Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ...

 

 

040.0140.170209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2009 թվականի N 140-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և շահագրգիռ հանրապետական գործադիր մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 5-ի

N 140-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում` ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշմամբ, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են`

1) արտաքին սպառնալիքների դիմագրավման ոլորտում` վերազգային հանցագործությունների դեմ պայքարը.

2) ներքին սպառնալիքների դիմագրավման ոլորտում` մարդու անվտանգության ապահովումը, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, ռազմավարական ու հատուկ նշանակության օբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների և կազմակերպությունների գույքի պահպանությունը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններում նախանշված խնդիրներն իրականացնելիս` ղեկավարվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներով:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ազգային անվտանգության ռազմավարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր իրավասության սահմաններում`

1) միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մասնակցում է միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրամասերի, թմրանյութերի և կեղծված դեղորայքի տարածման ու տարանցման, «փողերի լվացման» և մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարին.

2) մասնակցում է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման ու բացահայտման աշխատանքներին.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտների (մասնավորապես, Հայկական ատոմային էլեկտրակայանի, ջրաէլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների, Երևանի մետրոպոլիտենի, կամուրջների, թունելների, գազի ստորգետնյա պահեստների, խմելու ջրի մատակարարման կառույցների) պահպանությունը.

4) իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ` հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ, ինչպես նաև հայտնաբերում և ուսումնասիրում է հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկում միջոցներ` դրանց վերացման համար.

5) կազմակերպում և իրականացնում է հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզումը, չճանաչված դիակների ինքնության պարզումը.

6) հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման նպատակով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն և նախաքննություն.

7) նախականխում և խափանում է հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման ոլորտում զանգվածային անկարգությունները, հասարակական կարգը խախտող խմբակային գործողությունները, հասարակական վայրերում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն.

8) ապահովում է զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, հրագործական արտադրատեսակների, պայթուցիկ նյութերի շրջանառության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանումը.

9) ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր, կացության կարգավիճակներ տալու, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման աշխատանքները.

11) մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը.

12) մասնակցում է տեխնածին և տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներին.

13) մասնակցում է զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, մշակում և իրականացնում է ռազմական դրության պայմաններում ու խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մարտունակության բարձրացման համալիր միջոցառումներ.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ապահովում է ոստիկանության զորքերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 5-ի

N 140-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը |Ակնկալվող արդյունքը   |Ժամկետները|Ֆինանսա-|

|ը/կ|                     |(միջոցառման նպատակը)  |          |վորման  |

|   |                     |                      |          |աղբյուրը|

|___|_____________________|______________________|__________|________|

| 1 |         2           |       3              |    4     |    5   |

|____________________________________________________________________|

|        1. Պետության և  ժողովրդի անվտանգության ոլորտում             |

|____________________________________________________________________|

|1) |ՀՀ կառավարությանն    |հասարակական կարգի     |2009 թ.   |ՀՀ      |

|   |առընթեր ՀՀ           |և  հասարակական        |          |պետական |

|   |ոստիկանության        |անվտանգության         |          |բյուջե  |

|   |(այսուհետ` ՀՀ        |ապահովման ոլորտում    |          |        |

|   |ոստիկանություն)      |ծառայության           |          |        |

|   |Երևան  քաղաքի        |արդյունավետության     |          |        |

|   |պարեկապահակետային    |բարձրացում,           |          |        |

|   |ծառայության գնդի     |զանգվածային           |          |        |

|   |վերակազմակերպում`    |անկարգությունների ու  |          |        |

|   |տրամադրելով          |հասարակական կարգը     |          |        |

|   |լրացուցիչ հաստիքներ  |խախտող խմբակային      |          |        |

|   |և  անհրաժեշտ         |գործողությունների     |          |        |

|   |նյութատեխնիկական     |նախականխում և         |          |        |

|   |միջոցներ             |խափանում              |          |        |

|___|_____________________|______________________|__________|________|

|2) |արտակարգ իրավիճակների|ճգնաժամային           |2009-     |ՀՀ      |

|   |և  քաղաքացիական      |իրավիճակների          |2010 թթ.  |պետական |

|   |պաշտպանության        |կառավարման համակարգի  |          |բյուջե  |

|   |միջոցառումների       |արդյունավետության     |          |(ծախսերը|

|   |ընթացքում հասարակական|բարձրացում, այդ       |          |նախա-   |

|   |կարգի պահպանման      |միջոցառումներում      |          |տեսված  |

|   |խնդիրները պատշաճ     |ներգրավված անձնակազմի |          |են ՀՀ   |

|   |կերպով իրագործելու   |անվտանգության         |          |կառավա- |

|   |նպատակով ՀՀ          |ապահովում             |          |րության |

|   |ոստիկանության`       |                      |          |2006 թ. |

|   |անհատական            |                      |          |հուլիսի |

|   |պաշտպանության        |                      |          |27-ի    |

|   |միջոցներով, ռադիացիոն|                      |          |N 1070-Ա|

|   |ինչպես նաև  քիմիական |                      |          |որոշմամբ|

|   |հետախուզական ու      |                      |          |հաստատ- |

|   |դոզաչափական          |                      |          |ված     |

|   |սարքավորումներով     |                      |          |ծրագրով)|

|   |ապահովում            |                      |          |        |

|___|_____________________|______________________|__________|________|

|3) |շահագրգիռ մարմինների |կարևորագույն          |2009-     |ՀՀ      |

|   |և                    |նշանակության          |2011 թթ.  |պետական |

|   |կազմակերպությունների |օբյեկտների,           |          |բյուջե  |

|   |հետ համատեղ` պետական |մասնավորապես, ՀԱԷԿ-ի, |          |կազմա-  |

|   |պահպանության ենթակա  |ջերմաէլեկտրակայանների,|          |կերպու- |

|   |կարևորագույն         |հիդրոէլեկտրակայանների,|          |թյուննե-|

|   |նշանակության         |Երևանի                |          |րի      |

|   |օբյեկտների           |մետրոպոլիտենի,        |          |միջոցներ|

|   |պահպանության         |կամուրջների,          |          |ըստ ներ-|

|   |հուսալիության        |թունելների, գազի      |          |կայացվե-|

|   |ամրապնդման           |ստորգետնյա            |          |լիք     |

|   |միջոցառումների       |պահեստարանի, խմելու   |          |ծրագրերի|

|   |ծրագրերի մշակում և   |ջրի մատակարարման      |          |        |

|   |իրագործում           |օբյեկտների            |          |        |

|   |                     |գործունեության        |          |        |

|   |                     |անվտանգության         |          |        |

|   |                     |ապահովում             |          |        |

|____________________________________________________________________|

| 2. Թմրամիջոցների և  թրաֆիքինգի տարածման ու տարանցման կանխարգելման  |

|____________________________________________________________________|

|1) |շահագրգիռ մարմինների |թմրամոլության և       |2009-     |Լրացու- |

|   |հետ համատեղ          |թրաֆիքինգի դեմ պայքարի|2012 թթ.  |ցիչ ֆի- |

|   |թմրամիջոցների ապօրինի|արդյունավետության     |          |նանսավո-|

|   |շրջանառությանը,      |բարձրացում            |          |րում չի |

|   |թրաֆիքինգի տարածմանը |                      |          |պահանջ- |

|   |խոչընդոտող           |                      |          |վում    |

|   |օպերատիվ-կանխարգելիչ |                      |          |        |

|   |արդյունավետ          |                      |          |        |

|   |միջոցառումների       |                      |          |        |

|   |մշակում և            |                      |          |        |

|   |իրականացում          |                      |          |        |

|___|_____________________|______________________|__________|________|

| 2)|թմրամիջոցների, այդ   |թմրամիջոցների, դրանց  |2009-     |ՀՀ      |

|   |թվում` սինթետիկ      |պրեկուրսորների,       |2011 թթ.  |պետական |

|   |ծագում ունեցող,      |հոգեներգործուն        |          |բյուջե  |

|   |հոգեներգործուն       |նյութերի, կեղծված     |          |        |

|   |նյութերի,            |դեղորայքի ապօրինի     |          |        |

|   |դեղամիջոցների        |շրջանառության դեմ     |          |        |

|   |որակական և  քանակական|պայքարի               |          |        |

|   |քիմիական համալիր     |արդյունավետության     |          |        |

|   |հետազոտություններ    |բարձրացում            |          |        |

|   |անցկացնելու նպատակով |                      |          |        |

|   |ՀՀ ոստիկանության     |                      |          |        |

|   |փորձաքրեագիտական     |                      |          |        |

|   |ծառայության          |                      |          |        |

|   |վերազինում           |                      |          |        |

|____________________________________________________________________|

| 3. Գիտակրթական համակարգի արդյունավետության բարձրացման ոլորտում     |

|____________________________________________________________________|

|   |ՀՀ ոստիկանության     |ոստիկանության կադրերի |2009-     |ՀՀ      |

|   |ակադեմիայում         |պատրաստման,           |2011 թթ.  |պետական |

|   |ուսումնական          |վերապատրաստման և      |          |բյուջե  |

|   |գործընթացի ապահովման |որակավորման բարձրացման|          |        |

|   |նյութատեխնիկական     |բնագավառում ինովացիոն |          |        |

|   |բազայի բարելավում    |կրթական համակարգի     |          |        |

|   |                     |ներդրում` նոր         |          |        |

|   |                     |տեղեկատվական          |          |        |

|   |                     |տեխնոլոգիաների լայն   |          |        |

|   |                     |կիրառմամբ             |          |        |

|____________________________________________________________________|

| 4. Բարոյահոգեբանական և  հայրենասիրական դաստիարակության ոլորտում    |

|____________________________________________________________________|

|   |հայրենասիրության,    |հայրենասիրության      |2009-     |Լրացու- |

|   |հայրենիքի պաշտպանի և |սերմանում և           |2012 թթ.  |ցիչ ֆի- |

|   |օրինապահ քաղաքացու   |իրավագիտակցության     |          |նանսավո-|

|   |կերպարի ձևավորման    |բարձրացում            |          |րում չի |

|   |քարոզչական           |                      |          |պահանջ- |

|   |աշխատանքների         |                      |          |վում    |

|   |ակտիվացում`          |                      |          |        |

|   |հաղորդաշարերի,       |                      |          |        |

|   |ֆիլմերի ու           |                      |          |        |

|   |գեղարվեստական        |                      |          |        |

|   |ստեղծագործությունների|                      |          |        |

|   |միջոցով              |                      |          |        |

|____________________________________________________________________|

| 5. Միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու, դրանց դրական   |

|       և  բացասական միտումներին համարժեք արձագանքելու ոլորտում      |

|____________________________________________________________________|

|   |հանցավորության դեմ   |հանցավորության դեմ    |2009-     |Լրացու- |

|   |պայքարի ոլորտում     |պայքարի միջազգային    |2012 թթ.  |ցիչ ֆի- |

|   |առաջավոր փորձ ունեցող|առաջավոր փորձի        |          |նանսավո-|

|   |երկրների ոստիկանական |ուսումնասիրում և      |          |րում չի |

|   |ուսումնական          |ներդրում աշխատանքային |          |պահանջ- |

|   |հաստատությունների հետ|գործունեությունում    |          |վում    |

|   |կադրերի              |                      |          |        |

|   |վերապատրաստման և     |                      |          |        |

|   |փորձի փոխանակման     |                      |          |        |

|   |մասին համաձայնագրերի |                      |          |        |

|   |կնքում               |                      |          |        |

|____________________________________________________________________|

|  6. Համընդհանուր նշանակության ծրագրերին, մասնավորապես, միջազգային  |

|        ահաբեկչության դեմ պայքարին մասնակցության ոլորտում           |

|____________________________________________________________________|

|1) |հակաահաբեկչական      |միջազգային            |2009-     |Լրացու- |

|   |համատեղ վարժանքների  |ահաբեկչության,        |2012 թթ.  |ցիչ ֆի- |

|   |պարբերաբար           |զանգվածային ոչնչացման |          |նանսավո-|

|   |կազմակերպում և       |զենքի և  թմրանյութերի |          |րում չի |

|   |իրականացում` ինչպես  |տարածման, թրաֆիքինգի  |          |պահանջ- |

|   |ԱՊՀ, այնպես էլ`      |դեմ պայքարի           |          |վում    |

|   |օտարերկրյա այլ       |արդյունավետության     |          |        |

|   |պետությունների       |բարձրացում            |          |        |

|   |մասնագիտացված        |                      |          |        |

|   |ստորաբաժանումների    |                      |          |        |

|   |հետ                  |                      |          |        |

|___|_____________________|______________________|__________|________|

|2) |գործնական միջոցների  |թմրամիջոցների,        |2009-     |Լրացու- |

|   |ձեռնարկում`          |հոգեներգործուն        |2012 թթ.  |ցիչ ֆի- |

|   |թմրամիջոցների,       |նյութերի, դրանց       |          |նանսավո-|

|   |հոգեմետ նյութերի,    |բաղադրիչների          |          |րում չի |

|   |դրանց բաղադրիչների   |ապօրինի շրջանառության,|          |պահանջ- |

|   |ապօրինի              |թրաֆիքինգի,           |          |վում    |

|   |շրջանառության,       |ահաբեկչության և       |          |        |

|   |թրաֆիքինգի,          |ծայրահեղականության    |          |        |

|   |ահաբեկչության և      |այլ բռնի              |          |        |

|   |ծայրահեղականության   |դրսևորումների,        |          |        |

|   |այլ բռնի             |անօրինական միգրացիայի |          |        |

|   |դրսևորումների,       |դեմ պայքարում         |          |        |

|   |անօրինական միգրացիայի|իրավապահ մարմինների   |          |        |

|   |դեմ պայքարում ԱՊՀ    |գործունեության        |          |        |

|   |մասնակից             |համակարգում և         |          |        |

|   |պետությունների       |արդյունավետության     |          |        |

|   |շրջանակներում կնքված |բարձրացում            |          |        |

|   |միջպետական ծրագրերով |                      |          |        |

|   |նախատեսված           |                      |          |        |

|   |միջոցառումների       |                      |          |        |

|   |լիարժեք իրականացման  |                      |          |        |

|   |համար                |                      |          |        |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2009
N 140-Ն
Որոշում