Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄ ...

11.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.1998  -ից մինչեւ   11.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 21.02.11 թիվ 42-Ն հրաման)

i

111.0019.240798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 1998 թ. թիվ 19

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման հարցերը կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Կարգ մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման մասին» կցվում է:

 

            ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

     ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ               ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

                                           ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

                    Մ. ՄԱԿԱՐՅԱՆ              1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի

                                                 ԹԻՎ 19 ՀՐԱՄԱՆՈՎ

         «____» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ԿԱՐԳ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի թիվ 21 և 35 հոդվածների, հաստատվում է մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման հետևյալ կարգը.

Սույն կարգի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու ժամանակակից հուշանվերային արտադրանքի, ինչպես նաև մինչև 30 /երեսուն/ տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի վրա:

 

1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության.

Այդ նպատակով ՀՀ մաքսային վարչության համակարգի մաքսային անցումային կետերում կատարվում է մշակութային արժեքների ներմուծման հաշվառում հատուկ մատյանում /հավելված 1, 2/:

Մատյանի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են սահմանային անցումային կետի պետի կողմից:

Մատյանի լրացման համար հիմք է հանդիսանում ուղևորի մաքսային հայտարարագիրը /2 օրինակից, մեկը վերադարձվում է հայտարարագրողին` կնքված/:

Մատյանը լրացվում է յուրաքանչյուր հերթափոխի ավարտին, եթե այդ հերթափոխի ժամանակ ՀՀ ներմուծվել է մշակութային արժեք:

Մատյանի պահպանման պատասխանատվությունը մաքսային կետի պետի կողմից դրվում է կոնկրետ աշխատակցի վրա, իսկ մատյանի լրացման պատասխանատվությունը` տվյալ հերթափոխի պետի վրա:

Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը մաքսային վարչության վիճակագրության բաժին են ներկայացվում հաշվետվության ձևերը /հավելված 3/, որոնք վիճակագրության մատյանում ամփոփվում են և 5 օրյա ժամկետում ներկայացվում Մշակութային արժեքների պահպանության վարչություն:

 

2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության միջպետական և ոչ պետական պայմանագրերով, հրավերով /ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ, ինչպես նաև ֆիզիկական անձինք/ իրագործում են.

 

* Ցուցահանդես կազմակերպելու դեպքում.

 

Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը հայտարարագրվում է` նշելով ներմուծման տևողությունը, որից հետո մաքսային տեսուչը կնքում է ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը /փաթեթ, արկղ, պարկ և այլն/ և հայտարարատուն այն տեղափոխում է իր տարածքը: Մաքսային ծառայությունների ու Մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացուցիչները հայտարարատուի ու ընդունողի ներկայությամբ բացում են դրոշմակնիքը: Ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքները լուսանկարի և նկարագրության /ցուցակի/ առկայության դեպքում համեմատվում են, իսկ չլինելու դեպքում լուսանկարվում և ցուցակագրվում են: Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուի անունով գրանցում է ժամանակավոր ներմուծումը և նրան տալիս է ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք, որին կցվում է լուսանկարն ու ցուցակը: Հայտարարատուն ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանքը 3 օրվա ընթացքում ներկայացնում է մաքսային ծառայությանը` ժամանակավոր ներմուծման ձևակերպումն ավարտելու նպատակով: Ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքները ետ արտահանելիս ներմուծողը հրավիրում է Մաքսային վարչության և Մշակութային արժեքների պահպանության վարչությունների ներկայացուցիչներին ու նրանց ներկայությամբ փաթեթավորում դրանք, որից հետո Մաքսային վարչության և Մշակութային արժեքների պահպանության վարչության ներկայացուցիչները հիմք են հանդիսանում մշակութային արժեքների ետ արտահանման համար:

 

* Վերականգնման դեպքում

 

Վերականգնման համար ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը հայտարարագրվում է նշելով ներմուծման տևողությունը և մաքսային կետում մաքսային ապահովմամբ կնքվում է: Այն ընդունողը տեղափոխում է իր տարածքը: 3 օրվա ընթացքում Մաքսային և Մշակութային արժեքների պահպանության վարչությունների ներկայացուցիչների, հայտարարատուի և ընդունողի ներկայացուցիչների ներկայությամբ ընդունողի տարածքում բացվում է դրոշմակնիքը, կազմվում է մշակութային արժեքի նկարագրությունը և, եթե լուսանկարներ չկան, լուսանկարվում` 3 օրինակից, 13 x 18 չափերով: Մշակութային արժեքների պահպանության վարչությունը հայտարարատուի անունով գրանցում է ժամանակավոր ներմուծումը և նրան տալիս է ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք, որին կցվում է լուսանկարն ու ցուցակը: Հայտարարատուն ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանքը 3 օրվա ընթացքում ներկայացնում է մաքսային ծառայությանը` ժամանակավոր ներմուծման ձևակերպումն ավարտելու նպատակով:

Վերականգնման ընթացքն ու ավարտը արձանագրվում է մշակութային արժեքների լուսանկարներով: Վերականգնման ավարտից հետո արտահանման համար մշակութային արժեքը` վերականգնման ընթացքն ու ավարտը արձանագրող լուսանկարներով ներկայացվում է Մշակութային արժեքների պահպանության վարչություն, որը եղած նյութերի հիման վրա տալիս է արտահանման իրավունքի վկայագիր: Այդ վկայագրի հիման վրա մաքսային ծառայությունները ձևակերպում են արտահանումը:

 

* Գիտական հետազոտությունների դեպքում.

 

Ուսումնասիրության նպատակով ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքները հայտարարագրվում է երկու օրինակից, բացառությամբ մինչև երեսուն տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի:

 

* Այլ դեպքերում

 

ա/ ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքը` բացառությամբ մինչև երեսուն տարվա վաղեմություն ունեցող տպագիր նյութերի, հայտարարագրվում է նշելով ներմուծման տևողությունը: Եթե այն ունենում է լուսանկար և վկայագիր, ապա դրանց հիման վրա և ներմուծողի կողմից արժեքի ներկայացմամբ, Մշակութային արժեքների պահպանության վարչությունը գրանցում է մշակութային արժեքի ժամանակավոր ներմուծումը և տալիս է ժամանակավոր ներմուծման գրանցման մասին տեղեկանք:

բ/ Եթե ներմուծվող մշակութային արժեքը չունի վկայագիր և լուսանկար, այն հայտարարագրվում է, կնքվում մաքսային տեսուչի անձնական կնիքով և կնքված վիճակով ներմուծողի կողմից ներկայացվում Մշակութային արժեքների պահպանության վարչություն:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը անհրաժեշտության դեպքում պահանջում է կատարել արժեքի լուսանկարումը երկու օրինակից և տալիս է ժամանակավոր ներմուծման գրանցման մասին տեղեկանք:

ՀՀ մաքսային վարչության համակարգի մաքսային անցումային կետում տարվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հաշվառում հատուկ մատյանում (հավելված 1, 2, 3):

Ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքը, մաքսային ապահովման դրոշմակնիքի առկայության դեպքում, ետ է արտահանվում համաձայն հայտարարատուի կողմից ներկայացվող ներմուծման մասին հայտարարագրի:

Մաքսային տեսուչը հայտարարատուին իրազեկ է պահում մշակութային արժեքների ներմուծման կամ ժամանակավոր ներմուծման վերոհիշյալ կարգի մասին:

Համապատասխան տեղեկանք ստանալու համար նախատեսված դեպքում հայտարարատուն պարտավոր է 3 օրվա ընթացքում ներկայանալ Մշակութային արժեքների պահպանության վարչություն հետևյալ հասցեով` Երևան, Կոմիտասի 51, հեռ. 238-051:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ,

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ,

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ

 

_________________________

        մաքսատուն  /կետ/

 

199 _____ թ. ____________ ամսվա ընթացքում ՀՀ ժամանակավոր

 

ներմուծված մշակութային արժեքների մասին

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ|  Ներմուծողի ա/ա,  |        Մշակութային արժեքներ                    |

|   |անձնագրի տվյալները,|________________________________________________|

|   | հասցեն, հեռախոսը  |անվանումը|հեղինակը,|չափերը|արժեքը ըստ|ներմուծման|

|   |                   |         |ստեղծման |սմ-ով |ներմուծողի|ժամկետը   |

|   |                   |         |ժամանակը,|      |          |          |

|   |                   |         | վայրը   |      |          |          |

|___|___________________|_________|_________|______|__________|__________|

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

|   |                   |         |         |      |          |          |

.________________________________________________________________________.

 

ՄԱՔՍԱՏԱՆ /ԿԵՏԻ/ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ _____________________________

 

«____» ______________ 199 Թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ,

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ

 

_________________________

        մաքսատուն  /կետ/

 

199 _____ թ. ____________ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծված

 

մշակութային արժեքների մասին

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ |  Ներմուծողի ա/ա,  |    Մշակութային արժեքներ                       |

|    |անձնագրի տվյալները,|_______________________________________________|

|    | հասցեն, հեռախոսը  |անվանումը|հեղինակը, ստեղծման|չափերը| արժեքը ըստ|

|    |                   |         |ժամանակը, վայրը   | սմ-ով| ներմուծողի|

|____|___________________|_________|__________________|______|___________|

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

|    |                   |         |                  |      |           |

.________________________________________________________________________.

 

ՄԱՔՍԱՏԱՆ /ԿԵՏԻ/ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ _____________________________

 

«____» ______________ 199 Թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «24» ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 139800158

 

 

pin
Մշակույթի նախարարություն
10.06.1998
N 19
Հրաման