(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0251.301208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը «իզ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`
«իէ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգևավճարները և բոնուսները:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասության «ժգ» ենթակետով» բառերը փոխարինել ««բ» և «ժգ» ենթակետերով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
30 դեկտեմբերի 2008 թվականի
ՀՕ-251-Ն