(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0241.280798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
6 հուլիսի 1998 թ.
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով`
«իա) ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները»:
28 հուլիսի 1998թ.
ՀՕ-241