040.1057.240908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2008 թվականի N 1057-Ն
i
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 28-ի
N 1057-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը|
|ը/կ| | |
|___|______________________________________________|__________________|
|1. |Ցորենի սերմացու |1001 90 100 |
|___|______________________________________________|__________________|
|2. |Փափուկ ցորեն և փափուկ ցորենի սերմացու |1001 90 910 |
|___|______________________________________________|__________________|
|3. |Գարու սերմեր |1003 00 100 |
|___|______________________________________________|__________________|
|4. |Կարտոֆիլի սերմացու |0710 10 000 |
|___|______________________________________________|__________________|
|5. |Նավթ և նավթամթերք |2710 00 000 |
|___|______________________________________________|__________________|
|6. |Պարարտանյութ` հանքային կամ քիմիական (ազոտական,|3102, 3103, 3104, |
| |ֆոսֆորական, կալիումական և 2 կամ 3 սնուցող |3105 |
| |տարրերի` ազոտի, ֆոսֆորի ու կալիումի | |
| |պարունակությամբ) | |
|___|______________________________________________|__________________|
|7. |Զենք և զինամթերք, դրանց մասերն ու պարագաները | 93 |
| | | |
|___|______________________________________________|__________________|
|8. |Կրաքար, դոլոմիտ և այլ տեսակի կրաքարեր |251710200 |
|___|______________________________________________|__________________|
|9. |Գիպս և անհիդրիդ |252010000 |
|___|______________________________________________|__________________|
|10.|Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ` |2523 |
| |խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և ցեմենտ` | |
| |հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, | |
| |պատրաստի կամ կլինկերի տեսքով | |
._____________________________________________________________________.
(ցանկը փոփ. 22.01.09 թիվ 206-Ն որոշում)