040.1483.221208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1483-Ն
i
ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ԴԵՊԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԳԾԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 13-ի
N 1483-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ԴԵՊԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԳԾԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գնացքաքարշերի (լոկոմոտիվների) և շարժիչավագոնային շարժակազմի (այսուհետ` երկաթուղային շարժակազմ) գծանցման կարգը:
II. ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ԴԵՊԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԳԾԱՆՑՈՒՄԸ
2. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր երկաթուղային շարժակազմի գծանցումն իրականացվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան` երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակի և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքի կատարման համար երկաթուղային շարժակազմի մեքենավարի ու մեքենավարի օգնականի (այսուհետ` լոկոմոտիվային բրիգադ) պատրաստվածության ստուգումների գործընթացի ավարտից հետո տրված թույլտվության հիման վրա:
3. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր երկաթուղային շարժակազմի գծանցման թույլտվությունը (այսուհետ` երկաթուղային շարժակազմի գծանցման թույլտվություն) և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին թույլտվությունը տրվում են երկաթուղային շարժակազմն ամեն անգամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գծանցելուց առաջ` բացառությամբ լոկոմոտիվային բրիգադի աշխատանքային մեկ հերթափոխի (երթի) ընթացքում նույն երկաթուղային կայարանի սահմաններում ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` երկաթուղային շարժակազմի հետագա գծանցումների:
4. Երկաթուղային շարժակազմի գծանցումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող մանյովրային աշխատանքներ կատարելու համար լոկոմոտիվային բրիգադին թույլտվությունը տալիս են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ) հետևյալ աշխատողները`
1) լոկոմոտիվային դեպոյի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր երկաթուղային շարժակազմի գծանցման դեպքում` լոկոմոտիվային դեպոյի հերթապահը.
2) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր երկաթուղային շարժակազմի գծանցման մնացած դեպքերում` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի երկաթուղային կայարանի հերթապահը կամ ենթակառուցվածքի կառավարչի կողմից լիազորված անձը:
5. Երկաթուղային շարժակազմի գծանցման և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին տրվող թույլտվության հաստատումը կամ մերժումը արձանագրվում է մեքենավարի երթուղային թերթիկում կատարվող համապատասխան նշումով: Երկաթուղային շարժակազմի գծանցման և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին տրվող թույլտվության մերժման դեպքում մեքենավարի երթուղային թերթիկում նշվում են մերժման հիմնավորված պատճառները:
6. Երկաթուղային շարժակազմի գծանցման և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին տրվող թույլտվության հաստատման կամ մերժման մասին տեղեկությունների հաշվառման կարգը սահմանում է ենթակառուցվածքի կառավարիչը:
7. Երկաթուղային շարժակազմի գծանցման թույլտվությունը տրվում է երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակի մասին կազմված ակտի առկայության դեպքում (N 1 ձև):
8. Երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակի մասին ակտը կազմում է երկաթուղային շարժակազմի սեփականատիրոջ կողմից լիազորված անձը`
1) առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` այն երկաթուղային շարժակազմերի համար, որոնց թույլատրվում է գնացքներով ընթանալ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերով.
2) առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` այն երկաթուղային շարժակազմերի համար, որոնք դուրս են գալիս ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի երկաթուղային կայարանների ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և երկաթուղային կայարանների ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` անկախ սեփականության ձևից:
9. Երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակի մասին ակտն ստորագրվում և կնքվում է երկաթուղային շարժակազմի սեփականատիրոջ կողմից լիազորված անձի և ենթակառուցվածքի կառավարչին պատկանող երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկումը կամ վերանորոգումն իրականացնող կազմակերպության կողմից:
10. Երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակի մասին ակտը և երկաթուղային շարժակազմի գնացքամատյանը (N 2 ձև) պետք է գտնվեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գծանցման համար ներկայացվող երկաթուղային շարժակազմում:
11. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքի կատարման համար լոկոմոտիվային բրիգադին թույլտվությունը տրվում է սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց կողմից` պատշաճ կերպով ձևակերպված հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
1) տվյալ տիպի երկաթուղային շարժակազմ վարելու իրավունք ունեցող մեքենավարի վկայական.
2) ծառայողական տեղեկամատյան` ենթակառուցվածքի կառավարչի շարժակազմի բրիգադների հրահանգիչ-մեքենավարի կամ երկաթուղային շարժակազմի սեփականատիրոջ շարժակազմի բրիգադների հրահանգիչ-մեքենավարի եզրակացությամբ, որով երկաթուղային շարժակազմի մեքենավարին թույլատրվում է ինքնուրույն աշխատել կոնկրետ կցակայարանում կամ սպասարկման տեղամասում, վերահսկողական - հրահանգչական ուղևորություններ կատարելու մասին տեղեկություններով հանդերձ.
3) տեխնիկական տեղեկամատյան.
4) մեքենավարի երթուղային թերթիկ` նախաուղերթային բուժզննում անցնելու մասին նշումով:
12. Ծառայողական տեղեկամատյանի, տեխնիկական տեղեկամատյանի և մեքենավարի երթուղային թերթիկի լրացման ձևն ու կարգը, ինչպես նաև վերահսկողական-հրահանգչական ուղևորություններ անցկացնելու կարգը սահմանում է ենթակառուցվածքի կառավարիչը` միանման բոլոր երկաթուղային շարժակազմերի, լոկոմոտիվային բրիգադների համար` անկախ դրանց սեփականության ձևից:
13. Երկաթուղային շարժակազմի սեփականատերն ապահովում է կազմակերպության կնիքով վավերացված երկաթուղային շարժակազմի մեքենավարների անվանացանկի նախօրոք փոխանցումը ենթակառուցվածքի կառավարչին, որում նշվում են այն ուղեմասերը, երկաթուղային կայարանները, որտեղ թույլատրված է տվյալ մեքենավարների ինքնուրույն աշխատանքը, և երկաթուղու տեխնիկական շահագործման կանոններով նախատեսված կարգով նրանց կողմից պարբերաբար հրահանգավորում անցնելու ամսաթվերը: Նշված ցուցակներում փոփոխություններ կատարելու մասին տեղեկությունները տրամադրվում են լոկոմոտիվային բրիգադներին` հաստիքների կամ այն ուղեմասերի երկաթուղային կայարանների փոփոխությունների դեպքում, որտեղ նշված անձանց թույլատրված է ինքնուրույն աշխատել:
14. ՈՒղեմասում, երկաթուղային կայարանում նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին թույլտվություն տալու դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք պարտավոր են սույն կարգի 11-րդ կետին համապատասխան տրամադրվող մեքենավարի փաստաթղթերի տվյալները համեմատել մեքենավարների անվանացանկում ներկայացված տեղեկատվության հետ: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջվում է փոխել մեքենավարին կամ հրավիրել նոր մեքենավար-հրահանգիչ, որն իրավունք ունի աշխատելու այդ տարածքում:
15. Գնացքների երթևեկության և երկաթուղային շարժակազմի գծանցման` ընդհանուր և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման ուղիներ, կոնկրետ երկաթուղային կայարաններ, ուղեմասեր կազմակերպմանը վերաբերող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերում կատարված բոլոր փոփոխությունների մասին շահագրգիռ անձանց տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է ենթակառուցվածքի կառավարիչը:
16. Գնացքը վարելու ռեժիմը (ռեժիմային քարտ) մասին տեղեկությունները, երկաթուղային կայարանների տեխնիկական-կարգադրիչ ակտերից քաղվածքները, շարժման թույլատրելի արագությունների, գնացքների սահմանված քաշերի և երկարության, ոչ սովորական իրավիճակներում գործողությունների մասին ենթակառուցվածքի կառավարչի հրամաններից և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ հրահանգներից քաղվածքները երկաթուղային շարժակազմի սեփականատիրոջ կողմից լիազորված անձը մտցնում է տեխնիկական տեղեկամատյանի մեջ:
17. Երկաթուղային շարժակազմի սեփականատիրոջ կողմից լիազորված անձը տեխնիկական տեղեկամատյանում կատարում է համապատասխան գրառումներ գնացքների երթևեկության և երկաթուղային շարժակազմի գծանցման` ընդհանուր և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման ուղիներ, կոնկրետ երկաթուղային կայարաններ, ուղեմասեր, կազմակերպմանը վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ և աշխատանքներն սկսվելուց առաջ դրանց մասին հրահանգում է լոկոմոտիվային բրիգադներին:
18. Ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքի կառավարչի պահանջի դեպքում երկաթուղային շարժակազմի սեփականատերը նրան է ներկայացնում մեքենավարի երթուղային թերթիկների պատճենները` ըստ տեղամասերի, ընդհանուր օգտագործման ուղիների վրա կատարված աշխատանքի, ինչպես նաև ենթակառուցվածքի կառավարչի տեխնիկական միջոցների աշխատանքի վերաբերյալ դիտողությունների մասին տեղեկատվություն և այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային տրանսպորտի պատահարների ծառայողական քննություն անցկացնելու համար:
19. Երկաթուղային շարժակազմի գծանցման և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա նախատեսվող աշխատանքների կատարման համար լոկոմոտիվային բրիգադին թույլտվություն տալու գործընթացն ավարտելուց հետո իրականացվում է երկաթուղային շարժակազմի գծանցումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումներ են կատարվում տեղեկատվական համակարգերում:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻՑ ԴԵՊԻ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԳԾԱՆՑՈՒՄԸ
20. Երկաթուղային շարժակազմի, անկախ սեփականության ձևից, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գծանցման առանձնահատկությունները սահմանվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրերով:
21. Երկաթուղային շարժակազմի տեխնիկական վիճակը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում նախատեսվող աշխատանքներին լոկոմոտիվային բրիգադի պատրաստվածությունը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ կողմից ներկայացվում է ենթակառուցվածքի կառավարչին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց:
IV. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԵՎ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ԳԾԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
22. Երկաթուղային շարժակազմը, ըստ կառուցվածքի, ծառայության ժամկետի, ժամանակացույցի համաձայն կատարվող վերանորոգումների տեսակների և տեխնիկական վիճակի, պետք է բավարարի այն պահանջները, որոնք սահմանված են երկաթուղային տրանսպորտի ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերով, ազգային ստանդարտներով և արտադրվող գործարանի կողմից սահմանված տեխնիկական պայմաններով:
23. Երկաթուղային շարժակազմը պետք է սարքավորված լինի տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին համապատասխան, ինչպես նաև`
1) ռադիոկապով, որն աշխատում է ենթակառուցվածքի կառավարչի հետ հաճախականության նույն տիրույթում.
2) լոկոմոտիվային ավտոմատ ազդանշանային սարքով կամ անվտանգության այլ սարքերով, որոնք ենթակառուցվածքի կառավարչի կողմից օգտագործվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի համապատասխան ուղեմասերի համար.
3) հակահրդեհային ազդանշանային համակարգով և հրդեհի մարման միջոցներով` արտադրող գործարանի կողմից սահմանված տիպին, քանակին ու նորմերին համապատասխան:
24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջների պահպանման դեպքում ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերով երկաթուղային շարժակազմի երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի սահմանափակումներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
25. Ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գծանցող երկաթուղային շարժակազմի լոկոմոտիվային բրիգադը, որպես կանոն, բաղկացած է երկու մարդուց` մեքենավարից և մեքենավարի օգնականից: Ընդ որում, երկաթուղային տրանսպորտի ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերով նախատեսված դեպքերում թույլատրվում է երկաթուղային շարժակազմի սպասարկումը միայն մեքենավարի կողմից:
26. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր գծանցման դուրս եկող լոկոմոտիվային բրիգադը պետք է տիրապետի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ կողմից հաստատված տեխնիկական ակտերին, որոնց հիման վրա կազմակերպվում է գնացքների երթևեկությունը և լոկոմոտիվների դուրսբերումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր:
27. Լոկոմոտիվային բրիգադը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում երկաթուղային շարժակազմով ընթանալիս, կատարում է ենթակառուցվածքի կառավարչի, կայարանի հերաթապահի, գնացքների կարգավարի (դիսպետչեր), գնացքակազմի տեղաշարժերի ղեկավարի, տեղաշարժերի կարգավարի ցուցումներն ու հրահանգները, որոնք ամրագրված են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին վերաբերող նորմատիվ տեխնիկական ակտերում:
28. Լոկոմոտիվային բրիգադը, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում երկաթուղային շարժակազմով ընթանալիս, կատարում է կայարանի հերթապահի, գնացքակազմի տեղաշարժերի ղեկավարի, տեղաշարժերի կարգավարի կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ կողմից լիազորված անձի ցուցումներն ու հրահանգները, որոնք գործում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում:
Ձև N 1
ԱԿՏ
ԼՈԿՈՄՈՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԱՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Սերիան _____________, սերիական N _________, ութանիշ N ___________,
թողարկման տարեթիվը` _____________________
________________________ _____ ___________ 20 թ.
(կազմման վայրը)
.________________________________________________________________________.
|Եզրա-|Երկարու-|Կառուց- |Արագու- |Բեռնվածքը|Կորերի |Կցվածքի |Միավորը|
|չափքը|թյունը` |վածքային|թյունը` |սռնու վրա|անցման |միավորու- | |
| |ըստ |արագու- |չգործող | (կգ) |նվազա- |մում | |
| |ինքնա- |թյունը |(տրանսպոր-| |գույն |սեկցիաների| |
| |կցիչների|(կմ/ժամ)|տային) | |շառավիղը|թիվը (հատ)| |
| |առանցք- | |վիճակում | |(մմ) | | |
| |ների | |(կմ/ժամ) | | | | |
| |(մմ) | | | | | | |
|_____|________|________|__________|_________|________|__________|_______|
|_____|________|________|__________|_________|________|__________|_______|
.________________________________________________________________________.
2. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները և լրիվ անվանումը ____
______________________________________________________________________
3. Անվազույգերը համապատասխանում են ՏՇԿ-ի պահանջներին:
Անվազույգի երկրաչափական պարամետրերը կազմում են _____ մմ:
._________________________________________________________________________.
|Անվազույգերի |Կալանդի |Կալանդի |Կալանդի |Գլոցումը |
|հաջորդական համարը`|(անվահեցի աջ |(անվահեցի աջ|(անվահեցի աջ |(աջ և |
|N 1 ղեկավարման |և ձախ կողմերի)|և ձախ |և ձախ կողմերի)|ձախ |
|խցիկից կամ այլ |հաստությունը |կողմերի) |կատարի |կողմերի) |
|կարգով, հաստատված | |կատարի |կտրուկությունը | |
|տեխնիկական | |հաստությունը| | |
|պայմաններով | | | | |
|__________________|_______________|____________|_______________|_________|
|__________________|_______________|____________|_______________|_________|
|__________________|_______________|____________|_______________|_________|
._________________________________________________________________________.
4. Ինքնակցիչի կառուցվածքը համապատասխանում է ՏՇԿ-ի պահանջներին:
._________________________________________________________________.
|Սերիական | Առջևի ինքնակցիչ | Հետևի ինքնակցիչ |
|համարը կամ |__________________________|_______________________|
|ութանիշ համարը|վերստուգման|կախոցի |ստուգման|կախոցի |
| |ամսաթիվը |բարձրությունը`|ամսաթիվը|բարձրությունը`|
| | |ռելսի գլխիկի | |ռելսի գլխիկի |
| | |մակարդակից | |մակարդակից |
| | | (մմ) | | (մմ) |
|______________|___________|______________|________|______________|
|______________|___________|______________|________|______________|
._________________________________________________________________.
5. Երթևեկության պարամետրերի վերահսկման սարքավորումները.
._________________________________________________________________.
|Անվանումը |Գործարանային|Թողարկման|Ամսաթիվը, |Պետական |
| |համարը կամ |տարեթիվը |վերջին |ստուգաչափման|
| |բլոկների | |նորոգման տեղը,|ամսաթիվը |
| |համարները | |վերստուգումը | |
|______________|____________|_________|______________|____________|
|______________|____________|_________|______________|____________|
._________________________________________________________________.
6. Լոկոմոտիվային ավտոմատ ազդասարքը և անվտանգության համակարգը (վերջին նորոգման ամսաթիվը և վերստուգումը) _____________________________________
7. Արգելակիչ սարքավորումը (վերջին նորոգման ամսաթիվը, տեղը և մեքենավարի արգելալծակի վերստուգումը) _______________________________________________
.___________________________________________________________.
|Արգելակային|Սնուցվող |Արգելակային|Կոմպրեսորի |Բլոկավորման|
|մայրուղու |մայրուղու |գլանների |արտադրողակա-|անցունակու-|
|խտությունը |խտությունը|խտությունը |նությունը |թյունը |
| (ուժ) | (ուժ) | (ուժ) | (ուժ) | (ուժ) |
|___________|__________|___________|____________|___________|
|___________|__________|___________|____________|___________|
|___________|__________|___________|____________|___________|
.___________________________________________________________.
8. Ռադիոկապի կառուցվածքը (վերջին վերստուգման ամսաթիվը, տեղեկություններ սարքինության մասին) ______________________________________________________
9. Հրդեհաշիջման կառուցվածքը (տեսակը, տեսքը, քանակը, լիցքավորման ամսաթիվը, վերալիցքավորումը, տեղեկություն ազդանշանի սարքին վիճակի և ավտոմատ հրդեհաշիջման տեղադրման մասին) ____________________________________
10. Տեղեկություն տրանսպորտային միջոցի գույքի մասին (արգելակի կալունի համարը, ազդանշանային պարագաները, գործիքները և այլն) _____________________
11. Էլեկտրաշարժակազմի համարը (հոսանքաընդունիչի բնութագիրը) ___________
12. Վերջին նորոգումների անցկացումը և տեխնիկական սպասարկումը _________
______________________________________________________________________
ՏՍ-3 _________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը, վազքը ՏՍ-3-ից հետո)
ԸՆ-1 _________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը, վազքը ԸՆ-1-ից հետո)
ԸՆ-2 _________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը, վազքը ԸՆ-2-ից հետո)
ԸՆ-3 _________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը, վազքը ԸՆ-3-ից հետո)
ՄՆ ___________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը)
ՀՆ ___________________________________________________________________
(ամսաթիվը և անցկացման վայրը)
Տրանսպորտային միջոցը համապատասխանում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ՏՇԿ-ի պահանջներին:
Շարժակազմի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ ___________ __________________ ______________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը,
հայրանունը)
Կ.Տ.
Շարժակազմի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կազմակերպության կողմից լիազորված անձ ___________ __________________ _____________________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
Կ.Տ.
Ձև N 2
ԳՆԱՑՔԱՄԱՏՅԱՆ
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԻՉԱՎԱԳՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՈՒ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Սերիան ___________________________________________________________
Սերիական N _______________________________________________________
ՈՒթանիշ N ________________________________________________________
Թողարկման տարեթիվը _______________________________________________
._________________________________________________________________________.
|Շարժա- |Ժամանող |Մեկնող |Ընդունման |Դիտողություններ |Անսարքու- |
|կազմի |(հանձնող) |(ընդունող)|ժամանակ |և |թյան |
|բրիգադի |մեքենավարի|մեքենավարի|վառելիքի |անսարքություններ |վերացման |
|հերթափոխի|ազգանունը,|անունը, |առկայու- |հայտնաբերված |ամսաթիվը, |
|կայարանը,|կայարանը, |ազգանունը |թյունը |քննության |պաշտոնը և |
|ամսաթիվը |որտեղից | |(էլեկտրա- |ընթացքում և |ստորագրու-|
|և ժամը |ժամանել է,| |էներգիայի |զննման ժամանակ |թյունը, |
|(ժամ, |գնացքի | |ցուցմունքը)|(գրանցման վերջում |անունը, |
|րոպե) |համարը | | |հանձնողի-ընդունողի|ազգանունը)|
| | | | |ստորագրությունը, | |
| | | | |անունը, ազգանունը)| |
|_________|__________|__________|___________|__________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________|__________|__________|___________|__________________|__________|
|_________|__________|__________|___________|__________________|__________|
|_________|__________|__________|___________|__________________|__________|
|_________|__________|__________|___________|__________________|__________|
._________________________________________________________________________.
Գնացքամատյանի սյունակները լրացվում են համապատասխան ցանկի, լրացված սույն ձևով, ենթակառուցվածքի կառավարչի հաստատմամբ դրվում են նշումներ ՏՍ-2 կատարման համար և ՏՍ-3-ի կատարում երկաթուղային շարժակազմի համար` նշելով ամսաթիվը և անցկացման տեղը, նշումներ ռադիոկայանի և անվտանգության սարքերի սարքինության մասին` նշելով ստուգման ամսաթիվը, տեղեկություն շարժակազմին վառելիքաքսուքային նյութերի և ավազի մատակարարման մասին: