030.0275.290908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդի կազմից հանել`
Նիկոլայ ՅՈՒՐԱՍՈՎԻՆ - Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական
վերահսկողության դաշնային ծառայության
ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),
Անդրեյ ՄԱԼԻՇԵՎԻՆ - Ատոմային էներգիայի դաշնային գործակալության
ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).
բ) խորհրդի կազմում ընդգրկել`
Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային
վերահսկողության դաշնային ծառայության
ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական
կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ
(Ռուսաստան):
29 սեպտեմբերի 2008 թվականի
ՆՀ-275-Ա