030.0329.261209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1 կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Վանյա Սարգիսի Մաթևոսյանի փոխարեն ընդգրկել Գագիկ Ռոբերտի Աթաբեկյանին: Այդ կապակցությամբ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Մաթևոսյան Վանյա Սարգիսի» բառերը փոխարինել «Աթաբեկյան Գագիկ Ռոբերտի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Վիլյամ Արծրունու Սարգսյանի փոխարեն ընդգրկել Վանյա Սարգիսի Մաթևոսյանին: Այդ կապակցությամբ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարգսյան Վիլյամ Արծրունու» բառերը փոխարինել «Մաթևոսյան Վանյա Սարգիսի» բառերով:
26 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-329-Ա