040.1525.261208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1525-Ա
i
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 9) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 9 հասցեում գտնվող` 2297,1 հեկտար հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ` համաձայն հավելվածի, մասնակի հատուցմամբ` 15,000.0 հազ. դրամ գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
3. Հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարային հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
5. Լուծարային հանձնաժողովին` ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1525-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.____________________________________________________________.
|NN |Անվանումը |Քանակը|Մակերեսը|Հաշվեկշռային |Հասցեն |
|ը/կ| |(հատ) |(քառ. մ)|արժեքը (դրամ)| |
|___|______________|______|________|_____________|___________|
|1. |Փակ | 1 |8425,7 |9336386 |Նուբարաշենի|
| |ավտոկայանատեղի| | | |խճ., 9 |
| |և ծածկ | | | | |
|___|______________|______|________|_____________|___________|
|2. |Արհեստանոց | 1 |432,0 |906567 |Նուբարաշենի|
| | | | | |խճ., 9 |
|___|______________|______|________|_____________|___________|
|3. |Վարչական շենք | 1 |3483,7 |7429844 |Նուբարաշենի|
| | | | | |խճ., 9 |
|___|______________|______|________|_____________|___________|
| |Ընդամենը | 3 |12341.4 |17672797 | |
.____________________________________________________________.