որոնք երաշխավորված են հաստատվելու Բեռնի կոնվենցիայի կողմից:

 

Կարգ Pezizales, ընտանիք Helvellaceae

 

18. Helvella atra J.Kօenig

 

Հոմանիշ` Helvella nigricans Pers.

 

Հելվելա սև, (Գելյվելլա չեռնայա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները 3-5 սմ բարձրությամբ: Գլխարկը 1-3 սմ տրամագծով, ազատ կամ թույլ սերտաճած եզրերով, վերին մասը սև է, ստորինը` մոխրագույն, թամքաձև, երկբլթականի: Պայուսակները 310-340 x 15-17,5 մկմ, գլանաձև են: Պարաֆիզները 315-350 x 2,5 մկմ, բաց շագանակագույն, թելանման, ծայրերին լայնանում են մինչև 5-7 մմ: Սպորները 315- 350 x 2,5 մկմ, էլիպսաձև, տափակ ծայրերով, հարթ, դասավորված են մեկ շարքով:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան):

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Պարզ լճի շրջակայք և Սևանի ֆլորիստիկական շրջանում` «Սևան» ազգային պարկի տարածք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է ավազոտ հողերի վրա, կիսաանապատներում, լեռնային գոտիներում, 1700-2200 մ բարձրություններում, մայիս-հունիս ամիսներին: Պսամոտրոֆ է:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Hericiales, ընտանիք Hericiaceae

 

19. Hericium coralloides (Scop.: Fr.) Pers.

 

Հոմանիշ` Hericium clathroides (Pallas.:Fr.)Pers.

 

Ոզնասունկ բուստանման, մարջանանման, (Գերիցիյ կօռալլօվիդնիյ, եժօվիկ կօռալլօվիդնիյ)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները 4-15 սմ, երիտասարդ վիճակում սպիտակ, հասունանալուց հետո` վարդագույն, դեղնավուն, մարջանանման ճյուղավորված հաստ ոտիկանման հիմքով, թարմ վիճակում մսալի են, չորացածները` փխրուն: Պտղամիսը սպիտակ է, թելիկանման, հաճելի սնկային հոտով: Հիմենոֆորը փշաձև է: Փշերը 5-10 մմ երկարությամբ, սպիտակ են, դեղնավուն կամ բաց շագանակագույն, կոնաձև: Սպորները 5-6,5 x 4,5-6 մկմ, հարթ, լայն էլիպսաձև կամ գնդաձև, ամիլոիդ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Շամշադին, Սևանի ֆլորիստիկական շրջանում` «Սևան» ազգային պարկ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, առանձին առանձնյակների մեծ խմբերով, լայնատերև ծառատեսակների մահացած բների և կոճղերի վրա, լեռնային գոտիներում, 1800-2200 մ բարձրություններում, օգոստոս-նոյեմբեր ամիսներին: Քսիլոտրոֆ է, առաջացնում է բնափայտի սպիտակ փտում: Պտղամարմինները երիտասարդ վիճակում ուտելի են: Պատկանում է դեկորատիվ սնկերի թվին: Որոշ երկրներում պահպանվում է միցելիալ կուլտուրաների հավաքածուներում:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը: Հնարավոր է դեկորատիվ պտղամարմինների հավաքը բնակչության կողմից:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգի, նոր ապրելավայրերի հայտնաբերման, միցելիալ կուլտուրաների ստացման և պահպանման ուղղությամբ:

 

Կարգ Hericiales, ընտանիք Hericiaceae

 

20. Hericium erinaceum (Bull.: Fr.) Pers.

 

Հոմանիշ` Hydnum caput-medusae Fr.

 

Ոզնասունկ փշոտ, կաղնու ոզնասունկ, (Գերիցիում եժօվիդնօ-կօլյուչիյ, եժօվիդ դուբօվիյ)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները միամյա, աճում են խոշոր խմբերով` մինչև 25 սմ տրամագծով, երբեմն երկարավուն, նստած կարճ ոտիկի վրա կամ կպած բնափայտին, երիտասարդ վիճակում սպիտակ են, վարդագույն երանգով, կլորավուն կամ տանձաձև, մակերեսը չոր վիճակում դեղին է, գորշավուն, եզրերի մոտ պատված կոշտ, ծռմռված փշաձև ելուստներով: Պտղամիսը թարմ վիճակում մսալի է, սպիտակ, չորանալուց հետո դեղնավուն, բավականի խիտ: Հիմենոֆորը փշաձև է: Փշերը երկար են, սպիտակ, վարդագույն երանգով, չորանալուց` գորշավուն, գլանաձև, սրածայր, ուղիղ կամ ծռմռված: Սպորները 5-7 x 4,5-6 մկմ, լայն լիպսաձև կամ գնդաձև, համարյա ձվաձև, յուղի խոշոր մեկ կաթիլով:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Եվրոպական մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է կաղնու և հաճարենու կենդանի բների, կոճղերի վրա, լայնատերև անտառներում, 1000-1400 մ բարձրություններում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Քսիլոտրոֆ է` թույլ մակաբույծ: Երիտասարդ պտղամարմիններն ուտելի են, երբեմն հավաքվում են բնակչության կողմից: Տվյալ տեսակը փոքր քանակությամբ արհեստականորեն աճեցվում է և վաճառվում որոշ Եվրոպական շուկաներում: ՈՒնի սահմանափակ կիրառական նշանակություն, այդ թվում, օժտված է բուժիչ հատկություններով` հիմնականում ունի հակաուռուցքային ակտիվություն:

Վտանգման հիմնական գործոնները:

էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ, որոնք երաշխավորված են հաստատվելու Բեռնի կոնվենցիայի կողմից:

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

 

21. Leucoagaricus macrorhizus Locq.: E. Horak

 

Հոմանիշ` Lepiota macrorhiza (Locq.) Kuehn. et Romagn.

 

Լեուկոագարիկուս երկարարմատ, (Լեյկօագարիկուս դլիննեկօռնեվօյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 5-15 սմ տրամագծով, սպիտակ, կենտրոնում մոխրագույն կամ մոխրաշագանակագույն, սպիտակավուն եզրերով, թավշյա, թելանման, ծածկված թեփուկներով: Պտղամիսը սպիտակ է, հասունանալուց հետո ստանում է բաց շագանակագույն երանգ, մսալի է: Համը և հոտը հաճելի են: Թիթեղները թարմ վիճակում սպիտակ են, իսկ չորացածները` բաց շագանակագույն, ազատ, խիտ դասավորված, հարթ եզրերով: Ոտիկը 5-8 x 1-2 սմ, կենտրոնական, գլանաձև, արմատաձև երկարացած, ներքևի մասում թեթևակի նեղացող, օղակից վերև սպիտակ, իսկ ներքևի մասում գլխարկի գույնի, սպիտակավուն պարզ օղակով: Սպորափոշին սպիտակավուն է: Սպորները 7-8 x 4,5-5,5 մկմ, անգույն, լայն էլիպսաձև, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում` Զեվա, Այղր լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Մարմարիկ գետի ափ, խառն անտառների բացատներ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, այգիներում, դաշտերում, անտառների բացատներում, 860-1500 մ բարձրություններում, հուլիս, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

ՈՒսումնասիրված չեն:

Բնապահպանական միջոցառումներ:

Բնական պոպուլյացիաների պահպանման համար անհրաժեշտ է միցելիալ կուլտուրաների ստացում, ինչպես նաև աճման վայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

 

22. Macrolepiota puellaris (Fr.) M.M.Moser

 

Հոմանիշ` Leucocoprinus puellaris (Fr.) Rea

 

Հովանոցասունկ աղջկական, (Գրիբ-զօնտիկ դեվիչիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 4-10 սմ տրամագծով, սպիտակ, մեջտեղում ավելի մուգ գունավորված, սկզբում ձվաձև, հասունանալուց հետո հովանոցանման, վերին մասը ծածկված է եռանկյունաձև, սպիտակ թեփուկներով: Գլխարկի եզրերը ծոփքավոր են: Թիթեղները սպիտակ են, խիտ դասավորված, ազատ: Պտղամիսը սպիտակ է, կտրվածքի դեպքում` ոտիկի հիմքում կարմրում է: ՈՒնի բողկի հոտ: Ոտիկը 5-10 x 0,5-1 սմ, սկզբում կեղտոտ սպիտակ, հետո շագանակագույն, հիմքում պալարաձև հաստացած մինչև 1,2 սմ, կաթնագույն, լայն, շարժուն, նուրբ օղակով, չորանալուց հետո և ոտիկը, և գլխարկը գորշագույն են: Սպորափոշին սպիտակավուն է: Սպորները 8-9 x 5-5,5 մկմ, անգույն, էլիպսաձև, հարթ, ծլման ծակոտիներով:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հարավային Կովկաս /Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք, Լոռու ֆլորիստիկական շրջանում` Ստեփանավանի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, երբեմն խմբերով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1100- 1800 մ բարձրություններում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են, արհեստականորեն աճեցվում է որոշ երկրներում քիչ քանակությամբ:

Վտանգման հիմնական գործոնները:

Մարդու տնտեսական գործունեությունը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիտորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Հնարավոր է սնկի միցելիալ կուլտուրայի ստացումը և արհեստական աճեցումը:

 

Կարգ Agaricales, ընտանիք Agaricaceae

 

23. Macrolepiota rhacodes (Vittad.) Singer

 

Հոմանիշ` Lepiota rhacodes (Vittad.) Quel.

 

Հովանոցասունկ կարմրող, (Գրիբ-զօնտիկ կռասնեյուշիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 10-18 սմ տրամագծով, մոխրագորշավուն, մեջտեղում շագանակագույն, գնդաձև, հետո կիսագնդաձև, ճաքճքվող, ծածկված խոշոր, նոսր թեփուկներով: Պտղամիսը սպիտակ է, կտրվածքի դեպքում կարմրում է:

Թիթեղներն ազատ են, նշտարաձև, կոլարիումով, սկզբում սպիտակ, հետո կարմրող: Ոտիկը 10-25 x 1,5-2 սմ, բաց շագանակագույն, հիմքի մոտ պալարաձև հաստացած: Օղակը սպիտակ է, հետո գորշավուն, թեփուկներով:

Սպորափոշին սպիտակ է: Սպորները 13,5-15 x 6-8 մկմ, անգույն, էլիպսաձև, հարթ, ծլման ծակոտիներով, յուղի 1-2 կաթիլներով:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում`»Դիլիջան» ազգային պարկ, Վանաձորի շրջակայք, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում` «Սոսու պուրակ» պետական արգելավայրում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հողի վրա, լայնատերև անտառներում, ջերմոցներում, 1150-1700 մ բարձրության վրա, հունիս, հոկտեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմինները ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Aphyllophorales, ընտանիք Albatrellaceae

 

24. Meripilus giganteus (Pers.: Fr.) P. Karst.

 

Հոմանիշ` Polypilus giganteus (Pers.:Fr.)Donk

 

Մերիպիլուս հսկա, (Մերիպիլուս գիգանտսկիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը 0,5-0,8 մ տրամագծով, կլորավուն, կազմված բազմաթիվ ճյուղավորված, կարճ ոտիկների վրա նստած գլխարկներից, որոնք ամրացած են ուռուցիկ, պալարաձև հաստացած ընդհանուր ոտիկին: Գլխարկները կիսագնդաձև են, կղմինդրաձև դասավորված, մսալի, չորանալուց հետո փայտացած, մակերեսը գորշագույն կամ բաց շագանակագույն, կնճռոտված, մանր թեփուկներով, առանց փայլի, եզրերն ալիքաձև: Պտղամիսը կոշտ մսալի է, բաց գունավորմամբ, կտրվածքին արագ մգանում է` ստանալով սև գույն, ունի յուրահատուկ սնկի հոտ:

Խողովակները կարճ են` մինչև 6 մմ երկարությամբ: Անցքերը սպիտակ են կամ մոխրագույն, մանր` միջինը 3-4 անցք 1 մմ վրա, կլոր, նուրբ ծոփքերով: Սպորները 5-6 x 4,5-5 մկմ, լայն էլիպսաձև, համարյա գնդաձև, յուղի 1 կաթիլով:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Բերդի և Նոյեմբերյանի շրջակայք:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, մեծ խմբերով, հաճարենու և կաղնու բների ստորին մասերում, լայնատերև անտառներում, 1200-1800 մ բարձրությունների վրա, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Քսիլոտրոֆ է, առաջացնում է սպիտակ փտում: Պտղամարմինների քաշը հասնում է մինչև 10, հազվադեպ 20 կգ: Տվյալ սունկը պատկանում է հարավային տեսակներին և հանդիպում է հիմնականում հաճարենու աճման վայրերում:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, ապրելավայրերի կորուստը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Agaricales, ընտանիք Coprinaceae

 

25. Montagnea arenaria (DC.: Fr.) Zeller

 

Հոմանիշ` M. candollei Fr., M. radiosa (Pallas) S. Rauschert

 

Մոնտանեա ավազային, (Մօնտանեյա պեսչաննայա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը երիտասարդ վիճակում մինչև 3 սմ տրամագծով, սպիտակավուն կամ դեղնավուն, կլորավուն: Պերիդիումը թաղանթաձև է, պատռվելուց հետո ոտիկը վեր է բարձրանում: Գլխարկը 1-6 սմ տրամագծով, դեղնավուն, ճառագայթաձև ճաքճքված, թեփուկավոր, թիթեղաձև բլթակներով: Թիթեղները 0,6-0,1 սմ լայնությամբ, հասունացած վիճակում սև, փխրուն, ալիքավոր եզրերով, ծածկված հիմենիալ շերտով: Ոտիկը 6-25 x 0,5-2 սմ, սպիտակ, դեղնավուն, երիտասարդ վիճակում մսալի, հասունանալուց հետո փայտացած, ծածկված մանր, դեղնավուն թեփուկներով, հիմքի մոտ պերիդիումի մնացորդներով` վոլվայով: Սպորափոշին սև է: Սպորները 10-16 x 7-11 մկմ, սև են, ձվաձև կամ էլիպսաձև, հարթ, ծլման ծակոտիներով:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում` «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Վեդիի շրջակայք:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, ժայռոտ վայրերում, կիսաանապատներում, տափաստաններում, 900-1200 մ բարձրությունների վրա, մայիս ամսին, չորային եղանակին: Հումուսային սապրոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, ապրելավայրերի կորուստը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Phallales, ընտանիք Phallaceae

 

26. Mutinus caninus (Huds.: Pers.) Fr.

 

Հոմանիշ` Phallus caninus (Huds.:Pers) Fr.

 

Մուտինուս շնային, (Մուտինուս սօբաճիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները 3-4 սմ տրամագծով, երիտասարդ վիճակում oվալաձև կամ ձվաձև: Պերիդիումը սպիտակ է, պատառոտվում է բլթակների: Ռեցեպտակուլը գլանաձև է, հոծ, սպունգանման: Ոտիկը 10-15 սմ երկարությամբ, 0,4-1 հաստությամբ, նարնջադեղնավուն, նարնջագույն, վերին մասում վեր է ածվում սրածայր գլխիկի: Գլխիկը ծածկված է լորձնային ձիթապտղագույն, ցանցաձև գլեբայով, տհաճ, գարշելի հոտով: Սպորները 4-5 x 1,5-2,5 մկմ, անգույն կամ բաց դեղին, էլիպսաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Մարմարիկ գետի շրջակայքի կաղնու-բոխու անտառ, Սևանի ֆլորիստիկական շրջանում` «Սևան» ազգային պարկ` Մարտունի-Գավառ ճանապարհ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, սովորաբար խմբերով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1500-2000 մ բարձրություններում, հունիս-հուլիս ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պատկանում է դեկորատիվ սնկերի տեսակներին:

Վտանգման հիմնական գործոնները:

ՈՒսումնասիրված չեն:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աճելավայրերի հսկում:

 

Կարգ Phallales, ընտանիք Phallaceae

 

27. M. ravenelii (Berk. et M.A. Curtis) E. Fisch.

 

Հոմանիշ` Ithyphallus ravenelii (Berk. et M.A. Curtis) E. Fisch.

 

Մուտինուս Ռավենելի, (Մուտինուս Ռավենելյա)

 

Կարգավիճակը:

Տվյալներն անբավարար են (DD - Data Deficient):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները երիտասարդ վիճակում 2-3 սմ տրամագծով, սրածայր ձվաձև: Պերիդիումը դեղնավուն է, փառանման ծածկում է սպիտակ նուրբ թաղանթը, որի տակ գտնվում է վառ գունավորմամբ` կարմրավուն կամ վարդագույն ոտիկը: Ոտիկը 5-10 սմ երկարությամբ, 1 սմ հաստությամբ, կարմրավուն, վերին մասում վեր է ածվում սրածայր գլխիկի: Գլխիկը ծածկված է լորձնային շագանակագույն, ձիթապտղագույն, հարթ գլեբայով, տհաճ, գարշելի հոտով: Սպորները 3,5-4,5 x 1,5-2 մկմ, էլիպսաձև կամ երկարավուն, հարթ: ՈՒնի որոշակի նմանություն M. caninus սնկի հետ, սակայն տարբերվում է պտղամարմի վառ գունավորմամբ, ոտիկի ձևով և հարթ գլեբայով:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Հայաստան/:

Եվրոպայի մի շարք երկրներում հանդիպում են եզակի առանձնյակներ, Հայաստանում հայտնաբերված է Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Ծաղկունյաց լեռնաշղթա:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է հազվադեպ, խմբերով, հողի վրա, կաղնու-բոխու անտառներում, 1500-1800 մ բարձրություններում, հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

ՈՒսումնասիրված չեն:

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ աճելավայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Lycoperdales, ընտանիք Geastraceae

 

28. Myriostoma coliforme (Dicks.: Pers.) Corda

 

Հոմանիշ` Geastrum coliforme With.: Pers.

 

Միրիոստոմա ծակոտկեն, (Միրիօստօմա Դիռչատայա)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը 2-10 սմ տրամագծով, գորշավուն, երիտասարդ վիճակում գնդաձև: Էկզոպերիդիումը հաստ է, թեփուկավոր, արագ պատռվում է, առաջացնելով 4-12 բլթակներ: Էնդոպերիդիումը գնդաձև է կամ վերևի մասում տափակ, մոխրաշագանակագույն կամ արծաթափայլ, նստած 3-5 մմ բարձրությամբ, գլանաձև, խրձերով դասավորված ոտիկների վրա: Էնդոպերիդիումի վերին մասում առաջանում են մինչև 50 հատ մանր, կլոր անցքեր: Գլեբան շագանակագույն է: Կապիլիցիումը կազմված է պարզ կամ թեթևակի ճյուղավորված 3-4 մկմ լայնությամբ թելիկներից: Սպորները 4-6 մկմ, գնդաձև, գորտնուկավոր, շագանակագույն:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, Սևանի ֆլորիստիկական շրջանում` «Սևան» ազգային պարկ, Արտանիշ թերակղզու տարածք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հանդիպում է ավազոտ հողերի վրա, ալպիական գոտում, փշատերև անտառներում, 1800-2000 մ բարձրություններում, օգոստոս ամսին: Պսամոտրոֆ է: Թերմոֆիլ տեսակ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, ապրելավայրերի կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ, որոնք երաշխավորված են հաստատվելու Բեռնի կոնվենցիայի կողմից:

 

Կարգ Phallales, ընտանիք Phallaceae

 

29. Phallus impudicus L.: Pers.

 

Հոմանիշ` Ithyphallus impudicus (L.: Pers.) E.E. Fisher

 

Թիակիկ սովորական, մորկեղ գարշահոտ, (Վեսելկա օբիկնօվեննայա, սմօռչօկ բօնյուչիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Երիտասարդ փակ պտղամարմինները 3-4 սմ տրամագծով, սպիտակ, ձվաձև, օվալաձև, երբեմն գնդաձև: Հասունացած պտղամարմինները խոշոր են, մինչև 30 սմ երկարությամբ: Պերիդիումը եռաշերտ է` արտաքին և ներքին շերտերը փառանման, հարթ, միջին շերտը` դոնդողանման: Պերիդիումը պատռվում է 2-4 մասերի` բլթակների, որոնք պահպանվում են պտղամարմնի հիմքում բաժականման պատյանի /վոլվա/ տեսքով:

Ռեցեպտակուլն ամրանում է պերիդիումին սպիտակ միցելիալ ձգանով, կազմված է գլանաձև, 15-20 x 2-4 սմ երկարությամբ ոտիկից, սպիտակ է, սպունգանման, սնամեջ, քարանձավանման կառուցվածքով:

Գլխիկը առաջացնում է զանգակաձև գլխարկ, պատված լորձնային, ձիթապտղագույն, երբեմն սպիտակ, փառակալած գլեբայով: ՈՒնի սուր տհաճ հոտ: Սպորները 3-5,5 x 2-2,8 մկմ, բաց դեղնավուն, գլանաձև, էլիպսաձև, ընկղմված լորձի մեջ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Ծաղկունյաց լեռնաշղթա, Լոռու ֆլորիստիկական շրջանում` Ստեփանավանի շրջակայք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հողի վրա, լայնատերև անտառներում, փոքր խմբերով, 1200-1960 մ բարձրություններում, հունիս-հոկտեմբեր ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: ՈՒտելի է երիտասարդ վիճակում, երբ պտղամարմինը ձվաձև է: Ժողովրդական բժշկության մեջ երիտասարդ պտղամարմինների դոնդողանման զանգվածն օգտագործվում է որպես դեղամիջոց և կոչվում է «հողային յուղ»:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Ապրելավայրերի կորուստը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Tricholomatales, ընտանիք Pleurotaceae

 

30. Phyllotopsis nidulans (Pers.: Fr.) Singer

 

Հոմանիշ` Crepidotus nidulans (Fr.) Quel.

 

Ֆիլոտոպսիս բնավորվող, (Ֆիլօտօպսիս գնեզդյաշիյսյա)

 

Կարգավիճակը: Վտանգված

(EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 3-10 սմ տրամագծով, թարմ վիճակում բոսորավարդագույն կամ նարնջադեղին, չորացած` դեղնաշագանակագույն, տափակ կամ ուռուցիկ, թավշյա: Պտղամիսը թույլ վարդագույն, դեղնավուն, զաֆրանադեղին, չորացած վիճակում սպիտակ, տհաճ հոտով և համով: Թիթեղները գլխարկի գույնից ավելի վառ: Ոտիկը բացակայում է: Սպորափոշին բաց գորշավուն է: Սպորները 5-6 x 2,5-3,5 մկմ, էլիպսաձև կամ լոբաձև, հարթ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում`»Դիլիջան» ազգային պարկ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, խմբերով, չորացած ծառերի ոստերի վրա, կաղնու-բոխու անտառներում, 1600 մ բարձրության վրա, հոկտեմբեր ամսին: Քսիլոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Tricholomatales, ընտանիք Pleurotaceae

 

31. Pleurotus eryngii (DC.: Fr.) Quel.

 

Հոմանիշ` P. fuscus var. ferulae Lanzi

 

Ականջասունկ, կախասունկ տափաստանային, սպիտակ տափաստանային սունկ,

կայսերական սունկ, (Բելիյ ստեպնօյ գրիբ, վեշենկա ստեպնայա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 4-15 սմ տրամագծով, սպիտակ, դեղնամոխրագույն, հարթ կամ թեփուկավոր, մսալի տափակ կամ ուռուցիկ, թեթևակի կողքային: Պտղամիսը սպիտակ, ամուր, հաճելի համով և հոտով: Թիթեղները սպիտակ են` վարդագույն երանգով, նոսր և լայն, իջնում են ոտիկի վրա: Ոտիկը 3-5 x 1-2 սմ, սպիտակավուն է, ամուր, ապակենտրոն, երբեմն կողքային:

Սպորափոշին սպիտակ է: Սպորները 8-14 x 4-5,5 մկմ, անգույն, իլիկաձև, հարթ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան): Հայաստանում հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում` Արայի լեռան փեշեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք /Գառնիի շրջակայք/:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հովանոցազգի բույսերի (Eryngium` երնջնակ, Ferula` նար-դես) արմատների կամ մահացած ցողունների վրա, անտառազուրկ վայրերում, ապրիլ-մայիս ամիսներին, 1300-1800 մ բարձրություններում: Հերբոտրոֆ է, մակաբույծ: Քիչ տարածված ուտելի սունկ, արհեստականորեն աճեցվում է որոշ երկրներում քիչ քանակությամբ:

Վտանգման հիմնական գործոնները:

Աճելավայրերի վրա ազդող մարդածին գործոնը, համապատասխան բիոտոպերի վերացումը: Սնկատեսակի անկանոն հավաքը բնակչության կողմից:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում: Հնարավոր է սնկի միցելիալ կուլտուրայի ստացումը և արհեստական աճեցումը:

 

Կարգ Podaxales, ընտանիք Podaxaceae

 

32. Podaxis pistillaris (L.: Pers.) Morse

 

Հոմանիշ` Scleroderma pistillare (L.) Pers.

 

Պոդաքսիս վարսանդային, (Պօդակսիս պեստիկօվիյ)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները մինչև 25 սմ բարձրության: Պերիդիումը 3-6 x 1-3 սմ, ձվաձև կամ էլիպսաձև: Էկզոպերիդիումը թեփուկավոր, հասունանալուց` սովորաբար թափվող: Էնդոպերիդիումը բարակ է, արտաքինից սպիտակ և կաշվեգույն, երբեմն ժանգագույն, սկզբում հարթ, փայլուն կամ թելիկավոր, կնճռոտված, հասուն օրինակները` պատառոտված:

Ոտիկը 5-7 x 0,2-7 սմ, ծածկված սպիտակ, փխրուն, պարուրաձև ոլորված, արագ ոչնչացող թեփուկներով, հիմքում պալարաձև հաստացած, երբեմն պատյանի /վոլվա/ մնացորդներով, որը կազմված է հիֆերից և ավազի մասնիկներից և իրենից ներկայացնում է պերիդիումի մնացորդները: Գլեբան երիտասարդ վիճակում սպիտակ է, հասունանալուց հետո` կարմրաշագանակագույն:

Կապիլիցիումի հիֆերը ձիթապտղագույն են, կարմրագորշ կամ շագանակագույն, միջնապատերով, լավ զարգացած, թույլ ճյուղավորված:

Սպորափոշին մուգ շագանակագույն: Սպորները 7-16 x 7-12 մկմ, մուգ շագանակագույն են, ձվաձև, էլիպսոիդալ կամ գնդաձև, ծլման ծակոտիներով, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Հայաստան/: ՈՒնի լայն տարածում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, տափաստաններում` հազվադեպ: Հայաստանում տվյալ տեսակի եզակի օրինակները հայտնաբերված են միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք: Ըստ հնէաբանական տվյալների կավե դարաշրջանի ռելիկտ է:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հանդիպում է Ժայռոտ վայրերում, ավազների վրա, 1200-1700 մ բարձրության վրա, չորային, շոգ եղանակին, մայիս ամսին: Պսամոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

ՈՒսումնասիրված չեն:

Բնապահպանական միջոցառումներ:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում:

 

Կարգ Tricholomatales, ընտանիք Tricholomataceae

 

33. Rhodotus palmatus (Bull.: Fr.) Maire

 

Հոմանիշ` Crepidotus palmatus (Fr.) Gill.

 

Ռոդոտուս թաթաձև, (Ռօդօտուս դլանեվիդնիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 4-8 սմ տրամագծով, սկզբում վառ կորալագույն, կարմրավուն, կամ բոսորավարդագույն, կողքային, ներս ծալված եզրերով, մակերեսը ջրջրոտված կամ պատված դոնդողանման թաղանթով, չորանալուց գունաթափվող, ցանցաձև կնճռոտված: Պտղամիսը վարդագույն, ծիրանի հաճելի հոտով, կծու համով: Թիթեղները 0,5 սմ լայնությամբ, գլխարկից ավելի վառ գունավորված, հաստափոր, ազատ կամ ոտիկին կպած:

Ոտիկը 1-5 x 0,5-1,5 սմ, վարդագույն երանգով, ծռված, կողքային, երբեմն կենտրոնական, վերևում ալրանման, ներքևում` զոլավոր: Սպորափոշին վարդագույն:

Սպորները 5-8 մկմ, բաց վարդագույն կամ դեղնավարդագույն, կիսագնդաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, լայնատերև ծառատեսակների բնափայտի վրա, կաղնու-բոխու անտառում, 1700 մ բարձրության վրա, հոկտեմբեր ամսին: Քսիլոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Չկարգավորվող անտառհատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում: Հնարավոր է սնկի միցելիալ կուլտուրայի ստացումը և պահպանումը հավաքածուներում:

 

Կարգ Pezizales, ընտանիք Sarcosomataceae

 

34. Sarcosoma globosum (Schmidel: Fr.) Casp.

 

Սարկոսոմա գնդաձև, (Սառկօսօմա շառօբռազնայա)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինը 3-12 սմ տրամագծով, թարմ վիճակում գնդաձև, թասաձև, բարակ եզրերով, մակերեսը մուգ գորշագույն, փայլուն, թեթևակի կնճռոտված: Հիմենիումը սևգորշավուն է: Խոնավ վիճակում պտղամարմինն անգույն է, ջրջրոտված, դոնդողանման պարունակությամբ: Երբեմն քաշը հասնում է մի քանի հարյուր գրամի, չորանալուց հետո ստանում է տափակ տեսք:

Սպորները 20-28 x 7-10 մկմ, անգույն, էլիպսաձև:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Սևանի ֆլորիստիկական շրջանում` «Սևան» ազգային պարկ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, ավազոտ հողերի վրա, արոսենու /Sorbus sp./ տակ, լայնատերև անտառում, ավազուտներում, կիսաանապատներում, 1850-2000 մ բարձրության վրա, հունիս ամսին: Պսամոտրոֆ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, արոտավայրերի ընդլայնումը:

Բնապահպանական միջոցառումներ: Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ, որոնք երաշխավորված են հաստատվելու Բերնի կոնվենցիայի կողմից:

Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիթորինգ:

 

Կարգ Boletales, ընտանիք Strobilomycetaceae

 

35. Strobilomyces strobilaceus (Scop.: Fr.) Berk.

 

Հոմանիշ` Strobilomyces floccopus (Vahl: Fr.) P. Karst.

 

Կոնասունկ փաթիլաոտիկ, (Շիշկօգրիբ խլօպյենիժկօվիյ)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 5-15 սմ տրամագծով, մոխրագույն, մոխրաշագանակագույն, հաստ մսալի, սկզբում ուռուցիկ, հետո փռված, խոշոր, գորշավուն, կղմինդրաձև դասավորված, վեր ցցված թեփուկներով:

Պտղամիսը մոխրագույն, կտրվածքին սևանում է: Առանց յուրահատուկ համի և հոտի: Խողովակները և անցքերը սկզբում մոխրագույն են, ապա մուգ շագանակագույն, կպչելիս, հասունանալուց հետո սևանում են: Սպորափոշին մուգ շագանակագույն է:

Սպորները 9-15 x 7-12 մկմ, մուգ գորշագույն են, լայն էլիպսաձև, ցանցանման թաղանթով:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/:

Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Լոռու ֆլորիստիկական շրջանում` Ստեփանավանի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում` ԵՊՀ-ի ուսումնական հանգրվան, կաղնու-բոխու անտառ:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1200-1400 մ բարձրության վրա, հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Միկորիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում հիմնականում կաղնու, բոխու, հաճարենու հետ: Պտղամարմինները ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, ապրելավայրերի կորուստը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում:

 

Կարգ Boletales, ընտանիք Boletaceae

 

36. Suillus grevillei (Klotzsch) Singer

 

Հոմանիշ` Boletus elegans Fr.

 

Յուղասունկ կվենու, (Մասլենօկ լիստվեննիչնիյ)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 3-14 սմ տրամագծով, գորշավուն, աղյուսագույն, դեղնակիտրոնագույն կամ ժանգագույն, բարձիկաձև, սկզբում ուռուցիկ, հետո տափակ, լայն թմբիկով, լորձնային, ծածկոցի մնացորդներով, որը հասնում է մինչև կրկնակի օղակը: Օղակի ներքին մասը լորձնային է, իսկ արտաքինը` փառանման, հաստ:

Պտղամիսը գլխարկում բաց դեղին, ոտիկում` կիտրոնագույն, սնկի հաճելի հոտով և համով: Խողովակները նեղ են, դեղնավուն, կպչելիս դառնում են մոխրագույն: Ոտիկը 6-10 x 1,5-3 սմ, դեղին, օղակից վերև սպիտակ գույնի, օղակից ներքև` դարչնագույն, հատիկավոր:

Սպորափոշին դեղնաշագանակագույն է:

Սպորները 9-15 8-12x 7-12 մկմ, էլիպսաձև, հարթ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/: Եվրոպայի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հայտնաբերված է Լոռու ֆլորիստիկական շրջանում` «Գյուլագարակի սոճու» պետական արգելավայրի տարածք:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, հողի վրա, փշատերև անտառներում, 1200-1400 մ բարձրություններում, օգոստոս ամսին: Միկորիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում հիմնականում կվենու (Larix sp.) հետ: Համեղ, ուտելի սունկ է:

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը: Անկանոն սնկահավաքը բնակչության կողմից:

Բնապահպանական միջոցառումներ:

Պահպանվում է «Գյուլագարակի սոճու» պետական արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է արգելել սնկի հավաքը:

 

Կարգ Boletales, ընտանիք Boletaceae

 

37. S. punctipes (Peck) Singer

 

Հոմանիշ` Ixocomus punctipes (Peck) Singer

 

Յուղասունկ մայրու, (Մասլենիկ կեդռօվիյ, տօչեչնօնօժկօվիյ)

 

Կարգավիճակը:

Կրիտիկական վիճակում գտնվող (CR - Critically Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 9-12 սմ տրամագծով, դեղնագորշավուն, լորձնային, բարձիկաձև, սկզբում ուռուցիկ հետո տափակ, երիտասարդ պտղամարմինների մոտ ծալված եզրերով, հասունանալուց հետո` եզրերը բլթակավոր:

Պտղամիսը դեղնաձիթապտղավարդագույն: Խողովակները դեղնաձիթապտղագորշավուն, երիտասարդ պտղամարմինների մոտ նեղ, հասունանալիս մինչև 2 մմ լայնությամբ: Ոտիկը 6- 8 x 1-2,5 սմ, վերևում` դեղին, անգույն գորտնուկներով, հիմքային մասում կեղտոտ վարդագույն թաղիքե միցելիումով: Սպորափոշին դեղնավուն: Սպորները 10 x 3,5 մկմ, էլիպսաձև, հարթ:

 

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում` քաղաք Երևան, Նորքի անտառ:

 

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, փշատերև անտառում, 1000 մ բարձրությունում, օգոստոս ամսին: Միկորիզագոյացնող է: ՈՒտելի:

 

Վտանգման հիմնական գործոնները:

Սահմանափակ տարածվածությունը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների ոչնչացումը:

 

Բնապահպանական միջոցառումներ:

Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Tuberales, ընտանիք Tuberaceae

 

38. Tuber aestivum Vitt.

 

Գետնասունկ ամառային, ուտելի, ()

 

Կարգավիճակը: Տվյալներն անբավարար են (DD - Data Deficient):

Համառոտ նկարագրությունը: Պտղամարմինները 2,5-10 սմ տրամագծով, շագանակագույն, ձիթապտղագույն, սև, գնդաձև կամ պալարաձև, մսալի, պատված խոշոր բրգաձև թեփուկներով 2-10 մմ տրամագծով: Պտղամիսը սպիտակ, դեղնավուն կամ մոխրագույն, սպիտակավուն, ոլորուն, մարմարանման երակագծերով, սնկի թույլ, հաճելի հոտով: Սպորափոշին մուգ շագանակագույն է: Պայուսակները պարունակում են 8 սպոր, գտնվում են պտղամարմնի ներսում, 50-65 x 60-70 մկմ, էլիպսաձև: Սպորները 24-45 x 15-30 մկմ, էլիպսաձև, ցանցաձև թաղանթով:

Տարածվածությունը: Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Մեծ քանակությամբ աճում է Ֆրանսիայում և Իտալիայում, սակայն Հայաստանում գտնվել է միայն մեկ անգամ եզակի առանձնյակներով Իջևանի ֆլորիստիկական շրջանում`»Դիլիջան» ազգային պարկ, Դիլիջան քաղաքի շրջակայք: Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները: Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, հողի տակ, լայնատերև և խառը անտառներում, 1400-1800 մ բարձրություններում, սեպտեմբեր ամսին: Միկորիզագոյացնող սունկ է, համակեցության մեջ է մտնում հիմնականում կաղնու, բոխու և հաճարենու հետ: Համեղ, արժեքավոր ուտելի տեսակ է:

Վտանգման հիմնական գործոնները: Սահմանափակ տարածվածությունը, ապրելավայրերի կորուստը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ: Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հայտնաբերված պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգի և նոր ապրելավայրերի հայտնաբերման ուղղությամբ:

 

Կարգ Pezizales, ընտանիք Morcellaceae

 

39. Verpa conica Sw.: Pers.

 

Հոմանիշ` Verpa helvelloides Krombh.

 

Վերպա կոնաձև, (Վեռպա Կօնիչեսկայա)

 

Կարգավիճակը:

Խոցելի (VU - Vulnerable):

Համառոտ նկարագրությունը:

Պտղամարմինները մինչև 10 սմ բարձրության, ուղիղ: Գլխարկը 1-3 x 1-1,5 սմ, վերևից բաց շագանակագույն, ներքևից սպիտակ, մատնոցանման, զանգակաձև կամ ձվաձև, թույլ ալիքավոր կամ ծալքավոր, ազատ եզրերով: Պտղամիսը բարակ, մոմանման, առանց յուրահատուկ համի և հոտի: Ոտիկը 5-10 x 1-1,5 սմ, սպիտակավուն, բաց դեղնավուն, ալրանման փառով, շատ փխրուն: Պայուսակները գլանաձև, պարունակում են 8 սպոր: Պարաֆիզները մինչև 10 մկմ, շագանակագույն, թելանման, գագաթնային մասում լայնացած: Սպորները 20-25 x 12-18 մկմ, անգույն, կլորավուն կամ էլիպսաձև, հարթ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում` «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1300-1900 մ բարձրություններում, մայիս-հունիս ամիսներին: Հումուսային սապրոտրոֆ է: Պտղամարմինները պայմանականորեն ուտելի են:

Վտանգման հիմնական գործոնները:

էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ:

Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ ապրելավայրերի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում:

 

Կարգ Amanitales, ընտանիք Pluteaceae

 

40. Volvariella bombycina (Schaeff.: Fr.) Singer

 

Վոլվարիելա մետաքսանման, (Վօլյվարիելլա շելկօվիստայա)

 

Կարգավիճակը:

Վտանգված (EN - Endangered):

Համառոտ նկարագրությունը:

Գլխարկը 7-25 սմ տրամագծով, սպիտակ, դեղնավուն, դեղնակաթնագույն, բաց դեղնակիտրոնագույն, սկզբում գնդաձև, հետո զանգակաձև կամ կիսափռված, թմբիկով, չոր, մետաքսանման, թույլ թեփուկավոր, կենտրոնում` հարթ: Պտղամիսը սպիտակ է, ավտոօքսիդացիայի դեպքում թեթևակի դեղնում է, սնկի հաճելի համով, առանց յուրահատուկ հոտի: Թիթեղները սպիտակ են, հետո վարդագույն, խիտ դասավորված, բարակ, մեջտեղում հաստացած: Ոտիկը 8-25 x 1,5-2,5 սմ, սպիտակ, կենտրոնական, երբեմն ծռված, հարթ, հիմքային մասում ուռուցիկ, լայն ընդհանուր ծածկոցի մնացորդներով` պատյանով /վոլվա/: Վոլվան մինչև 5 սմ բարձրության, սպիտակավուն, արտաքինից գորշավուն, լայն, ազատ, բլթակաձև եզրերով: Սպորափոշին վարդագույն է:Սպորները 7-10 x 5-6 մկմ, բաց վարդագույն, էլիպսաձև, ձվաձև, հարթ:

Տարածվածությունը:

Ընդհանուր` Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Կովկաս /Ադրբեջան, Վրաստան, Հայաստան/: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում` «Դիլիջան» ազգային պարկ, Երևանի ֆլորիստիկական շրջանում` բուսաբանական այգու տարածք:

Էկոլոգիայի, կենսաբանության և ֆիտոցենոլոգիայի առանձնահատկությունները:

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, խմբերով, կենդանի և մահացած լայնատերև ծառատեսակների /հիմնականում բարդիների, ուռենիների և հաճարենիների/ բների, փչակների վրա, լայնատերև անտառներում, 1100-1450 մ բարձրությունների վրա, հունիս-սեպտեմբեր ամիսներին: Քսիլոտրոֆ է: Պտղամարմիններն ուտելի են: Պատկանում է դեկորատիվ սնկատեսակներին:

Վտանգման հիմնական գործոնները:

Ապրելավայրերի կորուստը, էկոհամակարգերի դեգրադացումը և քայքայումը, չկարգավորվող ծառահատումների արդյունքում անտառային տարածքների կրճատումը:

Բնապահպանական միջոցառումներ: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Անհրաժեշտ է իրականացնել հայտնի պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ և նոր աճելավայրերի հայտնաբերում: Հնարավոր է միցելիալ կուլտուրաները պահպանել հավաքածուներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 72-Ն
Որոշում