030.0190.240708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-349 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-349 հրամանագրով հաստատված քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալին: Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ» բառերով:
24 հուլիսի 2008 թվականի
ՆՀ-190-Ա