030.0274.230908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին, 38-րդ հոդվածի 2-րդ և 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Ցոլակի Վարդանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Վարդանյան Նորայր Ցոլակի» բառերը հանել,
2) հրամանագրով սահմանված` թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Սուսաննա Լիպարիտի Բարխուդարյանի փոխարեն ընդգրկել Ռոբերտ Գրիգորի Կադարյանին: Այդ կապակցությամբ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Բարխուդարյան Սուսաննա Լիպարիտի» բառերը փոխարինել «Կադարյան Ռոբերտ Գրիգորի» բառերով,
3) հրամանագրով սահմանված` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Պավլիկի Մարտիրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Մարտիրոսյան Աննա Պավլիկի» բառերը հանել,
4) հրամանագրով սահմանված` թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Առնակ Վալոդի Սահակյանի փոխարեն ընդգրկել Լյուբա Գվիդոնի Մանուկյանին: Այդ կապակցությամբ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սահակյան Առնակ Վալոդի» բառերը փոխարինել «Մանուկյան Լյուբա Գվիդոնի» բառերով,
5) հրամանագրով սահմանված` թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Երվանդ Իսրայելի Մարտիրոսյանի փոխարեն ընդգրկել Արթուր Սոսի Ղազարյանին: Այդ կապակցությամբ թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Մարտիրոսյան Երվանդ Իսրայելի» բառերը փոխարինել «Ղազարյան Արթուր Սոսի» բառերով,
6) հրամանագրով սահմանված` թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ Ժորժիկի Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել: Այդ կապակցությամբ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից «Հայրապետյան Աշոտ Ժորժիկի» բառերը հանել:
23 սեպտեմբերի 2008 թվականի
ՆՀ-274-Ա