030.0263.101009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Վարազդատ Մկրտչի Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Անդրանիկ Սերյոժայի Խալոյանին: Այդ կապակցությամբ թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Խաչատրյան Վարազդատ Մկրտչի» բառերը փոխարինել «Խալոյան Անդրանիկ Սերյոժայի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մանաֆաս Բազմասերի Առաքելյանի փոխարեն ընդգրկել Մեսրոպ Գարեգինի Ոսկանյանին: Այդ կապակցությամբ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Առաքելյան Մանաֆաս Բազմասերի» բառերը փոխարինել «Ոսկանյան Մեսրոպ Գարեգինի» բառերով:
10 հոկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-263-Ա