041.0461.300798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1998 թվականի թիվ 463
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. 1998 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել կազմը (կցվում է):
(1-ին կետը կազմկոմիտեի մասով ուժը կորցրել է 09.08.99 թիվ 479 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման ծրագիրն ու նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման ֆինանսավորման վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 463
ՈՐՈՇՄԱՄԲ
i
Կ Ա Զ Մ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Ա. Դարբինյան - ՀՀ վարչապետ (կազմկոմիտեի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարար
Ս. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարար
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Բ. Փաշայան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Ի. Զախարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարարի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
Ա. Մելիք-Շահնազարյան - Առաջին համահայկական խաղերի համաշխարհային
կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի գլխավոր
քարտուղար)
Է. Թադևոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Շ. Կարամանուկյան - ՀՀանրապետության արտաքին գործերի նախարարի
առաջին տեղակալ
Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Գ. Գյուրջյան - ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների
պահպանության վարչության պետ
Ա. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
ռեկտոր
(կազմը փոփ. 30.04.99 թիվ 255 որոշում)