030.0075.310309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 1-ին կետով հաստատված` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
31 մարտի 2009 թվականի
ՆՀ-75-Ն