010.0162.230709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետի «տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «հանրակրթական հիմնական» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23 հուլիսի 2009 թվականի
ՀՕ-162-Ն