010.0016.270210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի «ը» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս մինչև երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական և թղթակից անդամներին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
27 փետրվարի 2010 թվականի
ՀՕ-16-Ն