041.0253.140598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1998 թվականի թիվ 253
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹՎԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ հաստատված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` համաձայն թիվ 1 հավելվածի, տնօրինության տակ գտնվող ծառայողական մարդատար ավտոմեքենաները, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում համապատասխան միջոցներ չեն նախատեսված, իսկ օգտագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաները դուրս գրել հաշվեկշիռներից:
2. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` սահմանված կարգով դադարեցնել ավտոտրանսպորտային ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող մարդատար ավտոմեքենաների օգտագործումը, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսված չեն` համաձայն թիվ 2 հավելվածի:
Հավելված 1
ՀՀ վարչապետի 1998 թ. մայիսի
14-ի թիվ 253 որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՇՎԵԿՇՌՆԵՐՈՒՄ ԳՆՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՕՏԱՐՄԱՆ ________________________________________________________________________
Պետական մարմնի անվանումը Փաստացի ավելի պահվող
մարդատար ավտոմեքենաների թիվը
________________________________________________________________________
ՀՀ առողջապահության նախարարություն 1
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային
վարչություն 1
Արագածոտնի մարզպետարան 1
Շիրակի մարզպետարան 14
ՀՀ դատախազություն 7
Հավելված 2
ՀՀ վարչապետի 1998 թ. մայիսի
14-ի թիվ 253 որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ
________________________________________________________________________
Պետական մարմնի անվանումը մարդատար ավտոմեքենաների թիվը
________________________________________________________________________
ՀՀ կառավարության աշխատակազմ 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 1
ՀՀ տրանսպորտի նախարարություն 3
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչություն 2