(ուժը կորցրել է 04.12.98 թիվ 395 հրաման)
i
118.0159.150698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
5 հունիսի 1998 թ. թիվ 159
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
i
Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1997 թվականի հունվարի 29-ի թիվ 23 հրամանով հաստատված «Գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 1998 Թ. ՀՈՒՆԻՍԻ 5-Ի
ԹԻՎ 159 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանվում է հետևյալ նորմաները:
1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և ԱՊՀ անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ Երևան քաղաքի, օրական ոչ ավելի, քան 175 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում 105 ռուբլի, այլ բնակավայրերում 63 ռուբլի:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 26 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:
Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 1500 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում 1300 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800140