(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0070.060409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի մարտի 19-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 11.1. ՁԵՌԱԳՈՐԾ ԳՈՐԳԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ
Հարկվող եկամուտը որոշելիս ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6 ապրիլի 2009 թվականի
ՀՕ-70-Ն