Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0042.200109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 42-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարության գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը պարտադիր է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այդ թվում` վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ,) համայնքին տրամադրվող սուբվենցիաների, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով գումարների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար:

2. Ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման (հաշվարկման) համար գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման կարգը կրում է խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի համակարգի տարրային նորմերի և չափորոշիչների մշակման և հաստատման կարգի մասին» նորմատիվատեխնիկական փաստաթղթի սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 42-Ն
Որոշում