030.0058.250310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) խորհրդի կազմից հանել`
Ժակ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ - Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության
գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա),
Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային
վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի
տեղակալ (Ռուսաստան).
2) խորհրդի կազմում ընդգրկել`
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆԻՆ - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային
գործակալությունում կոմունիկացիոն գծով փոխտնօրեն
և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն
(Ֆրանսիա),
Վալերի ԲԵԶԶՈՒԲՑԵՎԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային
վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի
տեղակալ (Ռուսաստան):
25 մարտի 2010 թվականի
ՆՀ-58-Ա