030.0156.130710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանագրով սահմանված` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Անդրանիկ Սարգսի Սարգսյանի փոխարեն ընդգրկել Արփինե Մանվելի Շտոյանին: Այդ կապակցությամբ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարգսյան Անդրանիկ Սարգսի» բառերը փոխարինել «Շտոյան Արփինե Մանվելի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գոհարիկ Համլետի Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկել Արթուր Մելսիկի Միքայելյանին: Այդ կապակցությամբ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Հովհաննիսյան Գոհարիկ Համլետի» բառերը փոխարինել «Միքայելյան Արթուր Մելսիկի» բառերով:
13 հուլիսի 2010 թվականի
ՆՀ-156-Ա