Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2009  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 26.05.11 ՀՕ-172-Ն օրենք)

i

010.0058.310309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի մարտի 18-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏԸ ԹԱՔՑՆԵԼԸ ԿԱՄ ՊԱԿԱՍ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ԿԱՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ ՆԵՐԱՌԵԼԸ ԿԱՄ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻՑ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՈՒՏ ՆԵՐԱՌԵԼԸ

 

1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:

2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոսի չափով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Սույն օրենքում նշված պաշտոնատար անձ չհամարվող, փոխկապակցված անձ չհամարվող և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված տուգանքները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

31 մարտի 2009 թվականի

ՀՕ-58-Ն

 

 

pin
ՀՀ 18.03.2009
N ՀՕ-58-Ն օրենք