Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱ ...

 

 

010.0100.050509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 29-ին

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) «2007 թվականի հոկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

i

1) 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետի «տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերված» բառերը փոխարինել «տարկետում ստացած» բառերով, իսկ «150-ապատիկի» բառը` «50-ապատիկի» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը փոխարինել «ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5 մայիսի 2009 թվականի

ՀՕ-100-Ն

 

 

pin
ՀՀ 29.04.2009
N ՀՕ-100-Ն օրենք