040.1254.071108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1254-Ն
i
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկը և կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1254-Ն որոշման
ՑԱՆԿ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Դասիչը|Մասնագիտությունների խումբը, | Որակավորումը |
| | մասնագիտությունը | |
|______|_____________________________|____________________________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
|0500 Արվեստ և դիզայն |
|_________________________________________________________________________|
|0514 |Գեղարվեստական ձևավորման |Նկարիչ-ապակեպատող |
| |աշխատանքներ և դիզայն |____________________________________|
| | |Ցուցափեղկեր ձևավորող |
| | |____________________________________|
| | |Գեղարվեստական ձևավորող |
| | |____________________________________|
| | |Սանրվածքներ ցուցադրող |
| | |____________________________________|
| | |Հագուստների ցուցադրող (մոդել) |
| | |____________________________________|
| | |Ծաղկի գեղարվեստական ձևավորող |
| | |____________________________________|
| | |Միջոցառումների սրահների ձևավորող |
| | |____________________________________|
| | |Սեղանի ձևավորող |
|______|_____________________________|____________________________________|
|0515 |Զարդակիրառական արվեստ |Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ) |
| | |____________________________________|
| | |Բրուտագործ |
| | |____________________________________|
| | |Խեցեգործական գեղարվեստական իրեր |
| | |պատրաստող |
| | |____________________________________|
| | |Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող |
| | |____________________________________|
| | |Կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող |
| | |____________________________________|
| | |Քանդակագործ-դրվագող |
| | |____________________________________|
| | |Փայտի գեղարվեստական փորագրող |
| | |____________________________________|
| | |Մետաղի գեղարվեստական փորագրող |
| | |____________________________________|
| | |Ոսկերիչ |
| | |____________________________________|
| | |Քարի գեղարվեստական փորագրող |
| | |____________________________________|
| | |Ոսկրի գեղարվեստական փորագրող |
| | |____________________________________|
| | |Գորգագործ |
| | |____________________________________|
| | |Գոբելենագործ |
| | |____________________________________|
| | |Մանրանկարիչ |
| | |____________________________________|
| | |Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր |
| | |մշակող |
| | |____________________________________|
| | |Հախճապակյա իրեր նկարազարդող |
| | |____________________________________|
| | |Դերձակ-մոդելավորող |
|_________________________________________________________________________|
|0900 Օգտակար հանածոների արդյունահանում |
|_________________________________________________________________________|
|0901 |Հանքարդյունաբերական |Մաքրման հանքախորշի լեռնագործ |
| |մեքենաների և սարքավորումների|____________________________________|
| |շահագործում |Լեռնարդյունաբերական մեքենաների |
| | |մեքենավար |
|______|_____________________________|____________________________________|
|0904 |Օգտակար հանածոների հարստացում|Խտացուցիչների ապարատավար |
| | |____________________________________|
| | |Չափաքանակ որոշող |
| | |____________________________________|
| | |Ջարդող մեքենավար |
| | |____________________________________|
| | |Աղացող մեքենավար |
| | |____________________________________|
| | |Կառավարման վահանակի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Չորացնող մեքենավար |
| | |____________________________________|
| | |Քամող մեքենավար |
| | |____________________________________|
| | |Հարստացնող |
| | |____________________________________|
| | |Գոլորշացման ապարատավար |

| | |Հատիկավորման ապարատավար |
|______|_____________________________|____________________________________|
|0907 |Հետախուզաշահագործողական |Հորատման աշտարակի մոնտաժող |
| |հորատում |____________________________________|
| | |Հորատման աշտարակի մոնտաժող-եռակցող |
| | |____________________________________|
| | |Հորատման աշտարակի մոնտաժող - |
| | |էլեկտրամոնտաժող |
| | |____________________________________|
| | |Հորատող սարքավորման մեքենավար |
|_________________________________________________________________________|
|1000 Էներգետիկա |
|_________________________________________________________________________|
|1001 |Էլեկտրասարքավորումների |Էլեկտրական մեքենաների էլեմենտներ |
| |արտադրություն |փաթաթող |
| | |____________________________________|
| | |Էլեկտրական մեքենաների և ապարատների |
| | |հավաքող |
|______|_____________________________|____________________________________|
|1002 |Էլեկտրասարքավորումների |Էլեկտրասարքավորումների նորոգման և |
| |տեխնիկական շահագործում |սպասարկման էլեկտրամոնտաժող |
|______|_____________________________|____________________________________|
|1003 |Մեքենաների և մեխանիզմների |Էլեկտրասարքավորումների նորոգման |
| |էլեկտրասարքավորումների |փականագործ-էլեկտրիկ |
| |տեխնիկական շահագործում |____________________________________|
| | |Վերելակների էլեկտրամեխանիկ |
| | |____________________________________|
| | |Առևտրային և սառեցնող |
| | |սարքավորումների էլեկտրամեխանիկ |
| | |____________________________________|
| | |Էլեկտրական վերելակներ մոնտաժող |
|______|_____________________________|____________________________________|
|1004 |Էլեկտրակայանների և ցանցերի |Արտագնագործարարական բրիգադի |
| |տեխնիկական սպասարկում |էլեկտրամոնտաժող |
| | |____________________________________|
| | |Ենթակայաններ սպասարկող |
| | |էլեկտրամոնտաժող |
| | |____________________________________|
| | |Ռելեային պաշտպանության |
| | |սարքավորումներ և ավտոմատիկա նորոգող|
| | |էլեկտրամոնտաժող |
| | |____________________________________|
| | |Բաշխիչ ցանցերի շահագործման |
| | |էլեկտրամոնտաժող |
|______|_____________________________|____________________________________|
|1005 |Էլեկտրական սարքերի, |Դետալներ և սարքեր փորձարկող |
| |մեքենաների և ապարատների |____________________________________|
| |փորձարկում |Էլեկտրական մեքենաների, ապարատների և |
| | |սարքերի հավաքման հսկիչ |
|______|_____________________________|____________________________________|
|1006 |Ջերմաէներգետիկ |Կաթսաների մեքենավար |
| |սարքավորումների և ջերմային |____________________________________|
| |ցանցերի տեխնիկական |Կաթսայատան օպերատոր |
| |շահագործում |____________________________________|
| | |Կաթսայատներ սպասարկող փականագործ |
| | |____________________________________|
| | |Ջերմային ցանցեր սպասարկող փականագործ|
| | |____________________________________|
| | |Կաթսայատների սարքավորումներ նորոգող |
| | |փականագործ |
| | |____________________________________|
| | |Ջերմային ցանցերի սարքավորումներ |
| | |նորոգող փականագործ |
|______|_____________________________|____________________________________|
|1007 |Էլեկտրալուսավորման և ուժային|Բաշխիչ սարքերի և երկրորդային |
| |սարքավորումների |շղթաների էլեկտրամոնտաժող |
| |էլեկտրամոնտաժում |____________________________________|
| | |Էլեկտրասարքավորումների, ուժային և |
| | |լուսավորող ցանցերի էլեկտրամոնտաժող |
|_________________________________________________________________________|
|1100 Մետաղամշակում |
|_________________________________________________________________________|
|1103 |Մետաղամշակման արտադրության և |Մետաղ և համաձուլվածքներ հալող |
| |նյութամշակման տեխնոլոգիա |____________________________________|
| | |Կաղապարող |
| | |____________________________________|
| | |Փայտե մոդելներ մոդելավորող |
| | |____________________________________|
| | |Ձուլող |
|______|_____________________________|____________________________________|
|1105 |Մետաղների մշակման տեխնոլոգիա`|Մուրճով և մամլիչով աշխատող դարբին |
| |ճնշմամբ |____________________________________|
| | |Դարբին-դրոշմող |
| | |____________________________________|
| | |Ձեռքով կռող դարբին |
| | |____________________________________|
| | |Դարբնամամլային սարքավորումների |
| | |կարգավորող |
| | |____________________________________|
| | |Դրոշմող |
|_________________________________________________________________________|
|1200 Մեքենաշինական սարքավորումներ և տեխնոլոգիաներ |
|_________________________________________________________________________|
|1207 |Եռակցման աշխատանքների |Գազաեռակցող |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Եռակցման աշխատանքների հսկիչ |
| | |____________________________________|
| | |Էլեկտրաեռակցող |
| | |____________________________________|
| | |Ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաների |
| | |էլեկտրաեռակցող |
| | |____________________________________|
| | |Ձեռքով եռակցման էլեկտրաեռակցող |
| | |____________________________________|
| | |Գազաեռակցմամբ կտրող |
|______|_____________________________|____________________________________|
|1210 |Մետաղների մեխանիկական մշակում|Հաստոցային և փականագործական |
| |հաստոցների և գծերի վրա |աշխատանքների հսկիչ |
| | |____________________________________|
| | |Հաստոցների և կայանքների ավտոմատ և |
| | |կիսաավտոմատ գծերի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Ծրագրային ղեկավարմամբ հաստոցների |
| | |օպերատոր |
| | |____________________________________|
| | |Լայն պրոֆիլի հաստոցավար |
| | |____________________________________|
| | |Խառատ |
| | |____________________________________|
| | |Ֆրեզող |
| | |____________________________________|
| | |Հղկող |
| | |____________________________________|
| | |Խառատ-ներտաշող |
|______|_____________________________|____________________________________|
|1211 |Սարքավորումների տեխնիկական |Ավտոմատ գծերի և ագրեգատային |
| |շահագործում |հաստոցներ կարգավորող |
| | |____________________________________|
| | |Ծրագրային ղեկավարմամբ հաստոցներ և |
| | |մանիպուլյատորներ կարգավորող |
| | |____________________________________|
| | |Փականագործ-գործիքագործ |
| | |____________________________________|
| | |Մեխանիկական հավաքման աշխատանքների |
| | |փականագործ |
| | |____________________________________|
| | |Փականագործ-վերանորոգող |
|_________________________________________________________________________|
|1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր |
|_________________________________________________________________________|
|1902 |Ժամացույցների արտադրության |Ժամացույցների և քարերի արտադրության|
| |տեխնոլոգիա և նորոգում |հսկիչ |
| | |____________________________________|
| | |Ժամացույցների հավաքովի բաղադրիչներ |
| | |հավաքող |
| | |____________________________________|
| | |Ժամացույցներ հավաքող |
| | |____________________________________|
| | |Ժամագործ (մեխանիկական ժամացույցների |
| | |նորոգման) |
| | |____________________________________|
| | |Ժամագործ (էլեկտրոնային և կվարցային |
| | |ժամացույցների նորոգման) |
|______|_____________________________|____________________________________|
|1903 |Չափիչ-ստուգիչ սարքերի և |Չափիչ-ստուգիչ սարքերի և |
| |ավտոմատիկայի տեխնիկական |ավտոմատիկայի փականագործ |
| |շահագործում | |
|______|_____________________________|____________________________________|
|1908 |Օպտիկամեխանիկական |Օպտիկական դետալների և սարքերի հսկիչ|
| |արտադրության սարքավորումներ |____________________________________|
| |և տեխնոլոգիա |Օպտիկ |
|_________________________________________________________________________|
|2000 Ռադիոէլեկտրոնային տեխնիկա և հեռահաղորդակցություն |
|_________________________________________________________________________|
|2002 |Ռադիոէլեկտրոնային |Փորձարկման սարքավորումների |
| |արտադրության տեխնոլոգիական |կարգավորող-մոնտաժող |
| |սարքավորումների կարգաբերում |____________________________________|
| | |Տեխնոլոգիական սարքավորումների |
| | |կարգավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2003 |Ռադիոէլեկտրոնային |Ռադիոէլեկտրոնային սարքավորումների |
| |սարքավորումների և սարքերի |ապարատների և սարքերի հսկիչ |
| |արտադրության տեխնոլոգիա |____________________________________|
| | |Ռադիոէլեկտրոնային սարքավորումների |
| | |ապարատներ և սարքեր մոնտաժող |
| | |____________________________________|
| | |Ռադիոէլեկտրոնային սարքավորումների |
| | |ապարատներ և սարքեր կարգավորող |
| | |____________________________________|
| | |Ռադիոէլեկտրոնային սարքավորումների |
| | |ապարատների և սարքերի փականագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2009 |Կապի սարքավորումների |Մալուխագործ-զոդող |
| |մոնտաժում և շահագործում |____________________________________|
| | |Էլեկտրակապի և լարային հաղորդումների|
| | |գծային կառույցներ էլեկտրամոնտաժող |
|______|_____________________________|____________________________________|
|2014 |Ռադիոէլեկտրոնային միջոցների |Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ |
| |տեխնիկական սպասարկում և |սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ |
| |նորոգում |____________________________________|
| | |Հեռուստատեսային և |
| | |ռադիոհաղորդումների ցանցերի |
| | |սպասարկման ռադիոմոնտաժող |
|______|_____________________________|____________________________________|
|2015 |Փոստային կապ |Կապի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Հեռագրիչ |
|_________________________________________________________________________|
|2200 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
|_________________________________________________________________________|
|2201 |Էլեկտրոնային և |Միկրոեռակցման օպերատոր |
| |միկրոէլեկտրոնային տեխնիկայի |____________________________________|
| |արտադրության տեխնոլոգիա |Դիֆուզիոն գործընթացների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Էլեկտրոնային տեխնիկա հավաքող |
|______|_____________________________|____________________________________|
|2203 |Համակարգիչների շահագործում |Համակարգիչների օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2204 |Էլեկտրոնային հաշվողական |Էլեկտրոնային հաշվողական մեքենաներ |
| |մեքենաների տեխնիկական |սպասարկող և նորոգող էլեկտրամեխանիկ |
| |սպասարկում և նորոգում | |
|_________________________________________________________________________|
|2300 Սպասարկում |
|_________________________________________________________________________|
|2302 |Հյուրանոցային տնտեսություն |Սպասուհի |
| | |____________________________________|
| | |Պորտյե |
|______|_____________________________|____________________________________|
|2303 |Հագուստի քիմիական մաքրում և |Քիմիական մաքրման ապարատավար |
| |ներկում |____________________________________|
| | |Լվացքատան օպերատոր |
| | |____________________________________|
| | |Լվացքի մեքենաների օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2304 |Վարսավիրական արվեստ և |Մատնահարդար |
| |զարդային դիմահարդարում |____________________________________|
| | |Դիմահարդար |
| | |____________________________________|
| | |Վարսահարդար |
| | |____________________________________|
| | |Մերսող |
|______|_____________________________|____________________________________|
|2305 |Լուսանկարչություն |Համակարգչային գրաֆիկայի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Մինիլուսանկարչական օպերատոր |
| | |____________________________________|
| | |Ֆոտոլաբորանտ |
| | |____________________________________|
| | |Լուսանկարիչ |
| | |____________________________________|
| | |Լուսանկարիչ-ձևավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2308 |Կինոֆիկացում |Կինոմեխանիկ |
|______|_____________________________|____________________________________|
|2311 |Հասարակական սնունդ |Բարմեն |
| | |____________________________________|
| | |Բուֆետապան |
| | |____________________________________|
| | |Հրուշակագործ |
| | |____________________________________|
| | |Խմորեղենի խոհարար |
| | |____________________________________|
| | |Մատուցող |
| | |____________________________________|
| | |Խոհարար |
| | |____________________________________|
| | |Մանկական սննդի խոհարար |
|_________________________________________________________________________|
|2400 Տրանսպորտային միջոցներ |
|_________________________________________________________________________|
|2401 |Տրանսպորտային միջոցների |Տրոլեյբուսի վարորդ |
| |շահագործում և նորոգում (ըստ |____________________________________|
| |տեսակների) |Տաքսի ծառայության ենթակարգավորող |
| | |____________________________________|
| | |Մետրոյի էլեկտրագնացքի մեքենավար |
| | |____________________________________|
| | |Էլեկտրաշարժակազմի նորոգման |
| | |փականագործ |
| | |____________________________________|
| | |Ավտոմեքենայի վարորդ |
| | |____________________________________|
| | |Ավտոմեքենաների նորոգման փականագործ |
| | |____________________________________|
| | |Շարժիչների փորձարկող |
| | |____________________________________|
| | |Ավտոէլեկտրիկ |
| | |____________________________________|
| | |Ավտոդողեր վերանորոգող |
| | |____________________________________|
| | |Ճոպանուղու սպասարկող |
|______|_____________________________|____________________________________|
|2403 |Էլեկտրամատակարարում |Միացման ցանցերի էլեկտրամոնտաժող |
| |երկաթուղային տրանսպորտում |____________________________________|
| | |Քարշիչ ենթակայանների էլեկտրամոնտաժող|
|______|_____________________________|____________________________________|
|2404 |Երկաթուղային տրանսպորտի |Դիզելային գնացքի մեքենավարի օգնական |
| |քարշային շարժակազմի |____________________________________|
| |շահագործում և նորոգում |Ջերմաքարշի մեքենավարի օգնական |
| | |____________________________________|
| | |Էլեկտրաքարշի մեքենավարի օգնական |
| | |____________________________________|
| | |Էլեկտրագնացքի մեքենավարի օգնական |
|______|_____________________________|____________________________________|
|2405 |Երկաթուղային տրանսպորտի |Վագոններ զննող |
| |շարժակազմի շահագործում և |____________________________________|
| |նորոգում |Վագոններ զննող-վերանորոգող |
| | |____________________________________|
| | |Գնացքի էլեկտրամեխանիկ |
|______|_____________________________|____________________________________|
|2406 |Երկաթուղու և գծային |Գծային ճանապարհների մոնտաժող |
| |տնտեսության շահագործում |____________________________________|
| | |Գծային մեքենաների և մեխանիզմների |
| | |վերանորոգման փականագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2407 |Փոխադրումների սպասարկում |Գանձապահ-տոմսավաճառ |
| |երկաթուղային տրանսպորտում |____________________________________|
| | |Բեռներ և ուղեբեռներ ընդունող - |
| | |հանձնող |
| | |____________________________________|
| | |Մարդատար վագոնի ուղեկցող |
| | |____________________________________|
| | |Փոխադրական փաստաթղթերի սակորոշող |
|_________________________________________________________________________|
|2500 Քիմիական արտադրություն |
|_________________________________________________________________________|
|2503 |Էլեկտրաքիմիական |Գալվանագործ |
| |արտադրությունների տեխնոլոգիա |____________________________________|
| | |Ավտոմատ և կիսաավտոմատ գծերի |
| | |օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2505 |Նավթի, նավթամթերքների |Օդամղիչ սարքերի մեքենավար |
| |վերամշակում և մայրուղային |____________________________________|
| |խողովակատարների սպասարկում |Պոմպակայանային սարքավորումների |
| | |մեքենավար |
| | |____________________________________|
| | |Տեխնոլոգիական կոմպրեսորների |
| | |մեքենավար |
| | |____________________________________|
| | |Տեխնոլոգիական պոմպերի մեքենավար |
| | |____________________________________|
| | |Տեխնոլոգիական սարքերի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Տեխնոլոգիական սարքերի նորոգման |
| | |փականագործ |
| | |____________________________________|
| | |Գոլորշացման ապարատավար |
| | |____________________________________|
| | |Հատիկավորման ապարատավար |
| | |____________________________________|
| | |Չորացնող ապարատավար |
| | |____________________________________|
| | |Լուծազատման ապարատավար |
| | |____________________________________|
| | |Աղացող ապարատավար |
| | |____________________________________|
| | |Քիմիական արտադրության մեջ |
| | |հեռակառավարման վահանակի օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2506 |Սինթետիկ խեժերի, |Պլաստմասսա ձուլող |
| |պլաստմասսաների արտադրություն | |
| |և դրանց վերամշակում | |
|______|_____________________________|____________________________________|
|2507 |Քիմիական մանրաթելերի |Ապարատավար (քիմիական մանրաթելերի |
| |արտադրության տեխնոլոգիա |ստացման) |
| | |____________________________________|
| | |Տեխնոլոգիական պրոցեսների և |
| | |արտադրանքի որակի հսկիչ |
| | |____________________________________|
| | |Քիմիական մանրաթելերի ոլորման ու |
| | |ձգման օպերատոր |
| | |____________________________________|
| | |Թելի վերափաթաթող |
|______|_____________________________|____________________________________|
|2508 |Ապակեթելային նյութերի |Ապակեթելային նյութերի մշակման |
| |արտադրություն և ապակու |ապարատավար |
| |արտադրության տեխնոլոգիա |____________________________________|
| | |Ապակե մանրաթելերի և ապակե պլաստիկ |
| | |նյութերի արտադրության հսկիչ |
| | |____________________________________|
| | |Ոլորող սարքավորումների օպերատոր |

| | |Ապակեթել քանդող |
| | |____________________________________|
| | |Փչելով ապակե իրեր պատրաստող |
| | |____________________________________|
| | |Ապակի և ապակե նյութեր փայլեցնող |
| | |____________________________________|
| | |Ապակի և ապակե նյութեր հղկող |
|______|_____________________________|____________________________________|
|2511 |Ավտոդողերի արտադրություն, |Անվադողեր հավաքող |
| |վերականգնում և նորոգում | |
|_________________________________________________________________________|
|2600 Անտառային տնտեսություն |
|_________________________________________________________________________|
|2601 |Անտառային համալիրի |Փայտամթերման սարքավորումների |
| |սարքավորումների տեխնիկական |նորոգման փականագործ |
| |շահագործում | |
|______|_____________________________|____________________________________|
|2603 |Փայտամշակման |Կահույքի զարդային էլեմենտներ |
| |արտադրությունների |պատրաստող |
| |սարքավորումների շահագործում |____________________________________|
| |և տեխնոլոգիա |Կահույքագործ |
| | |____________________________________|
| | |Ձևանմուշի պատրաստող |
| | |____________________________________|
| | |Սղոցանյութի մշակման սարքավորումների |
| | |և գծերի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Փայտե իրերի հարդարող |
| | |____________________________________|
| | |Շրջանակագործ |
| | |____________________________________|
| | |Փայտամշակման հաստոցների հաստոցավար |
|______|_____________________________|____________________________________|
|2604 |Անտառային տնտեսություն |Անտառահատ |
| | |____________________________________|
| | |Անտառապահ |
| | |____________________________________|
| | |Անտառաբույծ |
|______|_____________________________|____________________________________|
|2605 |Պարտեզապուրակային |Կանաչապատող-ծաղկաբույծ |
| |շինարարություն |____________________________________|
| | |Այգեգործ |
|_________________________________________________________________________|
|2700 Պարենամթերքի արտադրություն |
|_________________________________________________________________________|
|2701 |Պարենարդյունաբերության |Սառեցնող սարքավորումների մեքենավար |
| |սարքավորումների տեխնիկական |____________________________________|
| |շահագործում |Սննդարդյունաբերության |
| | |սարքավորումների կարգավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2702 |Հացաթխման արտադրության |Թթխմորող |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Թթվեցնող |
| | |____________________________________|
| | |Խմորիչ մեքենաների մեքենավար |
| | |____________________________________|
| | |Հացթուխ |
| | |____________________________________|
| | |Հունցող |
| | |____________________________________|
| | |Խմորի ձևավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2703 |Շաքարի արտադրության |Գոլորշացման ապարատավար |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Ճակնդեղի հյութի դեֆեկոսատուրացիայի |
| | |ապարատավար |
| | |____________________________________|
| | |Դիֆուզիայի ապարատավար |
|______|_____________________________|____________________________________|
|2704 |Գինեգործություն և հյութերի |Գինեգործ |
| |արտադրություն |____________________________________|
| | |Գինեգործության և հյութերի նախնական |
| | |արտադրության վարպետ |
| | |____________________________________|
| | |Հյութերի և օշարակների արտադրության |
| | |օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2705 |Կենդանական հումքի նախնական |Անասնասպան |
| |վերամշակում |____________________________________|
| | |Մսեղիք ջղազերծող |
| | |____________________________________|
| | |Միս և մսամթերքներ աղապատող |
| | |____________________________________|
| | |Մորթիներ աղապատող |
| | |____________________________________|
| | |Բնական երշիկային թաղանթի պատրաստող |
| | |____________________________________|
| | |Մորթափառ մաքրող |
| | |____________________________________|
| | |Մսեղիքը մսաթափ անող |
| | |____________________________________|
| | |Մսեղիք կտրատող |
| | |____________________________________|
| | |Մսագործ |
| | |____________________________________|
| | |Ենթամթերք ընտրող |
| | |____________________________________|
| | |Մորթու տեսակավորող |
| | |____________________________________|
| | |Մորթու աղաջրող |
|______|_____________________________|____________________________________|
|2708 |Մսամթերքի արտադրություն |Մսամթերքի ջերմային մշակման |
| | |ապարատավար |
| | |____________________________________|
| | |Ենթամթերքի ջերմային մշակման |
| | |ապարատավար |
| | |____________________________________|
| | |Մսային կիսաֆաբրիկատներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Եփած երշիկեղենի արտադրության |
| | |ավտոմատացված գծի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Նրբերշիկի արտադրության ավտոմատացված |
| | |գծի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Աղացած մսի պատրաստման գծի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Միս աղացող |
| | |____________________________________|
| | |Երշիկեղենի ձևավորող |
| | |____________________________________|
| | |Թռչնամսից կիսաֆաբրիկատներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Թռչնամսի մսաթափ անող |
| | |____________________________________|
| | |Թռչնի մսեղիք մշակող |
| | |____________________________________|
| | |Ճագարի մսեղիք մշակող |
| | |____________________________________|
| | |Թռչնի և ճագարի մսեղիքներ |
| | |տեսակավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2709 |Ձկնեղենի վերամշակման |Ձկներից պատրաստված մթերքների խոհարար|
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Ձկնամթերքի մշակող |
| | |____________________________________|
| | |Ծխահարող սարքավորման օպերատոր |
|______|_____________________________|____________________________________|
|2710 |Յուղի, պանրի և կաթի |Պաստերացման ապարատավար |
| |արտադրության տեխնոլոգիա |____________________________________|
| | |Չոր կաթնային մթերքների արտադրության |
| | |ապարատավար |
| | |____________________________________|
| | |Սուբլիմացիոն սարքավորման ապարատավար |
| | |____________________________________|
| | |Մթերքների գոլորշացման, խտացման |
| | |ապարատավար |
| | |____________________________________|
| | |Պաղպաղակ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Կաթնաշոռ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Յուղագործ |
| | |____________________________________|
| | |Կաթնային և կաթնաթթվային մթերքների |
| | |արտադրության վարպետ |
| | |____________________________________|
| | |Թթվակաթնային և մանկական կաթնային |
| | |մթերքների արտադրության օպերատոր |
| | |____________________________________|
| | |Պարենային մթերքների գծային |
| | |արտադրության օպերատոր |
| | |____________________________________|
| | |Պանրագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2711 |Հրուշակեղենի տեխնոլոգիա |Եփող |
| | |____________________________________|
| | |Բիսկվիտներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Վաֆլիներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Դրաժեներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Կարամել պատրաստող |
| | |____________________________________|
| | |Կոնֆետներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Մարմելադային մթերքներ պատրաստող |
| | |____________________________________|
| | |Կշռաբաշխիչ-փաթեթավորող մեքենաների |
| | |մեքենավար |
|_________________________________________________________________________|
|2800 Թեթև արդյունաբերություն |
|_________________________________________________________________________|
|2801 |Կտորեղենի արտադրության |Հանգուցագործող մեքենայի օպերատոր |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Պատրաստի արտադրանքի վերականգնող |
| | |____________________________________|
| | |Ջուլհակ |
|______|_____________________________|____________________________________|
|2802 |Մանվածքի և մանվածքային իրերի|Գործող |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Մանող |
| | |____________________________________|
| | |Գործող սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Որակի հսկիչ |
| | |____________________________________|
| | |Սանդերքագզիչ սարքավորումների |
| | |օպերատոր |
| | |____________________________________|
| | |Փաթաթող սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Ժապավենային սարքավորումների օպերատոր|
| | |____________________________________|
| | |Ոլորող սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Գզիչ սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Ձգող սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Ենթավարպետ |
| | |____________________________________|
| | |Հյուսող |
|______|_____________________________|____________________________________|
|2809 |Կարի արտադրության տեխնոլոգիա |Հագուստի ձևարար |
| | |____________________________________|
| | |Նյութերի, իրերի և ձևվածքների |
| | |(լեկալների) հսկիչ |
| | |____________________________________|
| | |Գլխարկներ մոդելավորող |
| | |____________________________________|
| | |Կարի սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Դերձակ |
| | |____________________________________|
| | |Ձևվածքներ (լեկալ) բաշխող |
| | |____________________________________|
| | |Ձևարար |
| | |____________________________________|
| | |Հագուստներ ջերմամշակող |
| | |____________________________________|
| | |Կարող |
| | |____________________________________|
| | |Կարի մեքենա հավաքող |
|______|_____________________________|____________________________________|
|2811 |Կաշվե իրերի արտադրության |Իրերի, կիսաֆաբրիկատների և նյութերի |
| |տեխնոլոգիա |հսկիչ |
| | |____________________________________|
| | |Դետալներ, կիսաֆաբրիկատներ և իրեր |
| | |մշակող |
| | |____________________________________|
| | |Հոսքագծի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Իրեր կարող |
| | |____________________________________|
| | |Նյութերի ձևարար |
| | |____________________________________|
| | |Կաշվե գալանտերեայի իրեր հավաքող |
|______|_____________________________|____________________________________|
|2814 |Պոլիգրաֆիական |Գրքի արտադրության ավտոմատ գծերի |
| |արտադրությունների տեխնոլոգիա |մեքենավար |
| | |____________________________________|
| | |Էլեկտրոնային շարվածքի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Կազմարար |
| | |____________________________________|
| | |Հարթ տպագրության տպագրիչ |
| | |____________________________________|
| | |Սրբագրիչ |
| | |____________________________________|
| | |Պոլիգրաֆիական սարքավորումներ |
| | |կարգավորող |
|______|_____________________________|____________________________________|
|2818 |Կոշիկի արտադրության |Կոշկեղենի վրաքաշող |
| |տեխնոլոգիա |____________________________________|
| | |Անհատական պատվերների կոշկակար |
| | |____________________________________|
| | |Օրթոպեդիական կոշիկի կոշկակար |
| | |____________________________________|
| | |Կոշկակար |
| | |____________________________________|
| | |Ձևող սարքավորումների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Կոշիկի հավաքող |
._________________________________________________________________________.
|2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն |
|_________________________________________________________________________|
|2901 |Վերամբարձ-տրանսպորտային |Ավտոկռունկավար |
| |միջոցների տեխնիկական |____________________________________|
| |շահագործում |Կռունկավար |
|______|_____________________________|____________________________________|
|2902 |Շինարարամոնտաժային և |Ամրանագործ |
| |վերանորոգման աշխատանքների |____________________________________|
| |իրականացում |Բետոնագործ |
| | |____________________________________|
| | |Որմնադիր |
| | |____________________________________|
| | |Շինարարական կառուցվածքներ մոնտաժող |
| | |____________________________________|
| | |Հնոցապան |
| | |____________________________________|
| | |Կամրջագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2903 |Շինարարական մեքենաների և |Շինարարության փականագործ |
| |մեխանիզմների մոնտաժում և | |
| |կարգաբերում | |
|______|_____________________________|____________________________________|
|2904 |Վերականգնողական աշխատանքների |Զարդային-գեղարվեստական որմնանկարներ |
| |իրականացում |վերականգնող |
| | |____________________________________|
| | |Զարդային ծեփի և ծեփված իրերի |
| | |վերականգնող |
| | |____________________________________|
| | |Փայտե հուշարձաններ վերականգնող |
| | |____________________________________|
| | |Քարե հուշարձաններ վերականգնող |
| | |____________________________________|
| | |Փայտե ստեղծագործություններ |
| | |վերականգնող |
| | |____________________________________|
| | |Քարե ստեղծագործություններ |
| | |վերականգնող |
|______|_____________________________|____________________________________|
|2905 |Ճանապարհաշինարարական և |Բուլդոզերավար |
| |բարելավման աշխատանքների |____________________________________|
| |տեխնիկական ապահովում |Էքսկավատորավար |
| | |____________________________________|
| | |Ճանապարհաշինարարական մեքենաների և |
| | |տրակտորների վերանորոգման փականագործ |
| | |____________________________________|
| | |Տրակտորիստ |
|______|_____________________________|____________________________________|
|2906 |Տանիքագործական աշխատանքների |Թիթեղագործ |
| |իրականացում |____________________________________|
| | |Մետաղական տանիքների տանիքագործ |
| | |____________________________________|
| | |Տանիքագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2907 |Ատաղձագործական, |Մանրահատակագործ |
| |մանրահատակագործական, |____________________________________|
| |ապակեգործական աշխատանքներ |Հյուսն, ատաղձագործ |
| | |____________________________________|
| | |Ապակեգործ |
| | |____________________________________|
| | |Եվրոդռներ և եվրոպատուհաններ հավաքող|
|______|_____________________________|____________________________________|
|2908 |Հարդարման շինարարական |Երեսապատող-սալիկապատող |
| |աշխատանքների իրականացում |____________________________________|
| | |Սինթետիկ նյութերով երեսապատող |
| | |____________________________________|
| | |Երեսապատող-մարմարագործ |
| | |____________________________________|
| | |Խճանկարիչ |
| | |____________________________________|
| | |Ծեփագործ |
| | |____________________________________|
| | |Ներկարար |
|______|_____________________________|____________________________________|
|2912 |Շենքերի և կառույցների |Սանիտարատեխնիկական համակարգերի և |
| |սանիտարատեխնիկական |սարքավորումների մոնտաժող |
| |սարքավորումներ |____________________________________|
| | |Օդափոխման և պնևմատրանսպորտի |
| | |մոնտաժում |
| | |____________________________________|
| | |Սանիտարատեխնիկական համակարգերի |
| | |հանգույցների և դետալների փականագործ|
| | |____________________________________|
| | |Փականագործ-սանտեխնիկ |
|______|_____________________________|____________________________________|
|2913 |Տեխնոլոգիական |Արտաքին խողովակաշարեր մոնտաժող |
| |սարքավորումների, |____________________________________|
| |խողովակատարների և մետաղական |Տեխնոլոգիական սարքավորումներ և |
| |կառույցների մոնտաժում |դրանց հետ կապված կառուցվածքներ |
| | |մոնտաժող |
| | |____________________________________|
| | |Մետաղական կառուցվածքների հավաքման |
| | |փականագործ |
|______|_____________________________|____________________________________|
|2915 |Գազային սարքավորումների և |Գազային սարքավորումների շահագործման |
| |ստորգետնյա գազատարների |և նորոգման փականագործ |
| |տեխնիկական շահագործում |____________________________________|
| | |Ստորգետնյա գազատարների շահագործման |
| | |և նորոգման փականագործ |
|_________________________________________________________________________|
|3100 Գյուղատնտեսություն |
|_________________________________________________________________________|
|3103 |Անասնաբուծական մթերքների |Անասնաբույծ |
| |արտադրություն |____________________________________|
| | |Անասնապահական համալիրների և |
| | |մեքենայացված ֆերմաների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Մեքենայացված կթի օպերատոր |
| | |____________________________________|
| | |Թռչնաբուծական ֆերմաների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Խոզաբուծական համալիրների և |
| | |մեքենայացված ֆերմաների օպերատոր |
| | |____________________________________|
| | |Թռչնաբույծ |
| | |____________________________________|
| | |Խոզաբույծ |
|______|_____________________________|____________________________________|
|3105 |Մեղվաբուծություն |Մեղվաբույծ |
|______|_____________________________|____________________________________|
|3106 |Գյուղատնտեսական աշխատանքների |Գյուղատնտեսական մեքենաներ և |
| |տեխնիկական ապահովում |սարքավորումներ վերանորոգող |
| | |փականագործ |
| | |____________________________________|
| | |Գյուղատնտեսական արտադրության |
| | |տրակտորիստ-մեքենավար |
|______|_____________________________|____________________________________|
|3108 |Բուսաբուծական մթերքների |Բանջարաբույծ |
| |արտադրություն |____________________________________|
| | |Այգեգործ |
|______|_____________________________|____________________________________|
|3112 |Գյուղացիական (ֆերմերային) |Ֆերմեր, գյուղատնտես |
| |տնտեսության կազմակերպում | |
|_________________________________________________________________________|
|3200 Շրջակա միջավայրի պահպանություն |
|_________________________________________________________________________|
|3201 |Շրջակա միջավայրի |Կեղտաջրերի մաքրման ապարատավար |
| |պահպանություն և բնական |____________________________________|
| |պաշարների արդյունավետ |Քիմիական ջրամաքրման ապարատավար |
| |օգտագործում | |
|______|_____________________________|____________________________________|
|3202 |Հրդեհաշիջում |Հրշեջ |
|______|_____________________________|____________________________________|
|3203 |Նախազգուշացնող և |Նախազգուշացնող և հակահրդեհային |
| |հակահրդեհային ազդանշանային |ազդանշանային համակարգի մոնտաժող |
| |համակարգի մոնտաժում և | |
| |շահագործում | |
|______|_____________________________|____________________________________|
|3204 |Հրշեջ-փրկարարական հատուկ |Փրկարար-վարորդ |
| |տեխնիկայի շահագործում |____________________________________|
| | |Մոտորանավակավար-փրկարար |
|______|_____________________________|____________________________________|
|3205 |Հրշեջ-փրկարարական հատուկ |Փականագործ |
| |տեխնիկայի նորոգում | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1254-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) (այսուհետ` վարպետային ուսուցում) կազմակերպումն ու իրականացումը:
II. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
2. Վարպետային ուսուցումը մասնագիտական կրթության բնագավառում համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ուսուցանողի և ուսանողի միջև իրականացվում է անհատական ուսուցման ժամանակացույցի հիման վրա:
3. Վարպետային ուսուցում կարող են կազմակերպել մասնագիտական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), կազմակերպությունները, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող արհեստավորները (այսուհետ` վարպետներ), որոնք ունեն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա:
4. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ մասնագիտությունների և նրանց որակավորումների, որոշվում է այդ մասնագիտությունների և նրանց որակավորումների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
5. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք տարբերվում են ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա, դրսեկությամբ, հեռավար) ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ վարպետի և դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով ու հարաբերակցությամբ:
6. Տվյալ մասնագիտության որակավորման գծով վարպետային ուսուցման պարտադիր պարապմունքների ծավալը և դրանց ուսուցման տևողությունը որոշվում է պետական կրթական չափորոշիչի պահանջներին համապատասխան:
III. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Վարպետային ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
8. Տվյալ մասնագիտության որակավորման վարպետային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորման հիման վրա հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը:
9. Վարպետային ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության, կազմակերպության տնօրենի կամ վարպետի կողմից հաստատված և ուսանողի հետ համաձայնեցված ուսուցման ժամանակացույցին համապատասխան:
10. Վարպետային ուսուցումը կարող է իրականացվել ուսումնական հաստատությունում, կազմակերպությունում կամ վարպետի արհեստանոցում:
11. Տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանում ընդգրկված յուրաքանչյուր առարկայի գծով յուրաքանչյուր ուսանող հանձնում է նախատեսված ստուգարքները, քննությունները կամ մոդուլները` դրանց համար սահմանված գնահատման կարգով: Առանձին վարպետների մոտ սովորող ուսանողներն ընդհանուր մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ու ընթացիկ և ամփոփիչ ատեստավորումն անցկացնում են այն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում, որոնց հետ պայմանագրային սկզբունքով համագործակցում է վարպետը:
12. ՈՒսումնական գործընթացի կազմակերպման կարգավորումն իրականացվում է ուսումնական հաստատության կամ կազմակերպության վարչական աշխատողների, դասախոսների և վարպետների կողմից:
13. Վարպետային ուսուցման ուսումնական պլանում նախատեսված դասընթացների և (կամ) մոդուլների ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`
1) արհեստանոցում` վարպետի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.
2) լսարանում` դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.
3) ուսումնական նյութերի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքի միջոցով: