Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ...

24.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2008  -ից մինչեւ   24.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.03.11 թիվ 207-Ն որոշում)

i

040.1252.051108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1252-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և նշված գործունեության տեսակների լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 21-Ն որոշումը:

2. Հաստատել`

1) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1252-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից օդային տրանսպորտով կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման պայմանները և գործընթացը:

2. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` գլխավոր վարչություն):

3. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

4. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիաները (այսուհետ` լիցենզիա) տրվում են անժամկետ:

5. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիա ստանալու համար հայտատուները գլխավոր վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով`

ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը.

3) գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի պատճենները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թռիչքային անձնակազմի անդամների մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերը.

5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին են հանձնվում առձեռն կամ փոստով:

8. Եթե լիցենզիա ստանալու համար գլխավոր վարչություն ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գլխավոր վարչությունը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, իսկ եթե կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գլխավոր վարչությունը հայտատուին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

10. Լիազորված մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՄ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը, դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1252-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ԿՕՀ-

 

Իրավաբանական անձի անվանումը

.........................

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը

........................

 

    Գործունեության տեսակը`                    Լիցենզիան տալու ամսաթիվը

    Կանոնավոր օդային հաղորդակցություն         _____   _______ 200 թ.

 

Լիցենզիայի գործողության

ժամկետը` անժամկետ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

    ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ       __________________  _____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

                            Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2008
N 1252-Ն
Որոշում