030.0127.070610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գեորգի Վիկտորի Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Արմեն Սերյոժայի Դավթյանին: Այդ կապակցությամբ թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Խաչատրյան Գեորգի Վիկտորի» բառերը փոխարինել «Դավթյան Արմեն Սերյոժայի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հայկ Աշոտի Սարգսյանի փոխարեն ընդգրկել Արմեն Գուրգենի Գրիգորյանին: Այդ կապակցությամբ թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարգսյան Հայկ Աշոտի» բառերը փոխարինել «Գրիգորյան Արմեն Գուրգենի» բառերով,
3) հրամանագրով սահմանված` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հայկ Կառլենի Օսեփյանի փոխարեն ընդգրկել Էմին Ռուբիկի Աբգարյանին: Այդ կապակցությամբ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Օսեփյան Հայկ Կառլենի» բառերը փոխարինել «Աբգարյան Էմին Ռուբիկի» բառերով,
4) հրամանագրով սահմանված` թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Կարեն Էդուարդի Քալանթարյանի փոխարեն ընդգրկել Մինաս Գուրգենի Մինասյանին: Այդ կապակցությամբ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Քալանթարյան Կարեն Էդուարդի» բառերը փոխարինել «Մինասյան Մինաս Գուրգենի» բառերով,
5) հրամանագրով սահմանված` թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արման Աշոտի Սարգսյանի փոխարեն ընդգրկել Անի Սամվելի Եսաֆյանին: Այդ կապակցությամբ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարգսյան Արման Աշոտի» բառերը փոխարինել «Եսաֆյան Անի Սամվելի» բառերով,
6) հրամանագրով սահմանված` թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հարություն Սրապի Դողանյանի փոխարեն ընդգրկել Նարեկ Աշոտի Գաբրիելյանին: Այդ կապակցությամբ թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Դողանյան Հարություն Սրապի» բառերը փոխարինել «Գաբրիելյան Նարեկ Աշոտի» բառերով,
7) հրամանագրով սահմանված` թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հասմիկ Ստեփանի Այվազյանի փոխարեն ընդգրկել Արմեն Հրաչիկի Հակոբյանին: Այդ կապակցությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Այվազյան Հասմիկ Ստեփանի» բառերը փոխարինել «Հակոբյան Արմեն Հրաչիկի» բառերով,
8) հրամանագրով սահմանված` թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արմեն Խաչատուրի Ժամակոչյանի փոխարեն ընդգրկել Իրինա Յաշայի Ղարիբյանին: Այդ կապակցությամբ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ժամակոչյան Արմեն Խաչատուրի» բառերը փոխարինել «Ղարիբյան Իրինա Յաշայի» բառերով,
9) հրամանագրով սահմանված` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մարիաննա Վաղարշակի Աբգարյանի փոխարեն ընդգրկել Արթուր Անուշավանի Քյարունցին: Այդ կապակցությամբ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Աբգարյան Մարիաննա Վաղարշակի» բառերը փոխարինել «Քյարունց Արթուր Անուշավանի» բառերով,
10) հրամանագրով սահմանված` թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Սեդա Թովմասի Նազարյանի փոխարեն ընդգրկել Ծովիկ Կառլենի Ղազարյանին: Այդ կապակցությամբ թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Նազարյան Սեդա Թովմասի» բառերը փոխարինել «Ղազարյան Ծովիկ Կառլենի» բառերով:
7 հունիսի 2010 թվականի
ՆՀ-127-Ա