040.1550.271208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1550-Ն
i
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները և դրանք կրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1550-Ն որոշման
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները և դրանք կրելու կարգը:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշաններն ամրացվում են թևքի (կոստյումի և վերնահագուստի), կրծքի (վերնաշապիկի), օձիքի, գլխարկի, գլխարկաբոլորքի և գլխարկահովհարի վրա` համաձայն NN 1 և 2 ձևերի:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանները, ըստ պաշտոնական դիրքի, բառերի և գրաֆիկ նշանների համակցություններ են, որոնք ընդգրկում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի սեփականատիրոջ կամ կառավարչի անվանումը և անվանման հապավումը (հայերենով և մեկ օտար լեզվով), հատուկ քաղաքացիական հյուսվածքով տրեզ` եզրակարված եզրակով, արծաթագույն աստղով հատուկ նկար` կենտրոնում կարմիր գույնի աստղով, երկու ճյուղերի տեսքով հատուկ նկար և արծաթագույն վարդակապի տեսքով կոկարդ` տեղակայված արծաթագույն տեխնիկական նշանի նկարի (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ) կարմիր դաշտի մեջտեղում:
4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանների թևքի նշանները, ըստ պաշտոնական դիրքի, կարվում են երկու թևքերի վրա` կարից կար 8-10 սմ հեռավորության վրա` թևքի ներքևի եզրից մինչև տրեզի ներքևի եզրը և իրենցից ներկայացնում են հետևյալ համակցությունները`
1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 3 ձևի`
ա. հատուկ քաղաքացիական հյուսվածքով արծաթագույն տրեզ (լայնությունը` 30 մմ)` տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5-3 մմ),
բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),
գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.
2) ավագ խմբի պաշտոններ` համաձայն N 4 ձևի`
ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 30 մմ)` եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5-3 մմ) վերևի և ներքևի եզրերում և տրեզի մեջտեղի մասում,
բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),
գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.
3) միջին խմբի պաշտոններ` համաձայն N 5 ձևի`
ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 15 մմ), տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5-3 մմ),
բ. հատուկ նկարով արծաթագույն 1-4 աստղ` կարմիր գույնի ներքին աստղով (ներքին տրամագիծը` 25 մմ),
գ. տրեզի վերևի եզրի և աստղի ներքևի եզրի միջև հեռավորությունը 10 մմ է: Աստղերի կենտրոնների միջև հեռավորությունը` հորիզոնագծով, 35 մմ է.
4) կրտսեր խմբի պաշտոններ` համաձայն N 6 ձևի`
ա. արծաթագույն տրեզ (լայնությունը` 15 մմ)` տրեզի երկու կողմից եզրակարված կարմիր եզրակով (լայնությունը` 2,5-3 մմ).
5) շարքային կոչումով աշխատողների համար համազգեստի տարբերանշանների թևքի նշանները` համաձայն NN 7, 7.1, 7.2, 8, 9 և 10 ձևերի, ըստ պաշտոնական դիրքի, նախատեսված չեն:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստի տարբերանշանների կրծքանշանները, ըստ պաշտոնական դիրքի, կարվում են կրծքի ձախ կողմում` գրպանի վերևի մասում և գրաֆիկական խորհրդանիշերի համակցություններ են, թևքի նշանների նման, բայց ավելի փոքր չափերով, որոնք կարվում են հագուստի գույնի կտորից` գրպանի կափույրի վրա (լայնությունը` 65-70 մմ)` համաձայն N 11 ձևի:
6. Աշխատողների համազգեստի թևքի տարբերանշանները, որոնք ցույց են տալիս ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի պատկանելությունը, կարվում են ավագ, միջին, կրտսեր և շարքային խմբերի կոստյումների և վերնազգեստի ձախ թևքին`
1) աշխատողների համազգեստի թևքի տարբերանշանն իրենից ներկայացնում է օվալաձև կոնտուրային կարմիր գույնի վահան է (լայնությունը` 75 մմ, բարձրությունը` 50 մմ), որը ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի սեփականատիրոջ կամ կառավարչի անվանումը և անվանման հապավումը` համաձայն N 12 ձևի.
2) թևքի տարբերանշանը կարվում է թևքի վերին եզրից 8-10 սմ հեռավորությամբ.
3) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ ներկայացնող ընկերության անվանման հապավումը գտնվում է կարմիր եզրով եզրագծված արծաթագույն վահանի կենտրոնում:
7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների բաճկոնների օձիքների վրա նախատեսվում է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են գրաֆիկական տարբերանշանների հետևյալ տարբերակները`
1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 13 ձևի`
ա. արծաթագույն ճյուղերի տեսքով հատուկ նկար, որը բաղկացած է երեք տերևներից.
2) ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների համար բաճկոնների օձիքների վրա տարբերանշաններ նախատեսված չեն:
8. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների գլխարկաբոլորքի վրա նախատեսված է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են գրաֆիկ նշանների հետևյալ համակցությունները`
1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն N 14 ձևի`
ա. արծաթագույն կարով հատուկ նկար, որը բաղկացած է երկու ճյուղից` յուրաքանչյուրը` երեք տերևով,
բ. կոկարդ (արտաքին տրամագիծը` 45 մմ) արծաթագույն վարդակապի տեսքով, նշանի կարմիր դաշտի մեջտեղում ներկայացված է արծաթագույն տեխնիկական նշանը (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ).
2) ավագ, միջին, կրտսեր խմբի պաշտոններ` համաձայն N 15 ձևի`
ա. կոկարդ (արտաքին տրամագիծը` 45 մմ) արծաթագույն վարդակապի տեսքով, նշանի կարմիր դաշտի մեջտեղում ներկայացված է արծաթագույն տեխնիկական նշանը (խաչաձև տեխնիկական բանալի և մուրճ):
9. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների գլխարկահովհարների վրա նախատեսված է ամրացնել տարբերանշաններ (ըստ պաշտոնական դիրքի), որոնք ներկայացնում են հետևյալ համակցությունները.
1) բարձրագույն խմբի պաշտոններ` համաձայն NN 1 և 16 ձևերի`
ա. արծաթագույն կարով հատուկ նկար, որը բաղկացած է երկու ճյուղից` յուրաքանչյուրը` երեք տերևով,
բ. արծաթագույն կոճակափեշ (լայնությունը` 2,5-3 մմ),
գ. կոճակափեշը գտնվում է հովհարի եզրից 3-5 մմ հեռավորության վրա: Կարված ճյուղերը ներկայացված են մեկը մյուսի դիմաց.
2) ավագ խմբի պաշտոններ` համաձայն N 2 ձևի`
ա. արծաթագույն կոճակափեշ (լայնությունը` 2,5-3 մմ),
բ. կոճակափեշը գտնվում է հովհարի եզրից 3-5 մմ հեռավորության վրա.
3) միջին, կրտսեր խմբի պաշտոնների համար գլխարկահովհարների վրա տարբերանշաններ` համաձայն N 17 ձևի, նախատեսված չեն:
Ձև 1
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
Ձև 2
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
Ձև 3
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 4
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 5
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 6
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 7
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Մեքենավար և մեքենավարի օգնական
Ձև 7.1
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Ձև 7.2
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Ձև 8
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Ձև 9
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՈՒՀՈՒ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Ձև 10
ՏՈՄՍԱՎԱՃԱՌ
Ձև 11
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 12
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԹԵՎԻ ՆՇԱՆ
Ձև 13
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՕՁԻՔԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ
Ձև 14
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԳԼԽԱՐԿԻ ԿՈԿԱՐԴ
Ձև 15
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԳԼԽԱՐԿԻ ԿՈԿԱՐԴ
Ձև 16
Գլխարկ կոկարդով և հովարի վրայի ասեղնագործությամբ
գույնը - մուգ կապույտ, եզրակը - կարմիր
Գլխարկ կոկարդով և հովարի վրայի ասեղնագործությամբ
գույնը - բաց մոխրագույն, եզրակը - կարմիր
Բնական մորթուց գլխարկ, գույնը - մուգ մոխրագույն
Ձև 17
Մեքենավարի գլխարկ, գույնը - սև, եզրակը - կարմիր, մոխրագույն
ժապավեն Մեքենավարի օգնականի գլխարկ, գույնը - սև, եզրակը - կարմիր,
առանց ժապավենի
Գլխարկ - գույնը մուգ մոխրագույն
____________________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում